Մաս 6. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 20.38–67
Նախաբան
1830 թվականի ապրիլի 6ին Եկեղեցու կազմակերպումն ապահովեց միջոցներ, որպեսզի քահանայության արարողությունները սպասավորվեն Երկնային Հոր զավակներին ողջ աշխարհով մեկ վերջին օրերում: Նախքան Եկեղեցու կազմավորումը Տերը սկսեց բացահայտել քահանայության պաշտոնների պարտականությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթին 1829 թվականի ամռան սկզբին:Վարդապետություն և Ուխտեր 20 բաժինը ներկայացնում է այդ պարտականություններից շատերը և հրահանգում քահանայություն կրողներին արարողությունների սպասավորումը և Եկեղեցու անդամներին հսկելն ու ծառայելը:
Վարդապետություն և Ուխտեր 20.38–59
Ներկայացվում են Քահանայության պաշտոնների պարտականությունները:
Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե որևէ մեկը հարցներ. «Ո՞վ է ձեր Եկեղեցու ծառայող քահանան»: Երբ ուսումնասիրեք Վարդապետություններ և Ուխտեր 20.38–67 հատվածները, մտածեք թե ինչպես պատասխանեք այդ հարցին:
-
Գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հետևյալ կոչումներն ու հղումները: Ապա կարդացեք այդ սուրբ գրություններն ու քահանայության պաշտոնների պարտականությունների ցուցակ կազմեք ձեր օրագրի համապատասխան վերնագրի տակ: Գուցե ձեզ օգնի իմանալ, որ «երեց» բառն այս հատվածներում վերաբերում է բոլոր Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներին:
Երեցներ
Քահանաներ
Ուսուցիչներ և սարկավագներ
Համապատասխան վերնագրերի ներքո պարտականությունները գրելուց հետո, ընդգծեք երեցների, քահանաների, ուսուցիչների և սարկավագների պարտականությունների տարբերությունները, որոնք դուք կնկատեք: Շրջագծեք նմանությունները:
Այժմ երբ դուք մի փոքր ուսումնասիրեցիք քահանայության պարտականությունները, հետևյալ սխեմայում, գծեր անցկացրեք քահանայության պաշտոնից դեպի այն քահանայություն կրողների պարտականությունները, ովքեր իշխանություն ունեն դրանք կատարելու:
Երեց |
Սուրբ Հոգու պարգևը շնորհելու իշխանություն: |
Քահանա |
Հաղորդությունը սպասավորելու (օրհնելու) իշխանություն |
Ուսուցիչ |
Սարկավագ կարգելու իշխանություն |
Սարկավագ |
Ուսուցանելու իշխանություն |
Դասավորելու այս վարժության պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում: Նկատի առեք, որ քահանայության ավելի բարձր պաշտոնները ներառում են ավելի ցածր պաշտոնների պարտականություններն ու իշխանությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի սկզբունքի ձևակերպում գրեք, որն ամփոփում է բոլոր քահանայություն կրողների պարտականությունները:
Համեմատեք ձեր սկզբունքը հետևյալ սկզբունքի հետ. Բոլոր քահանայություն կրողները պարտականություն ունեն սպասավորելու արարողություններ և հոգալու Եկեղեցու անդամների մասին և ծառայելու նրանց: Գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում Վարդապետություն և Ուխտեր 20.38–59 հատվածների կողքին:
Եկեղեցու անդամների մասին հոգալու և նրանց ծառայելու Քահանայություն կրողների պարտականությունների վերաբերյալ ավելի շատ բան սովորելու համար, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.53–54, 59 հատվածները, և նշեք ուղիներ, որոնցով Տերն ուղղորդում է քահանայություն կրողներին ծառայել և զորացնել Եկեղեցու անդամներին: Գուցե կամենաք նշել այն, ինչ գտել եք: Որո՞նք են մի քանի ուղիները, որոնցով Ահարոնյան քահանայություն կրողը կարող է «հսկել Եկեղեցու վրա … լինել նրա հետ և ամրապնդել այն»:
Ահարոնյան Քահանայություն կրողների պարտականությունները ավելին է, քան արարողություններ սպասավորելը: Խորհեք հետևյալ դրվագների մասին և մտածեք, թե որ դեպքում է քահանայություն կրողը կատարում իր պարտականությունը՝ հրավիրելով մյուսներին գալ դեպի Քրիստոս, և որ դեպքում չի կատարում այն:
-
Հաղորդության ժողովի ժամանակ Ահարոնյան Քահանայություն կրողը հաղորդությունը սպասավորելուն օգնելուց հետո, գնում է կիրակնօրյա դպրոց և կոպտորեն վերաբերվում ուսուցչի և դասարանի մյուս անդամների հետ:
-
Երիտասարդ քահանայություն կրողը վերադառնում է տնային ուսուցումից և սկսում կիսվել դյուրազգայուն կամ անձնական տեղեկությամբ նրանց մասին, ում հետ նա տնային ուսուցում է անցկացրել:
-
Քահանայություն կրողների մի խումբ հանդիպում է ծառայողական նախագծով և սկսում քվորումի անդամ երիտասարդին ծաղրել և հեգնել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է կարևոր, քահանայություն կրողների համար իմանալ, որ նրանց պարտականությունները ներառում են ավելին քան ուղղակի արարողությունները սպասավորելը:
Գուցե կամենաք գրել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում կամ ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. «Քահանայության իշխանության նպատակն է տալը, ծառայելը, բարձրացնելը, ոգեշնչելը» («Պատվեք Քահանությունը և լավ օգտագործեք այն»,Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2008, 46):
Մտածեք այն մասին, թե երբ եք տեսել երիտասարդ տղամարդկանց ձեր ծխում կամ ճյուղում, ովքեր պատվել են իրենց քահանայությունը՝ հսկելով, ծառայելով, բարձրացնելով, ոգեշնչելով կամ զորացնելով մյուսներին: Եթե դուք քահանայություն կրող եք, մտածեք գրել մի նպատակ, որը կօգնի ձեզ հավատարմորեն սպասավորել արարողությունները և հսկել և զորացնել Եկեղեցին:
Վարդապետություն և Ուխտեր 20․60–67 ։
Տրվում են ուղեցույցներ քահանայության կարգումների վերաբերյալ
Երբևէ ներկա գտնվե՞լ եք կամ տեսել քահանայության կարգում: Մտածեք այն զգացումների մասին, որ ունեցել եք, երբ դուք կարգվել եք կամ ականատես եղել որևէ մեկի կարգմանը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.60, և նշեք այն զորությունը, որը անձնավորությունը պետք է օգտագործի, ի հավելումն քահանայության: Ըստ այդ հատվածի ի՞նչ ուժ պետք է ուղղորդի քահանայություն կրողին, երբ նա գործադրում է քահանայությունը:
Ինչպե՞ս է քահանայություն կրողը հավաստիանում, որ ինքը կատարում է իր պարտականությունները այս զորությամբ: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը բացատրում է, թե որտեղից է գալիս քահանայություն կրողի զորությունը․
«Ձեր իշխանությունը գալիս է ձեր կարգման միջոցով, ձեր զորությունը գալիս է հնազանդության և արժանավորության միջոցով:
Քահանայությունում զորությունը գալիս է սովորական բաներում ձեր պարտականությունը կատարելուց՝ ժողովներին մասնակցելուց, հանձնարարություններն ընդունելուց, սուրբ գրությունները կարդալուց, Իմաստության Խոսքը պահելուց:
Նախագահ Վուդրուֆն ասել է. «Ես ճանապարհորդել եմ հազարավոր մղոններ և քարոզել Ավետարանը որպես Քահանա և ինչպես ասել եմ համայնքներում, Տերն աջակցել է ինձ և Իր զորությունը ցույց տվել ի պաշտպանություն իմ կյանքի այնքան շատ անգամներ, երբ ես զբաղեցնում էի այդ պաշտոնը, ինչպես որ Նա արել է, երբ ես զբաղեցրել եմ Առաքյալի պաշտոնը: Տերն աջակցում է ամեն մարդու, ով կրում է Քահանայության որևէ բաժնեմաս, լինի նա Քահանա, Երեց, Յոթանասունական, թե Առաքյալ, եթե նա մեծարում է իր կոչումը և կատարում է իր պարտականությունը» (“The Unseen Power,” New Era, May 2007, 7; տես նաև “The Aaronic Priesthood,” Ensign, Nov. 1981, 32–33):
Եթե դուք երիտասարդ տղամարդ եք, աղոթքով մտածեք, թե ինչ կկամենար Տերը, որ դուք անեք Սուրբ Հոգու զորությունը հրավիրելու համար, որ ուղեկցի ձեզ, երբ դուք կատարեք ձեր ներկա և ապագա քահանայության պարտականությունները: Եթե դուք երիտասարդ կին եք, մտածեք թե ինչպես կարող եք օգնել երիտասարդ տղամարդկանց իրենց ջանքերում՝ Սուրբ Հոգին ձեռք բերելու իրենց կյանքում և իրենց քահանայության ծառայությունում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.65: Ելնելով նրանից, ինչ սովորում ենք այս հատվածից, ինչո՞ւ ենք մենք բարձրացնում մեր ձեռքը Եկեղեցում ցույց տալու հաստատման քվե: Եկեղեցում հասարակության առջև հաստատման քվե ցույց տալու պատվիրանը եկել է Տիրոջից:
Ի՞նչ է նշանակում բարձրացնել ձեռքը և ցույց տալ հաստատման քվե մեկ ուրիշի համար: : Երեց Լորեն Ք. Դանը, ով Յոթանասունի անդամ էր, բացատրել է այն պարտականությունները, որոնք ուղեկցում են հաստատման գործընթացին:
«Երբ մենք հաստատում ենք պաշտոնյաներին, մեզ տրվում է հնարավորություն հաստատել նրանց, ում Տերն արդեն կանչել է հայտնությամբ:
Ապա Տերը տալիս է մեզ հնարավորություն հաստատել աստվածային կոչման գործը և ըստ էության արտահայտենք ինքներս մեզ, եթե ինչ-որ պատճառով մենք այլ կերպ ենք զգում:
Հաստատել նշանակում է գործը պարտադիր դարձնել մեզ համար և պարտավորություն ստանձնել աջակցելու այն մարդկանց, ում մենք հաստատում ենք: Երբ մարդ կատարում է հրապարակավ ձեռք բարձրացնելու սրբազան գործողությունը, նա պետք է հիշի լրջորեն այն, ինչ արել է և սկսի գործել համաձայն իր հաստատման քվեի, ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ անհատապես (“We Are Called of God,” Ensign, July 1972, 43):
Դուք երբևէ եղե՞լ եք հաղորդության ժողովում, երբ համայնքը հաստատում է երիտասարդ տղամարդուն կարգվելու Ահարոնյան Քահանայության պաշտոնում: Արդյոք համայնքը բարձրացնո՞ւմ է իր ձեռքը: Ինչպե՞ս կարող է մի երիտասարդ տղամարդու իր կարգման հաստատումը տեսնելու փորձառությունն օգնել նրան կատարել իր պարտականությունները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ, բացատրելով, թե ինչու եք շնորհակալ քահանայության իշխանության համար: Կիսվեք նրանով, ինչ գրել եք ձեր ծնողներից մեկի հետ կամ Եկեղեցու ղեկավարների, եղբոր/քրոջ կամ ընկերոջ հետ: Խնդրեք այդ անձնավորությանը ձեզ հետ կիսվել քահանայության նշանակության վերաբերյալ իր զգացումներով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 20.38–67 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.