Սեմինարիա
Մաս 24․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 109


Մաս 24. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 109

Նախաբան

Սրբերը մոտ երեք տարի աշխատեցին Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար։ Երբ նրանք ավարտեցին, Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց այն աղոթքը, որը պետք է ասվեր տաճարի նվիրագործման ժամանակ։ 1836թ․ մարտի 27-ին, նվիրագործման արարողությունների ժամանակ Մարգարեն կարդաց այդ աղոթքը։ Նա խնդրեց Տիրոջն ընդունել տաճարը և իրականացնել այն խոստումները, որոնք Նա տվել էր այդ առիթով, այդ թվում՝ պաշտպանություն և օրհնություններ նրանց համար, ովքեր կերկրպագեն այնտեղ։ Նա աղոթեց այն Սրբերի համար, ովքեր ճնշվել էին Ջեկսոն գավառում, Միսսուրի, և նա աղոթեց նաև նրանց կեղեքիչների համար։ Նա նաև աղոթեց, որ ամբողջ աշխարհի մարդիկ, հատկապես, ցրված Իսրայելը, դարձի գա դեպի ավետարանի լրիվությունը։

Վարդապետություն և Ուխտեր 109․1-23

Ջոզեֆ Սմիթը խնդրում է Տիրոջն ընդունել Կիրթլենդի Տաճարը և օրհնել այնտեղ երկրպագողներին։

Դուք գիտե՞ք, թե որտեղ են տեղակայված այդ տաճարները Յուրաքանչյուր տաճարի նկարը համապատասխանեցրեք իր գտնվելու վայրի հետ։ (Պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում:)

  1. Սոլթ Լեյքի տաճար

  1. Հոն Կոնգ, Չինաստան

  1. Հոնգ Կոնգ Չինաստան Տաճար

  1. Սոլթ Լեյք Սիթի, Յուտա

  1. Թեգուսիգալպա Հոնդուրաս Տաճար

  1. Սան Պաոլո, Բրազիլիա

  1. Սան Պաոլո, Բրազիլիայի Տաճար

  1. Կիրթլենդ, Օհայո

  1. Կիրթլենդի Տաճար

  1. Թեգուսիգալպա, Հոնդուրաս

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցը․ Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը կառուցում տաճարներ։ Այդ հարցի համար գրեք մի քանի պատասխաններ։ Տեղ թողեք ավելի ուշ այս դասի ընթացքում պատասխանները գրելու համար։

Կարող եք այդ հարցի պատասխանը գտնել, եթե ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 109, որն իր մեջ պարունակում է Կիրթլենդի, Օհայո, տաճարի նվիրագործման ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի արտաբերած աղոթքը։

Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար գրեթե երեք տարի աշխատելուց ու զոհաբերություններ կատարելուց հետո, Սրբերը ականատես եղան Տիրոջ այն խոստմանը, որ եթե նրանք պահեն Իր պատվիրանները, նրանք կունենան «զորություն կառուցելու այն»ՎևՈւ 95․11)։ 1836թ․ մարտի 27-ին, Եկեղեցու անդամները մասնակցեցին տաճարի նվիրագործման արարողությանը, և Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց նվիրագործման աղոթքը։ Գրեթե 1,000 մարդ ներկա էր նվիրագործման արարողությանը։ Շատերն էին ցանկանում մասնակցել, սակայն նրանք չկարողացան տեղավորվել շենքի ներսում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց, որպեսզի նրանք մեկ այլ շինության ներսում մասնակցեն ժողովին, իսկ նվիրագործման արարողությունը մի քանի օր անց կրկնվեց նրանց համար։

Երբևէ մասնակցե՞լ եք տաճարի նվիրագործման արարողությանը։ Պատկերացրեք, որ մասնակցում եք Կիրթլենդի Տաճարի նվիրագործման արարողությանը․ Սա առաջին տաճարն էր, որը պետք է կառուցվեր հնագույն ժամանակներից ի վեր։ Երկար ժամանակ է, ինչ դուք անհամբերությամբ սպասում եք այդ օրվանը։ Երգչախմբի կողմից հնչեց բացման օրհներգը։ Ապա, Առաջին Նախագահության խորհրդական Սիդնի Ռիգդոնը ելույթ ունեցավ։ Կարճ դադարից հետո դուք հնարավորություն ունեցաք հաստատելու Եկեղեցու ղեկավարներին։ Ապա, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանգնում է ու արտասանում է նվիրագործման աղոթքը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.1-4, փնտրելով այն առաջին պատճառը, որի համար Սրբերը կառուցեցին Կիրթլենդի Տաճարը։ Ուշադրություն դարձրեք, որ այսօր, ինչպես Եկեղեցու վաղ օրերում Տերը պատվիրում է մեզ կառուցել տաճարներ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.5, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են տաճարի կառուցման համար արված Սրբերի զոհաբերությունները։ Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Կիրթլենդի տաճարը կառափնարանով

1833թ․ հունիս ամսից մինչև 1836թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Եկեղեցու անդամները զոհաբերեցին ժամանակ, փող և ունեցվածք, որպեսզի օգնեն Տիրոջ տան կառուցմանը։ Տղամարդիկ կամավոր կերպով բանվորություն էին անում շինարարության վրա։ Կանայք հագուստ էին պատրաստում և կացարան տրամադրում, և երբ տղամարդկանցից շատերը Սիոնի ճամբարի հետ գտնվում էին հեռու, որպեսզի օգնեին Միսսուրիի խնդիրներին, կանանցից ոմանք շարունակում էին աշխատել տաճարի վրա։ Վերջին Օրերի Սրբերից ոմանք, ինչպիսիք են Ջոն Թաններն ու Վիեննա Ջակուիզը, իրենց հարստության մեծ մասը տվեցին տաճարի կառուցման համար։

Մինչ շինարարությունն առաջ էր գնում, Սրբերը հասկացան, որ տաճարի արտաքին տեսքի համար նրանց անհրաժեշտ կլինի աղյուսի այլընտրանքը։ Առաջարկվեց, որ Արտեմուս Միլլետ անունով քարտաշ որմնադիրն ունի անհրաժեշտ հմտությունները, որպեսզի ավարտի արտաքին տեսքն օգտագործելով որմնաքարի շինարարության գործընթացը։ Սակայն Արտեմուսն ապրում էր Կանադայում և Եկեղեցու անդամ չէր։ Ջոզեֆ Սմիթը Բրիգամ Յանգին ուղարկեց Կանադա, որպեսզի ուսուցանի և մկրտի Արտեմուսին և բերի նրան Կիրթլենդ, որպեսզի օգնի տաճարի կառուցմանը։ Ապա Մարգարեն ասաց․ «Եվ ասա նրան, որ իր հետ բերի հազարավոր դոլլարներ» (մեջբերում, M. Russell Ballard, “What Came from Kirtland” [Brigham Young University devotional, Nov. 6, 1994], 8–9; speeches.byu.edu)։ Բրիգամը հնազանդ էր։ Արտեմուսը որոշեց մկրտվել և մեծ զոհաբերությամբ թողեց Կանադայի իր տունը, որպեսզի օգնի տաճարի կառուցմանը։

հարկի հատակագիծ

Կիրթլենդի Տաճարի ստորին հատվածի հատակագիծը

Ընդհանուր առմամբ Տաճարն արժեցավ շուրջ 60,000 ամերիկյան դոլլար՝ մի ահռելի գումար այդ ժամանակվա համար, հատկապես եթե հաշվի առնենք Սրբերի չքավորությունը։

  1. journal iconՏաճարի կառուցման համար արված Սրբերի զոհաբերություններից, ի՞նչը տպավորություն թողեց ձեզ վրա։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.5 հատվածը, փնտրելով այն ճշմարտությունը, որտեղ բացատրվում է, թե ինչու համար Սրբերն այդքան շատ զոհաբերեցին տաճարի կառուցման համար։ Այդ ճշմարտությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

Մտածեք, թե ինչ է նշանակում, որ Տերը «[կհայտնվի] իր ժողովրդին» (ՎևՈւ 109․5Հայտնվել բառը նշանակում է բացահայտել կամ հայտնի դարձնել։ Որոշ մարդկանց համար, դա իր մեջ ներառում է ֆիզիկական տեսքը։ Բոլոր նրանք, ովքեր արժանի կերպով են հաճախում տաճար, Նա Իրեն հայտնի է դարձնում Սուրբ Հոգու ազդեցության և այն վարդապետությունների միջոցով, որոնք ուսուցանվում են այնտեղ, որոնք օգնում են մեզ ճանաչել Նրան։ Տերը կարող է նաև Իր ժողովրդին հայտնվել տաճարից դուրս, սակայն տաճարները վայրեր են, որտեղ արժանի մարդիկ մշտապես կարող են զգալ Նրա ազդեցությունը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.12-13, փնտրելով այն արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչպես է Տերը տաճարում հայտնվում ձեզ։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք հատկանշական են ձեզ համար։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, երբ տաճարում դուք առավել մոտ եք զգացել Տիրոջը։ Եթե չեք եղել տաճարում, գրեք այն մասին, թե տաճար այցելելու հնարավորության դեպքում, ինչ հույս ունեք զգալ այնտեղ։

