Մաս 15. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 69-71
Նախաբան
1831թ․ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Օլիվեր Քաուդերիին հանձնարարվեց Պատվիրանների Գրքի ձեռագիրը Օհայոյից Միսսուրի տանել։ Միսսուրիում Վիլյամ Վ. Ֆելփսը պետք է տպագրեր գիրքն իր տպարանում: 1831թ. նոյեմբերի 11-ին Տերը նշանակեց Ջոն Ուիթմերին լինել Օլիվերի ուղեկիցը և պատվիրեց նրան շարունակել որպես եկեղեցու պատմաբան իր պարտականությունները (տես ՎևՈւ 69): Հաջորդ օրը Տերը նշանակեց վեց տղամարդկանց տնտեսներ լինել հայտնությունների համար (տես ՎևՈւ 70): 1831թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ծառայել միսիայում, փարատել եկեղեցու դեմ ուղղված անբարյացակամ վերաբերմունքը և պատրաստել ճանապարհը, որ հայտնություններն ու պատվիրանները հրատարակվեն (տես ՎևՈւ 71):
Վարդապետություն և Ուխտեր 69
Տերը հայտնում է պատմությունները գրելու կարևորությունը
Երբևէ ձեզ վստահե՞լ են տիրություն անել թանկարժեք մի բան: Ի՞նչ էր դա: Ինչպե՞ս այդ վստահությունն ազդեց այդ թանկարժեք իրը ձեր կողմից խնամելու վրա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 69 բաժնի նախաբանը և գրքում նշեք, թե Օլիվեր Քաուդերիին ինչ էր վստահվել:
Եթե այս արժեքավոր բաները ձեզ վստահվեին ինչպե՞ս կխնամեիք դրանք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 69.1-2 հատվածները և գտեք Տիրոջ տված խորհուրդը այս թանկարժեք բաների վերաբերյալ:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ մեկից ավել մարդ հոգ տաներ այս արժեքավոր բաների համար:
Տերը վստահեց Ջոն Ուիթմերին մեկ այլ կարևոր պարտականություն, բացի նրանից, որ նա պետք է օգներ Օլիվեր Քաուդերիին տեղափոխել հայտնություններն ու փողը Միսսուրի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 69.3-8 հատվածները գտնելով ևս մեկ պարտականություն, որ Տերը հանձնարարել էր Ջոն Ուիթմերին: Կարող եք գրքում նշել այն, ինչ կգտնեք:
Վերանայեք այն, թե ինչ է Վարդապետություն և Ուխտեր 47 բաժինը ուսուցանում Ջոն Ուիթմերի հանձնարարության մասին որպես եկեղեցու պատմագիր և մատենագիր:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 69.8 հատվածի` ինչու էր կարևոր Ջոն Ուիթմերի համար վարել եկեղեցու պատմությունը:
-
Ինչո՞ւ են սրանք լավ պատճառներ ձեր համար` վարելու անձնական պատմությունը:
-
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրության լուսանցքում. Տերն ակնկալում է, որ պատմությունները պահվեն եկեղեցու բարիքի և աճող սերնդի համար:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է եկեղեցու և անձնական պատմությունները պահելը օգուտ բերում եկեղեցուն:
-
Ինչպե՞ս կարող են դրանք օգուտ բերել աճող սերնդին:
-
-
Կատարեք հետևյալ միջոցառումներից մեկը կամ երկուսը, այնուհետև գրեք ձեր ունեցած փորձը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Մտաբերեք մի իրադարձություն եկեղեցու կամ ձեր ընտանիքի պատմությունից, որն օգնել է ձեզ որոշակի ձևով: Կիսվեք այդ պատմությամբ ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ:
-
Խնդրեք ընտանիքի անդամներից մեկին պատմել մի իրադարձություն ընտանեկան պատմությունից, որը օգուտ է բերել իրեն:
-
Վարդապետություն և Ուխտեր 70․1-4
Փրկիչը նշանակում է տնտեսներ` հոգ տանելու Իր հայտնությունների համար
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նույնպես գրի է առել անձնական պատմությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 70 բաժնի նախաբանը և գրքում նշեք, թե ինչ է Ջոզեֆ Սմիթի պատմությունն ասում Վարդապետություն և Ուխտերի մասին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերը օգուտ հանդիսանում աշխարհի համար:
-
Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերը օգուտ բերել ձեզ:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 70.1 հատվածը և բացահայտեք այնտեղ նշված վեց անունները: Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 70.2-4 հատվածները տեսնելով, թե ինչ պարտականություններ է Տերը տվել այս վեց տղամարդկանց:
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «այդ տնտեսության հաշիվը դատաստանի օրը ես պահանջելու եմ նրանցից» (ՎևՈւ 70.4): Թեև պարտականությունները, որ Տերը տալիս է մեզ, կարող են նույնատիպ չլինել, ինչ այս տղամարդկանցը, ինչ է այս սկզբունքն ասում` Տերն ի՞նչ է պահանջելու մեզանից դատաստանի օրը:
Այս հատվածներից սովորածի հիման վրա լրացրեք բաց թողնվածը` ավարտելով հետևյալ սկզբունքը. Մենք հաշվետու ենք Տիրոջը պարտականությունների համար, որ Նա վստահել է մեզ:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Այս սկզբունքի ազդեցությամբ, ինչպե՞ս ենք մենք արձագանքում եկեղեցու կոչումներին ու հանձնարարություններին:
-
Որո՞նք են ձեր մի քանի պարտականությունները, որոնց համար դուք հաշվետու եք Տիրոջը:
-
Վարդապետություն և Ուխտեր 70․5-18
Տերը բացատրում է, թե ինչպես բավարարել եկեղեցում լիաժամկետ ծառայություն ունեցողների նյութական կարիքները:
Վարդապետություն և Ուխտեր 70․5-18 հատվածներն ուսուցանում են, որ այդ տղամարդիկ, ում վստահվել էր լինել հայտնությունների և պատվիրանների տնտեսները, պետք է կատարեին եկեղեցու հրատարակությունների տպագրման և բաշխման իրենց աշխատանքը: Մեր օրերում եկեղեցու բարձրագույն իշխանությունները հրաժարվում են իրենց ապրուստից լիաժամկետ ծառայության օգտին, այդպիսով, նրանք ստանում են համեստ ապրուստի նպաստ` որը բավարար կլինի նրանց և նրանց ընտանիքների մասին հոգ տանելու համար:
Ինչո՞ւ է ճիշտ, որ եկեղեցու ղեկավարները, ովքեր կանչված են լիաժամկետ ծառայության, ստանան նպաստ իրենց կարիքների համար:
Վարդապետություն և Ուխտեր 71
Տերն ուսուցանում է մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ինչպես վերաբերվել եկեղեցու քննադատներին:
Երբևէ լսե՞լ եք եկեղեցու մասին քննադատություն: Որո՞նք են եկեղեցու քննադատությանն արձագանքելու ճիշտ եղանակները:
Որպեսզի հասկանաք Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնում գրված հայտնության պատմությունը կարդացեք հետևյալ պարբերությունը. Կարդալիս տեսեք, թե ինչպես էին եկեղեցին և նրա ղեկավարները քննադատության ենթարկվում այն ժամանակ, երբ այս հայտնությունը տրվեց:
Էզրա Բութը նախկին մեթոդիստական սպասավոր էր, ով միացել էր եկեղեցուն մի բժշկման ականատես լինելուց հետո: Որպես միսիոներ նա ուղևորվել էր Միսսուրի, սակայն հիասթափվել էր, երբ նրան չէր հաջողվել հրաշքներ գործել մյուսներին ճշմարտությունը համոզիչ դարձնելու համար: Բացի այդ, եղբայր Բութը չէր հավատում, որ Ջոզեֆ Սմիթի վարքը մարգարեին կամ հոգևոր առաջնորդին հարիր վարք է: Նա խիստ քննադատորեն սկսեց վերաբերվել մարգարե Ջոզեֆ Սմիթին, այնուհետև եկեղեցուն, և գրեց ինը նամակ` քննադատելով եկեղեցին և նրա առաջնորդներին: Այս նամակները, տպագրվելով Օհայո Սթար թերթում, որոշ մարդկանց դրդեցին անբարյացակամ զգացմունքներ ունենալ եկեղեցու և նրա ղեկավարների նկատմամբ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը արձանագրել է, որ Էզրա Բութի գրությունները «մի շարք նամակներ էին, որոնք, ըստ իրենց գունավորման, կեղծության, և Տիրոջ աշխատանքը տապալելու զուր հաշվարկների, բացահայտում էին [Էզրա Բութի] թերությունը, չարությունը և հիմարությունը, ու նրա ամոթի հուշարձանն էին դնում` ի զարմանս աշխարհի» (in History of the Church, 1:216–17):
Սայմոնդս Ռայդերը, եկեղեցու մեկ այլ դժգոհ անդամը, տվել էր մի քանի հայտնություններ մի ուրիշ թերթի խմբագրությանը, փորձելով հիասթափեցնել մարդկանց եկեղեցուն միանալուց: Էզրա Բութի և Սայմոնդս Ռայդերի տարած քարոզչությունը լուրջ խնդրի վերածվեց:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71.1-4 հատվածները, տեսնելով, թե ինչ էր Տերն ասել մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին անել, որպեսզի մեղմացնեին անբարյացակամությունը, որ առաջացել էր թերթերի հոդվածների պատճառով:
Ուշադրություն դարձրեք 1 հատվածում, թե ինչ կերպ պետք է Ջոզեֆը և Սիդնին հռչակեին ավետարանը: Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հրահանգից, այն մասին, թե ինչպես արձագանքել եկեղեցու քննադատությանը:
-
Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. ի՞նչ կարող եք անել դուք այժմ, որպեսզի պատրաստվեք արձագանքել եկեղեցու և նրա ղեկավարների հանդեպ քննադատությանը:
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` Վարդապետություն և Ուխտեր 71.1 հատվածի կողքին: Երբ մարդիկ քննադատում են եկեղեցին մենք կարող ենք արձագանքել` կիսվելով սուրբ գրությունների ճշմարտություններով և հետևել Հոգու առաջնորդությանը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է, թե ինչպես Հոգին կարող է օգնել մեզ արձագանքել եկեղեցու դեմ ուղղված քննադատություններին. «Արձագանքելու ժամանակ, հանգամանքները միշտ տարբեր են լինելու: Բարեբախտաբար Տերը գիտի մեր բոլոր մեղադրողների սրտերը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ պատասխանել նրանց։Ճշմարիտ աշակերտները առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք ստանում են ոգեշնչում, որը համապատասխանում է յուրաքանչյուր դեպքին։ Եվ յուրաքանչյուր իրավիճակում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այն ճանապարհով, որը հրավիրում է Տիրոջ Հոգին» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71.5-11 հատվածները, փնտրելով խորհուրդ և մխիթարություն, որ Տերը տվել է մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, երբ նրանք արձագանքում էին եկեղեցու դեմ մղվող քննադատությանը: Նաև 7 և 10 հատվածներում փնտրեք այն խոստումները, որոնք Տերը տվել է նրանց:
Ուշադրություն դարձրեք, որ այս հայտնությունն ուղղորդեց եկեղեցու երկու ղեկավարներին` մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, հանդիպել նրանց հետ, ովքեր հարձակվում էին եկեղեցու վրա հրապարակայնորեն և առանձին, և փորձել շփոթեցնել այդ մարդկանց իրենց իսկ տարածած ստերի մեջ: Ընդհանրապես, դա եկեղեցու ղեկավարների պարտականությունն է, եթե քահանայության ղեկավարները չեն ուղղորդել կամ հանձնարարել դա մյուսներին: Սակայն, եկեղեցու երիտասարդությունը պետք է պատրաստ լինի արձագանքել եկեղեցու մասին ստախոսություններին այնպես, ինչպես վերը նկարագրել է Երեց Հեյլսը:
Երեց Հեյլսը նաև խորհուրդ է տվել, թե ինչպես վերաբերվենք նրանց, ովքեր քննադատում են եկեղեցին ու նրա ղեկավարներին. «Որպես ճշմարիտ աշակերտներ, մեր առաջնային մտահոգությունը պետք է լինի մյուսների բարեկեցությունը, այլ ոչ թե անձնական արդարացումը: Հարցերը և քննադատությունը մեզ հնարավորություն են տալիս հասնել ուրիշներին և ցույց տալ, որ նրանք կարևոր են մեր Երկնային Հոր և մեր համար: Մեր նպատակը պետք է լինի օգնել նրանց հասկանալ ճշմարտությունը, ոչ թե պաշտպանել մեր եսասիրությունը կամ միավորներ հավաքել կրոնական քննարկման ժամանակ։ Մեր սրտանց վկայությունները ամենահզոր պատասխանն են, որը մենք կարող ենք տալ մեզ մեղադրողներին։ Եվ այդպիսի վկայությունները կարող են ծնվել միայն սիրով և հեզությամբ» (“Christian Courage,” 73–74):
Սիդնի Ռիգդոնը հնազանդվեց Տիրոջ խորհրդին և հրավիրեց Էզրա Բութին միանալ իրեն Ռավեննայում, Օհայո, որտեղ նրանք հրապարակայնորեն կքննարկեին թերթի խմբագրություն ուղարկված Էզրայի նամակները: Սիդնին նաև կանչեց Սայմոնդս Ռայդերին Մորմոնի Գրքի վերաբերյալ հանրային քննարկման: Երկու տղամարդիկ էլ մերժեցին հրավերները։ Սիդնին, այնուամենայնիվ, վկայեց ճշմարտության մասին Ռավեննայում և ուրիշ տարածքներում:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 71.8-9 հատվածների ուսմունքները մխիթարիչ լինել նրանց համար, ովքեր արձագանքում են եկեղեցու դեմ ուղղված քննադատությանը:
-
Համաձայն 10 հատվածի ինչո՞ւ մենք չպետք է չափազանց մտահոգված լինենք, երբ մարդիկ քննադատում են եկեղեցին:
-
Մտածեք, թե ինչ կանեք, որպեսզի ավելի լավ լինեք պատրաստված` արձագանքելու եկեղեցու դեմ ուղղված քննադատությանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 69-71 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.