Սեմինարիա
Մաս 17. Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 78-80


Մաս 17. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 78-80

Նախաբան

1832 թվականի մարտի 1-ին Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց, ինչպես հիմա գրված է Վարդապետություն և Ուխտեր 78-ում: Այս հայտնության մեջ Տերն ուղղորդեց Մարգարեին կազմավորել ֆիրմա (ավելի ուշ` Միաբանություն), որպեսզի կառավարի եկեղեցու շտեմարանները և հրատարակչական գործերը: Տերը նաև հայտնեց այն օրհնությունները, որ կստանային Սրբերը, եթե նրանք հնազանդվեին ֆիրմա կազմավորելու պատվիրանին: Եկեղեցու կողմից վարվող բիզնեսը թշնամիներից պաշտպանելու ջանքերում այս հայտնության խոսքի մի մասը փոխվեց, երբ այն առաջին անգամ տպագրվեց Վարդապետություն և Ուխտերի 1835 թվականի հրատարակության մեջ: Օրինակ, միաբանություն բառը փոխարինվեց կարգ բառով(տես ՎևՈւ 78.4):

Համարյա միաժամանակ, երբ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միաբանություն, Նա հայտնություններ տվեց, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 79-80-ում: Այս հայտնություններում Տերը կանչեց Ջարեդ Քարտերին, Սթիվեն Բարնեթին և Իդեն Սմիթին` ծառայելու որպես միսիոներներ:

Վարդապետություն և Ուխտեր 78․1-16

Տերը հանձնարարում է Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միաբանություն:

Փողը կարևոր դեր է կատարում աշխարհում, որտեղ մենք ապրում ենք և այն կարելի է օգտագործել արդար կամ չար նպատակներով: Ներքևի ազատ տեղում թվարկեք մի քանի եղանակներ, երբ փողը կարող է օգտագործվել արդար նպատակներով և մի քանիսը, երբ այն կարող է օգտագործվել չար նպատակներով:

Արդար նպատակներ

Չար նպատակներ

Նկար
տակառներով և պարկերով հացահատիկ

1831 թվականի մայիսին Տերը հանձնարարեց հիմնել շտեմարան, որպեսզի ավելցուկ ապրանքները և փողը հավաքվեին աղքատների բարօրության համար (տես ՎևՈւ 51): Եկեղեցին նաև կարիք ուներ ֆոնդերի` հողատարածքներ գնելու և Մարգարե Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների հրատարակությունը ֆինանսավորելու համար: Գոյություն ունեին երեք առանձին կազմակերպություններ՝ այս ֆոնդերը ստեղծելու համար. (1)Նյուել Ք. Ուիթնիի խանութը Կիրթլենդում, Օհայո, (2), Սիդնի Գիլբերտի խանութը Միսսուրիում և (3) Գրական հաստատություն, որը հիմնվել էր եկեղեցու հրատարակությունների տպագրությունը վերահսկելու համար: Տիրոջ հրահանգները Վարդապետություն և Ուխտեր 78.3-ում հանգեցրին այս երեք կազմակերպությունների միավորմանը մեկի մեջ: Նոր կազմակերպությունը կչվելու էր Միաբանություն և կազմի մեջ էին լինելու Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Նյուել Ուիթնին, Էդվարդ Պատրիջը, Սիդնի Գիլբերտը, Օլիվեր Քաուդերին, Ջոն Ուիթմերը, Վիլյամ Վ. Ֆելփսը և Մարտին Հարրիսը:

Վարդապետություն և Ուխտեր 78-ում, կարգ բառը վերաբերում է Միաբանությանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.3–4, փնտրելով, թե ինչ թույլ կտար այս միաբանությունը կամ կարգը, որ Սրբերն անեն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 78.4, ո՞րն է պատճառը, որ Տերը ցանկանում էր առաջ շարժվել Միաբանության միջոցով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.5–6-ը, փնտրելով պատճառները, թե ինչու՞ Տերը հանձնարարեց, որ Սրբերն օգնեն «[Իր] ժողովրդի աղքատներին» (ՎևՈւ 78.3):

Ինչպես նշված է այս հատվածներում, երկնային բաները ներառում են հավերժական բնույթի օրհնություններ, ինչպես օրինակ գիտությունը, վկայությունը և փրկարար արարողություններ ստանալու հնարավորությունը:

Կարող է օգտակար լինել իմանալը, որ աշխարհիկ բաներում հավասար լինելը չի նշանակում, որ բոլորը կունենան միևնույն ապրելակերպը այլ ավելի շուտ, բոլոր ընտանիքները կունենան բավարար միջոցներ իրենց կարիքների և պահանջների համար` ըստ իրենց անհատական հանգամանքների:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի քանի նախադասությամբ բացատրեք ձեր կարծիքն այն մասին, թե ինչպե՞ս է աշխարհիկ բաներում հավասար լինելը թույլ տալիս մեզ հավասար լինել երկնային բաները ձեռք բերելիս:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.7: Կարդալիս փնտրեք մեկ լրացուցիչ պատճառ, թե ինչու Տերը հանձնարարեց Սրբերին` ձևավորել Միաբանությունը և հոգ տանել աղքատների մասին: Հետո ավարտեք հետևյալ սկզբունքը. Անելով այն բաները, որոնք Տերն է պատվիրել նախապատրաստում է մեզ .

Ի՞նչ եք կարծում, Միաբանություն կազմավորելու Տիրոջ պատվիրանին հնազանդվելը ինչպե՞ս կօգներ Սրբերին` տեղ ժառանգել սելեստիալ արքայությաունում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում մեկ րոպեում թվարկեք Տիրոջ պատվիրաններից քանիսը կարող եք: Հետո ընտրեք ձեր թվարկած պատվիրաններից մեկը և գրեք մի քանի նախադասությամբ` բացատրեք, թե պատվիրաններին հնազանդվելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ` պատրաստվելու սելեստիալ արքայությունում տեղ ունենալու համար:

Նկար
Elder Dallin H. Oaks

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալին Հ. Օուքսի խոսքերը կարդալիս մտածեք, թե ինչո՞ւ է կարևոր հասկանալ մեզ պատվիրաններ տալու Տիրոջ նպատակը. «Վերջին դատաստանը մեր կատարած չար և բարի գործերի հանրագումարի ուղղակի գնահատումը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական արդյունքի հաստատումն է, այսինքն` թե ինչպիսի՞ն ենք մենք դարձել: Բավական չէ միայն շարժումներ կատարել: Ավետարանի պատվիրանները, արարողությունները և ուխտերը ներդրումների ցանկ չեն, որոնք պահանջվում են երկնային ինչ-որ հաշվի համար: Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է պատվիրաններ տալու Փրկչի նպատակի ըմբռնումն օգնել ձեզ` հնազանդվել նրան ավելի մեծ հավատարմությամբ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.8–9-ը, փնտրելով նրանց անունները, ում Տերը նշանակեց կազմավորելու Միաբանությունը:

Ուշադրություն դարձրեք, որ հատված 9-ումՏերը հանձնարարեց այս մարդկանց խորհրդի նստել Սիոնի Սրբերի` այսինքն Եկեղեցու անդամների հետ Ինդիփենդենսում, Միսսուրի: Այս պատվիրանին հնազանդվելու համար Ջոզեֆ Սմիթը, Նյուել Ք. Ուիթնին և Սիդնի Ռիգդոնը պետք է ճամփորդեին մոտ 1.000 մղոն (յուրաքանչյուր ուղղությամբ) Հայրամի, Օհայո և Ինդիփենդենսի, Միսսուրի միջև: 1832 թվականի ապրիլին այս հայտնությունից մի ամիս անց երեք տղամարդիկ հնազանդվեցին պատվիրանին և ուղևորվեցին Միսսուրի:

Ի՞նչ է ձեզ սովորեցնում նրանց արձագանքը հավատքի և Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու մասին:

Միսսուրի ժամանելուց անմիջապես հետո երեք տղամարդիկ խորհուրդ հրավիրեցին և կազմավորեցին Միաբանությունը` ըստ հայտնության հրահանգների: Միաբանության բիզնեսից ստացած շահույթը ներդրվեց շտեմարանում` աղքատների մասին հոգ տանելու և Եկեղեցու այլ կարիքները ֆինանսավորելու համար:

ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 76.10-16-ը, որտեղ Տերը շեշտեց Միաբանության կարևորությունը: Նա բացատրեց, որ եթե Սրբերը հետևեն Իր հրահանգներին, Նրանք կունենան Իր աջակցությունը` Իր պատվիրանները կատարելիս և Եկեղեցին կկարողանա անկախ մնալ բոլոր այլ աշխարհիկ կազմակերպություններից:

Վարդապետություն և Ուխտեր 78․17-22

Տերը նկարագրում է այն օրհնությունները, որ կստանան նրանք, ովքեր կպահեն Իր պատվիրանները:

Մտածեք մի քանի շնորհներ կամ օրհնություններ, որ դուք ստացել եք, երբ ավելի երիտասարդ էիք և հիմա ավելի բարձր եք գնահատում դրանք, քանի որ ավելի մեծ եք: Ի՞նչու եք դուք հիմա ավելի բարձր գնահատում այդ շնորհներն ու օրհնությունները : Մտածեք այն մասին, թե դա ինչպես է կապված օրհնությունների հետ, որ Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.17–18, և որոշեք, թե ինչով էին սրբերը նման փոքրիկ երեխաների: Գուցե կամենաք օգտագործել ձեր անունը հետևյալ դերանունների փոխարեն դուք, դու, և ձերը, որպեսզի օգնեք անձնավորել այս հատվածները ձեզ համար.)

Նկար
Քրիստոսը ոչխարների հետ

Խորհեք, թե ինչպես իմանալը, որ Տերը «[մեր] ուղեկիցը կլինի» (Վարդապետություն և Ուխտեր 78.18) կարող է օգնել մեզ լինել լավ տրամադրության մեջ, նույնիսկ, երբ մենք չենք կարող հասկանալ բոլոր բաները կամ դիմանալ դրանց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.19, փնտրելով այն խորհուրդը, որ Տերը տվեց Սրբերին: (Վարդապետություն և Ուխտեր 78.19 հատվածը սերտման հատվածների ցանկից է: Գուցե կամենաք նշել այն հատուկ ձևով.)

Ավարտեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով հատված 19-իցձեր սովորածի վրա. Եթե մենք , Տերը կբազմապատկի մեր օրհնությունները:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող եք դուք լիովին ընդունել բոլոր բաները երախտագիտությամբ:

    2. Ինչպե՞ս կարող է բոլոր բաները երախտագիտությամբ ընդունելու ընտրությունը օգնել ձեզ լավ տրամադրության մեջ լինել:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված - ՎևՈւ 78․19

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու րոպեանոց ելույթ` հիմնված Վարդապետություն և Ուխտեր 78.19-իվրա: Ձեր ելույթի մեջ անպայման ընդգրկեք հետևյալը. (1) լրացուցիչ տեղեկություն, որը կապված է այս հատվածի հետ, (2) սկզբունքը, որ այն սովորեցնում է, և (3) անձնական փորձառություն, որը լուսաբանում է այս հատվածից սովորած ճշմարտությունը: Ավարտելուց հետո կիսվեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: Ձեր տնային ուսուցիչը կարող է հրավիրել ձեզ` ելույթով կիսվել դասարանի հետ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.20–22, փնտրելով Տիրոջ տված պատգամը:

Վարդապետություն և Ուխտեր 79-80

Ջարեդ Քարթերը, Սթիվեն Բարնեթը և Իդեն Սմիթը կանչվում են ծառայելու միսիայում:

Ինչպես գրված է հայտնությունում Վարդապետություն և Ուխտեր 79 և 80 բաժնները, Տերը կանչեց երեք տղամարկանց ծառայելու որպես միսիոներներ: Կարդացեք յուրաքանչյուր բաժինը, փնտրելով սկզբունքներ, որոնք կիրառելի են միսիոներական աշխատանքում: Մտածեք, ինչպես կարող եք ձեր գտած սկզբունքներն ավելի արդյունավետորեն կիրառել , որպեսզի ավետարանով կիսվեք ուրիշների հետ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 78-80 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել