Սեմինարիա
Մաս 6. Օր 4. Վարդապետություն և Ուխտեր 21–23


Մաս 6. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 21–23

Նախաբան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտոնապես կազմավորվել է 1830թ. ապրիլի 6-ին: Մոտ 60 մարդ էին մասնակցում առաջին երկրպագության ծառայությանը: Ժողովը բաղկացած էր աղոթքներից, հաստատումներից, կարգումներից, հաղորդության սպասավորումից և հաստատումներից: Այդ ժողովի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որն այժմ արձանագրված էՎարդապետություն և Ուխտեր 21­ում: Մի քանի օր հետո Տերը պարզաբանեց, որ մկրտությունը պետք է կատարվի նրանց կողմից, ովքեր ունեն համապատասխան քահանայության իշխանություն (տես ՎևՈւ 22): Նա նաև անհատական խորհուրդ տվեց հինգ մարդկանց, ովքեր կամենում էին իմանալ իրենց պարտականությունը (տես ՎևՈւ 23):

Վարդապետություն և Ուխտեր 21

Տերը նշանակում է Ջոզեֆ Սմիթին որպես առաջին մարգարե և տեսանող Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում:

Լսեք կամ կարդացեք հետևյալ օրհներգի խոսքերը. «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» (Հիմներ և մանկական երգեր», էջ 36): Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնց շնորհիվ շնորհակալ եք զգում Աստծուն մարգարեի համար: Երբ ուսումնասիրեք այսօրվա դասը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են մեծացնել մարգարեների հանդեպ ձեր երախտագիտությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21.1 հատվածը, փնտրելով այն տարբեր անունները, որոնցով Ջոզեֆ Սմիթը հայտնի կլինի: Դուք գուցե կամենաք նշել դրանք ձեր սուրբ գրություններում կամ գրեք դրանք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:.

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Վիդսոուն ուսուցանել է «մարգարե » կոչման լայն իմաստի մասին և թե ինչպես է այն ներառում այլ կոչումներ:

Երեց Ջոն Ա. Վիդսոու

«Մարգարեն ուսուցիչ է: Դա բառի հիմնական իմաստն է: Նա ուսուցանում է բուն ճշմարտությունը, ավետարանը՝ հայտնված մարդուն Տիրոջ կողմից, և ոգեշնչման ներքո բացատրում է այն մարդկանց հասկացողության համար:

Այն իմաստով, որ մարգարեն մի մարդ է, ով հայտնություններ է ստանում Տիրոջից, «տեսանող և հայտնող» անվանումները պարզապես ավելի են ուժեղացնում «մարգարե» անվան մեծ և ընդգրկող նշանակությունը:

«Տեսանողն այն մարդն է, ով տեսնում է հոգևոր աչքերով: Նա ստանում է այն բաների իմաստը, որոնք ուրիշների համար թվում են անհասկանալի. ուստի, նա հավերժական ճշմարտությունը մեկնաբանողը և պարզաբանողն է: Նա ներկայում տեսնում է բաները, որոնք անցյալ են և որոնք պետք է գան: Սա նա անում է Տիրոջ զորությամբ՝ ուղղակի նրա միջոցով գործելով կամ անուղղակի ձևով՝ աստվածային գործիքներով, ինչպիսին են Ուրիմը և Թումիմը: Կարճ ասած, նա այն անձն է, ով տեսնում է, ով քայլում է Տիրոջ լույսի մեջ բաց աչքերով: [Sես Մոսիա 8.15–17]:

«Հայտնողը Տիրոջ օգնությամբ հայտնի է դարձնում մի բան, որը նախկինում հայտնի չի եղել: Դա կարող է լինել նոր կամ մոռացված ճշմարտություն, կամ էլ հայտնի ճշմարտության նոր կամ մոռացված կիրառում մարդու կարիքների համար:

Ամփոփելով՝ մարգարեն հայտնի ճշմարտության ուսուցիչ է, տեսանողը՝ թաքնված ճշմարտության բացահայտող, հայտնողը՝ նոր ճշմարտության կրող: Բառի լայն իմաստով, ամենահաճախ օգտագործվող մարգարե կոչումը ներառում է մյուս կոչումները և դարձնում մարգարեին ուսուցիչ, ընկալող և ճշմարտություն կրող(Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 257–58):

Սուրբ Գրքերի ուղեցույցում մենք կարդում ենք, որ մարգարեն անձնավորություն է «ով կանչվել է Աստծո կողմից և խոսում է նրա անունից»: Որպես Աստծո սուրհանդակ՝ մարգարեն Աստծո կողմից ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ։ Նրա պատասխանատվությունն է՝ հայտնի դարձնել Աստծո կամքը և նրա իրական բնույթը մարդկությանը և ցույց տալ այն գործերի իմաստը, որոնք նա կատարում է նրանց համար։ Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին։ Նա արդարության քարոզիչ է: Երբեմն մարգարեները կարող են ոգեշնչվել կանխավ պատմելու ապագան՝ մարդկության օգտի համար։ Այնուամենայնիվ, նրա առաջնային պատասխանատվությունն է՝ վկայել Քրիստոսի մասին» («Մարգարե» scriptures.lds.org

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին: Ինչպե՞ս են Ջոզեֆ Սմիթին տրված կոչումները Վարդապետություն և Ուխտեր 21.1 հատվածում օգնում ձեզ հասկանալ նրա դերի և նրա տարբեր պարտականությունների կարևորությունը, որոնք նա կրում էր ավետարանի լրիվության և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգման ընթացքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21.2–3 հատվածները, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Աստված ոգեշնչեց Ջոզեֆ Սմիթին վերականգնել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Դուք գուցե կամենաք նշել այդ բառերն ու արտահայտությունները ձեր սուրբ գրություններում:

  1. օրագրի պատկերակըՍուրբ գրությունների ձեր օրագրում բացատրեք, թե ինչու է կարևոր ձեզ համար իմանալը, որ Ջոզեֆ Սմիթը կանչվել էր Աստծո կողմից՝ վերականգնելու և առաջնորդելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21.4–5 հատվածները և գտեք մի կարևոր ուղերձ, որը Տերը բացահայտեց այն օրը, երբ Եկեղեցին կազմավորվեց:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ երբեմն պահանջվում է «համբերություն և հավատք» ականջ դնելու մարգարեի խոսքերին:

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տվել է հավաստիացում, որ մենք կարող ենք միշտ հավատք ունենալ Տիրոջ մարգարեի հանդեպ. «Տերը երբեք թույլ չի տա, որ ես կամ որևէ այլ մարդ, որը կանգնած է որպես այս Եկեղեցու Նախագահ, մոլորեցնի ձեզ: Դա ընդգրկված չէ ծրագրի մեջ: Դա Աստծո մտադրությունը չէ: Եթե ես փորձեմ անել դա, Տերը կհեռացնի ինձ իմ տեղից» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199):

President Joseph F. Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տվել է նույնատիպ վկայություն. «Եթե [Եկեղեցու Նախագահը]» դառնա անհավատարիմ, Աստված կհեռացնի նրան իր տեղից: Ես վկայում եմ Իսրայելի Աստծո անունով, որ նա չի հանդուրժի Եկեղեցու ղեկավարի, նրան ում Նա է ընտրել կանգնելու որպես ղեկավար, օրինազանցել Իր Օրենքները և ուրանալ, այն պահին, երբ նա այդպիսի ուղղություն բռնի, որը ժամանակի ընթացքում կտանի դրան, Աստված կհեռացնի նրան: Ինչո՞ւ: Որովհետև հանդուրժել ամբարիշտ մարդու թույլ տալ զբաղեցնել այդ պաշտոնը, կնշանակի թույլ տալ, կարծես թե աղբյուրը կեղտոտվի, որը մի բան է, որը Նա երբեք թույլ չի տա» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [1998], 227):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21.6, և համարակալեք ձեր սուրբ գրություններում այն երեք օրհնությունները, որոնք տրվում են նրանց, ովքեր ընդունում են մարգարեի խոսքերը համբերությամբ և հավատքով:

Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որոնք տրվել են նրանց, ովքեր ականջ են դնում մարգարեի խոսքերին: (Հետևյալը հանդիսանում է սկզբունքը ձևակերպելու ուղիներից մեկը. Եթե մենք ականջ դնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք հակառակորդի դեմ):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ դուք կամ ինչ-որ մեկը, որին դուք գիտեք, օրհնվել է ապրող մարգարեների խորհրդին և խոսքերին ականջ դնելու համար։ Սա կարող է ներառել գերագույն համաժողովում և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված խորհրդին:

President James E. Faust

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, խոսել է ապրող մարգարեին հաստատելու կարևորության մասին. «Ես չեմ հավատում, որ այս Եկեղեցու անդամները կարող են լիակատար ներդաշնակության մեջ լինել Փրկչի հետ առանց հաստատելու Նրա ապրող մարգարեին՝ Եկեղեցու Նախագահին երկրի վրա: Եթե մենք չենք հաստատում ապրող մարգարեին, ով էլ որ նա լինի, նա հոգեպես մահանում է: Ճակատագրի հեգնանքով, ոմանք հոգեպես մահացել են բացարձակապես հետևելով մարգարեներին, ովքեր վաղուց մահացել էին: Մյուսները երկիմաստորեն հաստատելով ապրող մարգարեներին, փորձում են բարձրացնել իրենց վեր՝ իջեցնելով ապրող մարգարեներին, սակայն նրբորեն» (“Continuing Revelation,” Ensign, Aug. 1996, 5):

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հայցեք Վարդապետություն և Ուխտեր 21.6­ում խոստացված օրհնությունները:

Վարդապետություն և Ուխտեր 22

Տերը հայտնում է, որ մկրտությունը պետք է կատարվի պատշաճ իշխանությամբ:

Որոշ անձինք, ովքեր ցանկանում էին միանալ Եկեղեցուն 1830 թվականի ապրիլին, մկրտված էին եղել այլ եկեղեցիներում և հետաքրքրվում էին, թե ինչու պետք է նորից մկրտվեին (տես ՎևՈւ 22 բաժնի նախաբանը): Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետաքրքրվեց Տիրոջից նրանց կողմից կրկին մկրտվելու անհրաժեշտության մասին: Իր պատասխանում Տերը խոսեց ավետարանի և Եկեղեցու Վերականգման մի կարևոր նպատակի մասին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 22: Ի՞նչ է ասել Տերն այն մասին, թե ինչու է անհրաժեշտպատշաճ իշխանությամբ մկրտությունը:

Վարդապետություն և Ուխտեր 22.1­ում, Տերը խոսեց «նոր և հավիտենական ուխտի մասին»: Հետևյալ բացատրության մեջ, նշեք այն խոսքերը, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ արտահայտության նշանակությունը:

Նոր և հավիտենական ուխտը «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է (ՎևՈւ 66.2): Այն նոր է, ամեն անգամ, երբ ուրացության ժամանակաշրջանից հետո կրկին հայտնի է դառնում։ Այն հավիտենական է այն իմաստով, որ Աստծո ուխտն է և մատչելի է եղել ավետարանի յուրաքանչյուր տնտեսության ժամանակ, երբ մարդիկ կամեցել են ստանալ այն։ Նոր և հավիտենական ուխտը մարդկանց համար կրկին երկրի վրա հայտնվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Այն ներառում է սրբազան արարողություններ, որոնք սպասավորվում են քահանայության իշխանությամբ, ինչպես օրինակ՝ մկրտությունը և տաճարային ամուսնությունը, որոնք մարդու համար ապահովում են փրկություն, անմահություն և հավերժական կյանք» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Նոր և հավիտենական Ուխտ», scriptures.lds.org

Երբ մենք հասկանում ենք այս ճշմարտությունները նոր և հավիտենական ուխտի մասին, պարզ է, որ մկրտությունը պետք է կատարվի մեկի կողմից, ով իշխանություն ունի Աստծո կողմից: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 22.2–4 հատվածները և գտեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Տերը չի ընդունում մկրտություններ, որոնք կատարվել են առանց քահանայության պատշաճ իշխանության: Օգտակար կլինի իմանալ, որ հատված 2­ում Տերը ակնարկում է մկրտության արարողության մասին, որպես «նեղ դռնով» մտնելը: (տես 2 Նեփի 31.17):

