Մաս 27. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 124․1-83
Նախաբան
1838-39 թվականների ձմռան ընթացքում սրբերը փախան Միսսուրիից և բնակություն հաստատեցին Իլլինոյսում, Միսիսիպի գետի ափին: Այստեղ սրբերը սկսեցին կառուցել քաղաք Կոմերս կոչվող փոքր տեղանքում: Հալածանքներից և դժվարություններից հետո սրբերն այժմ տեղ ունեին, որտեղ կարող էին հավաքվել և խաղաղ պայմաններում քաղաք կառուցել: Նրանք ծաղկեցրեցին իրենց համայնքը և վերանվանեցին այն Նավու: Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը 1841թ. հունվարի 19-ին ստացավ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 124 բաժնում, սրբերն Իլինոյսի Նավու քաղաքում էին արդեն գրեթե երկու տարի: Այս հայտնությամբ Տերը պատվիրել էր սրբերին կառուցել տաճար և բացատրել, թե ինչ օրհնություններ հասանելի կլինեն նրանց, եթե ջանասեր լինեն այն կառուցելիս:
Վարդապետություն և Ուխտեր 124.1–41, 56–83
Տերը պատվիրում է սրբերին կառուցել տաճար և այցելուների տուն Նավու քաղաքում:
Կա՞ արդյոք այնպիսի մի բան, որը դուք իրականացրել եք, սակայն որը ձեզանից պահանջել է զգալիորեն շատ ժամանակ, ջանքեր կամ զոհաբերություն: Ինչու արժեր այդ նպատակի համար տրամադրել ժամանակ, ջանքեր կամ զոհաբերություն:
Տերը սկսել է Վարդապետություն և Ուխտեր 124 բաժնում գրված հայտնությունը պատվիրելով, որ ավետարանի վերականգնման մասին հռչակագիր գրվի, ուղղված բոլոր ազգերի կառավարիչներին` (տես ՎևՈւ 124.1-14): Այս հրահանգը կատարելով Տասներկու Առաքյալների Քվորումը 1845թ. ապրիլի 6-ին հրապարակեց հռչակագիր, որն այսպես է սկսվում․
«Ի գիտություն`
Աստծո թագավորությունը եկել է. ինչպես կանխատեսվել էր հին մարգարեների կողմից, և ինչի համար աղոթում էին բոլոր դարերում, հենց այն թագավորությունը, որը պետք է լցներ ամբողջ երկիրը և հավիտյան կանգուն մնար» (James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 1:253)։
Հարյուր երեսուն տարի անց, Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը, որն այդ ժամանակ ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, գերագույն համաժողովին հանդես է եկել ելույթով, որտեղ նա վերահաստատել է այդ հռչակագրի ուղերձը (տես “A Message to the World,” Ensign, Nov. 1975, 33–34)։
Հռչակագիրը գրելուց բացի Տերը մի պատվիրան էր տվել սրբերին, որը նրանցից մեծ զոհաբերություն կպահանջեր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.25-27 հատվածները տեսնելով, թե ինչ է Տերը պատվիրել Նավուի սրբերին անել:
Ի՞ նչն էր Տերը ցանկանում, որ սրբերն օգտագործեին տաճարը կառուցելիս:
Մինչ այդ ժամանակ սրբերը տեղափոխվել էին Նավու, Իլինոյս, և շատերը կորցրել էին իրենց գրեթե ամբողջ գույքն ու ունեցվածքը: Մտածեք, թե ինչպես կարող էր սրբերից հավատք և զոհաբերություն պահանջել ևս մեկ տաճար կառուցելու պատվիրանին հնազանդվելը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.28 հատվածը տեսնելով, թե ինչու էր Տերն ասել սրբերին տաճար կառուցելու անհրաժեշտության մասին: Նշեք գրքում այն, ինչ գտաք:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հետևյալն է ուսուցանել «քահանայության լրիվության» մասին. «Ամեն մարդ, ով հավատարիմ է և կստանա այս արարողություններն ու օրհնությունները, ձեռք է բերում քահանայության լրիվությունը, և Տերն ասել է, որ «նա նրանց հավասար է դարձնում զորությամբ, և հզորությամբ, և տիրապետությամբ» [ՎևՈւ 76.95; տես նաև ՎևՈւ 88.107]։ …Տերը, նրանց հնազանդության շնորհիվ, դա հնարավոր է դարձրել այս Եկեղեցու յուրաքանչյուր տղամարդու համար, որպեսզի Տիրոջ տաճարային արարողությունների միջոցով ստանան այդ քահանայության լրիվությունը։ Սա հնարավոր չի ստանալ որևէ այլ տեղ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:132-33)։
