Մաս 9. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 38
Նախաբան
1830թ. դեկտեմբերին Տերը Եկեղեցու անդամներին պատվիրեց հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37): 1831թ. հունվարի 2-ին Նյու Յորք նահանգի առանձին ճյուղերի Եկեղեցու անդամները հավաքվեցին Եկեղեցու երրորդ համաժողովին: Համաժողովի ժամանակ ստացվեց Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնի հայտնությունը, որում Տերը Սրբերին քաջալերեց և օգնեց նրանց հասկանալ Օհայո գնալու Իր պատվիրանը:
Վարդապետություն և Ուխտեր 38․1–7 ։
Հիսուս Քրիստոսն ասում է Իր Սրբերին, որ Նա նրանց մեջ է
Երբևէ նկատե՞լ եք, որ կան պատվիրաններ, որ հեշտ է հնազանդվել, իսկ մյուսներին, հնարավոր է, ավելի դժվար է հնազանդվել: Թվարկեք պատվիրաններից մի քանիսը, որոնց ձեզ հեշտ է հնազանդվել.
Այժմ խորհեք, թե որ պատվիրաններն են ավելի դժվար պահել և ինչ պատճառով:
Եկեղեցու 1831-ի հունվարի համաժողովին Նյու Յորքի Սրբերից ոմանք հարց տվեցին Օհայո տեղափոխվելու պատվիրանի վերաբերյալ: Մտածեք, թե ինչու Եկեղեցու որոշ անդամների համար, հնարավոր է, դժվար էր հնազանդվել այդ պատվիրանին:
Նյու Յորքի որոշ Սրբեր չէին ուզում լքել իրենց ծաղկուն տնտեսություններն ու հարմարավետ պայմանները և գնալ մի նոր անորոշ տեղ: Բացի այդ, ոմանց սպասում էր գումար կորցնելու հեռանկարը իրենց սեփականությունը վաճառելիս, եթե բնավ կարողանային վաճառել իրենց սեփականությունը:
Ի պատասխան Սրբերի մտահոգությունների՝ Ջոզեֆ Սմիթն աղոթեց Օհայոյում հավաքվելու պատվիրանի վերաբերյալ և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնի հայտնությունը: Այս հայտնությունն ուսումնասիրելիս դուք կսովորեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ պատրաստակամորեն հնազանդվել Տիրոջ պատվիրաններին, անգամ նրանց, որոնց դժվար է հնազանդվել:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.1–3 հատվածները, սովորելով սկզբունքներ Հիսուս Քրիստոսի մասին: (Ձեր սովորածը կարող եք ընդգծել սուրբ գրություններում կամ գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում):
Կարևոր մի սկզբունք, որ սովորում ենք 2-րդ հատվածում, այն է, որ Հիսուս Քրիստոսը գիտի բոլոր բաները: Մտածեք, թե այս սկզբունքը հասկանալն ինչպես կարող էր օգնել այն Սրբերին, որոնք դժվարանում էին հնազանդվել Նյու Յորքը լքելու և Օհայո տեղափոխվելու պատվիրանին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի քանի նախադասությամբ գրեք, թե այս սկզբունքն ինչպես կարող է նաև ձեզ օգնել այն ժամանակ, երբ դժվարանում եք հնազանդվել Տիրոջ տված որոշ պատվիրաններին:
Այս հայտնությունը ստանալուց առաջ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա և ստացել էր այն, ինչ այժմ ընդգրկված է Թանկագին Մարգարիտի Մովսես 6–7 գլուխներում: Այդ գլուխներում պատմում է Ենովք անունով մի մարգարեի և նրա ժողովրդի մասին, որոնք իրենց արդարության շնորհիվ ստացել էին Սիոն անունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.4 հատվածը, գտնելով այն, ինչ Տերն արել էր Ենովքի ու նրա ժողովրդի համար: Ձեզ համար օգտակար կլինի իմանալ, որ «իմ ծոցը» ասելով, Տերը նկատի ուներ Իր ներկայությունը:
Ի՞նչ է արել Փրկիչը նրանց համար, ովքեր հավատացել են Իր անվանը, որի մասին ասվում է 4-րդ հատվածի վերջում:
Խորհեք, թե ինչպես կարող է գիտելիքն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը Հոր առաջ բարեխոսում է Իրեն հավատացողների համար, օգնել մեկին, ով դադարում է ջանքեր գործադրել:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.5–7, հայտնաբերելով, թե ինչ է ասել Հիսուս Քրիստոսն իր գտվելու վայրի մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 38.7 հատվածում սովորած սկզբունքները ձեզ մխիթարել, ինչպեսև քաջություն ներշնչել:
Վարդապետություն և Ուխտեր 38․8–12։
Տերը նկարագրում է, թե ով կդիմանա Իր Երկրորդ Գալստին
Օգնելով Նյու Յորքի Սրբերին հասկանալ Օհայոյում հավաքվելու կարևորությունը, Փրկիչը խոսել է Իր Երկրորդ Գալստի մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.8–10 հատվածները, պարզելով, թե ինչ է բացահայտել Փրկիչն Իր Երկրորդ Գալստի մասին: Ձեզ համար օգտակար կլինի իմանալ, որ «այդ օրը մնալ» (ՎևՈւ 38.8) արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր Երկրորդ Գալստի ժամանակ ոչ թե կկործանվեն, այլ Փրկչի հետ կմնան երկրի վրա: Խորհեք այն մասին, թե 8–10 հատվածների Տիրոջ խոսքերն ինչպես կարող են օգնել ձեզ հասկանալ Երկրորդ Գալստից առաջ սրբագործվելու և մաքրագործվելու կարևորությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.11–12 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ իրավիճակ է լինելու երկրի վրա նախքան Երկրորդ Գալուստը: «Երկիրը հնձելու» հրամանին սպասող հրեշտակների տեսարանը վկայակոչում է ցորենի ու որոմների մասին Տիրոջ առակը (տես Մատթեոս 13.24–30, ՎևՈւ 86.1–7), որտեղ սկզբում հավաքվում է ցորենը (արդարները), ապա որոմներն (ամբարիշտները) է հավաքվում ու այրվում:
Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեզ ավելի լավ նախապատրաստեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի «այդ օրը մնալու», ոչ թե որոմների մեջ հայտնվելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 38․13–33։
Հիսուս Քրիստոսը բացատրում է, թե ինչու է Իր Եկեղեցու անդամներին պատվիրել հավաքվել Օհայոյում
Հիշեք ինչ-որ մի իրավիճակ, երբ վտանգ եք զգացել՝ ֆիզիկական կամ հոգևոր առումով: Ի՞նչ զգուշացում է օգնել ձեզ զգալ, որ ձեզ վտանգ է սպառնում:
Տերը Սրբերին զգուշացրեց այն վտանգների մասին, որ իրենց սպառնում է Նյու Յորքում մնալու դեպքում: Նկատեք Վարդապետություն և Ուխտեր 38.12 հատվածի վերջին արտահայտությունը: Ի՞նչ էր Տերն ուսուցանում Սրբերի թշնամիների մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.13, 28–29 հատվածները, պարզելով միավորված թշնամու մտադրությունները: Այս հատվածներից սովորում ենք, որ Տերը մեզ կարող է զգուշացնել վտանգի մասին: Զգուշացումները կարող են գալ Սուրբ Հոգու հուշումների միջոցով կամ Տիրոջ ծառաների ուսմունքների, այդ թվում գերագույն համաժողովների ելույթների միջոցով:
-
Կարո՞ղ եք հիշել մի դեպք ձեր կամ ձեր ծանոթների կյանքում, երբ Տերը ձեզ զգուշացրել է հոգևոր կամ ֆիզիկական վտանգի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք մի դեպք, երբ Տերը զգուշացրել է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ և թե ինչ եք արել (կամ կցանկանայիք արած լինեիք) դուք կամ ընտանիքի անդամը կամ ընկերը՝ ի պատասխան այդ զգուշացման:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 114.1 հատվածը, տեսնելով, թե ինչ էր Տերն ուզում, որ Երեց Փաթենն աներ: Օգտվելով նրանից, ինչ դուք սովորեցիք 30-րդ հատվածի Տիրոջ ցուցումից, շարունակեք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասեր լինենք , ապա :
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ըստ ձեզ՝ ընդդիմության կամ վտանգի հանդիպելիս ինչո՞ւ է պատրաստ լինելը մեզ վստահություն ներշնչում:
-
Ի՞նչ կարող եք անել, որ ավելի լավ պատրաստված լինեք ձեզ վնասելու հակառակորդի փորձերին:
-
Հիշեք, որ Նյու Յորքի Սրբերից ոմանք հարց էին տալիս, թե ինչու էին իրենք պատվիրան ստացել գնալու Օհայո: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.16, 31–33 հատվածները և պարզեք, թե ինչպես կօրհնվեին Սրբերը, եթե հնազանդվեին այդ պատվիրանին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող էր Նյու Յորքից հեռանալու պատվիրանը ֆիզիկական փրկություն լինել Սրբերի համար:
-
Ինչպե՞ս կարող էր Օհայոյում հավաքվելու պատվիրանը հոգևոր փրկություն լինել նրանց համար;
-
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Տերը ոչ միայն զգուշացնում է մեզ վտանգներից, այլ նաև մեզ պատվիրաններ է տալիս մեր պաշտպանության համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի քանի նախադասությամբ գրեք, թե պատվիրանները պահելն ինչպես կարող է պաշտպանել մեզ և՛ ֆիզիկապես, և՛ հոգևորապես:
Վարդապետություն և Ուխտեր 38․34–42։
Եկեղեցուն պատվիրաններ է տրվում Օհայոյում հավաքվելու վերաբերյալ
Վարդապետություն և Ուխտեր 38.34–42 հատվածները ներառում են պատվիրաններ և խորհուրդ, որը կօգներ Սրբերին Օհայոյում ապրելու անցումային ժամանակաշրջանում: Սրբերից շատերի համար միակ ապրելամիջոցն իրենց հողատարածքն էր: Քանի որ Եկեղեցու անդամներից շատերը միասին վաճառքի հանեցին իրենց ագարակները, հողերի պաշարները անսպասելիորեն շատացան: Շատ ընտրության առկայության պայմաններում՝ գնորդները կարող էին սովորականից ցածր գներով գնել Սրբերի հողերը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.37, 39 հատվածները և պարզեք, թե Տերն ինչ խորհուրդ տվեց Սրբերին իրենց ագարակների և հարստությունների վերաբերյալ: Մտածեք, թե Տիրոջ հավերժական խոստումներին հավատալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հնազանդվել Իր պատվիրաններին, անգամ երբ կողմից զոհաբերություն է պահանջվում:
Նյու Յորքի Սրբերից շատերը հնազանդվեցին Տիրոջ պատվիրանին և մեծ զոհաբերություններ արեցին, որպեսզի հավաքվեն Օհայոյում:
-
Այսօրվա դասի սկզբին ձեզ խնդրեցին մտածել որոշ պատվիրանների մասին, որոնց ավելի դժվար է հնազանդվել, քան մյուսներին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե այս դասի ընթացքում սովորած սկզբունքները հասկանալը ինչպես կարող է օգնել ձեզ հավատք և վստահություն ունենալ՝ հնազանդվելու այդ պատվիրաններին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 38 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.