Սեմինարիա
Մաս 30. Օր 2, Մեկնումը Նավուից, Գաղթ Այովայի միջով, Վարդապետություն և Ուխտեր 136․1-18


Մաս 30. Օր 2

Մեկնումը Նավուից, Գաղթ Այովայի միջով, Վարդապետություն և Ուխտեր 136․1-18

Նախաբան

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նահատակվեց, Տասներկու Առաքյալների Քվորումը՝ Բրիգամ Յանգի ղեկավարության ներքո, ով Տասներկուսի Քվորումի Նախագահն էր, առաջնորդեցին Եկեղեցին և առաջ տարան Տիրոջ աշխատանքը։ Նրանք խրախուսեցին Սրբերին ավարտել Նավուի Տաճարը և նախապատրաստվել տեղափոխվելու արևմուտք։

Սրբերը ջանասիրաբար աշխատում էին տաճարային օրհնությունները ստանալու համար։

Մտածեք այն մասին, թե երբ եք դուք ինչ-որ դժվար աշխատանք կատարել՝ իմանալով, որ արդյունքը կարդարացնի ծախսված ջանքերը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո, Սրբերի առաջ դրված դժվարին առաջադրանքներից մեկը Նավուի Տաճարը կառուցելու խնդիրն էր։ Մեծ զոհաբերություն պահանջվեց Սրբերից` կառուցելու Նավուի Տաճարը։ Հետևյալ պարբերությունը կարդալիս ընդգծեք այն զոհաբերությունները, որոնք Սրբերը կատարեցին Նավուի առաջին տաճարը կառուցելիս։

1844 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգը խնդրեց Սրբերին նվիրաբերել իրենց տասանորդն ու նվիրատվությունները տաճարի կառուցման համար։ Ի պատասխան դրան, ամեն շաբաթ Սփոփող Միության յուրաքանչյուր քույր նվիրաբերում էր մեկ պեննի կառուցման նյութեր գնելու համար։ Տղամարդկանցից շատերը որպես տասանորդ նվիրաբերեցին իրենց ժամանակը՝ տասը օրից մեկն աշխատելով տաճարում։ Մյուսները տվեցին իրենց միջոցների մեկ տասներորդից ավելին։ Ջոզեֆ Տորոնտոն Բրիգամ Յանգին տվեց 2,500 $ ոսկով և ասաց, որ Աստծո արքայությունը կառուցելու համար նա ցանկանում էր տալ իր ամբողջ ունեցվածքը։

Nauvoo Temple

Նավուի նախնական տաճարը

Ձեր կարծիքով, Սրբերը տաճարի կառուցման համար ինչո՞ւ էինհոժարակամ այդքան շատ զոհաբերում։

Չնայած նրան, որ Սրբերը զոհաբերություններ արեցին Նավուի տաճարի կառուցման համար, հալածանքները դժվարացնում էին տաճարի կառուցումը։ Եկեղեցու բազմաթիվ թշնամիներ կարծում էին` եթե Մարգարե Ջոզեֆ Սմիթը սպանվել է, Եկեղեցին կփլուզվի։ Այնուամենայնիվ, երբ Եկեղեցին շարունակեց աճել և բարգավաճել, Եկեղեցու թշնամիներն ակտիվացրին Իլինոյսից Սրբերին դուրս բերելու իրենց ջանքերը։

Երբ կարդաք հետևյալ պարբերությունը, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Եկեղեցու թշնամիները, որպեսզի կործանեն Եկեղեցին․

1844 թվականի սեպտեմբերին Գնդապետ Լեվի Վիլյամսը` այն մարդկանցից մեկը, ում հետագայում մեղադրանք ներկայացվեց Ջոզեֆ և Հայրում Սմիթների սպանության մեջ, ռազմական մի մեծ արշավ կազմակերպեց, որպեսզի ստիպողաբար Իլինոյսից դուրս բերի Վերջին Օրերի Սրբերին։ Այն գովազդվում էր որպես՝ «Հանկոկ գավառում գայլի մեծ որսը» (David E. Miller and Della S. Miller, Nauvoo: The City of Joseph [1974], 186)։ Լսելով այդ, Իլինոյսի Նահանգապետ Թոմաս Ֆորդը նահանգի ոստիկաններից ուղարկեց Գեներալ Ջոն Հարդինին՝ խաղաղությունը գավառում պահպանելու համար։

Մեկ տարի անց, 1845 թվականի սեպտեմբերին, Գնդապետ Վիլյամսը 300 հոգանոց ամբոխի գլխավորությամբ ներխուժեց Վերջին Օրերի Սրբերի հեռավոր վայրերի բնակավայրերը և կրակի մատնեց բազմաթիվ անպաշտպան տներ, գյուղատնտեսական շենքեր, ջրաղացներ և հացահատիկի դեզեր։ Սեպտեմբերի կեսերին Նախագահ Բրիգամ Յանգը կամավորներին խնդրեց փրկել այդ Սրբերին։ Նավուի սրբերը 134 սայլ պատրաստեցին, որպեսզի ընտանիքներին ապահովությամբ հեռավոր վայրերից բերեն Նավու։

Ինչպե՞ս էին այդ հարձակումները դժվարացնում տաճարի կառուցման շինարարությունը։

Իլինոյսի բազմաթիվ քաղաքացիներ վախենում էին, որ Վերջին Օրերի Սրբերի ներկայությունը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Նրանք խնդրեցին Սրբերին հեռանալ նահանգից։ 1845 թվականի սեպտեմբերի 24-ին Տասներկու Առաքյալների Քվորումը խոստացավ, որ Եկեղեցին կհեռանար առաջիկա գարնանը։

Մտածեք, թե ինչու էր դժվար Իլինոյսից հեռանալու որոշում կայացնելը։ Նաև մտածեք, թե ինչպե՞ս ազդեց Նավուից հեռանալու որոշումը Տաճարը կառուցելու Սրբերի ջանքերի վրա։

Նույնիսկ իմանալով, որ իրենք ստիպված պետք է հեռանային Իլինոյսից, Սրբերը շարունակեցին Նավուի տաճարի կառուցումը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սրբերը շարունակեցին տաճարի կառուցումը, եթե գիտեին, որ պետք է հեռանան այդտեղից։

Այդ ժամանակ վեհացման համար անհրաժեշտ տաճարային արարողությունները դեռևս հասանելի չէին Եկեղեցու անդամների մեծամասնությանը։ 1841 թվականի հայտնության ժամանակ Տերը խոստացավ Սրբերին, որ եթե նրանք կառուցեն Նավուի տաճարը, նրանք հնարավորություն կունենան ստանալու այդ փրկարար արարողությունները (տես ՎևՈւ 124․22–44

Այդ Սրբերը հավատում էին, որ տաճարային արարողությունները կնախապատրաստեն իրենց հավերժ ապրել Երկնային Հոր հետ, և որ իրենց ընտանիքները կարող են հավերժորեն կնքվել իրար հետ։ Տաճարի կառուցման Սրբերի զոհաբերությունների և դժվարությունների մասին պատմությունները մեզ ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը․ Տաճարային արարողությունների ստացումը կարդարացնի մեր բոլոր արդար ջանքերն ու զոհաբերությունները։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե տաճարային արարողություններ ստանալու համար աշխատել ջանասիրաբար և կատարել զոհաբերություններ։

    2. Դուք ի՞նչ պետք է անեք, որպեսզի կարողանաք ստանալ տաճարային արարողությունները։

Մտածեք այն մասին, թե արդյոք կա որևէ բան, որը դուք պիտի անեք կամ չանեք, որպեսզի ձեռք բերեք տաճարային օրհնությունները։

