Մաս 15. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 65-66
Նախաբան
1831թ. սեպտեմբերի 12-ին Ջոզեֆ Սմիթն ընտանիքով տեղափոխվեց Օհայոյի Կիրթլենդից` մոտ 30 մղոն հարավ-արևելք գտնվող Հայրամ: Նրանք արեցին դա` ընդունելով Տիրոջ խորհուրդը (տես ՎևՈւ 63.65): Մարգարեն և իր ընտանիքը եկան այստեղ Ջոն և Էլիս Ջոնսոնների հետ, ովքեր եկեղեցու նորադարձներ էին: Կիրթլենդից տեղափոխվելու հիմնական պատճառը` Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության աշխատանքի վերսկսելն էր (հաճախ ասվում է Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, կամ ՋՍԹ): Հայրամ հասնելուն պես Ջոզեֆը վերսկսեց այդ աշխատանքը: 1831թ. հոկտեմբերի 30-ին, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնում: Այս հայտնությամբ Տերն ուսուցանում է, որ ավետարանը տարածվելու է աշխարհով մեկ, որպես Նրա երկրորդ գալուստի պատրաստում, և որ սրբերը պետք է աղոթեն, Աստծո արքայության աճի համար:
Վիլյամ Ի. Մակլելլինը մկրտվեց 1831թ. օգոստոսի 20-ին: Դրանից անմիջապես հետո նա երեց կարգվեց և մի քանի շաբաթ համագործակցեք Հայրում Սմիթի հետ որպես միսիոներ: Հոկտեմբերին նա ճամփորդեց Օհայո եկեղեցու համաժողովին ներկա լինելու համար: Այնտեղ նա հանդիպեց մարգարե Ջոզեֆ Սմիթին: Մարգարեի միջոցով Տերը հրահանգներ տվեց Վիլիամին և նախազգուշացումներ` հավատարիմ մնալ և, ի վերջո, ստանալ հավերժական կյանք: Այս հայտնությունը գրված է Վարդապետություն և Ուխտեր 66 բաժնում:
Վարդապետություն և Ուխտեր 65
Տերը հայտնում է, որ ավետարանը կլցնի երկիրը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի բաներ, որոնց համար դուք կանոնավորապես աղոթում եք::
Վարդապետություն և Ուխտեր 65-ը աղոթքի հայտնություն է: Ուսումնասիրելով այս հայտնությունը դուք խորհուրդ կգտնեք Տիրոջից, թե ինչի մասին մենք պետք է աղոթենք, հատկապես երբ իրադարձությունների կատարման ականատեսն ենք, որոնց մասին մարգարեացվել էր, որ կատարվելու են այս վերջին օրերին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65.1–2 հատվածները, տեսնելով, թե ինչպես է Տերը նկարագրել ավետարանի տարածումը: Կարող եք նշել գրքում Տիրոջ խոսքերը` թե ուր կհասնի Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Ուշադրություն դարձրեք, որ Տերն ասել է. «Աստծո արքայության բանալիները վստահված են մարդուն երկրի վրա» (ՎևՈւ 65.2): «Արքայության բանալիները» արտահայտությունը վերաբերում է քահանայության իշխանությանը` նախագահելու և լիազորելու քահանայության արարողությունների սպասավորումն ու կատարումը եկեղեցում: Քահանայության այս բանալիներով եկեղեցու նախագահը ղեկավարում է ավետարանը քարոզելու մեր ջանքերը:
Ի՞նչ գիտեք Դանիելի մասին, ով մեկնաբանում է Նաբուգոդոնոսոր թագավորի երազը, գրված Հին Կտակարանի Դանիել Բ գլխում:
Կարող եք հիշել, որ Նաբուգոդոնոսոր թագավորը անհանգստացած էր երազով և Տերը հայտնեց երազը և դրա իմաստը մարգարե Դանիելին: Երազի մեծ արձանը, որ ներկայացնում էր տարբեր քաղաքական թագավորություններ, ոչնչացվեց մի քարով, որը սարից կտրվեց առանց ձեռքի: Քարը սկզբում փոքր էր, բայց մեծացավ, մինչև որ լցրեց ողջ երկիրը: (Տես Դանիել Բ.31-45):
Վարդապետություն և Ուխտեր 65.2 հատվածում «Աստծո արքայության» արտահայտությունը վերաբերում է երկրի վրա Աստծո արքայությանը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 65.5-6): Կարող եք գրել սա ձեր սուրբ գրություններում, 2 հատվածի կողքին:
Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը, տեսնելով, թե ինչ է նա ասել Աստծո արքայության մասին.
«Մենք բոլորս քաղաքացիներ ենք երկրի մեծագույն արքայությունում, որը ղեկավարվում է ոչ թե մարդկանց իմաստությամբ, այլ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Դրա ներկայությունը իրական է: Ճակատագիրը հստակ է։ Դա այն արքայությունն է, որի մասին խոսել է Դանիել մարգարեն՝ քարը, որը պետք է կտրվեր սարից առանձ ձեռքերի և գլորվեր ու լցներ երկիրը։ (Տես Դան. Բ.34-35):
Մահկանացու մարդը չի ստեղծել այս արքայությունը: Այն եկել է աստվածային հայտնությամբ: Եվ տասնիններորդ դարից սկիզբ առնելուց ի վեր այն առաջ է գնացել, ինչպես գլորվող ձնագունդն է զանգվածը մեծացնում» (“Pillars of Truth,” Ensign, Jan. 1994, 4):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս եք հասկանում, որ Դանիելի մարգարեությունը կատարվում է այսօր: Ինչպե՞ս է սա ամրացնում ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ:
-
Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար` լինել երկրի վրա Աստծո արքայության մասը:
-
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը և մտածեք, թե ինչպես կավարտեիք վերջին նախադասությունը.
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք դուք ուղարկվել երկիր կոնկրետ այս ժամանակ: Դուք չեք ծնվել Ադամի և Եվայի ժամանակ կամ երբ փարավոնները կառավարում էին Եգիպտոսը կամ Մինգի թագավորության ժամանակ։ Դուք եկել եք երկիր այս ժամանակ՝ Քրիստոսի առաջին գալուստից 20 դար անց։ Աստծո քահանայությունը վերականգնվել է երկրի վրա, և Տերը մեկնել է իր ձեռքը պատրաստելու աշխարհը Իր փառավոր վերադարձին։ Սրանք մեծ հնարավորությունների և կարևոր պատասխանատվությունների օրեր են։ Ահա այսպիսին են մեր օրերը։
Ձեր մկրտությամբ դուք հաստատել եք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: … Ձեր կարևոր պատասխանատվություններից մեկն է՝ …» (“Preparing the World for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 49)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65.3–4 հատվածները, գտնելով պարտականություններ, որոնք դուք ունեք որպես երկրի վրա Աստծո արքայության անդամը:
3 հատվածում «պատրաստ արեք Գառի ընթրիքը» արտահայտությունը վերաբերում է մեր պարտականությանը` աշխարհը պատրաստելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին: Կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 65.3–4 հատվածի կողքին. Մենք պարտականություն ունենք` պատրաստելու ինքներս մեզ և մյուսներին Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
Երեց Անդերսենը վկայել է այս ճշմարտության մասին: Նա ավարտել է վերը նշված վերջին նախադասությունը հետևյալ բառերով. «Ձեր կարևոր պարտավորություններից մեկը օգնելն է պատրաստել աշխարհը Փրկչի երկրորդ գալուստին» (“Preparing the World for the Second Coming,” 49):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեք, երբ մտածում եք ձեր պարտականութան մասին` պատրաստելու ձեզ և մյուսներին Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
-
Վարդապետություն և Ուխտեր 65.4 հատվածում ուշադրություն դարձրեք, որ մենք պետք է «հայտնի դարձ[նենք] նրա [Տիրոջ] հրաշալի գործերը մարդկանց մեջ»: Ի՞նչ եղանակներով կարող եք անել դա:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65.5–6 հատվածները և գրքում նշեք առնվազն երեք բաներ, որոնց համար մենք պետք է աղոթենք:
Ինչպե՞ս կարող է այս երեք բաների համար աղոթելը օգնել ձեզ անձամբ պատրաստվել և պատրաստել մյուսներին երկրորդ գալուստին:
Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը. Գտեք այն, ինչի համար Նախագահ Մոնսոնը խնդրել է մեզ շարունակաբար աղոթել, և մտածեք, թե ինչպես այս աղոթքները կարող են օգնել պատրաստելու աշխարհը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
«Ես պետք է խնդրեմ, որ ձեր հավատքը և աղոթքները շարունակվեն ասվել այն տարածքների անունից, որտեղ մեր ազդեցությունը սահմանափակ է և որտեղ մեզ թույլատրված չէ այս պահին ազատորեն քարոզել ավետարանը։ Հրաշքներ կարող են տեղի ունենալ, եթե մենք անենք դա» (“Welcome to Conference,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 6)։
-
Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնից իմացածից գրեք առնվազն մեկ բան, որ կանեք, ինչը կօգնի ձեզ և մյուսներին պատրաստվել Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
Վարդապետություն և Ուխտեր 66
Տերը խորհուրդ է տալիս Վիլյամ Ի. Մակլելլինին շարունակել հավատարիմ լինել մինչև վերջ:
Վիլյամ Ի. Մակլելլինը գաղտնի աղոթել էր, խնդրելով, որ Տերը հայտնի հինգ հատուկ հարցերի պատասխանները մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Առանց բացահայտելու հարցերը Վիլյամը հայտնություն էր խնդրել: 1831թ. հոկտեմբերի 29-ին, երբ մարգարե Ջոզեֆը թելադրեց հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 66 բաժնում, Վիլյամը տեսավ, որ իր հարցերը պատասխանվել են:
Չնայած նրան, որ Վիլյամ Ի. Մակլելլինը հավատարիմ չմնաց, եկեղեցուց հեռանալուց 10 տարի հետո նա գրել է, որ չի կարող մերժել, որ մարգարե Ջոզեֆ Սմիթը ոգեշնչված էր եղել: Այս հայտնության վերաբերյալ նա գրել է հետևյալը. «Ես այժմ վկայում եմ Աստծո երկյուղով, որ ամեն հարց, որ ես այդպիսով ներկայացրել եմ Տիրոջ ուշադրությանը, պատասխանվել են սպառիչ կերպով և ամբողջովին բավարարել ինձ: Ես խնդրեցի դա որպես Ջոզեֆի ոգեշնչման վկայություն: Եվ ես, մինչ օրս համարում եմ դա մի ապացույց, որը չեմ կարող հերքել»: (in Jan Shipps and John W. Welch, eds., The Journals of William E. McLellin, 1831–1836 [1994], 57).
Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 66 բաժինը գտեք քաջալերող խոստումներ, որոնք Տերը տվել է Վիլյամ Ի. Մակլելլինին: Գտեք նաև ուղղող և զգուշացնող խոսքեր:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք խոստումներից մեկը և զգուշացումներից մեկը, որ Տերը տվել է եղբայր Մակլելլինին, ներառյալ հատվածի համարը, որտեղ դրանք գտնվում են: Ապա գրեք մեկ-երկու նախադասություն, որոնք բացատրում են, թե ինչ է ձեզ ասում խոստումը կամ զգուշացումը Տիրոջ մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 65-66 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.