Սեմինարիա
Մաս 5. Օր 3. Վարդապետություն և Ուխտեր 19․1–22


Մաս 5. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 19․1–22

Նախաբան

1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը վարձեց հրատարակիչ Էգբերթ Բ. Գրանդինին` տպագրելու Մորմոնի Գրքի 5.000 օրինակ 3000 դոլար գնով: Սակայն, Գրանդինը չսկսեց տպագրությունը կամ նույնիսկ չգնեց տիպարը, մինչև նրան չերաշխավորվեց վճար աշխատանքի համար: Հայտնության մեջ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում, որը, հավանաբար, տրվել է 1829 թվականի ամռանը, Տերը պատվիրեց Մարտին Հարրիսին «Բաժին հանիր քո ունեցվածքից … [և] վճարիր տպագրիչին պարտավորված պարտքը» (ՎևՈւ 19.34–35): Օգտագործելով իր ագարակի մի մասը՝ որպես գրավ, Մարտին Հարրիսը անձանապես երաշխավորեց վճարել տպագրության ծախսը, եթե Մորմոնի Գրքի վաճառքը չփակեր ծախսը:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նկարագրել է այս հայտնությունը Քավության մասին իր ուսմունքներով, որպես «այս տնտեսությունում տրված մեծ հայտնություններից մեկը, քիչ կան ավելի մեծ [կարևորության], քան այս հայտնությունը» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:85):

Վարդապետություն և Ուխտեր 19․1–3

Փրկիչը հայտարարում է, որ Նա իրականացրեց Հոր կամքը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.1–3, փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչն այն մասին , թե Ինքն ով է և Ինքն ինչ է արել: Նշեք խոսքերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը և որ Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչպես է Փրկչի մասին այս ճշմարտություններն իմանալն օգնել ըստ երևույթին Մարտին Հարրիսին խաղաղություն զգալ և տվել նրան ուժ՝ կատարելու Տիրոջ կամքը:

Վարդապետություն և Ուխտեր 19․4–12

Հիսուս Քրիստոսը բացատրում է հավերժական և անվերջ պատիժը:

Տերը բացատրել է որոշ ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ Իր քավիչ զոհաբերությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.4 հատվածը, փնտրելով բառեր, որոնք կլրացնեն հետևյալ վարդապետական դրույթը. Ամեն մարդ պետք է ապաշխարի կամ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ արտահայտությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.5: Ինչպե՞ս է Փրկիչը նկարագրում նրանց տառապանքը, ովքեր չեն ապաշխարում և այդ պատճառով, ստանում են Իր դատաստանները: Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն իմանալը լրացւոցիչ պատճառ ավելացնել մեզ համար ապաշխարելու մեր մեղքերից:

Ուշադիր քննեք Վարդապետություն և Ուխտեր 19.6–7հատվածները, և փնտրեք այն արտահայտությունները, որոնք երբեմն օգտագործվում են նկարագրելու նրանց վիճակը, ովքեր չեն ապաշխարում: Նշեք «անվերջ տանջանք» և «հավերժական նզովք» արտահայտությունները: Ի՞նչ մտքեր են ձեզ գալիս, երբ կարդում եք այս երկու արտահայտությունները:

ՀետազոտեքՎարդապետություն և Ուխտեր 19.8–12­ը տեղեկության համար՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչու այս արտահայտությունները չեն վերաբերում մեղքերի համար մարդկանց տառապանքների տևողությանը:

Նկատեցիք, որ «Անվերջ»­ը Աստծո անուններից է: Սա նշանակում է, որ «անվերջ պատիժը» կամ «հավերժական պատիժը» «Աստծո պատիժն» է: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Աստծո պատիժը»:

Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է. «դեպի դժոխք կա ելք, ինչպեսև մուտք: Դժոխքը տեղ չէ, որտեղ դատապարտող դատավորը բանտարկյալներ է ուղարկում տանջվելու և պատժվելու հիմնականում իր փառքի համար, այլ դա մի տեղ է պատրաստված ուսուցման համար, կարգավարժելու նրանց, ովքեր ձախողվեցին այստեղ՝ երկրի վրա սովորել այն, ինչ նրանք պետք է սովորեին: Ճիշտ է մենք կարդում ենք հավիտենական պատժի մասին, անվերջ տառապանքի մասին, հավերժական նզովքի մասին: Դա սոսկալի արտահայտություն է, բայց իր ողորմածությամբ Տերը պարզ է դարձրել, թե ինչ են նշանակում այդ բառերը: «Հավերժական պատիժը» ասում է նա, Աստծո պատիժն է, քանի որ նա հավերժական է և այդ դատապարտությունը կամ վիճակը կամ հնարավորությունը գոյություն կունենան ընդմիշտ մեղսավորի համար, ով արժանանում է և իսկապես կարիք ունի այդպիսի դատապարտության, բայց սա չի նշանակում, որ տառապյալ անձը կամ մեղավորը պետք է հավերժորեն կամ հավիտյան հարկադրվի չարչարվել և տառապել: Ոչ մի մարդ չի պահվի դժոխքում ավելի քան անհրաժեշտ է՝ բերելու նրան համապատասխանության ինչ-որ մի ավելի լավ բանի համար: Երբ նա հասնի այդ փուլին, բանտի դռները կբացվեն և ուրախություն կլինի բազմության մեջ, որը կողջունի նրան այդ ավելի լավ վիճակում: Տերը նվազագույնս իսկ չի մեղմացրել այն, ինչ ասել է նախկին տնտեսություններում իր օրենքի և իր ավետարանի գործարկման կապակցությամբ, այլ նա իր բարությամբ և ողորմածությամբ հստակ է դարձրել բոլոր այդ բաները, քանի որ նրա փառքն է և նրա գործը՝ իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (in Conference Report, Apr. 1930, 97):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը տվել է այս ներըմբռնումը. «Նույն պատիժը միշտ հետևում է նույն հանցանքին, համաձայն Աստծո օրենքի, ով հավերժական է և անվերջ, ուստի այն կոչվում է անվերջ պատիժ և հավերժական պատիժ, որովհետև դա այն պատիժն է, որն Աստված է սահմանել ըստ անփոփոխելի օրենքի: Մարդ կարող է ճաշակել անվերջ պատժից, և երբ նա վճարում է տույժը իր օրինազանցության համար, նա ազատվում է, բայց պատիժը մնում է և սպասում հաջորդ հանցավորին և այսպես շարունակ հավիտյան» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:228)։

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը՝ Առաջին Նախագահությունից, տվել է լրացուցիչ ներըմբռնում՝ ուսուցանելով Աստծո ճշմարիտ էության մասին: Երբ կարդաք նրա բացատրությունը, մտածեք այն մասին, թե ինչպես է Աստծո էությունը հասկանալն օգնում մեզ հասկանալ Աստծո պատժի մասին:

President J. Reuben Clark

«Ես չեմ կարող ստորագրել ժամանակակից վարդապետության ներքո, որ Աստված չի պատժում, որովհետև ես չեմ կարող դեն նետել բոլոր սուրբ գրությունները, որոնք կան, որպեսզի հասնեմ այդ եզրակացությանը, [բայց] ես ունեմ մի զգացում, որ երբ Տերը գա՝ տալու մեզ մեր վարձքը … և մեր պատիժը … որ նա կտա այն պատիժը, որն ամենանվազագույնն է, որը մեր օրինազանցությունը փաստերով կհաստատի: Ես հավատում եմ, որ նա կբերի իր արդարադատության մեջ ողջ անսահման սերը և օրհնությունը և ողորմածությունն ու բարությունը և հասկացողությունը, որ Նա ունի:

Եվ մյուս կողմից, ես հավատում եմ, որ երբ դա վերաբերի վարձք տալուն՝ մեր լավ վարմունքի համար, նա կտա մեզ առավելագույնը նրա, ինչ հնարավոր է տալ, մտքում ունենալով այն հանցանքը, որը մենք գործել ենք» (“As Ye Sow … ,” Brigham Young University Speeches of the Year [May 3, 1955], 6–7):

Վարդապետություն և Ուխտեր 19.13–22

Փրկիչը խոսում է մեղքի համար Իր տառապանքի մասին

Christ in Gethsemane

Փրկիչը կամենում է, որ մեր կյանքը օրհնված և բարեփոխված լինի Իր քավիչ զոհաբերության միջոցով: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.13–17, և լրացրեք այս միտքը. Նրանք, ովքեր ընտրում են չապաշխարել, պիտի :

Elder Neal A. Maxwell

Երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հիշեցրել է մեզ, որ մենք ընտրություն ունենք կատարելու. «Մենք կավարտենք կա՛մ ընտրելով Քրիստոսի ձևով ապրելը, կա՛մ Քրիստոսի ձևով տառապելը: Դա կամ տառապելն է «ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17), կամ հաղթահարելն է , ինչպես Նա … հաղթահարեց (Հայտնություն 3.21)» (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, May 1987, 72):

Խորհեք ձեր ընտրությունների մասին: Արդյոք դրանք տանում են ձեզ դեպի ավելի քրիստոսանման կյանք, թե դրանք տանում են ձեզ ապագա տառապանքների՝ ձեր իսկ մեղքերի համար:

Հիսուս Քրիստոսի տառապանքի պատմությունների մեծ մասը տրվել են ինչ-որ մեկի կողմից և ոչ թե Իր կողմից (տես Մատթեոս ԻԶ.36–39; Ղուկաս ԻԲ.39–44): Վարդապետություն և Ուխտեր 19­ը պարունակում է Փրկչի անձնական պատմությունն Իր տառապանքի մասին:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18–19 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Փրկիչը նկարագրում տառապանքը, որ Նա կրեց Գեթսեմանիի պարտեզում:

    2. Ի՞նչ եք զգում Փրկչի հանդեպ, ով կրեց ձեր մեղքերի համար տույժը:

    3. Ինչպե՞ս Փրկչի տառապանքի մասին իմանալը կարող էր օգնել Մարտին Հարրիսին քաջալերել՝ ապաշխարելու իր մեղքերից, ինչպես Տերն էր հրահանգել նրան անել այս հայտնության մեջ:

  2. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.20 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ եք կարծում, որ Հոգու ետ քաշվելը կարող է տանել դեպի տառապանք:

    2. Ինչո՞ւ օգտակար կարող է լինել հիշելը, երբ մենք ստիպված էինք տառապել մեր մեղքերի հետևանքներից:

Մտածեք անցած դեպքերի մասին, երբ դուք տառապել եք ձեր մեղքերի պատճառով և կարիք եք զգացել ապաշխարության համար: Երբ խորհեք այդ դեպքերի մասին, վերհիշեք, թե երբ էիք զգում Հոգու ընկերակցությունը և երբ զգացիք Հոգու հեռանալը: Ի՞նչ արեցիք կրկին Հոգու ընկերակցությունը վայելելու համար:

  1. journal iconՕգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 19.13–16, 20 հատվածները պատասխանելու հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Ինչպե՞ս է Տիրոջ ապաշխարելու պատվիրանը ապացույց մեր հանդեպ Նրա սիրո մասին:

Հաջորդ շաբաթ ինչ-որ ժամանակահատվածում, կիսվեք ձեր վկայությամբ ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ վարդապետություններից կամ սկզբունքներից մեկի վերաբերյալ, որը դուք սովորել եք Վարդապետություն և Ուխտեր 19.1–22: Որոշեք կամավոր կիսվել ձեր փորձառությամբ ձեր ուսուցչի հետ հաջորդ անգամ, երբ հանդիպեք:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված - Վարդապետություն և Ուխտեր 19.16-19

Աշխատեք անգիր հիշել Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 գրելով սուրբ գրության սերտման հատվածը բառ առ բառ մի կտոր թղթի վրա: Օգտագործելով ձեր թուղթը՝ մի քանի անգամ բարձրաձայն կարդացեք հատվածը: Ապա ծածկեք կամ (ջնջեք) մի քանի բառ կամ արտահայտություն ձեր թղթի վրայից: Շարունակեք արտասանել սուրբ գրության հատվածը, արտասանելով ծածկած մասերը անգիր հիշելով: Կրկնեք այս գործընթացը, մինչև հարմար զգաք հատվածն ամբողջությամբ արտասանելիս:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որքան հնարավոր է շատ այն մասին, թե ինչ անգիր սովորեցիք սուրբ գրության սերտման այս հատվածից:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 19.1–22 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.