Սեմինարիա
Մաս 13․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 59


Մաս 13. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 59

Նախաբան

1831թ. օգոստոսի 7-ին Միսսուրիի Ջեկսոն գավառում մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 59 բաժնում: Այս հայտնությամբ Տերն Իր ակնկալիքներն է հայտնում սրբերին, ովքեր նոր են ժամանել Սիոն, ներառյալ` կիրակին պատշաճ պահելը: Տերը նաև հաստատում է, որ նրանք, ովքեր պահում են Նրա պատվիրանները կստանան հոգևոր և աշխարհիկ օրհնություններ:

Վարդապետություն և Ուխտեր 59․1-4

Տերը նկարագրում է օրհնությունները, որոնք Նա կթափի Սիոնի հավատարիմ սրբերի վրա:

Նյուել Նայթի մայրը` Փոլի Նայթը, մի խումբ սրբերի հետ անցավ գրեթե 900 մղոն տարածություն Կիրթլենդից, Օհայո, մինչև Ջեկսոն գավառ, Միսսուրի: Քույր Նայթը մահամերձ էր դարձել Միսսուրիի ճանապարհին, սակայն նա չէր համաձայնվում դադարեցնել ճամփորդությունը, ասելով, որ իր մեծագույն ցանկությունն է ոտք դնել Սիոնի հողի վրա և թաղված լինել այնտեղ: Նրա որդին` Նյուելը արձանագրել է, որ իրենց ճամփորդության ժամանակ մի պահ նա «ատաղձ է գնել, որպեսզի դագաղ պատրաստի, այն դեպքում, եթե մայրը մահանա մինչև նրանց նպատակակետը հասնելը, այնքան արագ էր նա վատանում: Սակայն Տերն իրականացրեց նրա սրտի ցանկությունը և նա ապրեց, կանգնելու համար այդ հողի վրա» (Scraps of Biography: Tenth Book of the Faith-Promoting Series [1883], 70; տես նաև History of the Church, 1:199): Քույր Նայթը մահացավ Միսսուրիի Ջեկսոն գավառ ժամանելուց երկու շաբաթվա ընթացքում:

  1. journal iconԱյդ օրը, երբ Փոլի Նայթը մահացավ, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 59 բաժնում: Պատկերացրեք, թե ձեզ խնդրել են ելույթ ունենալ քույր Նայթի հուղարկավորությանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.1-2 հատվածները, և գտեք արտահայտություններ, որոնցով կկարողանայիք կիսվել ձեր ելույթի ժամանակ, և որոնք իմաստալից կլինեին նրա ընկերների և սիրելիների համար: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք այդ արտահայտություններից առնվազն երկուսը, և բացատրեք, թե ինչպես են դրանք առնչվում Փոլի Նայթին:

Ուշադրություն դարձրեք, որ 1 հատվածում Տերը հասցեագրել է հայտնությունը սրբերին, ովքեր Փոլի Նայթի նման հնազանդվել են Սիոնի հողը գալու Նրա պատվիրանին, պարզ աչքով ուղղված Նրա փառքին: Դուք կարող եք նշել այդ արտահայտությունը ձեր սուրբ գրություններում: Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, փորձեք հետևյալ միջոցառումը.

Փակեք ձեր ձեռքը կազմելով թույլ բռունցք (բավական է, որ բութ մատը և մյուս մատները սկսեն իրար կպնել). Փակեք մի աչքը, և նայեք այս էջի վրա գտնվող Փրկչի նկարին մատներով ստեղծած փոքրիկ անցքի միջով: Այնուհետև բացեք ձեր մյուս աչքը և նայեք նկարին երկու աչքով: Ուշադրություն դարձրեք, թե ձեր տեսադաշտում ինչ լրացուցիչ բաներ կան, երբ գործածում եք երկու աչքերը: Ի՞նչն է տարբեր, երբ դուք նայում եք նկարին միայն մեկ աչքով:

Հիսուս Քրիստոս

Որպես օրինակ օգտագործելով միջոցառմանն իմացածը ասացեք, ձեր կարծիքով ինչ է նշանակում` պարզ աչքով ուղղված Աստծո փառքին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.3-4 հատվածները, ուշադրություն դարձրեք և աշխարհիկ (երկրային ), և հոգևոր օրհնություններին, որոնք խոստացված են նրանց, ովքեր հնազանդվում են Տիրոջը, պարզ աչքով ուղղված Նրա փառքին: Ուշադրություն դարձրեք, որ 4 հատվածում Տերը խոստանում է օրհնել Իր հավատարիմ սրբերին «ոչ քիչ պատվիրաններով»: Ձեր կարծիքով ինչու Տերը խոստացավ այս օրհնությունը, երբ որոշ մարդիկ օրհնություն չեն համարում պատվիրանները: Խորհեք, թե ինչպե՞ս է պատվիրաններին հետևելը օրհնել ձեր կյանքը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում էջի վրա երկու սյունակներ գծեք: Սյունակներից մեկը վերնագրեք Աշխարհիկ օրհնություններ, մյուս սյունակը` Հոգևոր օրհնություններ: Թվարկեք Վարդապետություն և Ուխտեր 59.1-4 հատվածներում հայտնաբերած օրհնությունները համապատասխան սյունակում:

Ձեր սուրբ գրությունների լուսանցքում կարող եք գրել հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, մենք կօրհնվենք և աշխարհիկ, և թե հոգևոր օրհնություններով: Շարունակելով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 59 բաժինը, գտեք այս սկզբունքի լրացուցիչ օրինակներ:

Վարդապետություն և Ուխտեր 59․5-8

Տերը պատվիրաններ է տալիս սրբերին

ժպտացող երիտասարդ կանայք

Տերը շարունակեց այս հայտնությունը տալով Սիոնի սրբերին մի քանի պատվիրաններ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.5 հատվածը և նշեք Տիրոջ տված առաջին պատվիրանը. Մենք պետք է սիրենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

    2. Ի՞նչ գործողություններ կամ վերաբերմունք կարող եք նկատել այն մարդկանց մեջ, ովքեր սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

Մտածեք, թե ինչպես Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով սիրելու այս պատվիրանը կարող է ազդել նրա վրա, թե մենք ինչպես ենք արձագանքում Աստծո բոլոր պատվիրաններին: Ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ կիսվեք այն պահով, երբ ձեր սերը Տիրոջ հանդեպ ազդել է ձեր կայացրած որոշման վրա: Դուք կարող եք հարցնել այն անձին, ում հետ զրուցում եք, թե ինչպես է Տիրոջ հանդեպ սերը ազդել Աստծո պատվիրանների հանդեպ նրա վերաբերմունքի վրա:

Վարդապետություն և Ուխտեր 59․6-8 հատվածները պարունակում են այդ ժամանակ սրբերին տրված Տիրոջ լրացուցիչ պատվիրանները: Կարդալով այս հատվածները, խորհեք, թե ինչպես այս պատվիրանները պահելը կարող է թույլ տալ մեզ ցույց տալու մեր սերը Տիրոջ հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 59․6-ում Տերը հիշատակել է սպանությունը և ասել, որ մենք չպետք է «նման որև բան գործենք»: Ինչո՞վ է աբորտը (հղիության արհեստական վիժեցումը) նման սպանության: (Sես Հավատքին հավատարիմ․ ավետարանական վկայակոչում, [2004], 4–5։)

Վարդապետություն և Ուխտեր 59․9-19

Տերն ուսուցանում է սրբերին կիրակի օրվա մասին:

Տերը պատվիրան է տվել, որը կօգնի սրբերին Աստծուն առաջին տեղը դնել իրենց կյանքում և խորացնել հարաբերությունները Նրա հետ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.9-10 հատվածները, և տեսեք թե որ պատվիրանն է Տերն ընդգծում այս հատվածներում:

9 հատվածում Տերը մեծ օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր կիրակին սուրբ են պահում: Վերանայեք 9 հատվածը և տեսեք, թե ինչ խոստում է տվել Տերը: Օգտակար կլինի իմանալ, որ «անբիծ պահել քեզ աշխարհից» նշանակում է մաքուր լինել աշխարհի մեղքերից: Օգտագործելով այս հատվածի ուսմունքը, ձեր խոսքերով լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք , դա կօգնի մեզ :

Երեց Մարկ Ե. Պիտերսեն

Կիրակին սուրբ պահելու պատվիրանի վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարկ Ի. Փիթերսոնն ասել է. «Մեր կողմից Կիրակին սուրբ պահել կամ չպահելը` մեր վերաբերմունքի ճշգրիտ չափն է ցույց տալիս անձամբ Տիրոջ նկատմամբ և Նրա տառապանքի նկատմամբ Գեթսեմանում, խաչի վրա նրա մահվան և մեռելներից Նրա հարության նկատմամբ: Դա նշան է, թե մենք իրո՞ք քրիստոնյա ենք, թե մեր դարձն այնքան մակերեսային է, որ Նրա քավող զոհաբերության հիշատակը քիչ կամ ոչինչ է նշանակում մեզ համար» (“The Sabbath Day,” Ensign, May 1975, 49):

