Մաս 15. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 68
Նախաբան
1831թ․ նոյեմբերին մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց մի խումբ երեցների հետ Հայրամում, Օհայո, հատուկ համաժողովին: Նրանք քննարկեցին մարգարեի ստացած հայտնությունների ժողովածուի` Պատվիրանների Գրքի հրատարակման հարցը: Համաժողովի ժամանակ երեցներից չորսը խնդրեցին Ջոզեֆ Սմիթին հարցնել Տիրոջ կամքը նրանց վերաբերյալ: Ի պատասխան այս խնդրանքին, մարգարեն ստացավ հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 68 բաժնում: Հայտնությունը պարունակում է խորհուրդ նրանց, ովքեր կանչված են քարոզել ավետարանը, եպիսկոպոսներին կանչելու հրահանգներ և պատվիրան ծնողների համար` ուսուցանելու իրենց երեխաներին ավետարանի սկզբունքներն ու արարողությունները:
Վարդապետություն և Ուխտեր 68․1-12
Փրկիչը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ անհանգստություններ կամ մտահոգություններ կարող է ունենալ անձը, ով պատրաստվում է ծառայել լիաժամկետ միսիայում։
-
Որո՞նք են նյարդայնանալու պատճառները, որ մարդիկ երբեմն ունենում են ավետարանն իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ կիսվելու կապակցությամբ:
1831թ․ նոյեմբերին համաժողովի ընթացքում չորս երեցներ, ովքեր պիտի ծառայեին որպես միսիոներներ, մոտեցան մարգարե Ջոզեֆ Սմիթին և խնդրեցին իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ: Ի պատասխան, Տերը հայտնեց ավետարանը քարոզելու օրինակը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.1-5 հատվածները, ծանոթանալով ավետարանը քարոզելու օրինակին: Գրքում նշեք այն, ինչ գտաք: (Դուք կհանդիպեք օրինակ բառին, 2 և 3 հատվածներում: Օրինակը ճիշտ ձևն է կամ մոդելը):
Սրանցից որո՞նք ավետարանը քարոզելու օրինակի մասը չեն, ինչպես տրված է 1 հատվածում:
-
Երգել երգեր անվերջ սիրո մասին:
-
Հոգով հռչակել ավետարանը:
-
Տրամաբանել նրանց հետ, ում ուսուցանում եք:
-
Մեկնաբանել սուրբ գրքերը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.6 հատվածը, գտնելով լրացուցիչ քաջալերանք, որ Տերը տվել է Իր ծառաներին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ սկզբունքներ եք տեսնում Վարդապետություն և Ուխտեր 68.6 հատվածում, որ կարող են մխիթարություն տալ միսիոներին:
-
Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար իմանալ, որ Տերը կանգնած է Իր հավատարիմ միսիոներների կողքին:
-
Ինչպե՞ս կարող է այս խոստումն օգնել ձեզ` ձեր ջանքերում կիսվել այժմ ավետարանով:
-
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում` Վարդապետություն և Ուխտեր 68.4 հատվածի կողքին. Երբ Տիրոջ ծառաները շարժվում են Սուրբ Հոգով, նրանց խոսքերը տանում են մարդկանց դեպի փրկություն:
Մինչդեռ նրանք, ովքեր կարգված են քարոզելու ավետարանը, կարող են օգնել մեզ իմանալ Տիրոջ կամքը, բայց միայն եկեղեցու նախագահը իրավունք ունի ստանալու և հայտարարելու Տիրոջ կամքն ամբողջ եկեղեցու համար: Նրա ղեկավարությամբ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները նույնպես իշխանություն ունեն հայտարարելու Աստծո կամքը մեր վերաբերյալ: Այսպիսով, 4 հատվածում ուսուցանվող սկզբունքը կարող է կիրառվել ամեն անգամ, երբ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի որևէ անդամ խոսում է գերագույն համաժողովին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.3-5 հատվածները կրկին, և գտեք այն խոստումը, որ Տերը տալիս է Իր կարգված ծառաներին: Այնուհետև լրացրեք հետևյալ նախադասությունը. երբ խոսում են Տիրոջ ծառաները` շարժվելով Սուրբ Հոգով, նրանց խոսքերը :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ի՞նչ եղանակներով կարելի է հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ կիսվում ենք ավետարանով:
Վարդապետություն և Ուխտեր 68.7-12 հատվածներում մենք կարդում ենք, որ Տերը կանչեց այդ չորս երեցներին քարոզել ավետարանը և մկրտել նրանց, ովքեր կհավատան: Մենք նաև կարդում ենք օրհնությունների մասին, որ կստանան նրանք և այն մարդիկ, ովքեր հավատում են նրանց խոսքերին:
Վարդապետություն և Ուխտեր 68․13-24
Տերը հայտնում եպիսկոպոսի պաշտոնի հատկանիշները
Պատկերացրեք, որ այլ հավատքի պատկանող մի ընկեր հարցնում է. «Ինչպե՞ս է ընտրվել ձեր եպիսկոպոսը»: Ի՞նչ կասեք դուք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.14-15, 20 հատվածները, տեսնելով, թե ինչպես են ընտրվում եպիսկոպոսները:
«Ահարոնի անմիջական հետնորդը» արտահայտությունը վերաբերում է Հին Կտակարանի Մովսեսի եղբայր` Ահարոնին: Այս հետնորդը նախագահող եպիսկոպոսի պաշտոնի իրավունքն ունի, եթե կանչվի և հաստատվի Առաջին Նախագահության կողմից: Մովսեսի օրոք, միայն Ղևիի ցեղի հետնորդներն էին կրում Ղևտական կամ Ահարոնյան քահանայությունը: Անձը պետք է արյունակից հետնորդը լիներ այս գծի, որպեսզի նրան տրվեր քահանայություն: Քահանայությունը կրելու իրավունքն անցնում էր հորից որդուն: Այդ ժամանակ, եթե հայրը չէր կրում քահանայությունը, որդին ևս չէր ունենա այդ հնարավորությունը:
Գրեք հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում. Եպիսկոպոսները պետք է հաստատված լինեն Առաջին Նախագահության կողմից և կարգված` պատշաճ իշխանությամբ:
Եկեղեցու վաղ օրերին, Առաջին Նախագահության անդամները կարգում և ի սպաս էին դնում բոլոր եպիսկոպոսներին: Այսօր Եկեղեցում սա դեռ պահպանվում է Նախագահող Եպիսկոպոսի համար: Ինչևէ, եպիսկոպոսներին կանչելը, կարգելը և ի սպաս դնելը կատարվում է ցցերի նախագահների կողմից Առաջին Նախագահության ղեկավարությամբ։ Ցցի նախագահը ցցի նախագահության իր խորհրդականների հետ հայտնություն է փնտրում իմանալու համար, թե երբ պետք է կանչի նոր եպիսկոպոս և ում պետք է կանչի։ Նա ուղարկում է իր առաջարկը Առաջին Նախագահությանը` հաստատման համար: Երբ Առաջին Նախագահությունը հաստատում է այս կոչումը, նրանք լիազորում են ցցի նախագահին` կարգել և ի սպաս դնել նոր եպիսկոպոսին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար իմանալ, որ Առաջին Նախագահությունը հաստատել է ձեր եպիսկոպոսի կոչումը:
Մինչ մարգարե Ջոզեֆ Սմիթը կստանար հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 68 բաժնում, Էդվարդ Պատրիջը եկեղեցու միակ եպիսկոպոսն էր: Երբ այլ եպիսկոպոսներ ևս կանչվեցին, եպիսկոպոս Պատրիջը ծառայեց որպես Նախագահող Եպիսկոպոս: Այսօր Նախագահող Եպիսկոպոսը Գերագույն Իշխանավոր է և պատասխանատվություն ունի ամբողջ եկեղեցու նյութական բարօրության համար (տես ՎևՈւ 107.68):
Վարդապետություն և Ուխտեր 68․25-35
Տերը պատվիրում է ծնողներին ուսուցանում իրենց երեխաներին
Երբևէ մտածե՞լ եք մի քանի տարիների ընթացքում ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորության մասին:
Թվեք մի քանի բաներ, որ կուզենայիք ուսուցանել ձեր երեխաներին.
