Սեմինարիա
Մաս 16․ Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 75


Մաս 16. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 75

Նախաբան

1832թ. հունվարի 25-ին տեղի ունեցած եկեղեցու համաժողովին մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ երկու հայտնություն, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 75 բաժնում: Առաջին հայտնությունը, որը գրված է 1-22 հատվածներում, տրվել է մի խումբ երեցների, ովքեր իրենց անուններն էին ներկայացրել միսիոներական ծառայության համար: Տերը հրահանգել է այս երեցներին` իրենց միսիոներական պարտականությունների հետ կապված և նշանակել է նրանց միսիայի զուգընկերներ: Երկրորդ հայտնությունը, որը գրված է 23-36 հատվածներում, տրվել է երեցների երկրորդ խմբին, ովքեր ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ: Տերը հրահանգել է այս երեցներին հավաստիանալ, որ իրենց ընտանիքներն ապահովված կլինեն և ընդունել ավետարանը քարոզելու կանչը:

Վարդապետություն և Ուխտեր 75․1-5

Տերը դիմում է նրանց, ովքեր ցանկանում են քարոզել ավետարանը

Քանի՞ տարի դեռ կա, որ դուք կարողանաք ծառայել լիաժամկետ միսիայում: Երբ մտածում եք լիաժամկետ միսիայում ծառայելու հնարավորության մասին` ի՞նչ օրհնություններ եք ակնկալում ստանալ ուրիշների հետ ավետարանով կիսվելու շնորհիվ: Տրված տարածությունում գրեք այդ օրհնություններից մի քանիսը.

Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 75 բաժնում, Տերը շատ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը: Նա նրանց նաև հրահանգներ է տվել` օգնելով, որ հաջողակ լինել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.1–4 հատվածները, տեսնելով, թե Տերն ինչ էր ցանկանում, որ երեցներն անեին ավետարանը քարոզելիս: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտաք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներները քարոզեն ավետարանն այնպես, ինչպես Տերը նկարագրել է այս հատվածներում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.5 հատվածը, տեսնելով, թե ինչ է Տերը խոստացել երեցներին, եթե նրանք հավատարմորեն հռչակեն Իր ավետարանը: Օգտակար կլինի իմանալ, որ որաներ նշանակում է հացահատիկի ցողուններ, որոնք հնձվել են և ամրացվել կապոցների: Ունենալ «շատ որաներ»` նշանակում է առատ բերք ունենալ: Ձեր կարծիքով, ի՞նչ են խորհրդանշում «որաները» միսիոներական աշխատանքում։

Նկար
sheaves in a field

Դաշտի որաներ

Բացի այն օրհնությունից, որը կստանանք մեր աշխատանքի պտուղներից, երբ կիսվում ենք ավետարանով մյուսների հետ, Վարդապետություն և Ուխտեր 75.5 հատվածում Տերը խոստացել է հավերժական օրհնություններ: Ինչպե՞ս կարող են 5 հատվածում գրված Տիրոջ խոստումները քաջալերել ձեզ կիսվել ավետարանով մյուսների հետ:

  1. Օգտագործելով ձեր սովորածը 5 հատվածից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք ավետարանը հռչալու գործում, Տերը կօրհնի մեզ…

Վարդապետություն և Ուխտեր 75․6-22

Տերը կանչում և հրահանգում է միսիոներական զուգընկերների

Այն բանից հետո, երբ Տերը ցուցումներ և խոստումներ տվեց երեցներին, որոնք պատրաստվում էին ծառայել միսիայում, Նա բաժանեց նրանց զուգընկերների և զուգընկերներից յուրաքանչյուրին տվեց որոշակի հրահանգներ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.6–12 հատվածները, իմանալու առաջին զուգընկերների մասին և այն խոստումը, որ Տերը տվել էր նրանց, եթե հավատարմորեն հռչակեին ավետարանը:

Օգտակար կլինի իմանալ, որ 1831թ. հոկտեմբերի 29-ին Վիլյամ Ի. Մակլելլինը ստացավ արևելյան Միացյալ Նահանգների միսիայում ծառայելու կանչը և Սեմյուել Հ. Սմիթը կանչվեց լինելու նրա զուգընկերը (տես ՎևՈւ 66.5–8): Վիլյամը սկզբում հնազանդվեց այս կոչմանը: Նրա միսիան շուտ ավարտվեց և նա վերադարձավ Կիրթլենդ, Օհայո, 1831թ. դեկտեմբերի վերջին: Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 75.6–12 հատվածներում, Տերը խրատեց Վիլյամ Ի. Մակլելլինին նրա տրտունջների համար, չեղյալ արեց արևելյան երկրներում ծառայելու նրա կանչը, և կանչեց Օրսոն Հայդին փոխարինել նրան, որպես Սամուել Սմիթի զուգընկեր: Այնուամենայնիվ, ողորմած Տերը մեկ այլ կոչում ընձեռեց Վիլյամին` ավետարանը հռչակելու հարավային Միացյալ Նահանգներում Լյուկ Ջոնսոնի հետ, որպես նրա զուգընկեր: Վիլյամն ընդունեց ծառայելու կանչը, սակայն չշարունակեց հավատարմորեն ծառայել: Նա շուտով հայտարարեց, որ շատ տկար է իր միսիան շարունակելու համար: Միսիայից հեռանալուց հետո նա ուղևորվեց Հայրամ, Օհայո, և ամուսնացավ Էմիլին Միլլերի հետ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.11, 13–14 հատվածները, ուշադրություն դարձնելով այն կրկնվող խոստումին, որ Տերը տվել է յուրաքանչյուր միսիոներական զույգին, եթե նրանք հավատարիմ լինեմ ավետարանը հռչակելու հարցում: Կարող եք նշել գրքում այս հատվածների այն արտահայտությունները, որոնք հավաստիացնում են, որ եթե մենք հավատարիմ լինենք ավետարանը քարոզելու հարցում, ապա Տերը կլինի մեզ հետ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր կամ ձեր ծանոթի փորձի մասին, որը հավաստիացնում է ձեզ, որ Տերը մեզ հետ կլինի, եթե հավատարմորեն կիսվեք Իր ավետարանով:

  2. Պատկերացրեք, թե դուք մի ընկեր ունեք կամ ընտանիքի անդամ, որը դժվարանում է միսիսյում ծառայելիս: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, օգտագործելով այս դասին սովորած սկզբունքները, գրեք այդ մարդուն հասցեագրված քաջալերող մի նամակ: Ձեր նամակում նշեք, թե ինչ կարող են անել միսիոներները, որ ավելի հավատարմորեն հռչակեն ավետարանը և ինչպիսի օրհնություններ կան, որ տրվում են նրանց, ովքեր այդպես են վարվում: (Եթե ծանոթ եք մի լիաժամկետ միսիոների, դուք կարող են նամակը նրան հասցեագրել: Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշում արեք, որ կատարել եք առաջադրանքը):

Նկար
Gordon B. Hinckley as young missionary

Գորդոն Բ. Հինքլին որպես միսիոներ Անգլիայում` քարոզում է լոնդոնյան Հայդ Պարկում

Մենք կարող ենք դժվարությունների հանդիպել ավետարանը հավատարմորեն քարոզելու մեր ջանքերում: Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մասին մի հոդվածում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը գրել է, թե ինչպես է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին որպես երիտասարդ միսիոներ Անգլիայում ծառայելիս դժվարություն ունեցել.

«Երեց Հինքլին ապրել է այն հուսահատությունը, որը բնորոշ է միսիոներներին, երբ հայտնվում են նոր հանգամանքներում` նոր երկրում: Նա ֆիզիկապես ամրակազմ չէր և երբ գնաց իր առաջին հանդիպմանը փողոցում … նա հիշում է. «Ես սարսափած էի: Ես կանգնեցի այդ փոքրիկ բարձրության վրա և նայեցի մարդկանց բազմությանը, որ հավաքվել էր: …Նրանք ավելի շատ սպառնացող տեսք ունեին, քան համեստ, բայց ես մի կերպ կմկմալով ասացի այն, ինչ պետք է ասեի»:

Ոգով ընկճված և միսիոներական ջանքերում հաջողություն չտեսնելով, Գորդոնը նամակ է գրել իր հորն, ասելով. «Ես վատնում եմ իմ ժամանակն ու քո փողերը: Ես իմ այստեղ մնալու իմաստը չեմ տեսնում»: Ժամանակի ընթացքում մի մեղմ, բայց համառոտ պատասխան եկավ նրա հորից: Նամակում գրված էր. «Սիրելի Գորդոն, Ստացել եմ քո նամակը (այս ամսաթվով): Ես միայն մեկ առաջարկ ունեմ: Մոռացիր քեզ և գնա աշխատելու: Սիրով, քո հայր»:

Նախագահ Հինքլին ասում է այդ պահի մասին. «Ես խորհեցի նրա արձագանքի շուրջ և, ապա, հաջորդ առավոտյան սուրբ գրությունների մեր դասի ժամանակ մենք կարդացինք Տիրոջ այս փառավոր խոսքերը. «Որովհետև ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. և ով որ իր անձն ինձ համար և ավետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան» (Մարկոս Ը.35):