Ինչպե՞ս եք կիրակի օրը ցույց տալիս Տիրոջը ձեր սերը Նրա նկատմամբ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կիսվեք, թե Կիրակին սուրբ պահելն ինչպես է ձեզ տվել կամ կտա զորություն մաքուր դառնալ և մնալ մաքուր աշխարհի մեղքերից:

Վարդապետություն և Ուխտեր 59.9-15 հատվածները օգնում է մեզ հասկանալ կիրակի օրվա նպատակը և ինչ պետք է մենք անենք այն սուրբ պահելու համար: Ուշադիր կարդացեք 9-15 հատվածները գտնելով մտքեր, թե ինչպես կարող ենք Կիրակին սուրբ պահել: Օրինակ`9 հատվածում կարող եք տեսնել, որ «պետք է գնաս աղոթքի տուն» (եկեղեցի գնալը) Կիրակին սուրբ պահելու կարևոր մասն է: Տեսեք, թե ինչ այլ մտքեր կարող եք հայտնաբերել` ուսումնասիրելով այս հատվածները: (Օգտակար կլինի իմանալ, որ «քո տուրքը մատուցես» արտահայտությունը 10 հատվածում նշանակում է երկրպագել կամ մեր սերն ու նվիրվածությունը ցուցաբերել: Նաև, ծառայություն 12ա-ն բացատրում է, որ պատարագներ բառը վերաբերում է նվիրատվություններին «ժամանակի, տաղանդների կամ միջոցների` Աստծո և մերձավորների ծառայության մեջ», միջոցներ բառը սովորաբար վերաբերում է եկեղեցուն նվիրաբերվող փողին կամ կարողություններին):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք առնվազն վեց գաղափարներ, որոնք հայտնաբերեցիք Վարդապետություն և Ուխտեր 59.9-15 հատվածներում Կիրակին սուրբ պահելու վերաբերյալ: Դրանք կարող են ներառել, թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողություններն ու վերաբերմունքը, կամ Տիրոջ սուրբ օրվա նպատակները: Ցուցակը լրացնելուց հետո, խորհեք, թե ինչպես նշված կետերից որևէ մեկի մասով Կիրակին սուրբ պահելը, բարելավել է Տիրոջ հետ ձեր հարաբերությունները:

Վարդապետություն և Ուխտեր 59.15-19 հատվածներում Տերն օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր հարգում են Նրա սուրբ օրը:

  1. journal iconԳրեք մի անձնական նպատակ, թե ինչ եք անելու, որ ավելի լավ կարողանաք Կիրակին սուրբ պահել:

Վարդապետություն և Ուխտեր 59․20-24

Տերը երկնային և հավերժական օրհնություններ է տալիս հավատարիմներին:

Ի՞նչ եղանակներով է Աստված օրհնել ձեզ վերջերս: Ո՞ր օրհնությունների համար եք դուք առավել երախտապարտ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59․20-21 հատվածները և տեսեք, թե ինչ է Աստված զգում մեզ օրհնելու հետ կապված և ինչպես պետք է մենք արձագանքենք: Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար իմանալը, որ Աստծուն հաճելի է, երբ Նա օրհնում է ձեզ:

Վարդապետություն և Ուխտեր 59․21 հատվածն ուսուցանում է, որ մենք վիրավորում ենք Աստծուն, երբ չենք արտահայտում մեր երախտագիտությունը Նրան և չենք պահում Նրա պատվիրանները: Աստծո վիրավորանքն ու ցասումը` նկարագրված այս հատվածում, վկայում են մեր հանդեպ Նրա սիրո մասին: Նա դժգոհ է, երբ մենք անշնորհակալ կամ անհնազանդ ենք, քանի որ այդ վերաբերմունքը հեռացնում է մեզ Նրանից:

Խորհեք, թե ինչպես կարող է վատանալ մեր հարաբերությունն Աստծո հետ, երբ մենք շնորհակալ չենք լինում Նրան մեզ օրհնելու համար:

Տերը եզրափակել է այս հայտնությունը կրկնելով Իր ցանկությունը` օրհնելու մեզ թե այս կյանքում և թե կյանքում գալիք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59․23-24 հատվածները, և տեսեք թե ինչպես է Տերն օրհնում նրանց, ովքեր պահում են Նրա պատվիրանները:

Մինչև այս օրվա վերջ կամ վաղը խորհեք, թե ինչ բազմաթիվ եղանակներով է Աստված օրհնել ձեզ Իր պատվիրանները պահելու համար: Հնարավորություններ փնտրեք Նրան ցույց տալու ձեր սերը և երախտագիտությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 59 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.