Եկեղեցու բոլոր անդամները` տղամարդիկ և կանայք, կարող են ստանալ քահանայության օրհնությունների լրիվությունը, տաճարում ստանալով բոլոր արարողությունները: Այս արարողությունների միջոցով մեզ կարող են հասանելի լինել բոլոր այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ իր զավակներին: Տաճարային արարողությունների և ուխտերի վերականգնումը սկսվեց Կիրթլենդի Տաճարում, սակայն այնտեղ չավարտվեցին դրանք: Տաճարի կառուցումը Նավու քաղաքում թույլ կտար, որ տաճարային արարողությունների և ուխտերի վերականգնումը շարունակվեր (տես ՎևՈւ 124.28, 40–41):
-
Կարդացեք առաջին երկու պարբերությունները «Արարողություններ» վերնագրի ներքո` Սուրբ գրությունների Ուղեցույցում (scriptures.lds.org) կամ True to the Faith: A Gospel Reference ([2004], 109–10): Այնուհետև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ի՞նչ է արարողությունը:
Որոշ արարողություններ էական դեր ունեն վեհացման համար և այս փրկող արարողութուններից շատերը կարող են կատարվել միայն տաճարներում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.29 հատվածը տեսնելով, թե որն է տաճարի էական արարողություններից մեկը, որը Տերը նշել է, որ պետք է վերականգնվի:
1840թ. օգոստոսի 15-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը առաջին անգամ ուսուցանել է, որ սրբերը պետք է փրկող արարողություններ կատարեն, ինչպես օրինակ, մկրտություն` իրենց մահացած ընկերների և ընտանիքի անդամների համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ստանալու ավետարանը (տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 403; տես նաև Ա Կորնթացիս ԺԵ.29): Այս հայտարարությունից հետո մահացածների համար շատ մկրտություններ են կատարվել Միսիսիպի գետում և մոտակա վտակներում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.30-34 հատվածները տեսնելով, թե ինչ ուղղություն է տվել Տերը` թե որտեղ պետք է կատարվեն մկրության արարողությունները մահացածների համար, որպեսզի ընդունելի լինեն Նրա համար:
Թեև Տերն ասել էր, որ մկրության արարողությունները մահացածների համար պետք է կատարվեն տաճարում, ինչո՞ ւ նա թույլ տվեց սրբերին ժամանակավորապես մկրտություններ կատարել տաճարից դուրս:
Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 124 բաժնում գրված հայտնությունը Նավուի տաճարի վրա կատարվող աշխատանքը սրընթաց առաջ գնաց: 1841թ. հոկտեմբերի 3-ին` երբ արդեն փորվել էր տաճարի հիմքը, Ջոզեֆ Սմիթը ասել է սրբերին. «Այլևս չեն լինի մկրտություններ մահացածների համար այլ տեղերում, այդ արարողությունը կսպասավորվի միայն Տիրոջ տանը: Քանի որ այսպես է ասել Տերը»: (Teachings: Joseph Smith, 469) 1841թ. նոյեմբերի 21-ին երբ ժամանակավոր մկրտության ավազանը կառուցվել և նվիրագործվել էր Նավու Տաճարի նկուղային հարկում, մահացածների համար մկրտությունները վերսկսվեցին: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 251–52; տես նաև Teachings of Presidents of the Church: Joseph Smith, 469–70։)
Վարդապետություն և Ուխտեր 124 բաժինն ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը. Տաճարը միակ տեղն է, որտեղ մենք կարող ենք ձեռք բերել քահանայության արարողությունների լրիվությունը` ապրողների և մահացածների փրկագնման համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչպես կարող էր այս ճշմարտությունը դրդապատճառ լինել սրբերի համար, որ զոհաբերություններ անեին, որոնք անհրաժեշտ էին Նավուի տաճարի կառուցման համար:
Տաճարին վերաբերող այս ճշմարտության կարևորության մասին ուսուցանել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը և դուք կարող եք նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք նշանակալի կլինեն ձեզ համար. «Նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ են տաճարից եկող հավերժական օրհնությունները, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան թանկ չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ` այդ օրհնությունները ստանալու համար: Երբեք չի լինի այնքան երկար ճամփորդություն, որ հնարավոր չլինի գնալ, այնքան շատ խոչընդոտներ, որ հնարավոր չլինի հաղթահարել, կամ չափազանց շատ անհարմարավետություն, որին հնարավոր չլինի դիմանալ: Նրանք հասկանում են, որ տաճարում ստացվող փրկող արարողությունները, որոնք թույլ են տալիս հավերժական ընտանեկան կազմով մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և օրհնություններով ու բարձրյալի զորությամբ օժտում ստանալ, արժեն ցանկացած զոհաբերություն և ջանք» («Սուրբ Տաճար` փարոս աշխարհի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 92)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ, նկարագրելով, թե ինչու է կարևոր ձեզ համար ստանալ տաճարի արարողությունները:
Խորհեք, թե ինչ եք դուք անում` պատրաստվելու արժանիորեն մտնել տաճար և ստանալ քահանայության արարողությունների լրիվությունը ձեզ համար: Անձնական օրագրում կամ թղթի վրա գրեք, թե ինչ եք զգում, որ պետք է անեք հիմա արժանանալու համար` ստանալ տաճարի արարողությունները:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.38-41 հատվածները տեսնելով, թե ինչու էր Տերը պատվիրել Մովսեսին կառուցել խորան անապատում և հրահանգել Իր ժողովրդին կառուցել տաճար խոստումի երկրում:
Այդ հատվածներում ուշադրություն դարձրեք, թե որքան երկար են գոյություն ունեցել տաճարի փրկող արարողությունները:
-
Պատկերացրեք, թե մի ընկեր ձեզ հետևյալ հարցերն է տալիս և ապա պատասխանեք դրանց ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.
-
Ինչո՞ւ է եկեղեցին տաճարներ կառուցում:
-
Ինչո՞ւ է տաճարը կարևոր ձեզ համար:
-
Վարդապետություն և Ուխտեր 124.22–24, 56–83 հատվածներում Տերը հրահանգել է սրբերին կառուցել ևս մի շինություն, որը կկոչվի Նավուի Տուն, և որտեղ օթևան կգտնեն Նավու այցելողները:
Վարդապետություն և Ուխտեր 124․42-55
Տերը բացատրել է, թե ինչ տեղի կունենա, եթե սրբերը հնազանդվեն տաճար կառուցելու պատվիրանին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.42-45 հատվածները տեսնելով, թե ինչ է Տերն ասել, որ տեղի կունենա, եթե սրբերը կառուցեն տաճար Իլինոյսի Նավու քաղաքում և ականջ դնեն Իր ձայնին և Իր ծառաների ձայներին:
Վարդապետություն և Ուխտեր 124.46-54 հատվածներում Տերը բացատրել է, թե ինչ տեղի կունենա, եթե սրբերը կառուցեն տաճարը, սակայն ականջ չդնեն Իր կամ Իր ծառաների ձայներին: Նա նաև բացատրել է, որ կընդունի սրբերի ջանքերը, ուղղված Տիրոջ աշխատանքը կատարելուն (այդ թվում` տաճարներ կառուցելու), նույնիսկ եթե նրանց չհաջողվի դա անել հետապնդումների պատճառով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.55 հատվածը տեսնելով, թե ինչ է Տերը հայտարարում, որ սրբերը ապացուցեն Իրեն` հնազանդվելով Իր պատվիրանին` կառուցելու Նավուի տաճարը:
Համաձայն 55 հատվածի` ի՞նչ ենք մենք ապացուցում Տիրոջը, երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում` 55 հատվածի կողքին. Հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին մենք ապացուցում ենք մեր հավատարմությունը:
-
Խորհեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ դուք հնազանդվել եք որևէ պատվիրանի ցանկությունից դրդված` հավատարիմ և նվիրված լինել Երկնային Հորը և Փրկչին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ փորձառություններից մեկի մասին և ձեր զգացումները` ցույց տալու Տիրոջը ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը:
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 124.55 հատվածի` ի՞նչ լրացուցիչ օրհնություններ էր խոստացել Տերը սրբերին, եթե նրանց կառուցեին տաճար Նավու քաղաքում:
-
55 հատվածում խոստացված փառքի, անմահության և հավերժական կյանքի օրհնությունները հավերժ են իրենց բնույթով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է կարևոր հասկանալ, որ Տիրոջը հավատարիմ լինելու համար ստացվող որոշ օրհնություններ հնարավոր է միանգամից չստանանք:
Պարտավորեցրեք ինքներդ ձեզ ապացուցելու ձեր հավատարմությունը Աստծուն` հավատարմորեն հնազանդվելով Նրա պատվիրաններին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 124.1–83 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.