Սեմինարիա
Մաս 21․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 98


Մաս 21. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 98

Նախաբան

1833թ․ հուլիսի 20-ին, Միսսուրիում ապրող 400-500 հոգուց բաղկացած մի խումբ մարդիկ պահանջեցին, որ Սրբերից և ոչ մեկն այլևս չտեղափոխվեր Ջեկսոն գավառ և նաև այնտեղ ապրողները հեռանային այդտեղից։ Նախքան Սրբերը կկարողանային պատասխանել, ամբոխը սկսեց ոչնչացնել նրանց ունեցվածքը և սպառնալ նրանց կյանքին։ 1833թ․ օգոստոսի 6-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 98-ում, որտեղ Տերը հրահանգել էր Սրբերին, թե ինչպես պատասխանել հալածանքներին։ Չնայած Միսսուրիի դժվարությունների լուրը, հավանաբար, հասել էր Մարգարեին, որը Կիրթլենդում էր, Օհայո նահանգ, շուրջ 900 մղոն (1450 կիլոմետր) հեռու, նա իրավիճակի լրջության վերաբերյալ կարող էր հասկանալ միայն հայտնության միջոցով։ Այդ հայտնության մեջ Տերը խոստովանում է Սրբերի չարչարանքները, հորդորելով նրանց հետևել երկրի սահմանադրական օրենքին և պատվիրում նրանց պահել իրենց ուխտերը։

Վարդապետություն և Ուխտեր 98․1-22

Տերը հորդորում է Սրբերին պահել իրենց պատվիրանները դժվարին ժամանակներում

Վարդապետություն և Ուխտեր 98․1–22-ում Տերը պատվիրում է տուժած Սրբերին շնորհակալություն հայտնել բոլոր բաներում և համբերությամբ սպասել Տիրոջը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.11-12, և գտեք այն պատվիրանը, որ Տերը տվեց Սրբերին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.13-15, փնտրելով թե ինչ է Տերն ասել Սրբերին փորձելու և ստուգելու վերաբերյալ։ Այս հատվածներից մենք սովորում ենք, որ մենք ապացուցում ենք մեր հավատարմությունը Տիրոջը՝ պահելով մեր ուխտերը նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է դա անել։

Մտածեք այն մասին, թե ինչու էր կարևոր 1833թ․ Միսսուրիում ապրող Սրբերի համար իմանալ ուխտերը պահելու կարևորությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար էր դա անել։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր կարևոր մեզ համար հիշել դժվար ժամանակներում մեր ուխտերը պահելու կարևորությունը։

Վարդապետություն և Ուխտեր 98․23-32

Տերը հայտնում է, թե ինչպես պետք է սրբերը պատասխանեն հալածանքներին

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակ։ Վերնագրեք առաջին սյունակը Վրեժի մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․23–32), երկրորդ սյունակը՝ Պատերազմի մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․33–38), իսկ երրորդ սյունակը՝ Ներման մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․39–48 Յուրաքանչյուր սյունակում տեղ թողեք գրելու այն սկզբունքները և վարդապետությունները, որոնք դուք կբացահայտեք այս դասի ուսումնասիրության ժամանակ։ Դասի ընթացքում, դուք կգտնեք ցուցումներ նրա վերաբերյալ, թե ինչ լրացնել այդ սյունակներում։

Ինչպե՞ս կզգայիք, եթե ինչ-որ մեկը վնասեր ձեր ընտանիքին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ ցանկանում վրեժխնդիր լինել (վրեժ լուծել) այն մարդուն, ով վնասել էր իրենց։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.23-27, փնտրելով թե ինչ է Տերն ասել վրիժառության և վրեժխնդրության վերաբերյալ։

Դուք կարող եք այդ հատվածների վրա նշել «չանարգեք» և «համբերությամբ տանել» արտահայտությունները։

Ելնելով նրանից, թե ինչ Տերն ուսուցանեց Միսսուրիի Սրբերին, մենք իմանում ենք, որ Եթե մենք վատ վերաբերմունքը համբերությամբ և առանց վրեժ լուծելու կրենք, ապա Տերը կպարգևատրի մեզ։ Այդ սկզբունքը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Վրեժի մասին Տիրոջ օրենք» վերնագրի տակ։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչպե՞ս է վրեժխնդրությունը կամ վրեժի ծարավը վնասակար։

    2. Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում դուք ճանաչում եք (կամ կարդացել եք այդ մասին), ով համբերություն է ցուցաբերել վատ վերաբերմունքի հանդեպ և վրեժխնդրությամբ չի լցվել։ Ի՞նչ է արել այդ մարդն իր համբերությունը ցուցադրելու համար, չնայած նրան, որ վատ վերաբերմունքի է արժանացել։

Երբ 1833թ․ հուլիսի 20-ին, շաբաթ օրը, Միսսուրիի Ջեկսոն գավառում ձևավորվեց ամբոխը, նրանք ոչ միայն ոչնչացրեցին ունեցվածքը, այլ նաև ցանկանում էին վնաս պատճառել Եկեղեցու ղեկավարներին։ Հետևյալ պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես արձագանքեցին Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը և Չարլզ Ալենը, ով 27 տարեկան մի նորադարձ էր Պենսիլվանիայից, Միսսուրիի ամբոխի վատ վերաբերմունքին։

ամբոխը Միսսուրիում

Ամբոխը Ջեկսոն գավառում, Միսսուրի, բախվում է Եկեղեցու ղեկավարների հետ։

«Ամբոխը բռնեց Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին և Չարլզ Ալենին, և քարշ տվեց նրանց խելագարված բազմության միջով, որը վիրավորում ու բռնություն էր գործադրում նրանց հանդեպ՝ քաղաքային հրապարակ ընկած ողջ ճանապարհի երկայնքով։ Այստեղ նրանց երկու ընտրություն տվեցին․ կամ նրանք պետք է հրաժարվեին Մորմոնի Գրքի հանդեպ իրենց հավատքից կամ հեռանային գավառից։ Մորմոնի Գիրքը նրանք չէին ժխտի, և չէին համաձայնվի հեռանալ գավառից։ Եպիսկոպոս Պատրիջին թույլ տվեցին խոսել, և նա ասաց, որ Սրբերը հալածանքների են ենթարկվել աշխարհի բոլոր դարաշրջաններում, և որ նա պատրաստ էր տառապել հանուն Քրիստոսի, ինչպես որ հին օրերի սրբերն էին արել։ Որ նա ոչինչ չէր արել, որը կվիրավորեր որևէ մեկին, և եթե նրանք բռնություն գործադրեն, ապա կվիրավորեն մի անմեղ մարդու։ Այստեղ նրա ձայնը խեղդվեց ամբոխի աղմուկի մեջ, որոնցից շատերը գոռում էին․ «Կանչիր քո Աստծուն, որ ազատի քեզ … »։ Երկու եղբայրներին, Պատրիջին ու Ալենին, զրկեցին իրենց հագուստից և պատեցին ձյութով, որը խառնված էր կրով, կամ մարգարիտի մոխրով, կամ մաշկ քայքայող այլ թթվով, և մեծ քանակությամբ փետուրներ լցրեցին նրանց վրա։ Նրանք այդ ծանր նվաստացումն ու դաժան վիրավորանքը կրում էին այնքան մեծ խոնարհությամբ և հեզությամբ , որ ամբոխը գնալով հանդարտվեց և զարմացավ այն ամենից, ինչին նրանք ականատես եղան։ Եղբայրներին թույլ տվեցին հեռանալ լռության մեջ» (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:333; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual], 2003, 133

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց, թե ինչպես Եպիսկոպոս Պատրիջը և Չարլզ Ալենը արձագանքեցին իրենց կրած հալածանքներին։

    2. Ի՞նչ կարող եք անել դրա վերաբերյալ տրված Տիրոջ պատվիրանին ավելի լավ հետևելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 98․28-32-ում, Տերը պատվիրել է Սրբերին, որ եթե թշնամին երեք անգամ վնաս հասցնի նրանց, առանց ենթարկվելու Տիրոջ վրեժխնդրությանը, նրանք պետք է զգուշացնեն թշնամուն Տիրոջ անունով, որ նրանք այլևս վնաս չպատճառեն իրենց։ Ապա Տերը բացատրում է, որ եթե թշնամին այդ նախազգուշացումից հետո շարունակում է վնաս հասցնել նրանց, Սրբերը կարդարացվեն «հատուցել[ով] նրան, իր գործերի համաձայն» (ՎևՈւ 98․31)։ Սակայն, Սրբերին նաև ասվեց, որ եթե նրանք խնայեն իրենց թշնամիներին նույնիսկ, եթե նրանք արդարացված են վրեժխնդրության մեջ, նրանք կվարձատրվեն իրենց արդարության համար։

Վարդապետություն և Ուխտեր 98․33-38

Փրկիչը բացատրում է, թե երբ է պատերազմն արդարացված

Դուք ունե՞ք բարեկամներ կամ ընկերներ, ովքեր պատերազմել են իրենց պետության համար։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ է Տերն ուսուցանել պատերազմի մասին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.33-34, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերն ասել իր հնագույն հետևորդներին պատերազմի մասին։

Ելնելով 33 հատվածի ձեր կարդացածից, լրացրեք դատարկ տեղերը հետևյալ արտահայտությունն ավարտելու համար․ Նրանք պատերազմելու գնային որևէ ազգի, ցեղի, լեզվի կամ ժողովրդի դեմ, Տերը Նրանց։ Կարող եք այդ սկզբունքը գրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Պատերազմի մասին Տիրոջ օրենքը» վերնագրի տակ։ (Հիշեք, որ Տերն այդ օրենքը հատկապես տվեց մի ժողովրդի, ով ապրում էր ուրիշ ժամանակներում և ուներ ուրիշ մշակույթ։ Չնայած օրենքի սկզբունքը ճշմարիտ է, այսօր մենք նաև ենթակա ենք այն ազգի օրենքներին, որում մենք ապրում ենք [տես Հավատո Հանգանակ 1․12]։)

Ըստ Վարդապետություն և Ուխտեր 98․34-ի, ի՞նչ պետք է անեին հնագույն մարգարեները, եթե ինչ-որ մեկը պատերազմ հայտարարեր նրանց դեմ։ (Այս հարցին ձեր պատասխանը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Պատերազմի մասին Տիրոջ օրենքը» վերնագրի տակ։)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.35-38, ուշադրություն դարձնելով, թե ինչ Տերն ասեց հնագույն հետևորդներին, որ անեն, եթե խաղաղության իրենց առաջարկը չընդունվի։

Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ պատերազմը կարող է արդարացվել Տիրոջ կողմից նկարագրված հանգամանքների առկայության դեպքում։ Այդ ճշմարտությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Պատերազմի մասին Տիրոջ օրենք» վերնագրի տակ։

Երբ շատ ազգեր ներգրավված էին Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեջ, Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը բացատրեց այն հանգամանքները, որտեղ Տիրոջ հետևորդներն արդարացված էին պատերազմի մասնակցության համար․

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Պատերազմն անհամատեղելի է Քրիստոսի ուսմունքների հետ։ Հիսուս Քրիստոսի ավետարանը խաղաղության ավետարան է։ Պատերազմն ինքն իր հակադրությունն է [հակառակը] և առաջացնում է ատելություն։

Այնուամենայնիվ, կան երկու հանգամանքներ, որոնց դեպքում իսկական քրիստոնեան կարող է մասնակցել՝ քավ լիցի, ես ասացի մասնակցել, այլ ոչ թե սկսելպատերազմ․ (1) [Ինչ-որ մեկի] կողմից մեկ ուրիշի ազատ կամքին իշխելու կամ ազատ կամքից զրկելու փորձ կատարելը, (2) Անձնվիրությունն իր երկրին։ Հնարավոր է կա երրորդը, [մասնավորապես], թույլ ազգի պաշտպանությունը, որն անարդարացիորեն ջախջախվում է ուժեղ, անխիղճ ազգի կողմից» (in Conference Report, Apr. 1942, 71–72)։

Վարդապետություն և Ուխտեր 98․39-48

Տերն ուսուցանում է Սրբերին, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն իրենց թշնամիներին

Պատերազմի մասին Տիրոջ օրենքին առնչվում է ներման մասին Տիրոջ օրենքը՝ Վարդապետություն և Ուխտեր 98․39–48։ Մի իրադարձության մասին հետևյալ պատմությունը, որը տեղի ունեցավ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, ցույց է տալիս ներման մասին Տիրոջ օրենքը։

«Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, Նիդերլանդներում, Կասպեր թեն Բումի ընտանիքն իրենց տանը թաքցնում էր նրանց, ովքեր հետապնդվում էին նացիստների կողմից։ Այդ կերպ նրանք արտահայտում էին իրենց Քրիստոնեական հավատքը։ Այդ ընտանիքի չորս անդամները զոհվել էին՝ մարդկանց ապաստարան տալու պատճառով։ Կորի թեն Բումը և նրա քույրը, Բետսին, մի քանի սարսափելի ամիսներ էին անցկացրել Ռեվենսբրուքի տխրահռչակ համակենտրոնացման ճամբարում։ Բետսին այնտեղ մահացավ, իսկ Կորին՝ գոյատևեց։

Ռեվենսբրուքում Կորին ու Բետսին իմացան, որ Աստված օգնում է մեզ ներել։ Պատերազմից հետո, Կորին որոշեց կիսվել այդ ուղերձով։ Մի անգամ, գտնվելով Գերմանիայում նա ելույթ ունեցավ մի խումբ մարդկանց առաջ, ովքեր տուժել էին պատերազմի ավերածություններից։ Նրա ուղերձի միտքը հետևյալն էր՝ «Աստված ներում է»։ Այդ ժամանակ էր, որ Կորի թեն Բումի հավատարմությունն առաջ բերեց իր օրհնությունները։

Մի մարդ մոտեցավ նրան։ Նա ճանաչեց համակենտրոնացման ճամբարի ամենադաժան պահակներից մեկին։ «Ձեր ելույթում դուք նշեցիք Ռեվենսբրուքի անունը»,- ասաց նա։ «Ես այնտեղ պահակ էի։ … Բայց դրանից հետո, …ես դարձել եմ քրիստոնյա»։ Նա բացատրեց, որ փնտրել էր Աստծո ներումն այն բոլոր դաժան արարքների համար, որ նա գործել էր։ Նա երկարեց իր ձեռքը և հարցրեց. «Կարո՞ղ եք ինձ ներել»։

Ապա, Կորի Թեն Բումն ասաց․

«Միգուցե նա պարզած ձեռքով կանգնել էր այդտեղ միայն մի քանի վայրկյան, բայց ինձ թվաց ժամեր, երբ ես ինքս ինձ հետ պայքարում էի կայացնելու իմ կյանքում ամենադժվար որոշումը։

Ուղերձը, որ Աստված ներում է, ունի … պայման, որ մենք ներենք նրանց, ովքեր վիրավորել են մեզ

… «Օգնիր ինձ»։ Ես լուռ աղոթեցի: «Ես կարող եմ բարձրացնել ձեռքս։ Ես կարող եմ այդքանն անել։ Դու հոգ տար իմ զգացմունքների մասին»։

… Անբնական, մեխանիկական շարժումով, ես խցկեցի ձեռքս ինձ պարզած ձեռքի մեջ։ Երբ դա արեցի, մի անհավատալի բան տեղի ունեցավ։ Կարծես թե մի էլեկտրական հոսանք դիպավ ուսիս, անցավ ձեռքերիս միջով և ձուլվեց մեր ձեռքսեղմմանը։ Եվ ապա ինձ թվաց, որ մի բուժիչ ջերմություն հոսեց իմ ողջ մարմնով՝ աչքերս լցնելով արցունքներով։

«Ես քեզ ներում եմ, եղբայր»։ Ես լաց եղա: «Իմ ողջ սրտով ներում եմ»։

Այդպես երկար առանց ձեռքերը բաց թողնելու մենք երկար կանգնած մնացինք՝ նախկին պահակը և նախկին բանտարկյալը։ Երբեք իմ կյանքում այդքան ուժեղ չեմ զգացել Աստծո սերը, որքան այդ պահին»։ [Corrie ten Boom, Tramp for the Lord (1974), 54–55։] (Keith B. McMullin, “Our Path of Duty,” Ensign or Liahona, May 2010, 13)։

Ի՞նչ է այդ պատմությունն ուսուցանում ներման մասին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.39-40, ուշադրություն դարձնելով ներման մասին Տիրոջ օրենքին։

Ըստ այդ հատվածների, ինչպե՞ս պետք է մենք վարվենք, երբ ինչ-որ մեկը մեր ներումն է խնդրում։

«Մինչև յոթանասուն անգամ յոթը» արտահայտությունը, որը գտնվում է 40 հատվածում ենթադրում է, որ մենք պետք է ներենք ուրիշներին այնքան անգամ, որքան նրանք կապաշխարեն և մեր ներումը կփնտրեն՝ մեզ վիրավորելուց կամ ցավ պատճառելուց հետո։ (Չնայած մեզ պատվիրված է ներել, դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք ուրիշներին ցավ պատճառել մեզ։)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.41-43, փնտրելով Սրբերին՝ Տիրոջ ուսուցանած այն լրացուցիչ ճշմարտությունները, որոնք վերաբերվում են այն թշնամիներին, ովքեր ոտնձգություն են արել իրենց հանդեպ, սակայն չեն ապաշխարել։

(Ներման մասին Տիրոջ օրենքը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ «Ներման մասին Տիրոջ օրենքը» վերնագրի տակ։)

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզ պատվիրված ներել ուրիշներին նույնիսկ, երբ նրանք ներում չեն հայցում։

    2. Ինչո՞ւ է մեզ պատվիրված ներել մեր թշնամիներին։

Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել ձեր կյանքում ներման մասին Տիրոջ օրենքով ապրելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 98․44–48-ում, Տերը խոստանում է, որ եթե Սրբերի թշնամիներն ապաշխարեն, նրանք կխուսափեն Իր վրեժխնդրությունից։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 98 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.