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.25-27 հատվածները և գրքում նշեք այն վարդապետությունները, որոնք Տերը պատվիրել է ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին: Եթե այս բաները չկան ձեր ցուցակում` կարող եք ավելացնել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչու է ծնողներին պատվիրված ուսուցանել իրենց երեխաներին հասկանալ ապաշխարության վարդապետությունը, հավատք առ Քրիստոսը, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին: Ինչպե՞ս են ձեր ծնողներն օգնել ձեզ սովորել ավետարանը: Գրեք նրանց երախտագիտության մի երկտող:
Վարդապետություն և Ուխտեր 68.28-31 հատվածներում Տերը լրացուցիչ խորհուրդ է տվել ծնողներին, ինչպես նաև Սիոնի սրբերին:
-
Ծնող լինելուն նախապատրաստվելու համար լրացրեք հետևյալ միջոցառումներից երկուսը կամ ավելի: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.28 հատվածը տեսնելով, թե ինչ է Տերը պատվիրում ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ձեզ համար, որ սովորեցնեք ձեր երեխաներին աղոթել։
-
Ինչպե՞ս են ձեզ ուսուցանել աղոթել:
-
Ինչպե՞ս է աղոթքը օրհնել ձեզ և ձեր ընտանիքը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է աղոքն օգնում մեզ «ուղիղ քայլել Տիրոջ առաջ»:
-
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.29 հատվածը տեսնելով, թե ինչ է Տերը պատվիրում Սիոնի բնակիչներին (եկեղեցու անդամներին) անել:
-
Ի՞նչ եք սովորել ձեր ծնողներից կամ մյուսներից Կիրակի օրը սուրբ պահելու մասին:
-
Ի՞նչ կարող եք անել` օգնելու համար ձեր ընտանիքին Կիրակին սուրբ պահել:
-
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.30 հատվածը տեսնելով, թե ինչ է Տերը պատվիրում ծնողներին և երեխաներին անել: (Ուշադրություն դարձրեք, որ ծույլ բառը վերաբերում է մեկին, ով ալարկոտ է կամ չի ներգրավված արդյունավետ աշխատանքներում):
-
Ե՞րբ եք տեսել քրտնաջան աշխատանքի օրհնությունները:
Կարդացեք հետևյալ տեղեկությունը ծուլության մասին. «Տերը պատվիրել է մեզ պարապ չմնալ: Անգործությունը կարող է տանել ոչ պատշաճ պահելաձևի, անառողջ հարաբերությունների և մեղքի: Ծուլության ձևերից է չափից դուրս շատ ժամանակ տրամադրելը այնպիսի բաներին, որոնք զրկում են ձեզ արդյունավետ աշխատանքից, օրինակ՝ համացանցից օգտվելը, տեսախաղեր խաղալը և հեռուստացույց դիտելը» (For the Strength of Youth [booklet, 2011], 40)։
-
Ինչպե՞ս կարող է ծուլությունը ամբարշտության հանգեցնել։
-
Ի՞նչ միջոցներ կան, որ կարող են օգնել անձին հաղթհարել ծուլության հակվածությունը:
-
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.31–32 հատվածները տեսնելով, թե ինչ է Տերը պատվիրում անել ծնողներին և երեխաներին:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ժլատությունը վնասել ընտանիքին:
-
Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում, որ հաղթահարեք եսասիրությունն ու ժլատությունը:
-
-
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞ւ է կարևոր այժմ պատրաստվել լավ ծնող լինելուն:
-
Ի՞նչ նպատակ կարող եք դնել, որը կօգնի ձեզ պատրաստվել լավ ծնող լինելուն:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 68 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.