Մաս 28. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 130․12-21
Նախաբան
Այս դասն ընդգրկում է վարդապետություններ, որոնք մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է եկեղեցու հավաքներին Ռեյմուսում, Իլինոյս, 1843 թվականի ապրիլի 2-ին: Այս հրահանգները գրված են Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնում: Մարգարեն ուսուցանել է ապագա իրադարձությունների մասին, ներառյալ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Նա նաև ուսուցանել է, որ մենք ունակ ենք պահպանելու մեր գիտելիքը և բանականությունը մահանալուց հետո և բացատրել է, թե ինչպես կարող ենք ստանալ Աստծո օրհնությունները:
Վարդապետություն և Ուխտեր 130․12-17
Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է Երկրորդ Գալուստի մասին
Պատահե՞լ է, որ ցանկացել եք իմանալ, թե ստույգ երբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:
Շատերին է հետաքրքիր եղել այդ բանը: Ջոզեֆ Սմիթի օրոք Վիլյամ Միլլեր անունով մի նշանավոր քրիստոնեական քարոզիչ պնդում էր, թե Փրկչի երկրորդ գալուստը տեղի կունենա 1843 թվականի պրիլի 3-ին: Երկրորդ Գալուստի օրը Միլլերի կանխատեսելուց մեկ օր առաջ մարգարե Ջոզեֆ Սմիթը խոսել է սրբերի հետ Ռեյմուսում, Իլինոյս, և նշել է, որ ինքը աղոթել էր` իմանալու, թե երբ է Երկրորդ Գալուստի ժամանակը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.14-17 հատվածները տեսնելով, թե ինչ իմացավ Ջոզեֆ Սմիթը, երբ աղոթեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակի մասին:
Ուշադրություն դարձրեք, որ Տերը չհայտնեց Ջոզեֆ Սմիթին Երկրորդ Գալուստի ստույգ ամսաթիվը: Բացի այդ, Նա հրահանգեց Ջոզեֆին. «այլևս մի անհանգստացրու ինձ այդ հարցով» (ՎևՈւ 130.15): Նայեք սուրբ գրությունների հղումները Վարդապետություն և Ուխտեր 130.15, տողատակի ծանոթագրություն ա: Այս հատվածները լրացուցիչ փաստում են, որ ոչ ոք ստույգ չգիտի, թե Փրկիչը երբ է գալու:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ ելույթից գտեք և ընդգծեք, թե ով գիտի` Երկրորդ Գալուստը երբ է լինելու.
«Ես կանչված եմ որպես Առաքյալներից մեկը` լինելու Քրիստոսի հատուկ վկան այս հուզումնալից, դժվար ժամանակներում և ես չգիտեմ, թե երբ է Նա պատրաստվում կրկին գալ: Որքան ես գիտեմ, ոչ մեկը Տասներկուսի Քվորումի իմ եղբայրներից, կամ նույնիսկ Առաջին Նախագահությունից չգիտեն այդ մասին: Եվ ես խոնարհաբար ասում եմ, որ եթե մենք չգիտենք, ապա ոչ ոք չգիտի, անկախ նրանից, թե որքան ազդեցիկ են նրանց փաստարկները, կամ որքան ողջամիտ են` հաշվարկները: Փրկիչն ասել է. «Սակայն այդ օրվա և ժամի մասին, ոչ ոք չգիտի. ո՛չ, ոչ էլ Աստծո հրեշտակները երկնքում, այլ միայն իմ Հայրը» [Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.40]:
«Ես հավատում եմ, որ եթե Տերն ասում է « ոչ ոք» չգիտի, Նա իրոք նկատի ունի, որ ոչ ոք չգիտի: Մենք պետք է ծայրահեղ զգուշանանք մեկից, ով պնդում է, որ ինքը բացառություն է աստվածային այս դրվածքից» (“When Shall These Things Be?” Ensign, Dec. 1996, 56):
Վարդապետություն և Ուխտեր 130.14-17 և Երեց Բալլարդի այս խոսքերից մենք իմանում ենք, որ միայն Աստված գիտի ճշգրիտ ժամանակը, թե երբ է լինելու Երկրորդ Գալուստը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ այս ճշմարտության մասին հիշելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ չմոլորվել կեղծ պնդումներից:
Վարդապետություն և Ուխտեր 130․18-19
Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է այս կյանքում գիտելիք և բանականություն ձեռք բերելու կարևորության մասին
Պատկերացրեք, թե դուք լքում եք տունը և գնում մի տեղ, ուր նախկինում երբեք չեք եղել: Ձեզ թույլ է տրվել վերցնել միայն այն, ինչ կտեղավորվի մեկ ճամպրուկի մեջ: Ի՞նչ կտեղավորեիք ձեր ճամպրուկում:
Ի՞նչ կասեիք, եթե ձեր ուղևորության վայրը հոգևոր աշխարհը լիներ (ուր գնում են մեր հոգիները մահանալուց հետո): Ճամպրուկում տեղավորած ո՞ր իրերը կկարողանայիք վերցնել ձեզ հետ, երբ մահանայիք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.18-19 հատվածները տեսնելով, թե ինչ կարող ենք տանել մեզ հետ այս կյանքից, երբ մահանանք:
Համաձայն 18-19 հատվածների` ի՞նչը կլինի մեզ հետ մահից հետո: Այս հարցին պատասխանելու համար ավարտեք հետևյալ սկզբունքը. Այն և մենք ձեռք ենք բերում այս կյանքում, կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն օգնել է մեզ հասկանալ այս հատվածներում հանդիպող բանականություն բառի իմաստը. «Եթե մենք խորհենք, թե ինչն է բարձրանալու մեզ հետ հարության ժամանակ, պարզ է, որ մեր բանականությունը կբարձրանա մեզ հետ, ոչ թե պարզապես մեր մտավոր գործակիցը, այլ նաև մեր ունակությունը` ստանալու և կիրառելու ճշմարտությունը: Մեր տաղանդները, հատկանիշներն ու հմտությունները կբարձրանան մեզ հետ, իհարկե, նաև սովորելու մեր ունակությունը, ինքնակարգապահության աստիճանը և մեր կարողությունը` աշխատելու» (We Will Prove Them Herewith [1982], 12):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 130.19 հատվածի` ինչպե՞ս կարող ենք ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերել:
-
Ե՞րբ եք գիտելիք և բանականություն ձեռք բերել ջանասիրության և հնազանդության միջոցով: Ի՞նչ եք զգացել:
-
Ուշադրություն դարձրեք, որ ըստ 19 հատվածի նրանք, ովքեր ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք կբերեն այս կյանքում, առավելություն կունենան գալիք աշխարհում: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք սովորում ենք այս կյանքում, և ֆիզիկապես, և հոգեպես, օգտակար կլինի մեզ համար ողջ հավերժությունում: Մենք կկարողանանք կառուցել այն գիտելիքի վրա, որը ձեռք ենք բերել այս կյանքում, որպեսզի ավելի նմանվենք Երկնային Հորը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ, որի օգնությամբ ձեռք կբերեք ավելի շատ գիտելիք և բանականություն:
Վարդապետություն և Ուխտեր 130․20-21
Ջոզեֆ Սմիթը բացատրում է, թե ինչպես ենք մենք ստանում օրհնություններ
Պատկերացրեք, թե դուք ուզում եք բարելավել ձեր վայելչագրությունը, այսպիսով, դուք որոշում եք վազել երեք մղոն տարածություն, շաբաթը հինգ օր` մեկ ամսվա ընթացքում: Ինչպե՞ս կազդի ձեր վայելչագրության վրա այսպիսի պարապմունքը:
Եթե ցանկանում եք բարելավել վայելչագրությունը, ապա ի՞նչ պետք է դուք անեք:
Որքան որ կարևոր է մեզ համար իմանալը, թե ինչպես հասնել ցանկալի արդյունքին, այնքան էլ կարևոր է իմանալը, թե ինչպես ձեռք բերել օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է մեզ տալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.20-21 հատվածները տեսնելով, թե ինչպես կարող ենք ձեռք բերել այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ մեզ: Օգտակար կլինի իմանալ, որ հիմնված նշանակում է «հիման վրա», իսկ «անդարձորեն հրամանագրված» նշանակում է, որ օրենքը մշտական է և անփոփոխ:
Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք 20-21 հատվածներից ավարտեք հետևյալ սկզբունքը. եթե ցանկանում ենք ստանալ , ապա մենք պետք է :
Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սկզբունքը, լրացրեք հետևյալ աղյուսակը: Կարդացեք սուրբ գրությունների հատվածները, այնուհետև բացահայտեք յուրաքանչյուր հատվածում նկարագրված օրենքը և դրա հետ կապված օրհնությունը:
Սուրբ գրության հատված |
Օրենք |
Օրհնության |
---|---|---|
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.
-
Պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել որևէ օրենքի հնազանդվելու շնորհիվ:
-
Մտածեք, թե ինչ օրհնություններ կցանկանայիք ստանալ: Գրեք, թե որ օրենքին կամ օրենքներին դուք պետք է հնազանդվեք, որպեսզի ստանաք այդ օրհնությունները: (Դուք կարող եք օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութեր, ինչպիսիք են սուրբ գրքերի ուղեցույցը և թեմատիկ ուղեցույցը, որոնց օգնությամբ կգտնեք օրենքները, որոնք օրհնություններ են բերում: Կարևոր է հիշել, որ որոշ օրենքներն ու օրհնությունները շատ հատուկ են, մինչդեռ մյուսներն ավելի ընդհանուր են: Կարևոր է նաև հիշել, որ որոշ խոստացված օրհնություններ կարող են տրվել մահկանացու կյանքից հետո):
-
Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնում ձեր հայտնաբերած վարդապետություններն ու սկզբունքները: Խորհեք այդ վարդապետությունների և սկզբունքների մասին, երբ կարդաք Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ, նրա կարողության` բացատրելու Աստծո բաները. «Եղբայր Ջոզեֆ Սմիթի փառահեղ բնավորության գերազանցությունը կայանում էր նրանում, որ նա կարող էր հասանելի դարձնել երկնային բաները` սահմանափակ հասկացողության համար: Երբ նա քարոզում էր մարդկանց` բացահայտելով Աստծո բաները, Աստծո կամքը, փրկության ծրագիրը, Եհովայի նպատակները, թե ինչ հարաբերության մեջ ենք մենք Նրա հետ և բոլոր երկնային էակների, նա հասանելի էր դարձնում իր ուսմունքները յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ընկալման համար, դարձնելով դրանք այնքան պարզ, որքան լավ գծված ուղին է: Դրանում պետք է որ համոզված լինեն այն բոլոր մարդիկ, ովքեր լսել են նրան իր աստվածային իշխանության և զորության մեջ, քանի որ ոչ մի այլ մարդ չէր կարող ուսուցանել այնպես, ինչպես ինքն էր ուսուցանում, և ոչ մի մարդ չէր կարող հայտնի դարձնել Աստծո բաները, բացի Հիսուս Քրիստոսի հայտնությունից» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 347)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 129-130 բաժինների սկզբունքները ամրացնում ձեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի կոչման վերաբերյալ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 130․12-21 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.