  1. journal iconՀիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի քահանայության իշխանություն, որն անհրաժեշտ է հիմնական արորաղություններ անելու համար, ինչպես օրինակ՝ մկրտությունը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս եք օրհնվել Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում ձեր անդամակցության միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 23

Հինգ աշակերտներ կանչվում են զորացնելու Եկեղեցին:

Նշեք հետևյալ անունները Վարդապետություն և Ուխտեր 23. Օլիվեր, Հայրում, Սամուել, Ջոզեֆ և Ջոզեֆ Նայթ: Կարդացեք բաժնի նախաբանը՝ իմանալու, թե ինչ էին այս մարդիկ ցանկանում Տիրոջից:

Տերն առաջինը դիմեց Օլիվեր Քաուդերիին: Օլիվերը մեծ օգնություն էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին Վերականգման սկզբնական իրադարձությունների ժամանակ, ներառյալ` Մորմոնի Գրքի երևան գալն ու Եկեղեցու կազմավորումը: Նա ուներ շատ պարգևներ և արդար ցանկություններ: Նա կանչվեց լինելու Եկեղեցու երկրորդ երեցը (տես ՎևՈւ 20.3) և նշանակվեց Դեյվիդ Ուիթմերի հետ՝ օգնելու ընտրել Տասներկու Առաքյալներին: Դժբախտաբար, Օլիվերը թույլ տվեց, որ այս վաղ արտոնությունները տանեին իրեն դեպի հպարտություն և նա հեռացավ Եկեղեցուց որոշ ժամանակով: Վերջ ի վերջո նա ընդունեց իր սխալները և վերամկրտվեց:

  1. օրագրի պատկերակըԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 23:1–2, և փնտրեք մի նախազգուշացում, որը Տերը տվել էր Օլիվեր Քաուդերիին: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է հպարտությունը տանել դեպի գայթակղություն:

    2. Ձեր կարծիքով, որոնք են այն մի քանի ուղիները, որոնցով կարող ենք խուսափել հպարտության զգացումներից, որը կտաներ մեզ դեպի գայթակղություն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 23.3–5, փնտրելով նմանություններ այն հրահանգներում, որ Տերը տվեց Հայրում Սմիթին, Սամուել Սմիթին և Ջոզեֆ Սմիթ ավագին:

Հորդորելու կոչը վերաբերում էր ուրիշներին ավետարանն ուսուցանելու պատասխանատվությանը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են Հայրումը, Սամուելը և Ջոզեֆ Սմիթ ավագը յուրաքանչյուրը կատարում այդ պարտականությունը, երբ կարդաք հետևյալ տեղեկությունը նրանց մասին:

Հայրում Սմիթն օգնեց Մորմոնի Գրքի հրատարակմանը՝ ուղղակիորեն աշխատելով տպագրիչի հետ: Նա մկրտվեց 1829 թվականի հունիսին՝ քահանայության վերականգնումից կարճ ժամանակ անց: Նա ծառայեց Քոլսվիլում, Նյու Յորք, որպես Եկեղեցու առաջին ճյուղի նախագահ: Հայտնի լինելով իր խոնարհությամբ և հավատարմությամբ, Հայրումը հավատարիմ մնաց Տիրոջը և Եկեղեցուն Իր ողջ կյանքի ընթացքում: Նա մահացավ որպես մարտիրոս իր եղբայր Ջոզեֆի հետ Քարթրիջում՝ Իլլինոյս:

Սամուել Սմիթը՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի կրտսեր եղբայրը, մկրտվեց 1829 թվականի մայիսին, Ահարոնայան Քահանայության վերականգնումից կարճ ժամանակ անց: Նա հաճախ հիշատակվում է որպես Եկեղեցու առաջին միսիոներ: 1830 թվականի հունիսին նա մեկնեց միսիա և նրա ցրած Մորմոնի Գրքի օրինակներից մեկը, ի վերջո, դարձի բերեց Բրիգամ Յանգին և նրա ընտանիքի շատ անդամների: Սամուելը հավատարիմ էր իր ընտանիքին և Եկեղեցուն ողջ իր կյանքի ընթացքում:

Ջոզեֆ Սմիթ ավագը՝ Մարգարեի հայրը, միացավ Եկեղեցուն վերջինիս կազմավորման օրը: Հետևյալ ամառ նա և իր որդի Դոն Կառլոսը գնացին միսիայի Նյու Յորքի իրենց ազգականների մոտ՝: Նա դարձավ քահանայապետ և, ի վերջո, Եկեղեցու առաջին հայրապետը: Նրա հուղարկավորության ժամանակ, նա նկարագրվեց որպես «մի մարդ, որը հավատարիմ էր իր Աստծուն և Եկեղեցուն ամեն իրավիճակում և բոլոր հանգամանքներում, որով նա կանչվեց անցնելու» (Robert B. Thompson, in History of the Church, 4:192):

Վերջին անձնավորությունը, որին դիմեց Տերը Վարդապետություն և Ուխտեր 23­ում, Ջոզեֆ Նայթ ավագն էր: Նա Ջոզեֆ Սմիթի մոտիկ ընկերն էր և ցույց էր տվել նրան մեծ բարություն: Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում Նա ապահովեց Մարգարեին անհրաժեշտ պարագաներով, ինչպես օրինակ՝ թղթով և ուտելիքով: Այն ժամանակ, երբ Վարդապետություն և Ուխտեր 23­ը ստացվեց, Ջոզեֆ Նայթ ավագը մկրտված չէր: Նա ցանկություն էր զգացել մկրտվել մյուսների հետ այն օրը, երբ Եկեղեցին էր կազմավորվել, բայց իրեն զսպել էր, որովհետև նա կամենում էր շարունակել ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Այնուամենայնիվ, նա հետագայում գրեց. «Ես ավելի լավ զգացած կլինեի, եթե քայլ արած լինեի» մկրտվելու (տես Larry Porter, “The Joseph Knight Family,” Ensign, Oct. 1978, 40; ուղղագրությունը ստանդարտեցված է):

Ուսումնասիրեք Տիրոջ խորհուրդը Ջոզեֆ Նայթ ավագին Վարդապետություն և Ուխտեր 23.6–7 հատվածներում, փնտրելով թե Տերն ինչ է նրան պատվիրել անել: «Վերցրու քո խաչը» արտահայտությունն այս համատեքստում նշանակում է անել ինչ-որ բան, որը դժվար է ձեզ համար:

  1. օրագրի պատկերակըՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է Տերը երբեմն ուղղորդում մեզ անել բաներ, որոնք մեր հարմարավետությունից դուրս են:

    2. Ի՞նչ ապացույց եք տեսնում Վարդապետություն և Ուխտեր 23.7 հատվածում, որ Տերը ցանկանում էր օրհնել Ջոզեֆ Նայթ ավագին:

Այս հայտնությունը ստանալուց կարճ ժամանակ անց Ջոզեֆ Նայթ ավագն ընտրեց մկրտվել: Նա հավատարիմ մնաց Եկեղեցուն իր ողջ կյանքի ընթացքում, պաշտպանելով Մարգարե Ջոզեֆ Սմիթին, ինչպես առանձին այնպես էլ հրապարակավ: Մարգարեն հետագայում նկարագրեց Ջոզեֆ Նայթ ավագին որպես «հավատարիմ և ճշմարիտ, հավասարակշռված և օրինակելի և առաքինի ու բարի, դեպի աջ կամ ձախ երբեք չխոտորվող»(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 462):

Վարդապետություն և Ուխտեր 23 հատվածից, մենք իմանում ենք, որ երբ կամենում ենք ծառայել Տիրոջը, մենք կարող ենք ստանալ անձնական առաջնորդությու Նրանից: Մենք նաև սովորում ենք, որ Տերը կօրհնի մեզ, երբ մենք հետևենք այն առաջնորդությանը, որ Նա տվել է մեզ: Խորհեք այն առաջնորդության մասին, որ դուք ստացել եք Տիրոջից Սուրբ Հոգու միջոցով, կենդանի մարգարեների խոսքերից և սուրբ գրություններից: Ծրագիր կազմեք՝ գործելու ձեր ստացած առաջնորդության վրա հիմնվելով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 21–23 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.