Այդ պարզ հայտարարությունը, այդ խոստումը հուզեց ինձ: Ես ծնկի եկա և ուխտեցի Տիրոջ հետ, որ ես կփորձեմ մոռանալ իմ անձը և գնալ աշխատելու: Այդ օրը ես համարեցի որոշման օր իմ կյանքում: Ցանկացած լավ բան, որ կատարվել է ինձ հետ այդ օրվանից ի վեր, ես կապում եմ այդ ժամանակ կատարած իմ որոշման հետ» (“President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Ensign, June 1995, 8)։

Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 75.15–22 հատվածներում, Տերը հրահանգել է միսիոներներին օրհնել այն մարդկանց տները, ովքեր կընդունեն նրանց: Նա նաև սովորեցրել է նրանց, թե ինչ պետք է անել, երբ նրանք մերժվում են մարդկանց կողմից, ում հետ կիսվել են ավետարանով: Այսօր միսիոներները չեն գործածում փոշին ոտքերից թոթափելը, որպես վկայություն նրանց դեմ, ովքեր մերժում են նրանց:

Վարդապետություն և Ուխտեր 75․23-29

Տերը բացատրում է, թե ինչպես պետք է աջակցվեն նրանց ընտանիքները, ում Նա կանչել է ծառայելու միսիաներում

Երկրորդ հայտնությունը, գրված Վարդապետություն և Ուխտեր 75 բաժնի 23–36 հատվածներում տրվել է երեցների մի ուրիշ խմբին: Եկեղեցու վաղ օրերին, շատ տղամարդիկ, ովքեր կանչված էին ծառայելու միսիայում, ունեին կին և երեխաներ, ում նրանք էին ապահովում: Ծառայության կանչն ընդունելը մեծ զոհաբերություն էր ամբողջ ընտանիքի համար: Բնական էր շատ երեցների մտահոգությունը, թե ինչ է լինելու իրենց ընտանիքների հետ, եթե նրանք ընդունեն տնից հեռու ավետարանը քարոզելու կանչը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.24–28 հատվածները, գտնելով Տիրոջ հրահանգները երեցներին, ովքեր պետք է քարոզեին ավետարանը, սակայն ընտանիքներ ունեին, ում պետք է ապահովեին:

Այս հատվածներում Տերն ասել է, որ եկեղեցին պետք է օգնի այն ընտանիքին, որտեղ հայրը կամ ամուսինը ընդունում է միսիայի մեկնելու և ծառայելու կանչը: 26 հատվածում ուշադրություն դարձրեք, թե Տերը ինչ է ուղղորդում անել երեցներին, եթե նրանք կարողանան տեղ գտնել, որտեղ նրանց ընտանիքներն աջակցություն կստանան:

28 հատվածում Տերն ասել է երեցներին, ովքեր չեն կարողացել այլ աջակցություն գտնել իրենց ընտանիքների համար, որ նրանց ներվում է չճամփորդելը, և Նա վստահեցրել է, որ նրանք չեն կորցնի հավերժական կյանք ստանալու իրենց հնարավորությունը: Այս երեցներից, թերևս, ակնկալվում էր տեղում աշխատել` եկեղեցում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 75.29 հատվածը, տեսնելով, թե ինչ խորհուրդ է տվել Տերն այս բոլոր տղամարդկանց: Օգտակար կլինի իմանալ, որ ծույլը` դա այն անձնավորությունն է, ով չի ցանկանում աշխատել, և որ «ջանասեր լինել բոլոր բաներում» նշանակում է լինել հետևողական, համառ, ուշադիր և աշխատասեր:

Կարող եք նշել գրքում 29 հատվածում գրված Տիրոջ հրահանգը, որ ուսուցանում է հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրում է մեզ ջանասեր լինել բոլոր բաներում:

  1. Խորհեք, թե ձեր կյանքի որ ոլորտներում կարող էիք ավելի ջանասեր լինել: Առանձին թղթի վրա գրեք մի նպատակ` մի բան, ինչ կարող եք անել ավելի ջանասեր լինելու համար: Այս թուղթը, որի վրա գրված է նպատակը, ամրացրեք մի այնպիսի տեղ, որտեղ կարող եք ամեն օր տեսնել այն: Երբ դա անեք, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք. Ես գրեցի իմ նպատակը և դրեցի մի տեղ, որտեղ կարող եմ ամեն օր տեսնել:

Վարդապետություն և Ուխտեր 75․30-36

Տերը հանձնարարում է երեցներին ծառայել միսիոներական զուգընկերներով

Վարդապետություն և Ուխտեր 75 բաժնում գրված երկրորդ հայտնության վերջում երեցների այս խմբին Տերը հանձնարարել է բաժանվել միսիոներական զուգընկերների:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 75 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել