Սեմինարիա
Մաս 20. Օր 2,Վարդապետություն և Ուխտեր 93


Մաս 20. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 93

Նախաբան

1833 թվականի մայիսի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 93-ում: Հիսուս Քրիստոսը բացատրեց այս հայտնության առաջին մասի նպատակը (ՎևՈւ 93:1–20). «Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը» (ՎևՈւ 93.19): Այս հատվածները կլուսաբանվեն ավելի մանրամասնորեն, երբ դուք հանդիպեք ձեր ուսուցչի հետ` ձեր շաբաթական դասի ընթացքում: Այս դասը հիմնականում կենտրոնանում է այն բանի վրա, թե Տերն ինչ ցույց տվեց հայտնությամբ Վարդապետություն և Ուխտեր 93.21-53-ում: Այս հատվածները ներառում են Տիրոջ հրահանգները ճշմարտություն և լույս ձեռք բերելու, ինչպես նաև «տանը ջանասեր ու հոգացող լինելու» անհրաժեշտության վերաբերյալ(ՎևՈւ 93.50):

Վարդապետություն և Ուխտեր 93․1-20 ։

Տերը բացահայտեց, թե մենք ինչպես կարող ենք նմանվել Նրան և մեր Երկնային Հորը:

Վարդապետություն և Ուխտեր 93.1-20-ից, մենք իմանում ենք Հիսուս Քրիստոսի մասին, Երկնային Հոր հետ Նրա կապի մասին, և, թե մենք ինչպես կարող ենք ստանալ«Հոր փառքի լիությունը» (ՎևՈւ 93.16), ինչպես որ Նա արեց:

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Հովհաննես Մկրտիչը բերեց իր ամուր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Հովհաննես Առաքյալը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, երբ Հիսուս Քրիստոսը սկսեց Իր մահկանացու ծառայությունը: Նա տվեց Հովհաննես Մկրտչի վկայության նկարագրությունը Փրկչի մասին` Նոր Կտակարանի Հովհաննեսի Ավետարանում : Հովհաննես Մկրտչի վկայության այս ներառման մասին Երեց Բրուս Ռ. ՄակՔոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Elder Bruce R. McConkie

«Վերջին օրերի հայտնությունից մենք իմանում ենք, որ Հովհաննեսի (Առաքյալ, Հայտնող և Սիրված Աշակերտ) ավետարանի առաջին մասում տրված նյութը սկզբնապես գրված է եղել Հովհաննես Մկրտչի կողմից: Հայտնության միջոցով Տերը Ջոզեֆ Սմիթի համար վերականգնեց Հովհաննես Մկրտչի կողմից գրված բաժինը և խոստացավ հայտնությամբ տալ մնացածը՝ այն ժամանակ, երբ մարդիկ կդառնան բավականաչափ հավատարիմ, որպեսզի իրավունք ունենան ստանալու այն: (ՎևՈւ 93.6–18:) [Վարդապետություն և Ուխտեր 93.15] հանդիսանում է այն անհատի նույնականացման բանալին, ում մասին Հովհաննեսը խոսում էր:

«… Սակայն քիչ կասկած կա, որ Սիրված Աշակերտն իր առաջ ուներ Մկրտչի վկայությունը, երբ գրում էր իր ավետարանը: Վերջինս` Հովհաննեսը, կամ արտագրել կամ վերապատմել էր այն, ինչ նույն անունով նախորդ մարգարեն գրել էր: Միակ այլ հավանականությունն այն է, որ Տերն ավետարանի հեղինակին հայտնությամբ տվել էր բառերը, որոնք գրի էին առնվել նախորդ բանբերի կողմից, ով ճանապարհ էր պատրաստել նրա համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 1:70–71):

Վարդապետություն և Ուխտեր 93.6-17-ում, Տերը տեղեկություններ տվեց Հովհաննեսի արձանագրությունից, որպեսզի օգնի մեզ` ավելի շատ բան հասկանալ Նրա մասին: Հովհաննեսը սովորեցրեց, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը:

Մենք նույնպես կարող ենք ստանալ Հոր փառքի մի լիություն Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու միջոցով: Դուք գուցե կամենաք նշել արտահայտությունները, որոնք սովորեցնում են այս ճշմարտությունըՎարդապետություն և Ուխտեր 93.19-20-ում:

Վարդապետություն և Ուխտեր 93․21-39։

Տերն ուսուցանում է Իր ծառաներին, թե ինչպես ստանան ճշմարտություն և լույս:

Թվարկեք ընտանիքում անդրանիկ երեխան լինելու որոշ պարտականությունները:

Հիսուս Քրիստոս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.21-23, փնտրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչ հայտնություն տվեց Իր մասին:

Դուք գուցե կամենաք նշել բառեր կամ արտահայտություններ, այն հատվածներում, որոնք ուսուցանում են հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսն Անդրանիկն է Երկնային Հոր այլ հոգևոր զավակների շարքում:

Քանի որ Հիսուս Քրիստոսը Հոր Անդրանիկ հոգևոր զավակն է, Նա «ամեն բանի ժառանգորդն է» (Եբրայեցիս Ա.2) որ Հայրն ունի: Սակայն Նա ուզում է, որ Երկնային Հոր բոլոր զավակները բաժին ունենան այս ժառանգությունից: Մենք հնարավորություն ունենք լինել «Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս Ը.17) և համարվենք «Անդրանիկի եկեղեցում» (ՎևՈւ 93.22, տես նաև ՎևՈւ 76.51-54): Երեց Բրուս Ռ. ՄակՔոնկին ասել է, որ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն իրենց այնպես են նվիրում արդարակեցությանը, որ ստանում են վեհացման բարձրագույն արարողություններ և դառնում Անդրանիկի եկեղեցու անդամներ» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 139): Այս եղանակով մենք ևս կարող ենք ստանալ այն ամենը, ինչ Հայրն ունի (տես ՎևՈւ 76.55,84.37-38):

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 93.22-ի, մենք պետք է ծնված լինենք Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի լինենք մասնակից Անդրանիկի փառքին: Հիսուս Քրիստոսի միջոցով ծնված լինելը նշանակում է հոգևոր վերածնունդ ապրել և մաքրվել բոլոր մեղքերից Քավության զորության միջոցով:

  1. journal iconՍուրբ գրությունների ձեր օրագրում բացատրեք, թե ինչո՞ւ է ձեզ համար կարևոր հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը` որպես Հոր Անդրանիկ: Գուցե կամենաք գրի առնել ձեր զգացմունքները Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ դուք մտածեք, թե Նրա դերը որպես Հոր Անդրանիկ ի՞նչ է նշանակում ձեզ համար:

Ուշադրություն դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 93.21-ում, որ Հիսուս Քրիստոսն ասաց, որ Նա սկզբում Հոր մոտ էր: Համաձայն հատված 23-ի, ուրիշ էլ ո՞վ էր սկզբում Հոր հետ:

Վարդապետություն և Ուխտեր 93.23օը կարող է կիրառվել Երկնային Հոր բոլոր հոգևոր զավակների համար: Դուք կարող եք այս հատվածում դուքբառը փոխարինել ձեր անունով: Դուք կարող եք գրել ձեր անունը սուրբ գրությունների լուսանցքում և սլաքով ուղղել դեպի դուք բառը:

Մինչ մենք ապրում էինք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ նախաերկրային կյանքում, Նրանք մեզ սովորեցնում էին, իսկ մենք հնարավորություն ունեինք ընդունելու կամ մերժելու ճշմարտությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.24-26-ը, փնտրելով, թե Տերն ինչ սովորեցրեց այս հատվածներում եղած ճշմարտության մասին:

Հատկացված ազատ տեղում գրեք, թե դուք ի՞նչ սովորեցիք Տիրոջ կողմից տրված ճշմարտության սահմանումից հատված 24-ում:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպե՞ս է սատանան նկարագրված Վարդապետություն և Ուխտեր 93.25-ում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա ջանում ազդել մեզ վրա` աղավաղելով և նվազեցնելով ճշմարտության մասին մեր գիտելիքները: Համեմատելով խորեք, թե մենք ինչ սովորեցինք Փրկչի մասին հատված 26-ում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.36–37, և գտեք լույսի և ճշմարտության մասին այն լրացուցիչ սկզբունքները, որոնք Տերը բացահայտեց: Գուցե կամենաք նշել հետևյալ արտահայտությունը «Աստծո փառքը բանականություն է, կամ, այլ խոսքով, լույս և ճշմարտություն» հատված 36-ում: Հիշեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն փառքի լիությունը, որը ներառում է բանականության լիությունը կամ լույս ու ճշմարտություն: Մտածեք, թե ինչպես ենք օգտվում`ստանալով լույս ու ճշմարտություն մեր կյանքում: Օգուտներից մեկն այն է, որ ստանալով լույս ու ճշմարտություն, մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը: (Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրության լուսանցքում`հատված 36-իկողքին:)

Heavenly Father and Jesus Christ
  1. journal iconՍուրբ գրությունների ձեր օրագրում բացատրեք, թե ինչո՞ւ է ձեզ համար կարևոր հասկանալը, որ ստանալով լույս ու ճշմարտություն, մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.27-28, փնտրելով, թե մենք ինչ պետք է անենք լույս ու ճշմարտություն ստանալու համար: Ուղեկցող սխեմայի աջակողմյան օվալի մեջ գրեք մի սկզբունք, որը սովորեցնում է, թե մենք ինչպես կարող ենք ստանալ ճշմարտություն ու լույս:

լույս և խավար սխեմայում

Ստանալով լույս ու ճշմարտություն, մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս է պատվիրաններին հնազանդվելն օգնում մեզ` ստանալ ճշմարտությունն ու լույսը:

    2. Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք ճշմարտություն ու լույս` պատվիրաններին հնազանդվելու միջոցով:

Երբ մենք ապրում էինք Աստծո հետ` նախքան երկրի վրա մեր ծնվելը, մենք ունեինք ազատ կամք` ինքնուրույն ընտրելու և գործելու կարողություն: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.29-32-ը, փնտրելով, թե ինչպես է ազատ կամքի կիրառումն ազդում լույսև ճշմարտություն ընդունելու մեր կարողության վրա:

Համաձայն հատված 31-32-ի, որո՞նք են այն հետևանքները, եթե մենք ընտրում ենք չընդունել ճշմարտությունև լույս:

Այս հատվածներն օգնում են մեզ հասկանալ, որ մենք մեզ դնում ենք դատապարտության տակ և խանգարում ենք մեր հոգևոր առաջընթացը` հրաժարվելով ընդունել լույսը, որը մատչելի է մեզ համար:

Կարո՞ղ ենք մենք կորցնել լույս ու ճշմարտություն, որն արդեն ստացել ենք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.39, որպեսզի գտնեք այս հարցի պատասխանը:

Սխեմայի ձախակողմյան օվալի մեջ գրեք մի սկզբունք, հաստատելով, թե ի՞նչն է պատճառը, որ մեք կորցնում ենք լույս ու ճշմարտություն:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում թվարկեք ավանդույթներ կամ գործունեություն, որ մարդիկ սովորաբար կատարում են, որոնք կարող են պատճառ հանդիսանալ լույս ու ճշմարտություն կորցնելուն: Մի քանի նախադասությամբ բացատրեք, թե ինչպե՞ս այս ավանդույթներից մեկին մասնակցելը կարող է ազդել մեր կարողության վրա` ստանալու և պահելու լույս և ճշմարտություն մեր Երկնային Հորից:

Հետևյալ սցենարը կարող է օգնել լուսաբանել, թե ինչպես են Աստծո պատվիրաններին հնազանդվելու կամ չհնազանդվելու մեր անձնական ընտրություններն ազդում մեր այն կարողության վրա, որով մենք ստանում ենք լույս և ճշմարտություն կամ կորցնում ենք այն: Կարդացեք հետևյալ պատմվածքը և որոշեք, թե ինչպես են Մարիայի ընտրություններն ազդում լույս և ճշմարտություն ստանալու նրա կարողության վրա: Դադար տվեք յուրաքանչյուր պարբերությունից հետո և մտածեք, թե ինչու Մարիայի վիճակը փոխվեց:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ամենօրյա ընդունած որոշումների կարևորության մասին, և, թե ինչպես են դրանք ազդում լույսի և ճշմարտության վրա, որ դուք ստանում և պահում եք:

Վարդապետություն և Ուխտեր 93․40-53 ։

Տերը խորհուրդ է տալիս Իր ծառաներին կարգի բերել իրենց տները

ընտանեկան աղոթք

Մտածեք, թե ինչպես շփումները ձեր ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ կարող են օգնել ձեզ` աճել լույսի և ճշմարտության մեջ

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.40, և գտեք այն պարտականությունը, որ Աստված տվել է ծնողներին:

Վարդապետություն և Ուխտեր 93.41-48, Տերը հրահանգեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, Սիդնի Ռիգդոնին և Ջոզեֆ Սմիթ Կրտսերին` ավելի ջանասիրաբար լույս ու ճշմարտություն սովորեցնել իրենց երեխաներին: Նա նաև հրահանգեց բարելավել այն ուղիները, որոնցով պիտի կարգի բերեն իրենց տունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.49-50, փնտրելով Տիրոջ նախազգուշացումը, որը վերաբերում է բոլոր ընտանիքներին: Այս հատվածներն ուսումնասիրելիս դուք գուցե կամենաք նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքները. Մենք պետք է միշտ աղոթենք և տանը լինենք ջանասեր ու հոգացող, այլապես սատանան իշխանություն կունենա մեզ վրա:

Չնայած այս նախազգուշացումը տրվել է հայրերին, այն կիրառելի է նրա ամբողջ ընտանիքի համար: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք դառնալ «ավելի ջանասեր և ավելի հոգացող տանը»:

«Առաջարկ համար առաջին. Արտահայտեք սեր և ցույց տվեք այն:

«Մենք կարող ենք սկսել դառնալ ավելի ջանասեր և հոգացող տանը` ասելով ընտանիքին, որ մենք սիրում ենք նրանց: Այդպիսի արտահայտությունները կարիք չունեն լինելու ծաղկազարդ և երկար: Մենք պարզապես պետք է անկեղծորեն և հաճախակի սեր արտահայտենք:

«… Երեխաներ, ե՞րբ եք դուք վերջին անգամ ասել ձեր ծնողներին, որ սիրում եք նրանց:

«Մենք պետք է հիշենք այն ասացվածքը «Ես սիրում եմ քեզ» և սա ընդամենը սկիզբն է: Մենք պետք է ասենք դա, մենք պետք է անկեղծորեն ասենք դա և որ ամենակարևորն է` մենք պիտի հետևողականորեն ցույց տանք դա: Մենք պետք է և արտահայտենք, և ցուցադրենք մեր սերը:

«Առաջարկ համար երկու. բերեք վկայություն և ապրեք դրանով

«Մենք նաև կարող ենք դառնալ ավելի ջանասեր և հոգացող տանը` կիսվելով մեր վկայությամբ մեր սիրելիների հետ այն բաների մասին, որոնց ճշմարտացիությունը մենք գիտենք Սուրբ Հոգու միջոցով: Կարիք չկա, որ վկայությունը լինի երկար ու պերճախոս:

«…Երեխաներ, ե՞րբ եք դուք վերջին անգամ կիսվել ձեր վկայությամբ ձեր ծնողների և ընտանիքի հետ:

«Մենք պետք է հիշենք, որ անկեղծ վկայություն բերելը միայն սկիզբն է: Մենք պետք է բերենք մեր վկայությունը, մենք պետք է անկեղծորեն ասենք դա և որ ամենակարևորն է` մենք պիտի հետևողականորեն ապրենք դրանով: Մենք պետք է և հայտարարենք, և ապրենք մեր վկայություններով:

«Առաջարկ համար երեք. եղեք հետևողական

«Ամեն ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ամեն մի դրվագ և ամեն մի ընտանեկան երեկո վրձնի մի հարված է մեր հոգիների կտավի վրա: «Ոչ մի իրադարձություն չի կարող լինել ավելի տպավորիչ կամ հիշարժան: Բայց … մեր հետևողականությունը` թվացյալ փոքր բաներ անելու գործում, կարող է հանգեցնել հոգևոր էական արդյունքների: … Հետևողականությունն է գլխավոր սկզբունքը, երբ մենք մեծ աշխատանքի հիմքն ենք դնում մեր կյանքում և դառնում ավելի ջանասեր ու հոգացող մեր տներում» (“More Diligent and Concerned at Home,” Ensign or Liahona, Nov. 2009, 17–20):

  1. journal iconՁեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «ջանասեր և հոգացող տանը» (ՎևՈւ 93.50): Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ բան, որ դուք կանեք, որպեսզի լինեք ավելի ջանասեր և հոգացող տանը:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 93-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.