President Thomas S. Monson

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը նկարագրել է այն զոհաբերությունները, որոնք մեր օրերի Սրբերն անում են, որպեսզի ստանան տաճարային արարողությունները․ «Շատ տարիներ առաջ ես կարդացի ավելի քան հարյուր անդամներից բաղկացած մի խմբի մասին, ովքեր Մանաուսից [Բրազիլիա], որը գտնվում էր Ամազոնի արևադարձային անտառների սրտում, ճանապարհ ընկան դեպի այդ ժամանակվա ամենամոտ տաճարը, որը գտնվում էր Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում՝ Մանաուսից շուրջ 4000 կմ հեռավորության վրա։ Այդ հավատարիմ Սրբերը չորս օր շարունակ ճամփորդեցին Ամազոն գետի և նրա վտակների վրայով։ Այդ նավարկությունից հետո նրանք ևս երեք օր ճամփորդեցին խորդուբորդ ճանապարհներով, ուտելիքի քիչ պաշարով և առանց հարմարավետ քնելու տեղի։ Յոթ օր ու գիշեր ճամփորդելուց հետո նրանք ժամանեցին Սան Պաուլոյի տաճարը, որտեղ հավերժական բնույթի արարողություններ կատարվեցին։ Իհարկե, նրանց վերադարձի ճանապարհը նույնքան դժվար էր։ Սակայն նրանք ստացան տաճարային արարողություններն ու օրհնությունները, և թեպետ նրանց դրամապանակները դատարկ էին, իրենք անձնապես լցված էին տաճարի ոգով և իրենց ստացած օրհնությունների հանդեպ երախտագիտությամբ» (“The Holy Temple - a Beacon to the World,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 91)։

Ինչպե՞ս կարող է այդ Սրբերի օրինակը ոգեշնչել ձեզ, մինչ դուք պատրաստվում եք ստանալ տաճարային արարողությունները։

Կարդացեք հետևյալ պարբերությունները և ընդգծեք տաճարային արարողությունները ստանալու համար Նավուի Սրբերի կատարած արդար ջանքերի օրինակները։

Երբ սենյակները պատրաստ էին, Եկեղեցու ղեկավարները Նավուի տաճարի ներսում դրանք նվիրագործեցին, որպեսզի արարողության աշխատանքը, որքան հնարավոր է, շուտ սկսվեր։ Տաճարի վերնահարկը արարողության աշխատանքի համար նվիրագործվեց 1845 թվականի նոյեմբերի 30-ին։ Սրբերը դեկտեմբերի 10-ի երեկոյան սկսեցին ստանալ իրենց օժտումները և օժտման նիստերը շարունակվում էին մինչև դեկտեմբերի 11-ի առավոտյան ժամը 3:00-ը։

President Brigham Young

Նախագահ Բրիգամ Յանգն առանց ձեռքերը վար դնելու աշխատում էր, որպեսզի տաճարային արարողություններ կատարի Սրբերի համար` նախքան նրանց դուրս կհանեին Նավուից` Իլինոյս։

1845 թվականի վերջին 1000-ից ավելի անդամներ ստացան տաճարային արարողությունները։ 1846 թվականի հունվարին Նախագահ Բրիգամ Յանգը գրել էր. «Այնքան մեծ էր սրբերի դրսևորած հուզմունքը [տաճարային] օրհնություններ ստանալու կապակցությամբ, և այնքան մեծ էր հուզմունքը մեր կողմից նրանց ծառայելու համար, որ ես իմ անձը ամբողջովին տվել էի գիշեր ու ցերեկ Տաճարում Տիրոջ գործին` քնելով օրական չորս ժամ և շաբաթը մեկ անգամ տուն գնալով» (in History of the Church, 7:567)։ Եկեղեցու շատ անդամներ լվանում էին տաճարային հագուստները, աշխատելով ողջ գիշերը, որպեսզի հաջորդ օրվա համար ամեն ինչ պատրաստ լինի։

1846 թվականի փետրվարի 3-ին Նախագահ Յանգը դուրս եկավ տաճարից, որպեսզի կատարեր վերջնական նախապատրաստությունները հաջորդ օրը Նավուից դեպի արևմուտք մեկնելու համար։ Սակայն մարդկանց մի մեծ բազմություն էր հավաքվել, ովքեր դեռևս սպասում էին իրենց օժտումը ստանալուն և ողորմածությամբ լցվելով նա հետ վերադարձավ, որպեսզի ծառայեր նրանց։ Դա երկու շաբաթով հետաձգեց նրա մեկնումը։ Համաձայն տաճարային գրանցումների` 5615 Սրբեր ստացան իրենց օժտումը` նախքան արևմուտք մեկնելը։ (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 303–4։)

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Տաճարային օրհնությունները ստանալու Սրբերի ջանքերի մեջ ի՞նչը տպավորություն թողեց ձեր վրա։

    2. Ի՞նչ ջանքեր և զոհաբերություններ մենք պետք է կատարենք, որպեսզի ստանանք տաճարային արարողությունները։

Սրբերը հեռանում են Նավուից

Տաճարային արարողությունները ստանալուց հետո Սրբերը 1846 թվականի փետրվարին սկսեցին հեռանալ Նավուից։ Սակայն ոչ բոլոր Սրբերը մեկնեցին մյուսների հետ միասին։ Քիչ թվով մարդիկ ժամանակ չէին ունեցել պատրաստվել, իսկ ոմանք նախընտրեցին մնալ։

Նավուում մնացած Սրբերից շատերը շարունակում էին ենթարկվել հալածանքների։ 1846 թվականի սեպտեմբերն` Սրբերի հիմնական խմբի հեռանալուց յոթ ամիս անց, շուրջ 800 հոգի վեց թնդանոթներով զինված պատրաստվեցին հարձակվել Նավուի վրա։ Մնացած Սրբերը և մի քանի նոր քաղաքացիներ, որոնց կռվի պատրաստ տղամարդկանց թիվը հազիվ հասնում էր 150-ի, պատրաստվեցին պաշտպանել քաղաքը։

Մի քանի օր պայքարելուց հետո, Սրբերը ստիպված էին հանձնվել և նրանց հրամայվեց անմիջապես հեռանալ քաղաքից։ Ապա ամբոխը մտավ քաղաք, թալանեց տները և ավերեց տաճարը։ Սրբերից ոմանք, ովքեր չկարողացան արագ փախչել, ծեծի ենթարկվեցին կամ նետվեցին Միսիսիպի գետը։ Երբ սրբերը փախան Նավուից, նրանք փախստականների ճամբարներ դրեցին գետի արևմտյան ափի երկայնքով։ Մարդկանց մեծ մասը բավարար սնունդ կամ նյութեր չունեին իրենց ապահովելու համար։

Եկեղեցու ղեկավարները փրկարար խմբեր էին ուղարկում հետ` Այովայի դժվարին տեղանք, որպեսզի օգնեին տառապող Սրբերին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եք կարծում, ինչ կզգայիք, եթե դուք հետ կանչվեիք` օգնելու այդ տառապող Սրբերին։

Կարդացեք հետևյալ ուղերձը, որը Նախագահ Բրիգամ Յանգը կարդաց այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին փրկարար խմբերի հավաքագրման համար․

President Brigham Young

«Թող որ Տիրոջ տանը ձեր կապած ուխտի կրակն անհագ հրդեհի պես այրվի ձեր սրտերում, մինչև որ դուք … գտնեք բոլորին … ովքեր [կենդանի մնացին], և տարածեք այդ հրդեհը նրա հոգում, մինչև որ նա ոտքի կանգնի … և ուղիղ քայլի և աղքատի բեռը բերի Նավուից։

… Սա է գործելու օրը» (Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Sept. 28, 1846, 5–6, Church History Library, Salt Lake City)։

Բրիգամ Յանգի հայտարարությունը մեզ ուսուցանում է, որ Տերը պահանջում է, որ մենք կիրառենք մեր կապած ուխտերը։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ զոհաբերություններ եք կատարել ուխտերը պահելու համար։

    2. Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ ապրել եք համաձայն ձեր կապած ուխտերի։

Սրբերն անցան Այովան և Վինթեր Քվորթերսում հաստատեցին գլխավոր գրասենյակը

Երբ 1846 թվականի փետրվարին Սրբերի հիմնական խմբերը սկսեցին հեռանալ Նավուից, նրանք Այովայի նահանգով ճամփորդեցին դեպի արևմուտք։ «Նավուից հեռանալը պահանջում էր հավատք Սրբերից։ Նրանք մեկնեցին առանց ճշգրիտ իմացության, թե ուր էին գնում կամ երբ էին հասնելու իրենց բնակության վայրը: Նրանք միայն գիտեին, որ իրենց թշնամիների կողմից Իլինոյսից դուրս քշվելու եզրին էին կանգնած, և որ իրենց ղեկավարները հայտնություն են ստացել տեղափոխել փախստականներին դեպի Ռոքի լեռներ» (Church History in the Fulness of Times Student Manual, 309

Երբ դուք կարդաք Օրսոն և Քեթրին Սպենսերների հետևյալ պատմությունը, ուշադրություն դարձրեք հավատքի և վստահության օրինակներին․

«Նավուից հեռանալուց հետո երբեմնի նուրբ ու փխրուն [Քեթրինը], արագորեն ընկղմվեց անընդհատ ավելացող դժվարությունների գիրկը։ Վշտաբեկ ամուսինը աղերսական նամակ գրեց կնոջ ծնողներին և խնդրեց նրանց ընդունել նրան իրենց տուն, մինչևՍրբերը մի մնայուն տեղ գտնեն։ Պատասխանը եկավ․ «Թող նա հրաժարվի իր նվաստացնող հավատքից և կարող է վերադառնալ, բայց ոչ դրանից շուտ»։

Երբ նամակը կարդացին նրա համար, նա խնդրեց ամուսնուն գտնել իր Աստվածաշունչը, բացել Ռութի գիրքը և կարդալ առաջին բաժնի տասնվեցերորդ և տասնյոթերորդ հատվածները․ «Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. Որովհետեւ ուր որ գնաս` գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ: Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Memoirs of John R. Young: Utah Pioneer 1847 [1920], 17–18)։ Քեթրին Սպենսերը դրանից շատ չանցած մահացավ։

Սրբերն իրենց ճանապարհորդության ընթացքում հանդիպեցին էլ ավելի շատ դժվարությունների։ Հորդառատ անձրևների և անբավարար պաշարի պատճառով Սրբերը չորս ամիսների ընթացքում կտրեցին 300 մղոն ճանապարհ Այովայի տարածքով։ Այդ դանդաղ տեմպերը հաշվի առնելով` Եկեղեցու ղեկավարները որոշեցին մինչև 1847թվականի գարունը չշարունակել իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք՝ Ռոքի լեռներ։ Նրանք Սրբերին խորհուրդ տվեցին ձմռան ընթացքում դադար առնել։ Ամենամեծ բնակավայրերից մեկը, Վինթեր Քվորթերսը, տեղակայված էր Միսսուրի գետի արևմտյան ափին՝ ներկայիս Նեբրասկա նահանգի տեղում։

Վինթեր Քվորթերս

Վինթեր Քվորթերս ժամանակավոր բնակավայրը

Վարդապետություն և Ուխտեր 136․1-18

Տերը ցուցումներ է տալիս Սրբերին` կազմակերպվել և նախապատրաստվել դեպի արևմուտք իրենց ճամփորդությանը։

Նախագահ Բրիգամ Յանգը 1847թվականի հունվարին Վինթեր Քվորթերսում հայտնություն է ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնում։

Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերի 136․1–18հատվածները, ուշադրություն դարձրեք Տիրոջ կողմից Սրբերին տրված ցուցումներին, թե նրանք ինչպես պետք է կազմակերպվեն և նախապատրաստվեն դեպի արևմուտք իրենց ճամփորդությանը։

Դասի այս մասից դուք ավելին կիմանաք դեպի արևմուտք ճամփորդության մասին ձեր ուսուցչի հետ միասին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի «Նավուից մեկնումը», «Գաղթ Այովայի միջով» և Վարդապետություն և Ուխտեր 136․1-18 հատվածներըև ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ․