Մաս 14. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 60-62
Նախաբան
1831թ. օգոստոսի 8-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը և 10 երեցներ պատրաստվեցին հեռանալ Ինդիփենդենսից, Միսսուրի, և վերադառնալ Օհայո: Տերը հրահանգեց երեցներին ճամփորդության ժամանակ քարոզել ավետարանը, այս հրահանգն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 60 բաժնում: Ուղևորության երրորդ օրը խումբը փորձանքների հանդիպեց Միսսուրի գետի վրա: Հաջորդ երկու օրերին` օգոստոսի 12-ին և 13-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը Տիրոջից երկու հայտնություն ստացավ: Այդ հայտնություններն այժմ գրված են Վարդապետություն և Ուխտեր 61 և 62 բաժիններում: Դրանք պարունակում են հրահանգման, զգուշացման, մխիթարության և քաջալերանքի խոսքեր:
Վարդապետություն և Ուխտեր 60
Տերը հրահանգում է երեցներին Միսսուրիից Օհայո ճամփորդելիս քարոզել ավետարանը:
Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք տատանվել եք պատմել մյուսներին ձեր համոզմունքների մասին կամ դժկամությամբ եք կիսվել ավետարանի մասին ձեր վկայությամբ:
Տերը հանդիմանեց երեցներից մի քանիսին, ովքեր ուղևորվել էին Ինդիփենդենս, Միսսուրի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 60.1-2 հատվածները, իմանալու համար, թե ինչու էր Տերը դժգոհ այս մի քանի երեցներից: Կարող եք գրքում նշել այն, ինչ կգտնեք:
1-2 հատվածներում նկարագրված երեցները ուղևորվել էին Օհայոյից դեպի Ինդիփենդենս, Միսսուրի, մասնակցելու համար հողի և տաճարի նվիրագործմանը: Տերը պատվիրել էր նրանց քարոզել ավետարանը մյուսներին Միսսուրի ճամփորդելու ճանապարհին (տես ՎևՈւ 52.9-10): Սակայն, երեցներից ոմանք չհնազանդվեցին այս պատվիրանին: Տերն ասաց. «Քանզի նրանք չեն կամենում բացել իրենց բերանը, այլ մարդուց վախենալու պատճառով թաքցնում են քանքարը, որ տվել եմ նրանց» (ՎևՈւ 60.2): Այլ խոսքերով, նրանք չէին կիսվում ավետարանի մասին իրենց վկայություններով:
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 60.2 հատվածի, ինչո՞ւ երեցներից ոմանք չէին կիսվում մյուսների հետ իրենց վկայություններով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 60.3 հատվածը, տեսնելու, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք չենք կիսվում մեր վկայություններով:
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում. Մենք կարող ենք կորցնել մեր վկայությունները, եթե չենք կիսվում դրանցով: Վկայություններով կիսվելը չի վերաբերում միայն այն պաշտոնական վկայություններին, որոնք հնչում ենք Եկեղեցու ժողովներին: Եկեղեցու որոշ անդամներ, ովքեր երբեք չեն խոսում կամ հազվադեպ են խոսում եկեղեցու ժողովներին, կիսվում են վկայություններով իրենց ապրելակերպի միջոցով: Ոմանք վկայում են ավետարանի մասին առողջական խնդիրներին կամ այլ խոչընդոտներին դիմակայելու միջոցով: Մյուսները վկայություն են բերում անմիջականորեն ընտանիքի անդամներին կամ ընկերներին` հույսի և հավատքի արտահայտությունների միջոցով:
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ուսուցանել է մեր վկայություններով կիսվելու կարևորության մասին:
«Հոգին և Քրիստոսի մասին վկայությունը կտրվեն ձեզ մեծ մասամբ երբ կիսվում եք դրանով և կմնան ձեզ հետ միայն եթե կրկին կիսվում եք դրանով: Այդ գործընթացի մեջ է ավետարանի բուն էությունը:
Արդյո՞ք սա քրիստոնեության կատարյալ դրսևորում չէ: Դուք չեք կարող գտնել այն, ոչ էլ պահել այն, ոչ` ընդլայնել, մինչև որ ցանկանաք կիսել նրանով: Այն ազատ դուրս տալով է, որ դառնում է ձերը» (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 55):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ե՞րբ եք զգացել, որ ձեր վկայությունն աճում է, քանի որ կիսվում եք դրանով:
-
Ե՞րբ կարող եք հաջորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունենալ կիսվելու ձեր վկայությամբ:
-
Վարդապետություն և Ուխտեր 60 բաժնի մնացած հատվածներում դուք կկարդաք, որ Տերը պատվիրել էր այդ երեցներին քարոզել ավետարանը, երբ նրանք ճամփորդում էին հետ` Օհայո: Ուսումնասիրելիս, կարող եք ընդգծել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք վերաբերում են վկայություն բերելուն, ինչպես օրինակ, «հայտարարեն իմ խոսքը» կամ «քարոզեն»:
Վարդապետություն և Ուխտեր 61
Տերն ուղղություն է տալիս մարգարե Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին դեպի Օհայո նրանց ճամփորդության ժամանակ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը և 10 երեցները հայտնվեցին վտանգի մեջ, երբ մակույկներով ուղևորվել էին Միսսուրի գետի հզոր հոսանքներով: Կարդալով հետևյալ պատմությունը, մտածեք, թե ինչպես դուք կզգայիք, եթե այնտեղ լինեիք:
Ջոզեֆ Սմիթը հիշում էր, որ ուղևորության երրորդ օրը «արևմտյան ջրերին բնորոշ բազմաթիվ վտանգները ցույց տվեցին իրենց և հետո, մենք ճամբար դրեցինք գետի ափին, … Եղբայր [Վիլյամ Վ.] Ֆելփսը ցերեկը բաց տեսիլքում տեսավ ջրի երեսին շատ ահեղ զորությամբ շրջող կործանիչին, մյուսները աղմուկ լսեցին, բայց տեսիլք չտեսան» (in History of the Church, 1:203): Մինչ այս տեսիլքը, «որոշ տարաձայնություններ և վատ զգացումներ էին առաջացել եղբայրների մէջ» (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:262–63): Այդ երեկո եղբայրները քննարկեցին իրենց դժվարությունները և նրանցից շատերը կարողացան ներել միմյանց: Հաջորդ առավոտը, Ջոզեֆն աղոթեց և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 61 բաժնում գրված հայտնությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 61.2, 20, 36–37 հատվածները և նշեք այն արտահայտությունները, որոնք մխիթարություն բերեցին այդ երեցներին:
Բացի ներելուց այս երեցներին նրանց մեղքերը ,Տերն ուսուցանեց, որ մեծ ավերածություններ տեղի կունենան ջրերի վրա վերջին օրերում (տես ՎևՈւ 61.5, 14–19): Տերը նաև խոսեց Իր զորության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 61.1, 6, 10 հատվածները, տեսնելով, թե ինչ է ասել Տերն Իր զորության մասին:
Կործանիչին ջրերի վրա տեսնելու Վիլյամ Վ Ֆելփսի տեսիլքի պատճառով, ոմանք մտածեցին, որ Սատանան զորություն ունի ջրերի վրա: Սակայն, Վարդապետություն և Ուխտեր 61.1 հատվածը հաստատում է, որ Տերն ունի ողջ զորությունը: Այդ թվում` զորությունը ջրերի վրա:6 և 10 հատվածները հաստատում են մեզ պահպանելու Տիրոջ կարողությունը: Ձեր սուրբ գրություններում կարող եք գրել հետևյալ սկզբունքը. Տերն ունի ողջ զորությունը և Նա կարող է պահպանել մեզ:
Վարդապետություն և Ուխտեր 61 բաժնի մնացած հատվածները պարունակում են այդ երեցներին տրված Տիրոջ լրացուցիչ հրահանգները, նրանց վերադարձն Օհայո առաջնորդելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 62
Տերը գնահատում է երեցների խմբի հավատարմությունը, ովքեր ուղևորվել էին Ինդիփենդենս, Միսսուրի:
Հետևյալ աղյուսակում դրեք «X» նշանը այն հարցերի կողքին, որոնք ձեր կարծիքով, առավել նշանակություն ունեն Տիրոջ համար:
Արդյո՞ք պետք է գնամ եկեղեցի կիրակի օրը: | |
Արդյո՞ք պետք է սև կամ կանաչ կիսաշրջազգեստ հագնեմ եկեղեցում: Արդյո՞ք պետք է կարմիր կամ կապույտ փողկապ կապեմ: | |
Արդյո՞ք պետք է ծառայեմ միսիայում: Եթե այո, ապա ե՞րբ։ | |
Եթե մայրս առաջարկի պատրաստել իմ սիրած ուտեստը, ի՞նչ պետք է ես ընտրեմ: |
Հանգամանքներից ելնելով, մեր կայացրած որոշումներից շատերը կարող են կարևոր լինել Տիրոջ համար, մինչդեռ մյուսները` ոչ: Վարդապետություն և Ուխտեր 60-62 բաժիններում գրված հայտնություններում Տերն օգնել է Իր եկեղեցու երեցներին հասկանալ, որ որոշ որոշումներ, որոնք նրանք պիտի կայացնեն, ավելի մեծ նշանակություն ունեն Նրա համար, քան` մյուսները: Շարունակելով ուսումնասիրել այս հայտնությունները դուք կարող եք ձեռք բերել գաղափարներ, որոնք կառաջնորդեն ձեզ որոշումներ կայացնելիս:
Վարդապետություն և Ուխտեր 62 բաժնի պարունակույունը հասկանալու համար կարդացեք բաժնի նախաբանը:
Բաժնի նախաբանում հիշատակվող երեցներն ավելի դանդաղ էին ճամփորդում դեպի Ինդիփենդենս, Միսսուրի, քան ուրիշ մի քանիսն` ավետարանը քարոզելու իրենց ջանասիրության շնորհիվ: Արդյունքում, նրանք բաց թողեցին համաժողովը, որի ժամանակ նվիրագործվեցին հողն ու տաճարի վայրը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62.1-3 հատվածները գտնելով որոշ օրհնություններ, որոնք տրվում են նրանց, ովքեր քարոզում են ավետարանը և կիսվում իրենց վկայություններով:
Ուսումնասիրեք սուրբ գրությունների հղումները, որոնք թվարկված են հետևյալ աղյուսակի ձախ սյունակում: Համապատասխան սյունակներում գրեք այն բաները, որոնք նշանակություն ունեն Տիրոջ համար և բաներ, որոնք Նրա համար նշանակություն չունեն:
Այն, ինչը նշանակություն ունի Տիրոջ համար: |
Այն, ինչը նշանակություն չունի Նրա համար: | |
---|---|---|
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին աղյուսակում նշված սուրբ գրությունների վերաբերյալ. Ի՞նչ տարբերություններ եք դուք նկատում այն բաների մեջ, որոնք նշանակություն ունեն Տրիոջ համար և այն բաների, որոնք նշանակություն չունեն:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ արտահայտության մեջ, ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ էր Տերը ուսուցանում երեցներին, երբ Նա ասաց, որ որոշ բաներ նշանակություն ունեն Իր համար, մինչդեռ որոշ բաներ` չունեն նշանակություն:
«Ակնհայտ է, որ Փրկիչը չէր ասել այդ միսիոներներին, թե Նրա համար միևնույնն է, թե նրանք ինչ են անում: Ավելի շուտ, Նա շեշտել է առաջնային բաներն առաջին տեղում դասելու և ճիշտ բաների վրա կենտրոնանալու կարևորությունը: … Էական բանն աշխատանքն էր, որը նրանք կանչվել էին կատարելու, իսկ թե նրանք ինչպես կհասնեին այնտեղ` կարևոր էր, սակայն ոչ էական» (“A Reservoir of Living Water,” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 4; LDS.org):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է այս օրինակը, թե ինչը նշանակություն ունի Տիրոջ համար, և ինչը` նշանակություն չունի, առաջնորդի ձեզ, երբ որոշումներ եք կայացնում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62.8 հատվածը և բացահայտեք երկու բաներ, որոնց կարող ենք ապավինել որոշումներ կայացնելիս: Ապա ավարտեք հետևյալ սկզբունքը լրացնելով բացթողումները. Երբ որոշումներ ենք կայացնում, մենք պետք է ապավինենք և :
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ապավինել մեր դատողությանը, ինչպես նաև Հոգու ղեկավարությանը:
-
Ե՞րբ եք որոշում կայացրել, հիմնվելով ձեր սեփական դատողության, ինչպես նաև Հոգու ղեկավարության վրա: Ինչպե՞ս եք օրհնվել այդպես վարվելով:
-
Մտածեք, թե ինչպես կարող եք գործել ըստ մեկ կամ մի քանի սկզբունքների, որոնք սովորեցիք, ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 60–62 բաժիններում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 60–62 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.