Մաս 17. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 81
Նախաբան
1832 թվականի մարտի 8-ին Տերը կանչեց Ջեսսի Գաուսին և Սիդնի Ռիգդոնին` ծառայելու որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդականներ: Մեկ շաբաթ անց, 1832 թվականի մարտի 15-ին Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 81-ում: Այս հայտնության մեջ Նա նկարագրեց խորհրդականների դերը Առաջին Նախագահությունում և հավերժական կյանք խոստացավ Ջեսսի Գաուսին, եթե նա հավատարիմ մնար մինչև վերջ: Ջեսսի Գաուսը հավատարիմ չմնաց, և Տերը կոչումը փոխանցեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` որպես խորհրդական Առաջին Նախագահության խորհրդական և նրա անունը հետագայում կցվեց այս հայտնությանը:
Վարդապետություն և Ուխտեր 81
Տերը նկարագրում է խորհրդականների դերը Առաջին Նախագահությունում:
Ինչո՞ւ է Տերը մեզ կոչումներ տալիս Իր Եկեղեցում: Որո՞նք են կոչումները հավատարմորեն կատարելու օրհնությունները: Ի՞նչ է լինում, երբ անդամը հավատարմորեն չի կատարում իր կոչումը: Եկեղեցու առաջնորդը կարող է ոգեշնչում ստանալ` Եկեղեցու անդամին կանչելու ծառայության, սակայն այդ անհատից է կախված` արդյո՞ք նա հավատարմորեն կարձագանքի դրան:
Կարդացեք բաժնի նախաբանը Վարդապետություն և Ուխտեր 81, փնտրելով, թե ո՞վ էր նախապես խորհրդական կանչված Բարձրագույն Քահանայության Նախագահությունում (Առաջին Նախագահությունում) և ի՞նչ պատահեց նրան:
Ջեսսի Գաուսը կանչվեց ծառայելու որպես խորհրդական Բարձրագույն Քահանայության Նախագահությունում (Առաջին Նախագահությունում) 1832 թվականի մարտին: Վեց ամիս անց 1832 թվականի օգոստոսի 1-ին նա մեկնեց ծառայելու միսիայում Զեբեդի Քոլթրինի հետ: Ջեսսին այցելեց իր կնոջը և փորձեց համոզել նրան վերականգնված Եկեղեցու ճշմարտացիության մեջ, բայց նա հրաժարվեց միանալ եկեղեցուն: Կարճ ժամանակ անց, Ջեսսիի միսիոներական զուգընկերը ծանր հիվանդացավ և ստիպված էր վերադառնալ Կիրթլենդ, Օհայո: Մենակ մնալով, Ջեսսին չավարտեց իր միսիան և հավատարիմ չմնաց Եկեղեցուն: 1832 թվականի դեկտեմբերին նա հեռացվեց Եկեղեցուց:
Համաձայն բաժնի նախաբանի Վարդապետություն և Ուխտեր 81, ու՞մ կանչեց Տերը` փոխարինելու Ջեսսիին:
Դուք գուցե ցանկանաք նշել հետևյալ արտահայտությունը բաժնի նախաբանում. «Հայտնությունը … պետք է համարել մի քայլ Առաջին Նախագահության պաշտոնական կազմավորման ուղղությամբ»: Տերը Մարգարեին միանգամից չի բացահայտել Իր Եկեղեցու ամբողջական կառուցվածքը: Ավելի շուտ նա բացահայտում էր կազմակերպության տարբեր մասերը, երբ ծագում էր անհրաժեշտությունը և Սրբերը պատրաստ էին լինում ընդունել դրանք: 1832 թվականի մարտին Տերը հայտնեց, որ եկել է ժամանակը կազմավորելու Բարձրագույն Քահանայության Նախագահությունը:
Ինչպես գրված է հայտնությունում Վարդապետություն և Ուխտեր 81, Տերը բացատրեց Առաջին Նախագահության մեկ կարևոր դերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81․1-2, և նշեք բառերը, որոնք սովորեցնում են, որ Երկրի վրա Աստծո արքայության բանալիները պատկանում են Բարձրագույն Քահանայության Նախագահությանը:
Հիշեք, որ քահանայության բանալիներն այն իշխանությունն է, որը պետք է նախագահի Եկեղեցում և ուղղորդի քահանայության իշխանության կիրառումը: Հետագայում կազմավորվելու էր Առաջին Նախագահությունը: Արքայության բանալիները միշտ գտնվում են Առաջին Նախագահության ձեռքին, որը ղեկավարվում է Եկեղեցու Նախագահի կողմից:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինդ Սմիթը բացատրել է, թե արքայության բանալիներն ինչ իրավուքներ են տալիս Առաջին Նախագահությանը մեր օրերում. «Այս բանալիները նախագահության իրավունքն են, դրանք Տիրոջ բոլոր գործերը կառավարելու և ղեկավարելու իշխանությունն ու զորությունն են երկրի վրա: Նրանք, ովքեր կրում են դրանք, զորություն ունեն կառավարելու և վերահսկելու այն ձևով, որ մնացածները ևս կարողանան ծառայել քահանայությունում» (“Eternal Keys and the Right to Preside,” Ensign, July 1972, 87):
Ուղիներից մեկը, որով Առաջին Նախագահությունն ուղղորդում և կառավարում է Եկեղեցին՝ իրենց ուսմունքների միջոցով է:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի օրինակ, թե ինչպես եք դուք օրհնվել Առաջին Նախագահության ուսմունքների միջոցով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81.3, փնտրելով, թե Տերն ինչ հանձնարարեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին անել` որպես Առաջին Նախագահության խորհրդական:
-
Գրեք վերնագիրը Առաջին Նախագահության խորհրդական սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Այս վերնագրի տակ թվարկեք այն պարտականությունները, որոնք դուք գտել եք հատված 3-ում: Բացի այդ. գրեք ձեր կարծիքն այն մասին, թե ինչ է նշանակում խորհրդականի համար «հավատարիմ խորհրդատու» լինել իր նախագահի համար:
Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում, խորհրդականի համար «հավատարիմ խորհրդատու» լինել իր նախագահի համար, մտածեք ի՞նչ է նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել այն մասին, թե ինչպես պիտի խորհրդականը խորհրդակցի նախագահի հետ:
«[Խորհրդականը] իր նախագահի օգնականն է:
Խորհրդականը օգնական է, բայց ոչ նախագահ: Նա պատասխանատվություն չի ստանձնում և առանց նախագահի որոշումներ չի ընդունում:
Նախագահական ժողովների ժամանակ յուրաքանչյուր խորհրդական ազատ է արտահայտելու իր կարծիքը բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք ծառանում են նախագահության առջև: Սակայն որոշումներ կայացնելը նախագահի բացառիկ իրավունքն է, և խորհրդականների պարտականությունն է աջակցել նրան այդ որոշման մեջ: Հետո նրա որոշումը դառնում է նրանց որոշումը` անկախ նրանց նախորդ գաղափարներից» (“In … Counsellors There Is Safety,” Ensign, Nov. 1990, 49):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչպես կարող է խորհրդականի պարտականությունների ըմբռնումն օգնել ինչ-որ մեկին, ով ծառայում է որպես խորհրդական` Եկեղեցու որևէ նախագահությունում:
-
Ի՞նչու նախագահության խորհրդականները պետք է աջակցեն և զորացնեն նախագահին:
-
Ի՞նչ կարող էիք դուք անել նախագահությունում արդյունավետորեն ծառայելու համար, եթե ունենայիք կամ երբ ունենայիք այդ հնարավորությունը:
-
Տերը զորեղ խոստում տվեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, եթե նա հավատարիմ լիներ իր կոչման մեջ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81.4, և գտեք խոստումը:
Հետևյալ որտահայտությունը «կավելացնես փառքը … Տիրոջ» այս համատեքստում նշանակում է, որ մեր կոչմանը հավատարիմ լինելով, մենք կարող ենք օգնել առաջնորդել մարդկանց` պատվել և երկրպագել Տիրոջը: Այս խոստումը մեզ համար նույնպես կիրառելի է: Դուք գուցե ցանկանաք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրր գրությունների լուսանցքում. եթե մեք հավատարիմ լինենք մեր կոչումներում, մենք կկարողանանք շատ մեծ բարիքներ գործել ուրիշների համար և ավելացնել Աստծո փառքը:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչպես կարող է մեր կոչումներում հավատարմորեն ծառայելն օգնել մեզ` մեծ բարիքներ գործել ուրիշների համար:
-
Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են Եկեղեցու անդամները մեծ բարիք գործում ուրիշների համար, քանի որ նրանք հավատարիմ են իրենց կոչումներում: Գրեք ձեր դիտարկումների մասին:
-
Ինչպես կարող է Եկեղեցու մեր կոչումներում հավատարմորեն ծառայելն օգնել մեզ` ավելացնել Տիրոջ փառքը:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81.5, փնտրելով այն լրացուցիչ պատգամը, որ Տերը տվեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին:
Հիմնվելով այն բանի վրա, ինչ Տերն ասաց Ֆրեդերիկինհատված 5-ում, ինչ կարող ենք մենք սովորել՝ մեր կոչումներում հավատարիմ լինելու կամ Եկեղեցու հավատարիմ անդամ լինելու մասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մերվին Ջ. Էշթոնի հետևյալ միտքը կարող է օգնել ձեզ` հասկանալ Տիրոջ խորհուրդը. «Վարդապետություն և Ուխտեր 81.5, հատվածը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ, որ Տերը համոզում էր Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին ուժ տալ թույլերին («սատարիր թույլերին»), քաջալերել նրանց, ովքեր ուժասպառ են ու հուսահատ («բարձրացրու ընկած ձեռքերը»), և ուժ տալ նրանց, ում ծնկները տկար են և սրտերը վախվորած» (“Strengthen the Feeble Knees,” Ensign, Nov. 1991, 70):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք մի փորձառության մասին, երբ ինչ-որ մեկը ոգևորել կամ զորացրել է ձեզ: Հետո թվարկեք առնվազն երեք բան, որ կարող եք անել, որպեսզի «սատարեք թույլերին, բարձրացնեք ընկած ձեռքերը և ամրացնեք տկար ծնկները»: Գրեք մի նպատակ և օգնեք որևէ մեկին այս շաբաթ` կատարելով ձեր ցուցակի կետերից մեկը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 81.6-7, փնտրելով օրհնությունները, որ Տերը խոստացավ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, եթե նա լիներ հավատարիմ մինչև վերջ:
Այս նույն խոստումը վերաբերում է նաև մեզ: Եթե դուք ընտրում եք հավատարիմ լինել Տիրոջը, ինչը ներառում է ձեր կոչումներում հավատարիմ լինելը և ձեզ շրջապատող մարդկանց օգնելը, ապա դուք կարժանանաք Տիրոջ օրհնություններին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 81 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.