Մաս 4. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 11-12
Նախաբան
1829թ. մայիսին Ահարոնյան Քահանայության վերականգնումից կարճ ժամանակ անց Ջոզեֆ Սմիթի եղբայր Հայրում Սմիթը և Ջոզեֆ Նայթ ավագը այցելեցին Մարգարեին Հարմոնիում, Պենսիլվանիա: Երկուսն էլ արտահայտեցին Աստծուն ծառայելու և Վերականգնմանը աջակցելու իրենց ցանկությունը:Վարդապետություն և Ուխտեր 11 և 12 պարունակում են Հայրում Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը և Ջոզեֆ Նայթ ավագին ուղղված Տիրոջ խոսքերն այն մասին, թե ինչպես կարող են նրանք օգնել առաջ բերելու Աստծո գործը:
Վարդապետություն և Ուխտեր 11․1–14
Հայրում Սմիթը սովորում է, թե ինչպես նա կարող է օգնել առաջ բերելու Տիրոջ գործը
Դուք երբևէ ցանկացե՞լ եք մասնակցել արժանապատիվ մի գործի, որը դուք զգացել եք, որ օգտակար ազդեցություն կունենա մարդկանց կյանքում և աշխարհում: Շատ մարդիկ այդպիսի զգացողություն ունեին Եկեղեցու հանդեպ Վերականգնման վաղ շրջանում: Ի դեպ, շատերն ունեն այդ զգացողությունը Եկեղեցում ` երկրի վրա Աստծո թագավորությունում ծառայելու վերաբերյալ այսօր: Վարդապետություն և Ուխտերի բաժին 11 և 12-ում Տերը խորհուրդ տվեց Հայրում Սմիթին և Ջոզեֆ Նայթ ավագին Տիրոջ գործում նրանց մասնակցության վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.27 և 12.7 և բացահայտեք, թե էլ ում էր Տերը դիմում այս հայտնության մեջ:
Հայրում Սմիթը` Ջոզեֆի ավագ եղբայրը, հավանաբար տեղյակ էր վերջին իրադարձություններին, ինչպիսին էին Մորմոնի Գրքի թարգմանության առաջընթացը և Ահարոնյան Քահանայության վերականգնումը: Նա ցանկանում էր իմանալ, թե ինչպես կարող էր օգնել Ջոզեֆին Տիրոջ գործում: Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և Հայրումի համար ստացավ Վարդապետություն և Ուխտեր 11 հայտնությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.3, 8, 10, 14, 17, 21 և 27, և նշեք ցանկանում եմ, ցանկանում ես և ցանկանում են բառերը: Մտածեք անկեղծ զգացմունքների մասին, որոնք մարդը պետք է ունենա, ով իրոք ուզում է աջակցել Տիրոջ գործին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ: Առաջինն անվանեք Խոստացվել են օրհնություններ նրա արդար ցանկությունների շնորհիվ: Երկրորդն անվանեք Ինչ պետք է նա աներ այդ օրհնություններին արժանանալու համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.5-8: Առաջին սյունակում գրեք օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Հայրում Սմիթին համաձայն Տիրոջ գործին աջակցելու նրա ցանկության: Երկրորդ սյունակում գրեք, թե ինչ պետք է Հայրումն աներ այդ աստվածային օրհնություններին արժանանալու համար:
Այս հատվածներն ուսումնասիրելիս դուք միգուցե բացահայտել եք այս ճշմարտությունները. Մենք կարող ենք օրհնություններ ստանալ Աստծուց համաձայն մեր արդար ցանկությունների: Եթե մենք ցանկանում ենք անել Աստծո գործը, մենք կլինենք այն միջոցը, որով շատ բարիք կգործվի:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ վարժությունները.
-
Գրեք հետևյալ հարցի մի քանի պատասխաններ. Ի՞նչ կարող եք դուք անել, որ լինեք «այն միջոցը, որով շատ բարիք կգործվի» ձեր սերնդի մեջ:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.9-14, փնտրելով Տիրոջ տված խորհուրդը, որը կօգներ Հայրումին գործելու շատ բարիք: Հայրումին տված Տիրոջ խորհուրդը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, և տեսեք, թե արդյոք Նրա խորհուրդը համընկնում է ձեր գրած որոշ մտքերի հետ:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 11.12-13, ինչպե՞ս եք դուք ճանաչում Հոգու ազդեցությունը:
-
Հայրումի ստացած խորհրդից մենք սովորում ենք, որ Տիրոջ Հոգին առաջնորդում է մեզ գործելու բարիք, լինելու խոնարհ և դատելու արդարությամբ: Հոգին նաև լուսավորում է մեր միտքը և լցնում է մեր հոգին ուրախությամբ: Կարող է օգտակար լինել Վարդապետություն և Ուխտեր 11.12-13 այս ճշմարտությունները համեմատել Վարդապետություն և Ուխտեր 8.2-3 սերտման սուրբ գրության հատվածի հետ:
-
Մի պահ տրամադրեք և խորհեք իրավիճակների մասին, երբ դուք զգացել եք Հոգին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ փորձառություններից մեկի կամ մի քանիսի մասին, որոնք դուք ունեցել եք.
-
Փորձառություն, երբ Հոգին առաջնորդել է ձեզ գործելու բարիք
-
Փորձառություն, երբ Հոգին ազդել է ձեզ վրա լինելու խոնարհ
-
Փորձառություն, երբ Հոգին օգնել է ձեզ արդարությամբ դատել
-
Փորձառություն, երբ Հոգին լուսավորել է ձեզ մի հարցի կամ անձնական խնդրի շուրջ
-
Վարդապետություն և Ուխտեր 11.15-30
Տերը պատվիրեց Հայրում Սմիթին նախապատրաստվել քարոզելու իր կոչմանը
Պատկերացրեք, որ տեսնում եք ինչ-որ բանի սկիզբը, որը դուք զգում եք, որ լինելու է աշխարհի կարևորագույն գործը, իմանալով, որ դուք կարող եք լինել դրա մի մասը: Որքա՞ն կտրամադրեիք ձեր ժամանակից, որպեսզի մտածեիք այդ գործի մասին, ծրագրեիք և նախապատրաստվեիք դրանում ձեր մասնակցությունն ունենալու համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.14-15, 20, փնտրելով, թե Տերն ինչ էր ուզում, որ Հայրում Սմիթն աներ:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը պատվիրեց Հայրումին «մի քիչ էլ սպասել»: Հաշվի առեք այն փաստերը, որ Եկեղեցին դեռևս պաշտոնապես չէր կազմավորվելու ևս մի քանի ամիսներ և Մորմոնի Գիրքը դեռևս չէր հրատարակվել: Ձեր կարծիքով, այս ապագա իրադարձություններն ինչպես կազդեին Տիրոջ գործին օգնելու Հայրումի նախապատրաստությունների վրա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.18-20, փնտրլով, թե ինչ ասաց Տերը, որ Հայրումը պետք է աներ, որ արդյունավետ գործիք դառնար Տիրոջ ձեռքում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ինչպե՞ս կարող է միսիայի պատրաստվող երիտասարդ անձնավորությունը «դիմել Հոգուն»:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քո ողջ սրտով հարիր [Տիրոջը]»:
-
Ի՞նչ է Տերը խնդրում ձեզ «օգնել ի լույս բերել»:
-
Օգտվելով Վարդապետություն և Ուխտեր 11.18-20, գրեք մի սկզբունք, որը նշում է մի քանի կարևոր եղանակներ, որոնցով դուք կարող եք նախապատրաստվել Տիրոջ թագավորությունում ծառայելու համար.
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.21-22, և գտեք ևս մի բան, որ Տերն ասաց Հայրում Սմիթը պետք է աներ, որը կօգներ նրան դառնալու ավետարանի արդյունավետ ուսուցիչ: Ի՞նչ ասաց Տերը Հայրումին, որ նա պետք է աներ, որպեսզի կարողանար ի վիճակի լինել հայտարարելու Նրա խոսքը:
Ձեր կարծիքով, ինչո՞վ է տարբերվում սուրբ գրություններն ուսումնասիրելը, որի նպատակն է «ձեռք բերել [Տիրոջ] խոսքը», պարզապես սուրբ գրությունները կարդալուց: Նրանք, ովքեր ուսումնասիրում են Տիրոջ խոսքը, կստանան Նրա Հոգին և զորություն` համոզելու ուրիշներին ավետարանի ճշմարտության մասին:
Որպեսզի տեսնեք, որ Հայրումը պահեց Տիրոջ պատվիրանները և հետևեց Իր խորհրդին, նայեք Վարդապետություն և Ուխտեր 11 բաժնի նախաբանը և ուշադրություն դարձրեք հայտնությունը ստանալու ամսաթվին: Ապա բացեք Վարդապետություն և Ուխտեր 23 բաժնի նախաբանը, և ուշադրություն դարձրեք հայտնության ամսաթվին: Քանի՞ ամիս հետո էր Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել Վարդապետություն և Ուխտեր 23-ի հայտնությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.21, և ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 23.3: Ի՞նչ հայտնաբերեցիք դուք: Ինչպե՞ս է սա վերաբերվում միսիայի համար նախապատրաստվելուն:
Մտածեք խորհրդի մասին, որը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է երիտասարդ տղամարդկանց գերագույն համաժողովի քահանայության նիստի ժամանակ. «Երիտասարդ տղամարդիկ, ես հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը պարզապես չի գնա միսիա, այլ որ դուք միսիոներ կդառնաք միսիոներական թղթերը ներկայացնելուց շատ առաջ, ծառայելու կանչը ստանալուց շատ առաջ, ձեր ցցի նախագահի կողմից ձեռնադրվելուց շատ առաջ և ՄՈՒԿ ուտք գործելուց շատ առաջ» (“Becoming a Missionary,” Ensign կամ Liahona, Nov. 2005, 45):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այնպիսի բաների մասին, որոնք դուք զգում եք, որ պետք է կատարեք կամ փոխեք եկող ամիսների ընթացքում, որը կօգնի ձեզ ավելի լավ ձեռք բերել Աստծո խոսքը:
Վարդապետություն և Ուխտեր 12
Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆ Նայթ ավագին, թե ինչպես մենք կարող ենք օգնել հաստատել Սիոնի գործը
Մտածեք պատմության մեջ մի քանի հանրաճանաչ անունների մասին: Իրենց ունեցած ո՞ր հատկանիշների համար են նրանք հայտնի:
Կարդացեք Վարդապետություն և Ոխտեր 12 բաժնի նախաբանը, որ իմանաք Ջոզեֆ Նայթ ավագի և Աստծո թագավորության համար նրա կատարած ներդրումների օրինակի մասին:
Դուք կարող եք ուշադրություն դարձնել, որ Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 12.1-6 և Վարդապետություն և Ուխտեր 11.1-6 նույնն են: Հաճախ Տերը կկրկնի նույն հրահանգները տարբեր անհատների համար. «ինչ որ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին» (ՎևՈՒ 82.5): Այդպես է նաև Հայրում Սմիթի դեպքում (ՎևՈՒ 11) և Ջոզեֆ Նայթ ավագի դեպքում (ՎևՈՒ 12). որոշ հրահանգներ նույնն են:
Չնայած, որ Ջոզեֆ Նայթ ավագը վաղ Եկեղեցու հայտնի անդամ չէր, նա շատ բարիք է գործել Աստծո թագավորությունը կառուցելու համար: Նա Մարգարեին աջակցում էր ուտելիքով և այլ պարագաներով թարգմանության աշխատանքի դժվարագույն պահերին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 12.6-8, և նշեք արդար հատկանիշները, որոնք Տերն ասաց, որ անհրաժեշտ են նրանց, ովքեր ցանկանում են աջակցել Տիրոջ աշխատանքում: Խորհեք, թե ինչպե՞ս եք զարգացնում այս հատկանիշները ձեր կյանքում:
Ջոզեֆ Նայթ ավագը մշտապես փորձել է ապրել այս արդար հատկանիշներով: Նա օգնել է Մարգարեին իր ծառայության ողջ ընթացքում նյութապես և հոգևորապես: Շատ տարիներ անց այն բանից հետո, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 12 հայտնությունը, նա գրել է հետևյալը. «Ջոզեֆ Սմիթ ավագը … եղել է հավատարիմ և ճշմարիտ, նույնիսկ առատաձեռն [արդարացի] և օրինակելի, առաքինի և բարի, երբեք չշեղվելով աջ կամ ձախ: … Նա արդար մարդ է» (in History of the Church, 5:124):
-
Որպեսզի օգնենք ձեզ կիրառել այն, ինչ դուք սովորել եք այսօր, ավարտեք այս արտահայտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Տիրոջն Իր գործում աջակցելու համար ես կ…
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 11-12 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.