Սեմինարիա
Մաս 2. Օր 3, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-54, Վարդապետություն և Ուխտեր 2


Մաս 2. Օր 3

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-54, Վարդապետություն և Ուխտեր 2

Նախաբան

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը շարունակում էր պնդել, որ նա տեսիլք էր տեսել, և նա շարունակվում էր հալածվել դրա համար: Երբ նա 17 տարեկան էր, մի օր երեկոյան, երբ Ջոզեֆն աղոթում էր, Մորոնի անունով մի հրեշտակ հայտնվեց և հայտարարեց, որ Աստված գործ ուներ Ջոզեֆի համար, որը նա պետք է աներ, ներառելով նաև ոսկե թիթեղների վրա գրված հնադարյան հիշատակարանի թարգմանությունը: Մինչ բացատրում էր Ջոզեֆի դերը ավետարանի Վերականգնման գործում, Մորոնին Աստվածաշնչից մեջբերեց մի շարք մարգարեություններ, ներառյալ Մաղաքիայի մարգարեությունը Եղիայի վերադարձի վերաբերյալ: Հաջորդ օրը Ջոզեֆ Սմիթը գնաց այն բլուրը, որտեղ Մորոնին ասել էր, որ թաղված էին ոսկե թիթեղները: Այնտեղ նա Մորոնիից ստացավ ևս մի քանի ցուցումներ:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-29

Ջոզեֆ Սմիթն աղոթում է իր մեղքերի ներման համար

Այսօրվա դասի ընթացքում դուք ավելի շատ բան կսովորեք երիտասարդ Ջոզեֆ Սմիթի մասին: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-29, և այս հատվածները նմանեցրեք ձեզ:

Խորհեք իրավիճակների և զգացումների մասին, որոնք Ջոզեֆ Սմիթն ունեցել է իր երիտասարդ տարիներին: Ինչո՞վ են դրանք նման քո ունեցածներին:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28-ում Ջոզեֆը գրում է, որ մինչդեռ նա չուներ մեծ մեղքեր, միշտ չէ, որ նա գործում էր այնպես, ինչպես պետք է գործեր Աստծո կողմից կանչված անձնավորությունը: Մենք կարող ենք կարևոր դասեր քաղել այն ամենից, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթն իր սխալներն ուղղելու համար:

  1. journal iconՎերանայեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28, ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք,թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթն իր սխալներն ուղղելու համար: Բացի դրանից, նշեք մեկ կամ երկու սկզբունքներ, որոնք դուք սովորել եք Ջոզեֆի փորձառությունից:

Ահա մի քանի ճշմարտություններ, որոնք մենք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28 -ից. Երբ մենք գիտակցում ենք մեր մեղքերը և զղջում ենք դրանց համար, մենք կարող ենք աղոթել Երկնային Հորը, որ ների մեզ: Մենք կարո ենք աղոթել, որ իմանանք մեր կարգավիճակն Աստծո առաջ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ձեր կարգավիճակն Աստծո առաջ իմանալու համար աղոթելը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հրահանգները, որ ավելի լավ հասկանաք, թե ինչպես կարող է աղոթքն օգնել մեզ իմանալ մեր կարգավիճակն Աստծո առաջ և տեսնել փոփոխությունները, որոնք Նա կցանկանար, որ մենք կատարեինք.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Ինչպե՞ս մենք կարող ենք որոշել, թե ինչի վրա պետք է կենտրոնանա մեր ապաշխարությունը: … [Մենք կարող ենք] Տիրոջը խոնարհաբար հարցնել. «Հայր, ի՞նչ կուզենայիր, որ անեի»: Պատասխանները գալիս են: Մենք զգում ենք այն փոփոխությունները, որոնք պետք է կատարենք: Տերը մեզ ասում է մեր մտքում և մեր սրտում:

Այդ ժամանակ մեզ թույլ է տրվում ընտրել. ապաշխարել, թ՞ե վարագույրով ծածկել դեպի երկինք բացված մեր պատուհանը» («Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 41)։

Հիշեք, որ Երկնային Հայրը ցանկանում է ներել մեզ, եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին և անում ենք անհրաժեշտ բաները, որպեսզի ապաշխարենք մեր մեղքերի համար:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.30-35

Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Մինչ Ջոզեֆ Սմիթն աղոթում էր ներման համար, Մորոնի հրեշտակը հայտնվեց նրան: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30-32, և փորձեք պատկերացնել, թե ինչպիսին է եղել այս փորձառությունը:

Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33, և գտեք Ջոզեֆ Սմիթին ուղղված Մորոնիի ուղերձը: Դուք կարող եք նշել բառերը կամ արտահայտությունները, որոնք շեշտում են, որ Աստված աշխատանք ուներ նածատեսած Ջոզեֆ Սմիթի համար: Խորհեք, թե ինչ կարող էր զգալ Ջոզեֆը, երբ նա իմացավ, թե ինչ էր Աստված անելու իր միջոցով:

  1. journal iconՄորոնին մարգարեացավ, որ Ջոզեֆ Սմիթի անունը «բոլոր ժողովուրդների մեջ կխոսվի և բարի, և չար» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33): Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի դեպքի մասին, որի ականատես եք եղել, որը ցույց է տալիս, որ այս մարգարեությունն իրականացել է:

Մորոնին նաև ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին այն աշխատանքի մասին, որը նա էր կատարելու: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.34-35, և գտեք, թե որն էր լինելու այդ աշխատանքը:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.36-49, Վարդապետություն և Ուխտեր 2

Մորոնին հրահանգում և նախազգուշացնում է Ջոզեֆ Սմիթին

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.36-42 մենք կարդում ենք, որ Մորոնին բազմաթիվ արտահայտություններ է մեջբերել Աստվածաշնչից, որպեսզի բացատրի, որ ավետարանի Վերականգնումը մոտ էր սկսվելուն: Երբ դուք կարդաք այս հատվածները, դուք կարող եք նշել սուրբ գրությունների հատվածների այն հղումները, որոնք մեջբերված են:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.38-39: 1876թ. Բրիգամ Յանգի նախաձեռնությամբ այս հատվածների Մորոնիի խոսքերը ավելացվեցին Վարդապետություն և Ուխտերում որպես բաժին 2: Եղիայի վերադարձի վերաբերյալ այս մարգարեությունն այս տնտեսությունում տրված առաջին հայտնություններից մեկն է, և դրա կարևորությունն այնքան մեծ է, որ դրան հանդիպում ենք նաև Հին Կտակարանում (Մաղաքիա դ.5-6), Նոր Կտակարանում (Ղուկաս Ա.17) և Մորմոնի Գրքում (3 Նեփի 25.5-6): Դուք կարող եք գրել այս հղումները Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.38-39 և Վարդապետություն և Ուխտեր 2-ի կողքին:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը հետևյալն է ասել Եղիայի և քահանայության զորության մասին, որը նա վերականգնելու էր. «Կարևոր է իմանալ, թե ինչու էր Տերը խոստացել ուղարկել Եղիային: Եղիան մեծ մարգարե էր, ով ուներ մեծ զորություն` տրված նրան Աստծո կողմից: Նա կրում էր ամենամեծ զորությունը, որն Աստված տալիս է Իր զավակներին. նա կրում էր կնքման զորությունը, զորությունը կապելու երկրի վրա և ունենալու այն կապված երկնքում» (“Hearts Bound Together,” Ensign, May 2005, 78):

Որպեսզի Նախագահ Այրինգի բացատրությունն օգնի ձեզ, ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 2.1 իմաստը ձեր իսկ բառերով.

Վարդապետություն և Ուխտեր 2.2 վերաբերվում է հայրերին տրված խոստումներին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին պարզաբանել է, թե ովքեր են այս հայրերը և ինչ խոստումներ են տրվել նրանց. «Ովքե՞ր են հայրերը: Նրանք Աբրահամը, Իսահակը և Հակոբն են, ում տրվել էին խոստումները: Որո՞նք են խոստումները: Դրանք հավերժության մեջ ընտանեկան միավորի շարունակվելու խոստումներն են» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 267):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Ի լրացում Հին Կտակարանի մարգարենեիր` Աբրահամի, Իսահակի և Հակոբի վերաբերյալ արտահայտություններին, «հայրերը» վերաբերվում է ուրիշներին, ինչպես բացատրել է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը. «Հայրերը մեր մահացած նախնիներն են, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու արտոնության, սակայն ովքեր խոստում են ստացել, որ կգա ժամանակը, երբ այդ արտոնությունը կտրվի նրանց: Զավակները այժմ ապրողներն են, ովքեր պատրաստում են ծագումնաբանական տվյալներ և ովքեր տաճարում կատարում են արարողություններ նրանց փոխարեն» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:127):

Վերևում տրված բացատրություններն օգտագործելով ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 2.2 ձեր իսկ բառերով.

