Սեմինարիա
Բաժին 1. Օր 4, Սուրբ գրություններն ուսումնասիրելը


Մաս 1. Օր 4

Ուսումնասիրել սուրբ գրությունները

Նախաբան

Այս դասը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները, ներկայացնել ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները, որոնք դրանք պարունակում են, և կիրառել այդ ճշմարտությունները ձեր կյանքում: Երբ դուք անեք դա, սուրբ գրությունները ձեր կյանքում կդառնան առաջնորդության և հայտնության ավելի մեծ աղբյուր:

Սեմինարիայում սուրբ գրություններն ուսումնասիրելը

Դուք երբևէ օգնե՞լ եք ինչ-որ մեկին փնտրելու մի բան, որը կորել էր: Նախքան փնտրելը ձեզ նկարագրե՞լ են, թե ինչ եք փնտրելու: Եթե դուք իրականում չգիտեիք, թե ինչ էիք փնտրում, որքանո՞վ էր հաջողվում ձեր որոնումը կամ, ձեր կարծիքով, որքանով հաջող կարող էր լինել ձեր որոնումը:

Նկար
սուրբ գրությունները կարդացող պատանին

Նման ձևով էլ ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է ավելի իմաստալի լինել, երբ դուք գիտեք, թե ինչ փնտրել, երբ դուք ուսումնասիրում եք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք փորձում ստանալ, երբ դուք ուսումնասիրում եք ձեր սուրբ գրությունները:

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ուսուցանել է սուրբ գրությունները գրի առնելու պատճառներից մեկի մասին, որը կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչ փնտրել, երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները. «Մարդ չի կարող անկեղծորեն ուսումնասիրել սուրբ գրությունները` առանց սկզբունքներ սովորելու, քանի որ սուրբ գրությունները գրի են առնվել, որպեսզի պահպանեն սկզբունքներ մեր օգտի համար» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 17, 1979], 3, si.lds.org):

Համաձայն Նախագահ Ռոմնիի, ինչո՞ւ են գրվել սուրբ գրությունները:

Ուստի, սուրբ գրություններն ուսումնասիրելիս մեր փնտրածը պետք է լինի ավելին, քան պարզապես մանրամասները սուրբ գրությունների իրադարձությունների և մարդկանց մասին: Մենք պետք է ձգտենք գտնել ավետարանի ճշմարտությունները, որոնք հնադարյան մարգարեները պահպանել են իրադարձությունների, քարոզների և հայտնությունների միջոցով, որոնք նրանք արձանագրել են սուրբ գրություններում: Այս ճշմարտությունները կոչվում են վարդապետություններ և սկզբունքներ:

Վարդապետությունները Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, անփոփոխ ճշմարտություններն են, ինչպես օրինակ` Երկնային Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին: Սկզբունքները հարատև ճշմարտություններ կամ կանոններ են, որոնք մենք կարող ենք օգտագործել` մեր կյանքում առաջնորդելու մեզ որոշումներ կայացնելիս և վարդապետություններ կիրառելիս: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը նկարագրել է, թե ինչպես կարող են ավետարանի սկզբունքներն օգտակար լինել մեզ համար. «Սկզբունքները կենտրոնացված ճշմարտություն են, բազմազան իրավիճակներում գործելու առաջարկներ: Ճշմարիտ սկզբունքը որոշումները պարզ է դարձնում, նույնիսկ՝ամենաշփոթեցնող և համակող հանգամանքներում» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86)։

Համաձայն Երեց Քրիստոֆերսոնի` ի՞նչ դեր է մեր կյանքում կատարում սկզբունքը:

Սուրբ գրություններում ուսուցանված սկզբունքի մի օրինակ կարող ենք գտնել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքում: Ջոզեֆի փորձառությունից մենք կարող ենք սովորել, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի վարդապետություն կամ սկզբունք, որը դուք սովորել եք սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

Հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը:

Նկարեք մի միրգ, որն ունի կեղև կամ արտաքին ծածկույթ, ինչպես օրինակ ադամաթուզ կամ նարինջ:

Նկար
ադամաթուզ

Ո՞րն է մրգի ամենաօգատործվող մասը: Ի՞նչ պետք է դուք անեք նախքան միրգն ուտելը:

Նկար
կեղևը մասամբ հեռացրած ադամաթուզ

Եթե մրգի ամենակարևոր օգտագործվող մասը ներսում է, ո՞րն է արտաքին շերտի նպատակը:

Կեղևի ներսում գտնվող միրգը, որը մենք օգտագործում ենք ուժ և սնունդ ստանալու համար, կարող է համեմատվել սուրբ գրություններում գտնվող վարդապետությունների և սկզբունքների հետ: Կեղևը, որը պատում է միրգը, կարող է համեմատվել սուրբ գրությունների իրադարձությունների և մարդկանց հետ: Գրեթե ճիշտ ինչպես արտաքին ծածկույթն է պահպանում և օգնում տեղափոխել մրգի միջուկը, սուրբ գրության այս հաշվետվությունները պահում և կրում են ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, որպեսզի այնպես օգտագործեն, որ օգնեն մեզ հասկանալ, հիշել և կիրառել դրանք մեր կյանքում:

Եթե ձեռքի տակ ունեք որևէ միրգ, հեռացրեք կեղևն այնպես, որ կարողանաք տեսնել ներսում գտնվող միրգը (կամ պարզապես մտածեք տարբեր եղանակների մասին, թե ինչպես կարող են ադամաթզի կամ նարնջի միջուկները դառնալ ձեզ համար մատչելի): Արտաքին ծածկույթը հեռացնելու և մրգի միջուկին հասնելու գործընթացը նման է այն բանին, ինչ մենք պետք է անենք սուրբ գրության հատվածը բացելու կամ բացահայտելու համար: Սուրբ գրություններում խորամուխ լինելու և բուն իմաստն ընկալելու համար մենք պետք է հասկանանք հայտնության պատմական իրավիճակը և նաև փորձենք հասկանալ իրադարձությունները, մարդկանց և բառերի իմաստը: Երբ մենք անենք դա, սուրբ գրության պատմություններում պարունակվող վարդապետություններն ու սկզբունքները տեսնելն ու հասկանալն ավելի հեշտ կդառնա:

Ահա մի քանի հիմնական մեթոդներ և հմտություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները, երբ դուք ուսումնասիրեք դրանք: Դասի վերջում դուք կգտնեք սուրբ գրությունների ուսումնասիրության լրացուցիչ հմտություններ և մեթոդներ:

Պատմական իրադարձություններ. Վարդապետություն և Ուխտերի յուրաքանչյուր բաժին պարունակում է իր նախաբանը, որտեղ հաճախ նկարագրվում են մտահոգությունները, հարցերը կամ պատմական իրադարձությունները, որոնք նախորդել են այդ բաժնի հայտնությանը: Այս մանրամասներն իմանալը կարող է օգնել ձեզ հասկանալ հայտնությունը:

  1. Որպեսզի տեսնեք, թե պատմական իրադարձություններն իմանալն ինչպես կարող է մեծացնել հայտնության վերաբերյալ ձեր հասկացողությունը, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121 բաժնի նախաբանը և 1-8 հատվածները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես է իմանալը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ամիսներ շարունակ բանտարկված է եղել Լիբերթի բանտում, լրացուցիչ նշանակություն տալիս նրա աղոթքին և այս հատվածներում Տիրոջ պատասխանին:

Բառերի սահմանումներ. Սուրբ գրություններում օգտագործված որոշ բառեր կարող են ծանոթ չլինել: Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը, սուրբ գրությունների տողատակի ծանոթագրությունները և սովորական բառարանը կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ են նշանակում այդ բառերը:

Օրինակ, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.1, 4: Տաղավար բառը նշանակում է վրան կամ պաշտպանող կառույց: Ինչպե՞ս է սա իմանալն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածների նշանակությունը:

Հղումներ. Սուրբ գրությունների մի հատվածը հաճախ կարող է օգնել բացատրել կամ պարզել մեկ այլ հատվածում գտնվող արտահայտության կամ հասկացողության իմաստը: Օրինակ, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.55: Այս հատվածը կարծես նշում է, որ միակ բանը, որը պահանջվում է սելեստիալ արքայություն ժառանգելու համար, Եկեղեցու անդամ լինելն է: Այժմ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.67, և պարզեք, թե ինչ է այն ուսուցանում Եկեղեցու անդամ լինելու մասին:

  1. Սուրբ գրքերի ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտեր 20.37 օգնում ձեզ հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 10.55 և Վարդապետություն և Ուխտեր 10.67 հատվածների նշանակությունը: Դուք կարող եք գրել ՎևՈՒ 10.67, 20.37 լուսանցքում Վարդապետություն և Ուխտեր 10.55-ի կողքին որպես հղում:

Գտնել վարդապետություններն ու սկզբունքները

Երբ դուք մեծացնում եք ձեր հասկացողությունը սուրբ գրությունների տվյալների, բառերի, մարդկանց և իրադարձությունների վերաբերյալ, դուք ավելի պատրաստված եք լինում գտնելու դրանցում պարունակվող ավետարանի ճշմարտությունները:

Ավետարանի որոշ վարդապետություններ և սկզբունքներ հեշտ է գտնելը, քանի որ դրանք ուղղակիորեն հայտրարվում են սուրբ գրություններում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.22, և նշեք վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուղղակիորեն հայտարարվում են այս հատվածում: Այս հատվածում հայտարարված վարդապետությունը պարունակում է այն ճշմարտությունները, որ Հայրը և Որդին ունեն շոշափելի մարմիններ մսից և ոսկորից, ինչպես մարդիկ, իսկ Սուրբ Հոգին հոգևոր էակ է:

Շատ վարդապետություններ ու սկզբունքներ ուղղակիորեն չեն հայտարարվում սուրբ գրությունների տեքստում, այլ ներկայացվում կամ նկարագրվում են մի քանի հատվածներում: Այս վարդապետություններն ու սկզբունքները գտնելու համար մենք պետք է հասկանանք ճշմարտությունները, որոնք ներկայացվում են սուրբ գրությունների հատվածներում և ապա հայտարարենք այդ ճշմարտությունները պարզ ու հասարակ կերպով: Սա հաճախ պահանջում է ժամանակ և ուշիմ միտք:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը տվել է հետևյալ խորհուրդը. «Երբ դուք փնտրում եք հոգևոր գիտելիք, փնտրեք սկզբունքներ: Ուշադիր առանձնացրեք դրանք մանրամասներից, որոնք օգտագործվել են դրանք բացատրելու համար»: … Արժե մեծ ջանքեր գործադրել մեր հավաքած ճշմարտությունը սկզբունքի պարզ հայտարարությունների տեսքով ի մի բերելու համար» (“Acquiring Spiritual Knowledge,” 86):

Երբ դուք սովորում եք գտնել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուղղակիորեն չեն հայտարարվում, դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր. Ինչո՞ւ է այս տեղեկությունը արձանագրվել սուրբ գրություններում: Ի՞նչ էր հեղինակը ցանկանում, որ կարդացողները սովորեն և հասկանան: Ի՞նչ կարող եմ սովորել սրանից, որը կարող է օգնել ինձ իմ կյանքում: Ի՞նչ կարող եմ սովորել սրանից, որ կարող է օգնել ինձ ուրիշների հետ կիսվել ավետարանի ճշմարտություններով:

  1. Փորձեք գտնել վարդապետություններն ու սկզբունքները, վերանայելով Վարդապետություն և Ուխտեր 121.1–8 և ինքներդ ձեզ տալով նախապես քննարկված հարցերից մի քանիսը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու ճշմարտություն, որոնք դուք սովորում եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքից և այդ աղոթքին տրված Տիրոջ պատասխանից։

Վարդապետություններն ու սկզբունքները ձեր կյանքում կիրառելը

Կրկին խորհեք մրգի մասին, ինչը նախապես քննարկել ենք այս դասի ժամանակ: Ի՞նչ արժեք կունենար միրգը, եթե կեղևը հեռացնելուց հետո այն երբեք չօգտագործվեր:

Եթե կեղևի ներսում գտնվող միրգը մենք համեմատենք սուրբ գրություններում մեր գտած վարդապետությունների և սկզբունքների հետ, ի՞նչ պետք է մենք անենք այս ճշմարտությունների հետ, երբ գտնում ենք դրանք:

Աշխատանքի արժեքը, որը մենք կատարում ենք կեղևը հեռացնելու համար, սնուցումն ու ուժն է, որը մենք կարող ենք ստանալ մրգի միջուկից: Նման կերպով էլ սուրբ գրությունների ուսումնասիրության արժեքը սկսում ենք զգալ, երբ մեր գտած վարդապետություններն ու սկզբունքները կիրառում ենք մեր կյանքում: Վարդապետություն և Ուխտերի հայտնություններից շատերը տրվել են անհատների, ովքեր հարցեր կամ մտահոգություններ են ունեցել, սակայն մենք ևս կարող ենք օգտագործել այդ խորհուրդներն ու ուսմունքները մեր կյանքում: Չնայած, որ բաժինների մեծամասնությունն ուղղված են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին, ուղերձները, նախազգուշացումները և հորդորները օգտակար են յուրաքանչյուրի համար:

  1. Խորհեք ավետարանի ճշմարտության մի օրինակի մասին, որը դուք սովորել եք սուրբ գրություններից և թե ինչպես է այն օրհնել ձեր կյանքը, երբ դուք կիրառել եք այն: Ձեր փորձառությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, հետևյալ խոստումն է տվել նրանց, ովքեր ուսումնասիրում են սուրբ գրությունները և կիրառում են ճշմարտությունները, որ դրանք պարունակում են. «Եթե [դուք] ծանոթ եք հայտնությունների հետ, հարց չի լինի` անձնական, սոցիալական, քաղաքական կամ մասնագիտական, որ մնա անպատասխան: Դրանք պարունակվում են հավիտենական ավետարանի լրիվության մեջ: Դրանցում մենք գտնում ենք ճշմարտության սկզբունքներ, որոնք կլուծեն ամեն խառնաշփոթ և ամեն խնդիր ու ամեն երկընտրանք, որը կհանդիպի մարդկության ընտանիքին կամ որևէ անհատի» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3–4, si.lds.org):

Դուք կարող եք նշել որոշ մասեր նրա խոստումից, որոնք նշանակալից են ձեզ համար:

Խորհեք նպատակ դնելու մասին, որը կօգնի ձեզ կիրառել ճշմարտություններից մեկը, որը դուք այսօր սովորել եք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Սուրբ գրությունները ուսումնասիրելը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Սուրբ գրությունների ուսումնասիրության լրացուցիչ հմտություններ և եղանակներ

Անունների փոխարինում. Ձեր կյանքում սուրբ գրությունները կիրառելու համար փոխարինեք սուրբ գրության անունը ձեր անվամբ: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 6.20-ի համար:

Պատճառ և ազդեցություն. Սուրբ գրություններում ավետարանի վարդապետությունները և սկզբունքները գտնելում ձեզ կօգնեն եթե-ապա և քանի որ-ուստի կապերը փնտրելը: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 5.24-ի համար:

Հիմնաբառեր. Բառերը և արտահայտությունները, ինչպիսին են՝ «ահա», «ուստի», «որովհետև», «այնուամենայնիվ» կամ «այսպիսով, մենք տեսնում ենք», հրավերներ են կանգ առնելու և որոնելու հատուկ ուղերձներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.26, և նշեք, թե ինչպես կարող են հիմնաբառերն օգնել ձեզ գտնելու վարդապետություններն ու սկզբունքները:

Սուրբ գրությունների ցանկեր. Սուրբ գրությունները հաճախ պարունակում են ցանկեր, ինչպիսին են բնավորության գծերի, հրահանգների կամ նախազգուշացումների ցանկերը: Երդ դուք ցանկեր եք գտնում, խորհեք յուրաքանչյուր տարրը համարակալելու մասին: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 4.5-6-ի համար:

Հակադրություններ. Սուրբ գրությունները հաճախ հակադրություններ են ներկայացնում գաղափարների, իրադարձությունների և մարդկանց մեջ: Այս հակադրությունները շեշտում են ավետարանի սկզբունքները: Որոնեք հակադրություններ առանձին հատվածներում, գլուխներում և գրքերում: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 50.23-25-ի համար:

Պատկերացում. Որոնեք նկարագրական մանրամասներ, որոնք կարող են օգնել ձեզ ստեղծել մտավոր պատկեր, երբ կարդաք: Պատկերացրեք, որ ներկա եք որոշակի իրադարձությունների: Սա կարող է օգնել ուժեղացնելու սուրբ գրություններում ձեր կարդացածի իրականության վերաբերյալ ձեր վկայությունը: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 45.44-46-ի համար:

Սիմվոլիզմ. Այնպիսի բառերն ու արտահայտությունները, ինչպիսին են «նման», «ինչպես» կամ «նմանեցվում է», կարող են օգնել ձեզ գտնելու խորհրդանիշներ: Փորձեք տեսնել, թե ինչ կա թաքնված խորհրդանիշի տակ, հետազոտելով դրա բնույթը և խորհելով դրա հատկանիշների շուրջ: Տողատակի ծանոթագրությունները, Սուրբ Գրքերի Ուղեցույցը, Թեմատիկ Ուղեցույցը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը կարող են օգնել ձեզ մեկնաբանել որոշ խորհրդանիշներ: Փորձեք այս հմտությունը Վարդապետություն և Ուխտեր 88.46, 51-61-ի համար:

Խորհրդածել. Խորհրդածելը ներառում է մտածելը, հարցեր տալը և ձեր իմացածը և սովորածը գնահատելը: Խորհրդածելը հաճախ օգնում է մեզ հասկանալ, թե մենք ինչ պետք է անենք կիրառելու համար ավետարանի սկզբունքները: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ուսուցանել է. «Խորհրդածելը ամենասուրբ, ամենասրբազան դռներից մեկն է, որի միջոցով մենք մտնում ենք Տիրոջ ներկայության մեջ» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 32): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.1-4 մեկի օրինակի համար, ով օգտագործում է այս հմտությունը:

Տպել