Մաս 28. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 132․1-33
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 132 բաժինը պարունակում է ամուսնության նոր և հավիտենական ուխտի հայտնությունը: Թեև այս հայտնությունը գրանցվել է 1843թ. հուլիսի 12-ին, բայց դրա մեջ ընդգրկված որոշ ճշմարտություններ հայտնի էին և ուսուցանվում էին մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից դեռևս 1831 թվականից: Այս դասին դուք կսովորեք ամուսնության նոր և հավիտենական ուխտի պայմանների մասին և խոստումների, որոնք տարածվում են նրանց վրա, ովքեր պահում են այդ ուխտը:
Վարդապետություն և Ուխտեր 132․1-18
Տերը հայտնում է ամուսնության նոր և հավիտենական ուխտի պայմանները
Վարդապետություն և Ուխտեր 132.1-2 հատվածներում մենք կարդում ենք, որ մարգարե Ջոզեֆ Սմիթը հարցրել է Տիրոջը, թե ինչու Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Հին Կտակարանից ուրիշները շատ կանայք ունեին: Այս հարցը հանգեցրել է հայտնության, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 132 բաժնում, որտեղ հրահանգներ կան բազմակնության վերաբերյալ: Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը սովորեցնում են, որ ամուսնության Աստծո չափանիշը սա է` մեկ տղամարդը ամուսնացած լինի մեկ կնոջ հետ, եթե Նա այլ բան չի հայտարարում (տես Բ Թագավորաց ԺԲ.7–8; Հակոբ 2.27, 30): Վարդապետություն և Ուխտեր 132 բաժինը պարունակում է հայտնություն, որը եկեղեցու անդամների մեջ հիմք է դնում բազմակնության կիրառմանը` վաղ 1840-ական թվականներից մինչև 1890 թվականը, երբ Տերը հայտնեց սրբերին, որ այլևս բազմակնություն չունենան:
Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 132 բաժինը փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ինչպե՞ս կօրհնի ձեզ հավերժական ամուսնությունը` այս կյանքում և առ հավետ:
-
Ինչո՞ւ է այդքան կարևոր ամուսնության ուխտը տաճարում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.3-6 հատվածները տեսնելով ամուսնության նոր և հավիտենական ուխտը կապելու արդյունքը, ինչպես նաև` այն մերժելու արդյունքը: Նզովված բառը, որ հանդիպում է 4 և 6 հատվածներում նշանակում է, որ անձը դադարում է իր հավերժական առաջընթացը:
Համաձայն 6 հատվածի ո՞րն է օրհնությունը, որ մարդիկ ստանում են, երբ ընդունում են ամուսնության Տիրոջ օրենքը և մնում օրենքի մեջ:
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը վկայակոչել է Վարդապետություն և Ուխտեր 132.7 հատվածը, երբ ուսուցանել է «նոր և հավիտենական ուխտի» նշանակության մասին. «Ահա այստեղ [ՎևՈւ 132.7] հստակ ու մանրամասն սահմանումն է տրվում նոր և հավիտենական ուխտի: Այն ամեն ինչ է` ավետարանի լրիվությունը: Այսպես, պատշաճ կատարված ամուսնությունը, մկրտությունը, քահանայության կարգումը` ամեն բան. ամեն պայմանագիր, պարտավորություն, ամեն կատարում, որ վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, որը կնքվում է խոստումի Սուրբ Հոգով, համաձայն այստեղ տրված Իր օրենքի, մասն է նոր և հավիտենական ուխտի» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:158)։
Մարդիկ հաճախ են կնքում պայմանագրեր կամ համաձայնագրեր միմյանց հետ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.7 հատվածը տեսնելով, թե ինչ է տեղի ունենում մարդկանց կնքած պայմանագրերի հետ, երբ նրանք մահանում ենք: Նաև ուշադրություն դարձրեք, թե որ երկու պայմանների առկայության դեպքում է ուխտը կապված մնում մեր մահից հետո:
7 հատվածից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Եթե ուխտը կատարվել է պատշաճ քահանայության իշխանությամբ և կնքվել է խոստումի Սուրբ Հոգով, այն կտևի հավերժ:
Ձեզ կարող է հետաքրքրի, թե ինչ է նշանակում «կնքվել խոստումի Սուրբ Հոգով» արտահայտությունը: Սուրբ գրությունների ուղեցույցը տալիս է հետևյալ բացատրությունը. «Սուրբ Հոգին խոստումի Սուրբ Հոգին է (Գործք Բ.33): Նա հաստատում է Աստծո համար ընդունելի մարդկանց արդար գործերը, արարողությունները և ուխտերը: Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.lds.org):
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.15-18 հատվածները, տեսնելով, թե ինչ երկու տարբեր եղանակներով տղամարդը և կինը կարող են ամուսնություն կնքել միմյանց հետ: Այնուհետև մտածեք այս օրինակների մասին և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերին` ելնելով նրանից, ինչ կարդացիք և հասկացաք այս հատվածներից.
-
Օրինակ 1. Տղամարդը և կինը սիրահարվում են, ապրում են մաքրաբարոյության օրենքին համաձայն և հաջող կերպով ամուսնանում են տեղական պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից: Նրանք չեն կնքված տաճարում: Նրանց ամուսնության արարողության մեջ ասվում է «մինչև մահը բաժանի ձեզ»։ Մի քանի տարի հետո ամուսինը մահանում է պատահարի ժամանակ: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 132.15-17 հատվածների` ի՞նչ տեղի կունենա ամուսնության հետ, երբ ամուսինը մահանա:
-
Օրինակ 2. Տղամարդը և կինը ամուսնացած են: Նրանք խոստանում են միմյանց, որ միշտ կսիրեն իրար և միշտ կլինեն միասին, սակայն նրանք կնքված չեն տաճարում: Նրանք հավատում են, որ հանուն իրենց սիրո, Աստված թույլ կտա նրանց հավերժ միասին լինել: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 132.18 հատվածի` ի՞նչ տեղի կունենա նրանց ամուսնության հետ, երբ նրանցից մեկը մահանա:
Դիտարկելով այս օրինակները, հիշեք, որ տաճարներում մենք կատարում ենք արարողություններ մարդկանց համար, ովքեր մահացել են հնարավորություն չունենալով` ստանալ քահանայության փրկող արարողությունները: Դուք հնարավոր է մկրտվել և հաստատվել եք որևէ մահացածի համար: Եկեղեցու արժանի անդամները, ովքեր ստացել են իրենց օժտումը, կարող են ստանալ օժտում և կնքող արարողություններ այն մարդկանց համար, ովքեր մահացել են` անձամբ այդ արարողությունները չստանալով:
-
Վարդապետություն և Ուխտեր 132․19-33
Տերն օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր հնազանդվում են սելեստիալ ամուսնության օրենքին
Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլան Յոթանասունից կիսվել է հետևյալ իր փորձառությամբ: Կարդալիս ընդգծեք, թե ինչու էին նա և իր կինը տխուր և ինչու` երջանիկ:
«Երբ ես վերադարձա միսիայից ես հանդիպեցի մի գեղեցիկ երիտասարդ կնոջ։ … Նա ինձ գրավեց առաջին իսկ հայացքից։
Կինս նպատակ էր դրել ամուսնանալ տաճարում, չնայած, այդ ժամանակ ամենամոտ տաճարը պահանջում էր ավելի քան 4000 մղոն (6400 կմ) ճանապարհ անցնել:
Մեր քաղաքացիական ամուսնության արարողությունը և ուրախ էր, և տխուր, քանի որ մենք ամուսնացել էինք որոշակի ժամկետով: Աշխատակիցը հայտարարեց հետևյալ խոսքերը. «Այժմ ես հայտարարում եմ ձեզ` ամուսին և կին», և անմիջապես ավելացրեց. «մինչև մահը կբաժանի ձեզ»:
Եվ զոհաբերության գնով մենք կարողացանք ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Մեսա Արիզոնա Տաճար:
«Երբ տաճարում զոհասեղանի մոտ ծնկի էինք իջել, լիազորված ծառան արտասանեց այն բառերը, որոնք ես ցանկանում էի լսել, որոնք մեզ հայտարարեցին ամուսին և կին ժամանակի և ողջ հավերժության համար» («Տուն. Կյանքի դպրոց» Ensign կամ Լիահոնա,մայիս 2013, 102)։
Ինչու Ֆալաբելլաները գոհ չէին իրենց քաղաքացիական ամուսնությունից:
-
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 132.19-21 հատվածները տեսնելով, թե ինչ օրհնություններ է խոստացել Տերը նրանց, ովքեր հավատարիմ են ամուսնության նոր և հավիտենական ուխտին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերն այս հատվածների վերաբերյալ:
Այս հատվածներն ուսումնասիրելու ժամանակ օգտակար կլինի իմանալ հետևյալ տեղեկությունը. մնալ նշանակում է ընդունել կամ շարունակել, այսպես` «մնաք իմ ուխտի մեջ» (19 հատված) և «մնաք իմ օրենքում» (21 հատված) նշանակում է հավատարիմ մնալ Տիրոջ ուխտին և օրենքին: Կարող եք գրքում նշել այս արտահայտությունները:
Վարդապետություն և Ուխտեր 132.19 հատվածը խոստում է պարունակում, որ եթե տղամարդն ու կինը ամուսնանան «նոր և հավիտենական ուխտով, և այն նրանց համար կնքվի խոստումի Սուրբ Հոգով», ապա նրանց կասվի. «Դուք առաջ կգաք առաջին հարության մեջ … և կժառանգեք գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ», եթե «մնաք իմ ուխտի մեջ, և որևէ սպանություն չգործեք, որով թափած լինեք անմեղ արյուն» (տես նաև ՎևՈւ 132.27):
«Սերունդների լիությունը և շարունակությունը հավիտյանս հավիտենից» (19 հատված) և «նրանք հարատևում են» արտահայտությունները (20 հատված) խոստում են` որ մեր ընտանիքները ու մեր սերունդները կարող են շարունակվել ողջ հավերժությունում:
Վարդապետություն և Ուխտեր 132.19-21 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքները.
-
Եթե տղամարդն ու կինը մնան ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, ապա նրանք կստանան վեհացում և փառք:
-
Եթե տղամարդն ու կինը մնան ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, ապա նրանք կունենան իրենց սերունդների հավերժական աճը:
-
Եթե տղամարդն ու կինը մնան ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, ապա նրանց ամուսնությունը ուժի մեջ կլինի ողջ հավերժության համար:
-
Եթե տղամարդն ու կինը մնան ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, ապա նրանք կդառնան Աստծո նման:
Դիտարկեք հետևյալ օրինակը: Պատասխանեք հարցին Վարդապետություն և Ուխտեր 132.19-21 հատվածներից հասկացածի հիման վրա:
Օրինակ 3. Երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը կնքվել են սուրբ տաճարում քահանայության իշխանությամբ: Նրանք երկուսն էլ հավատարիմ են ապրում և պահում են իրենց ուխտերը: Ի՞նչ կպատահի նրանց ամուսնության հետ` մահից հետո:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեն ամուսինն ու կինը ամուսնության ուխտի մեջ մնալու համար: (Հարցին պատասխանելիս մտածեք նրանց հարաբերության մասին մեկը մյուսի հետ, ինչպես նաև նրանց հարաբերության` Աստծո հետ):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.22–25 հատվածները հատուկ ուշադրություն դարձնելով «դռան» և «ճանապարհի» Տիրոջ տված նկարագրերին, որոնք տանում են դեպի վեհացում: Նեղ բառը 22 հատվածում նշանակում է անձուկ կամ խստապահանջ, որը թույլ չի տալիս ազատ թափառել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում դռան պատկեր նկարեք և արահետ, ինչպես նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 132.22–25, այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ առումով են լայն դուռը և լայն ճանապարհը ներկայացնում հասարակության ներկայիս կարծիքները ամուսնության և զույգերի հարաբերությունների մասին:
-
Ի՞նչ կերպ են այդ կարծիքները հակասում ամուսնության նոր և հավիտենական ուխտին:
-
Համաձայն 22 և 25 հատվածների շատերը թերանում են կանգնել նեղ ճանապարհի վրա, որը տանում է դեպի վեհացում, քանի որ նրանք թերանում են ընդունել Հիսուս Քրիստոսին և հետևել Նրա օրենքին, որը ներառում է հավերժական ամուսնությունը:
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ վեհացման և հավերժական կյանքերին հասնելու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, դառնանք Նրանց նման և մնանք Նրանց օրենքի մեջ: Վարդապետություն և Ուխտեր 132.29-33 հատվածներում մենք տեսնում ենք այս սկզբունքի օրինակը: Մենք կարդում ենք, որ Աբրահամը հավատարիմ և հնազանդ էր հավերժական ամուսնության Տիրոջ օրենքին և որ նա ստացել էր իր սերունդների հավերժական աճի խոստումը:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞ւ է հավերժական ամուսնության օրենքը կարևոր ձեզ համար:
-
Ի՞նչ կանեք, սկսած այսօրվանից, որ պատրաստվեք տաճար մտնել և ամուսնանալ ժամանակի և հավերժության համար:
-
Ի՞նչ օրհնություններ կստանան այս կյանքում նրանք, ովքեր հնազանդվում են տաճարում կնքվելու Աստծո օրենքին:
-
Պատրաստվեք այժմ` արժանի լինել մտնելու տաճար և ամուսնանալ հավերժության համար, որպեսզի կարողանաք վայելել օրհնությունները, որոնք Երկնային Հայրը պատրաստել է ձեզ համար:
Այս շաբաթ ուսուցչի հետ դուք կուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 132.34–66 հատվածները: Այդ հատվածները բազմակնության վարդապետության վերաբերյալ են: Ձեր ուսուցչի հետ միասին դուք կքննարկեք Տիրոջ ամուսնության չափանիշն այսօր. որ «ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարգված է Աստծուց» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Դուք նաև կքննարկեք Տիրոջ պատվիրանը որոշակի ժամանակներում, երբ Իր ժողովրդից ոմանք ապրում են բազմակնության օրենքով (տես Հակոբ 2.27, 30): Դուք կիմանաք վերջին օրերին բազմակնության օրենքով ապրելու Տիրոջ պատվիրանի մասին, որպես մասը «ամեն բաների հաստատվելու» (Գործք Գ.21), և Նրա վերջին պատվիրանի` դադարեցնելու բազմակնության կիրառումը (տես Պաշտոնական Հայտարարություն 1):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 132.1–33 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.