Վարդապետություն և Ուխտեր 2.3 ասվում է, որ ողջ երկիրն ամբողջովին կամայանար, եթե Եղիան չգար: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, թե ինչու դա կպատահեր. «Ինչո՞ւ երկիրը կամայանար: Այն պարզ պատճառով, որ եթե չլինի կապակցող օղակ հայրերի և զավակների միջև, որը մահացածների համար կատարվող աշխատանքն է, ապա մենք բոլորս էլ կմերժվենք. Աստծո ողջ աշխատանքը կխափանվի և ամբողջությամբ կոչնչանա» (Doctrines of Salvation, 2:122, տես նաև ՎևՈՒ 128.17–18):

Օգտագործելով այս բացատրությունը ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 2.3 իմաստը ձեր իսկ բառերով.

Ահա ճշմարտությունների մի քանի բացատրություններ, որոնք դուք միգուցե նշած լինեք Վարդապետություն և Ուխտեր 2.1-3: Ճշմարտությունը համընկեցրեք համապատասխան հատվածի հետ, որտեղ այն ուսուցանվում է:

  1. Աստված կուղարկի Եղիային վերականգնելու կնքման զորությունը երկրի վրա նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:

  1. ՎևՈՒ 2.1

  1. Մեր սրտերը կարող են դառնալ դեպի մեր ընտանիքի անդամները, և մենք կարող ենք արարողություններ կատարել, որոնք միացնում են մեզ նրանց հետ հավերժորեն:

  1. ՎևՈՒ 2.2

  1. Եթե ընտանիքները միացած չեն կնքման զորության միջոցով, երկիրը կամայանա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ:

  1. ՎևՈՒ 2.3

  1. journal iconՀիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 2-ից ձեր սովորածի վրա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություն, բացատրելով ձեր զգացմունքները Եղիայի վերադարձի կարևորության վերաբերյալ:

Երբ ավելի ուշ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 110 այս տարվա ընթացքում, դուք կիմանաք, թե ինչպես իրականացավ այս մարգարեությունը, երբ Եղիան վերադարձավ և Մարգարե Ջոզեֆ Սմիթին շնորհեց կնքման զորությունը:

Այն բանից հետո, երբ Մորոնին Ջոզեֆ Սմիթին ուսուցանեց Եղիայի վերադարձի մասին, մեջբերեց այլ մարգարեություններ Վերականգնման վերաբերյալ և հետագա ցուցումներ տվեց ոսկե թիթեղների վերաբերյալ, նա հեռացավ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.42-43): Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.44-45, և գտեք, թե ինչ պատահեց Մորոնիի գնալուց հետո:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.46-49, և ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ Մորոնին կրկնեց իր ուղերձը Ջոզեֆ Սմիթի համար: Քանի՞ անգամ Մորոնին իր ուղերձը հայտնեց Ջոզեֆ Սմիթին:

Սրանից մենք սովորում ենք մի ճշմարտություն, որ Տերը և Իր ծառաները հաճախ կրկնում են կարևոր ուսմունքները:

Խորհեք հաղորդության աղոթքների մասին: Ինչո՞ւ են դրանք բառ առ բառ կրկնվում ամեն շաբաթ: Խորհեք ուսմունքների մասին, որոնք դուք կրկին ու կրկին լսել եք սուրբ գրություններում և գերագույն համաժողովի ժամանակ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք ուսմունքների մի քանի օրինակներ, որոնք դուք լսել եք, որ կրկնվել են, այնուհետև բացատրեք, թե ձեր կարծիքով, ինչու են Տերը և Նրա ծառաները հաճախ կրկնում ուսմունքները: Չմոռանաք նկարագրել, թե ինչպես կարող եք կիրառել այս ճշմարտությունն այս տարի:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.50-54

Ջոզեֆը գնում է բլուր և բացում է թիթեղները, Ուրիմն ու Թումիմը, և լանջապանակը

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.50-51 բացատրում է, որ երբ Ջոզեֆը պատմեց իր հորը Մորոնիի այցելության մասին, նա գնաց բլուրը, որտեղ թաղված էին ոսկե թիթեղները:

  1. journal iconՊատկերացրեք, թե ինչ դուք կզգայիք, եթե լինեիք Մորոնիի փոխարեն և այցելած լինեիք Ջոզեֆ Սմիթին ավելի քան 1400 տարի սպասելուց հետո, որպեսզի թիթեղները բացվեին ու թարգմանվեին: Երբ դուք պատկերացնեք դա,կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.52-54, ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող էիք զգալ այս փորձառության ժամանակ:

Հաջորդ դասի ժամանակ դուք կբացահայտեք, թե ինչ պատահեց չորս տարի սպասելու ժամկետի վերջում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-պատմություն 1.27-54 և Վարդապետություն և Ուխտեր 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.