Սեմինարիա
Մաս 9. Օր 4. Օհայոյում


Մաս 9. Օր 4

Օհայոյում

Նախաբան

1831 թվականի հունվարի վերջին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և իր կինը՝ Էմման, Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը հեռացան Նյու Յորք նահանգից՝ գնալով Օհայո նահանգ: Հաջորդ հինգ ամիսների ընթացքում Նյու Յորքի Եկեղեցու անդամների մեծ մասը հետևեցին նրանց:

Օհայոյում հավաքված Սրբերը մեծապես օրհնվեցին: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով շարունակվող հայտնությունները նրանց լրացուցիչ հասկացողություն տվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Ի լրումն, նրանք ստանում էին տաճարի կառուցումից և ավետարանը քարոզելուց եկող օրհնությունները: Մինչդեռ Եկեղեցին Օհայոյում աճում էր թվով և հոգևոր ուժով, Եկեղեցու և նրա ղեկավարների դեմ նաև մեծ ընդդիմություն էր բարձրանում: Վերջիվերջո, 1838 թվականի հունվարին Եկեղեցու շատ անդամներ ստիպված եղան փախչել Օհայոյից և միանալ Միսսուրիում բնակվող Սրբերին: Այս դասը ձեզ տեսություն կտա Սրբերի փորձառությունների մասին Օհայոյում: Հաջորդ դասերին դուք ավելի շատ մանրամասներ կիմանաք այդ իրադարձությունների և ուսմունքների վերաբերյալ:

Տերը Սրբերին պատվիրում է հավաքվել Օհայոյում, որպեսզի ստանան խոստացված օրհնությունները

Դուք կամ ձեր ընտանիքի անդամները երբևէ տեղափոխվե՞լ եք նոր տուն: Որո՞նք էին տեղափոխելու ընթացքում առաջացած որոշ դժվարությունները: Ի՞նչ օրհնություններ են եկել տեղափոխվելու արդյունքում:

Չնայած որ տեղափոխվելու պատճառները տարբեր են լինում, մարդիկ հաճախ զոհաբերություն են կատարում տեղափոխվելու համար, որովհետև հավատում են, որ նոր վայրում կյանքն իրենց համար ավելի լավ կլինի:

Վարդապետություն և Ուխտեր 37–38 բաժինների ուսումնասիրությունից վերհիշեք իրադարձությունները, որի ժամանակ Տերը Սրբերին պատվիրան տվեց հեռանալ Նյու Յորք նահանգից և տեղափոխվել Օհայո նահանգ: Երբ Տերը նրանց պատվիրեց հավաքվել Օհայոյում, Նա նաև խոստացավ, որ նրանք այնտեղ որոշակի օրհնություններ կստանան:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արտատպեք հետևյալ աղյուսակը.

    Խոստումներ

    (ՎևՈւ 38.31–32)

    ա.

    բ.

    գ.

    դ.

    (ՎևՈւ 38.33)

    ե.

    (ՎևՈւ 42.61)

    զ.

    Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.31–32 հատվածները և «Խոստումներ սյունակում՝ որպես ա-ից դ պատասխան, թվարկեք այն չորս բաները, որոնք Տերն ասաց, որ Սրբերը կստանան, երբ հավաքվեն Օհայոյում:

    Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.33 հատվածը և որպես ե պատասխան՝ աղյուսակում թվարկեք այն տեղերը, ուր Տերն ասաց, որ միսիոներներ կուղարկի:

    Օհայո ժամանելուց կարճ ժամանակ անց՝ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի հայտնությունը: Աչքի անցկացրեք Վարդապետություն և Ուխտեր 42.61, և գտեք Տիրոջ տված ևս մեկ խոստում: Գրեք «կստանաս հայտնություն հայտնության վրա» որպես սյունակի զ կետի պատասխան:

Այս դասի հաջորդ չորս բաժինները ձեզ կօգնեն ավելին իմանալ, թե ինչպես է Տերն իրականացրել այս խոստումները, Օհայոյում Իր ժողովրդի հավաքվելուց հետո՝ 1831–1838թթ.:

«Ես կտամ ձեզ իմ օրենքը» (ՎևՈւ 38.32)

Տերը խոստացել էր, որ Օհայոյում հավաքվելուց հետո Նա Սրբերին կտա Իր օրենքը: Ինչո՞ւ են կարևոր օրենքները: Ինչ եք կարծում, օրենքներն ինչո՞ւ են կարևոր Տիրոջ Եկեղեցում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի ներածությունը: 1831 թվականին՝ նրանից հետո, երբ Սրբերը ժամանեցին Օհայո, Տերն իրակացրեց իր խոստումը և հայտնություն տվեց, որին ակնարկում են որպես Եկեղեցու օրենք: Օրենքը ներառում է պատվիրաններ և հրահանգներ, որոնք ուղղորդում են Եկեղեցու գործառույթները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի ամփոփ նկարագիրը, փնտրելով որոշ օրենքներ ու պատվիրաններ, որոնք Տերը տվել է Սրբերին: (Բաժնի ամփոփ նկարագիրը գտնվում է առաջին հատվածից առաջ: Այն տալիս է հատվածների թվերը և այդ հատվածների ամփոփ նկարագիրը): Կարդալիս կարող եք ընդգծել «Շարադրվում են ունեցվածքի նվիրաբերումը կառավարող օրենքներ» արտահայտությունը:

Այս հայտնության մեջ Տերը տվել է նվիրաբերման օրենքը: Այդ օրենքը «աստվածային սկզբունք է, որով տղամարդիկ և կանայք կամավոր կերպով նվիրում են իրենց ժամանակը, շնորհները և նյութական հարստությունը՝ Աստծո արքայությունը հաստատելու և կառուցելու համար (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Նվիրաբերել, Նվիրաբերման օրենք», scriptures.lds.org): Եկեղեցու ղեկավարներին պատվիրվել էր հաստատել Միացյալ ընկերություն (նաև անվանում են Միացյալ միաբանություն)՝ Եկեղեցու նյութական կամ գործնական շահերը կարգավորելու, աղքատներին օժանդակելու և նպաստելու, ինչպես նաև ժլատությունը Սրբերի միջից վերացնելու համար: Այդ ժամանակ դա օրհնություն էր Սրբերի համար, որովհետև Սրբերից շատերը, ովքեր եկել էին Նյու Յորքից, ստիպված էին եղել ետևում թողնել իրենց տներն ու ունեցվածքը: Միացյալ ընկերությունը նաև գումար էր տրամադրել Եկեղեցու տարբեր նախաձեռնություններ ֆինանսավորելու համար, ինչպիսիք էին միսիոներական աշխատանքը և հայտնությունները հրատարակելը: Գալիք դասերին դուք ավելի շատ բան կսովորեք նվիրաբերման օրենքի և Սրբերի վրա դրա ազդեցության մասին:

«Դուք զորությամբ կօժտվեք ի վերուստ» (ՎևՈւ 38.32)

Տերը նաև խոստացել էր Սրբերին Օհայո գալուց հետո նրանց «զորությամբ օժտել ի վերուստ» (ՎևՈւ 38.32): Օժտումը պարգև է: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.119, պարզելով, թե ինչ պատվիրան էր տվել Տերը Սրբերին Օհայոյում: Այս հատվածում ակնարկվող «տունը» տաճարն էր: Կիրթլենդի Տաճարը՝ Օհայոյի Կիրթլենդում, արդի տնտեսության առաջին կառուցված տաճարն էր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.8 հատվածը, փնտրելով, թե ինչով է Տերը խոստացել օժտել նրանց տաճարում:

Kirtland Temple

Կիրթլենդի Տաճարի կառուցման համար երեք տարի պահանջվեց: 1836 թվականին նվիրագործվելուց հետո Տերը սկսեց իրականացնել զորությամբ Սրբերին օժտելու Իր խոստումը և նրանք հրաշալի հոգևոր օրհնություններ ունեցան: Օրինակ՝ Տերը երեք երկնային սուրհանդակներ ուղարկեց Կիրթլենդի տաճար՝ Մովսեսին, Եղիասին և Եղիային, որպեսզի երկրի վրա վերականգնի քահանայության կենսական բանալիները: Այդ բանալիները իշխանություն կտային Սրբերին՝ տաճարային արարողություններ և հավերժության համար կնքումներ կատարելու թե՛ ապրողների և թե՛ մահացածների համար: Ի լրումն, այդ ժամանակ վերականգնվեցին «Իսրայելի հավաքման բանալիները» (ՎևՈւ 110.11): Այդ բանալիների շնորհիվ միսիոներներին ավետարանը աշխարհով մեկ քարոզելու զորություն է տրվում:

Դուք «առաջ պիտի գնաք բոլոր ազգերի մեջ» (ՎևՈւ 38.33)

Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից և Իսրայելի հավաքման բանալիների վերականգնումից հետո ավետարանը սկսեց քարոզվել ավելի շատ վայրերում: Բացեք ձեր եռյակ մատյանի վերջում գտնվող Եկեղեցու պատմության քարտեզները բաժնի 3-րդ քարտեզը՝ «ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները»: Նկատեք, որ Օհայո նահանգի Կիրթլենդ բնակավայրը հիանալի դիրք ուներ, որտեղից միսիոներներ կարող էին առաքվել ողջ աշխարհով մեկ և ուսուցանել ավետարանը «բոլոր ազգերի մեջ» (ՎևՈւ 38.33): Կիրթլենդը մոտ էր Միացյալ Նահանգների բազմաթիվ հիմնական տրանսպորտային ուղիներին: Կիրթլանդից միսիոներները միայն կարճ ճանապարհ անցնելով հասնում էին Ամերիկայի խոշոր գետերի և Էրի լճի շոգենավերին: Նրանց հասանելի էին նաև միջպետական ճանապարհները դեպի հարավ և ջրանցքների համակարգը դեպի հյուսիս: Այդ ամենի շնորհիվ Կիրթլենդից միսիոներներ մեկնեցին դեպի Կանադա, Միացյալ Նահանգների այլ տարածքներ և Մեծ Բրիտանիա:

Այդ ժամակաշրջանի միսիոներական աշխատանքի շնորհիվ Եկեղեցու անդամությունը աշխարհով մեկ հազարներով աճեց: 1837 թվականին Երեցներ Հեբեր Ք. Քիմբալը և Օրսոն Հայդը ևս հինգ հոգու հետ կանչվեցին ծառայելու Մեծ Բրիտանիայի միսիայում, որտեղ նրանք շուրջ 2000 մարդ մկրտեցին: 1838 թվականին, երբ Սրբերը հալածանքների պատճառով հեռացան Կիրթլենդից, Եկեղեցու մոտ 18000 համաշխարհային անդամներից 2000-ն ապրում էին Կիրթլենդում:

«Դու կստանաս հայտնություն հայտնության վրա» (ՎևՈւ 42.61)

Բացեք Վարդապետություն և Ուխտերի բովանդակության ժամանակագրական ցանկը (գտնվում է նախաբանից հետո) և նկատեք, թե որտեղ են ստացվել հայտնությունների մեծ մասը:

Ինչպես կնկատեք, Օհայոյում ավելի շատ հայտնություններ են ստացվել, քան որևէ այլ վայրում: Իրականացավ Տիրոջ խոստումը, որ երբ Սրբերը հավաքվեն Օհայոյում, նրանք կստանան հայտնություն հայտնության վրա:

  1. journal iconԿարդացեք հետևյալ բաժինների նախաբանը և բաժնի ամփոփ նկարագիրը: Ապա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի քանի խոսքով ամփոփեք, թե ինչի մասին է տվյալ հայտնությունը և մեկ-երկու նախադասություն այն մասին, թե ինչպես է այս հայտնությունը օրհնել Եկեղեցին և ձեր անձնական կյանքը:

    1. ՎևՈւ 76

    2. ՎևՈւ 84

    3. ՎևՈւ 89

Մինչ Սրբերը Օհայոյում էին, Տերը նաև հրահանգեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմավորել Եկեղեցու ղեկավարությունը: Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի քվորումը պաշտոնապես կազմավորվեցին այդ ժամանակաշրջանում: Այդ նույն ժամանակ Ջոզեֆ Սմիթը նաև շարունակում էր Աստվածաշնչի թարգմանության իր աշխատանքը:

Ընդդիմությունը և ուրացությունը տանջում է Օհայոյի հավատարիմ անդամներին

Ճիշտ ինչպես Տերն օրհնում էր Օհայոյի Սրբերին, նմանապես աճում էր Եկեղեցու հանդեպ ընդդիմությանը: Հենց որ Սրբերը ժամանեցին Կիրթլենդ, հակամորմոնական քննադատները սկսեցին հետապնդել Եկեղեցին: Հետապնդման ձևերի մեծ մասը լրագրերում տպագրվող վարկաբեկիչ պատմություններն ու հոդվածներն էին:

Ջոզեֆ Սմիթ

Այդ հրապարակումների մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Բազմաթիվ կեղծ զեկույցներ, ստեր ու անմիտ պատմություններ են հրատարակվել լրագրերում, և շրջանառվում են ամեն ուղղությամբ, նպատակ ունենալով խոչընդոտել մարդկանց, ովքեր հետաքրքրվում են այս աշխատանքով ու ցանկանում են միանալ այս հավատքին» (in History of the Church, 1:158)

Չնայած այդ և այլ դժվարություններին, Սրբերը շարունակում էին հավաքվել Կիրթլենդում, հատկապես 1836–1838 թվականներին: 1836 թվականին Ջոզեֆ Սմիթը սկսեց զգալ Կիրթլանդի Տաճարի շինարարական ծախսերի պարտքի ծանրությունը: Չնայած զգալի չափով հողակտորներ ունենալուն՝ Եկեղեցին կանխիկի պակաս ուներ չհատուցված վարկերը վճարելու համար: Եկեղեցու ունեցած վարկերի և Կիրթլենդի բնակչության աճի պատճառով՝ Եկեղեցու ղեկավարները որոշեցին տեղական բանկ հիմնել: Բանկ հիմնադրելու նրանց հայտը մերժվեց Օհայոյի նահանգի օրենսդրական մարմնի կողմից: Բանկ հիմնադրելու փոխարեն, Սրբերը մի ընկերություն կազմավորեցին, որը կոչվում էր «Kirtland Safety Society» (Կիրթլենդի ապահովության ընկերություն), որը բանկի դեր էր կատարում:

1837 թվականին տնտեսական խուճապ տարածվեց Միացյալ Նահանգներով մեկ: Ողջ երկիրը զգաց խուճապի հետևանքները և բազմաթիվ բանկեր սնանկացան: Ի լրումն, «Կիրթլենդի ապահովության ընկերության» կառավարիչներից մի քանիսն անազնիվ գտնվեցին իրենց գործերում: «Կիրթլենդի ապահովության ընկերությունը» նույնպես ստիպված էր փակվել և հարյուրավոր ավանդատուներ, ովքեր գումար էին ներդրել, կորցրեցին գրեթե ողջ ունեցվածքը: Ջոզեֆ Սմիթը բոլորից շատ կորուստներ ունեցավ: Մեծ թվով Սրբեր իրենց ֆինանսական խնդիրների համար մեղադրում էին Մարգարեին, որի արդյունքում բազմաթիվ դատական գործեր հարուցվեցին: Եկեղեցու ղեկավարները, ովքեր օգնել էին ստեղծել «Կիրթլենդի ապահովության ընկերությունը», սխալմամբ ենթադրել էին, որ անհատները օրինական իրավունք ունեն մասնավոր ձեռնարկություն հիմնել, որը կարող է բանկային գործունեություն վարել և դատարանը նրանց 1,000 դոլարի չափով տուգանք նշանակեց՝ Օհայոյի բանկային օրենքները խախտելու համար:

Այդ բարդ իրադարձությունները հանգեցին Եկեղեցու որոշ անդամների ուրացության: 1837 թվականի ձմռանն ու 1838 թվականի գարնանը հալածանքներն այնքան սաստկացան, որ Սրբերի մեծ մասը ստիպված էր լքել Օհայոն: Եկեղեցու որոշ ղեկավարներ, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Բրիգամ Յանգը իրենց կյանքը փրկելու համար ստիպված էին հեռանալ Կիրթլենդից:

  1. journal iconԱյս դասից սովորածի հիման վրա, սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ այն մասին, թե դուք ինչ կզգայիք, եթե անձամբ ապրեիք Օհայոյում Եկեղեցու պատմության այդ ժամանակաշրջանում: Ձեր գրածում ներառեք այն, թե ինչի մասը կցանկանայիք, որ լինեիք, և այն բաներ, որոնք դժվար կլինեին ձեզ համար:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Օհայոյում» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.