Մտածեք, թե ինչպես կարող է տաճարում Տիրոջը մոտ զգալը փոխել ձեր կյանքը, երբ դուք գտնվում եք տաճարից դուրս։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.14-23, փնտրելով այն լրացուցիչ օրհնությունները, որոնք Տերը խոստացել է նրանց, ովքեր երկրպագում են տաճարում։ Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Մեկ ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 109․22-23 հատվածներից այն է, որ տաճարային օրհնությունների ստացումը զինում է մեզ զորությամբ և Տիրոջ օգնությամբ, մինչ մենք ծառայում ենք Նրան։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կարող եք դա ավելացնել պատճառների այն ցուցակին, թե ինչու ենք մենք կառուցում տաճարներ։

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[Տիրոջ] զորությամբ զինված» լինել (ՎևՈւ 109․22)։ Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի հետևյալ հայտարարությունը, և բացահայտեք զորության այն տեսակը, որը դուք կարող եք ստանալ տաճարում երկրպագություն անելիս․ «Տիրոջ տան մեջ Եկեղեցու հավատարիմ անդամները կարող են օժտվել «բարձրից զորությամբ», [ՎևՈւ 95․8] մի զորություն, որը կօգնի մեզ դիմակայել գայթակղությանը, պատվել ուխտերը, հնազանդվել Տիրոջ պատվիրաններին, և ջերմեռանդ ու անվախ վկայություն բերել ընտանիքին, ընկերներին ու հարևաններին» (“Cultivating Divine Attributes,” Ensign, Nov. 1998, 27)։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող է այդ տեսակ զորությունը օրհնություն հանդիսանալ ձեր և ձեր ընտանիքի համար։

    2. Ինչպե՞ս կարող է դա օրհնություն հանդիսանալ միսիոներների համար։

Վարդապետություն և Ուխտեր 109․24-34

Մարգարեն խնդրում է, որ Տերը պաշտպանի ու օրհնի նրանց, ովքեր երկրպագում են տաճարում։

Ուշադրություն դարձրեք մալայի և սրի ուղեկցող նկարներին։ Մալան մի գործիք է, որի օգնությամբ կրային խառնուրդ է կիրառվում աղյուսների կամ քարերի արանքում։ Ինչպե՞ս կարող են այդ գործիքներն օգտագործվել տաճարի կառուցման ժամանակ։

մալա և սուր

Կիրթլենդի Տաճարի կառուցման ժամանակ, ամբոխը սպառնում էր քանդել տաճարի պատերը։ Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Պատերի վրայի բանվորներն իրենց մեկ ձեռքում պահում էին սուրը, որպեսզի պաշտպանվեին ամբոխից, իսկ մյուս ձեռքով տեղադրում էին քարը և աշխատում մալայով» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 415)։ Երբեմն, այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում աշխատել էին տաճարի վրա, պետք է պահապան կանգնեին գիշերը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.24-28, և ուշադրություն դարձրեք այն պաշտպանության տեսակի վրա, որ Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջից։

24-րդ հատվածում, ուշադրություն դարձրեք «պատվավոր անուն ու դիրք կունենա» արտահայտության վրա։ Դա վերաբերում է արժանի լինելու անհրաժեշտությանը, որպեսզի տաճարում երկրպագենք Տիրոջը և հավատարիմ մնանք այն ուխտերին, որոնք մենք կապում ենք այնտեղ։

Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 109․24-28-ի ձեր սովորածից, շարունակեք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք արժանի ենք և տաճարում երկրպագում ենք Տիրոջը, ապա . (Հնարավոր է դուք կգտնեք բազմաթիվ եղանակներ այդ նախադասությունն ավարտելու համար։ Օրինակ, դուք կարող եք տեսնել, որ տաճարում երկրպագելու օրհնություններից մեկը, դա այն է, որ «[մեր] դեմ պատրաստված ոչ մի զենք հաջողություն չունենա» [ՎևՈւ 109․25]։ Կարող եք այդ և մյուս սկզբունքներն ավելացնել պատճառների այն ցուցակին, թե ինչու ենք մենք կառուցում տաճարներ։)

Վարդապետություն և Ուխտերի 109․29–34, մենք կարդում ենք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն աղոթեց, որ նրանք ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում Սրբերի մասին կարկամեցվեն, և որ Եկեղեցու անդամները կարողանան բարձրանալ և կատարել Տիրոջ աշխատանքը։

Վարդապետություն և Ուխտեր 109․35-67

Ջոզեֆ Սմիթն աղոթում է Եկեղեցու ղեկավարների, Միսսուրիի Սրբերի, Սրբերի կեղեքիչների համար և որ երկրագնդի ազգերը ականջ դնեն միսիոներներին։

Սրբերն անհամբերությամբ սպասում էին օժտման զորությանն ու փառքին, որը խոստացվել էր նրանց, եթե նրանք կառուցեին Կիրթլենդի Տաճարը։ Վարդապետություն և Ուխտեր 109․35–46-ում, Մարգարե Ջոզեֆ Սմիթն աղոթեց Տիրոջը՝ լցնելու Տաճարն Իր փառքով և Իր ծառաներին օժտի վկայությամբ ու զորությամբ՝ ավետարանը քարոզելու համար։

հրեշտակները Կիրթլենդի Տաճարում

1836թ․ մարտի 27-ի երեկոյան տաճարի նվիրագործումից հետո, քահանայության քվորումները հանդիպեցին տաճարում։ Ջոզեֆ Սմիթն ասաց, որ նա «հրահանգներ է տվել նրանց, որոնք վերաբերվում են մարգարեության ոգուն, և կոչ արեց հավաքվածներին խոսել։

Եղբայր Ջորջ Ա․ Սմիթը կանգնեց և սկսեց մարգարեանալ, երբ սաստիկ շտապող քամու մի ձայն լսվեց, որը լցրեց Տաճարը, բոլոր հավաքվածները միաժամանակ ոտքի կանգնեցին՝ տեղաշարժվելով անտեսանելի զորության կողմից․ Շատերը սկսեցին լեզուներով խոսել, մյուսները տեսան փառահեղ տեսիլքներ, և ես տեսա տաճարը լի հրեշտակներով, ինչի մասին և ես հայտարարեցի հավաքվածներին։ Հարևանությամբ գտնվող մարդիկ վազելով միասին եկան (ներսից եկող անսովոր ձայն լսելով, տեսնելով կրակի սյան նման պայծառ լույս, որը հանգչում էր Տաճարի վրա), և նրանք ապշել էին տեսնելով տեղի ունեցածը» (in History of the Church, 2:428)։ Նոր Կտակարանում խոսվում է նմանատիպ իրադարձության մասին, որը տեղի ունեցավ հավատարիմ Սրբերի մեջ, ովքեր հավաքվել էին Հիսուս Քրիստոսի հարությունից շատ չանցած։ Այդ իրադարձությունը, որը հաճախ անվանում են Պենտեկոստեի օր, գրված է Գործք Առաքելոց Բ-ում։ Կարող եք խաչաձև հղում անել Վարդապետություն և Ուխտեր 109․36–37 և Գործք Առաքելոց Բ․2–3 հատվածները։

Վարդապետություն և Ուխտեր 109․47-67-ում մենք կարդում ենք այն մասին, որ Ջոզեֆ Սմիթն աղոթեց այն Սրբերի համար, ովքեր քշվել էին Միսսուրիի իրենց տներից և նա աղոթեց նրանց կեղեքիչների համար։ Նա նաև աղոթեց Տիրոջը, որպեսզի նա փափկացնի երկրի մարդկանց սրտերը, որպեսզի նրանք ընդունեն այն ծառաներին, ովքեր առաջ կգնան տաճարից՝ ավետարանը քարոզելու։

Վարդապետություն և Ուխտեր 109․68-80

Մարգարեն աղոթում է Եկեղեցու համար և որ Տերն ընդունի տաճարի նվիրագործումը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109․68–69, 71–73, 78–80, փնտրելով այն լրացուցիչ խնդրանքները, որոնք Մարգարեն ասաց նվիրագործման աղոթքի ժամանակ։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք այդ խնդրանքներից մի քանիսը, որոնք մարգարեն արտասանեց այդ հատվածներում։ Ապա գրեք, թե ձեր կարծիքով, ի՞նչ օգուտ կստանաք նման խնդրանքները ձեր աղոթքներում ընդգրկելու համար։

Եթե ունեք Եկեղեցու հիմների գիրքը, բացեք «Աստծո Հոգին» (ՀՄԵ, հմր․ 28-29-)։ Այդ օրհներգը երգվել է Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ՝ անմիջապես նվիրագործման աղոթքից հետո (տես օրհներգի տակ գրված նշումը)։ Այսօր այդ օրհներգը շարունակվում է երգվել տաճարների նվիրագործությունների ժամանակ։ Լսեք, կարդացեք կամ երգեք օրհներգը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 109 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.