Մաս 10. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 42․1–29։
Նախաբան
1831թ. փետրվարի 9-ին, Օհայոյի Կիրթլենդ ժամանելուց կարճ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որն այժմ ընդգրկված է Վարդապետություն և Ուխտեր 42.1–72 հատվածներում: Փետրվարի 23-ին նա ստացավ լրացուցիչ հրահանգներ (տես ՎևՈւ 42.73–93): Միասին վերցված, այս հայտնությունները հայտնի են որպես «Եկեղեցու օրենք» (տես ՎևՈւ 42 բաժնի նախաբանը): Վարդապետություն և Ուխտեր 42 բաժինը բաժանված է երկու դասերի: Այս դասը ներառում է 1–29 հատվածները, որը հրահանգներ է տալիս ավետարանն ուսուցանելու վերաբերյալ և ընդհանուր օրենքներ է սահմանում անդամների վարքի վերաբերյալ:
Վարդապետություն և Ուխտեր 42․1–10։
Տերը կոչ է անում երեցներին՝ ուսուցանել ավետարանը և կառուցել Իր Եկեղեցին
Շրջանակի մեջ առեք ստորև տրված բառերը, որոնք, ըստ ձեզ, վերաբերում են Աստծո օրենքներին ու պատվիրաններին.
Արգելք |
Օրհնության |
Բարդ |
Վերահսկողություն |
Պարգև |
Սահման |
Հատուցում |
Ազատություն |
Ինչո՞ւ ենք երբեմն Աստծո օրենքներն ու պատվիրանները դիտում բացասական ձևով: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Նրա օրենքներից ու պատվիրաններից յուրաքանչյուրը պարգև կամ օրհնություն է: Ինչպե՞ս է Աստոծո օրենքներին ու պատվիրաններին հնազանդվելն ազատում մեզ մեղքի հետևանքներից:
Ուսումնասիրելով այսօրվա դասը՝ պարզեք, թե ինչ էին մտածում վաղ ժամանակի Սրբերը Աստծո օրենքներն ընդունելու մասին և խորհեք պատվիրանների հանդեպ ձեր վերաբերմունքի մասին:
Տերը Նյու Յորքի Սրբերին պատվիրեց գնալ Օհայո և խոստացավ, որ այնտեղ ժամանելուց հետո Նա կտա նրանց Իր օրենքը (տես ՎևՈւ 38.32): Մեծ զոհաբերության միջոցով նրանք թողեցին իրենց տներն ու ունեցվածքը և հնազանդվեցին Օհայոյում հավաքվելու պատվիրանին: Նյու Յորքի Սրբերի մեծ մասը հնազանդվեցին Օհայոյում հավաքվելու պատվիրանին: Նրանց Կիրթլենդ ժամանելուց հետո 12 երեցներ հանդիպեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և կանչեցին առ Տերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.1–3 հատվածները, պարզելով, թե ինչու էին հավաքվել Եկեղեցու երեցները:
Այդ երեցները հավաքվել էին, ինչպես որ պատվիրվել էին, որպեսզի Տերը տար նրանց Իր օրենքը: Տիրոջ առաջին հրահանգն այն էր, որ նրանք գնային որպես միսիոներներ՝ երկու-երկու, որպեսզի տարածեն ավետարանը և կառուցեն Եկեղեցին յուրաքանչյուր շրջանում, որտեղ կանչվել էին, մինչև որ բոլոր մարդիկ մեկտեղ հավաքվեին (տես ՎևՈւ 42.4–10)):
Վարդապետություն և Ուխտեր 42․11–17
Տերը սահմանում է ավետարանն ուսուցանելու սկզբունքները
Պատկերացրեք, որ դուք նստած եք ժողովարանում և սպասում եք հաղորդության ժողովին, որ սկսվի: Եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամներից ոչ ոք ներկա չեն: Ժողովի միջից ինչ-որ մեկը ոտքի է կանգնում և բացատրում է, որ նա ցանկանում է մի քանի հոգու ծառայության կանչել և ինչ-որ նոր վարդապետություն ուսուցանել, որը հայտնի է դարձվել իրեն: Ո՞րը կլինի ձեր արձագանքը այդ իրավիճակում: Ինչո՞ւ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.11 հատվածը և պարզեք, թե ինչ է անհրաժեշտ նախքան մարդ կկարողանա քարոզել ավետարանը կամ կառուցել Եկեղեցին որպես Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ: Կարգվելու մասին այս հրահանգը վերաբերում է ոչ միայն միսիոներներին, այլ նաև բոլորին, ովքեր ի սպաս են դրվում ուսուցանելու և ղեկավարելու Եկեղեցում: Դուք կարող եք ընդգծել այս հատվածի այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Նրանք, ովքեր ուսուցանում և կառուցում են Եկեղեցին, պետք է կանչված լինեն Աստծո կողմից և կարգվեն կամ ի սպաս դրվեն եկեղեցու լիազորված ղեկավարների կողմից:
Մտածեք, թե ինչպես է Եկեղեցու ղեկավարներին ու անդամներին ծառայության կանչելիս հրապարակայնորեն հայտարարելն ու աջակցության քվե ստանալն իրականացնում Տիրոջ հրահանգը, որ նրանց լիազորությունը պետք է «հայտնի լինի եկեղեցուն» (ՎևՈւ 42.11, տես ՎևՈւ 28.13): Ինչպե՞ս է սա նպաստում Եկեղեցու կարգուկանոնին և հեռու պահում մեզ խաբկանքից:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.12–13 հատվածները և ընդգծեք Եկեղեցում ղեկավարող և ուսուցանող մարդկանց տրված պարտականությունները:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 42.12 հատվածի՝ ի՞նչ պետք է ուսուցանեն Եկեղեցու ուսուցիչները:
-
Համաձայն 13 հատվածի՝ ինչպե՞ս պետք է նրանք ուսուցանեն:
-
-
Նկատի առեք Վարդապետություն եվ Ուխտեր 42.13 հատվածի «հետևեն ուխտերին ու եկեղեցու հանգանակներին, որ կատարեն դրանք» արտահայտությունը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչո՞ւ է կարևոր, որ ուսուցիչներն ու ղեկավարներն ապրեն ըստ իրենց ուսուցանածի: Ինչպե՞ս է ձեր կյանքը կամ ձեր իմացած ինչ-որ մեկի կյանքը օրհնվել, երբ ուսուցիչը կամ ղեկավարը ապրել է համաձայն իր ուսուցանած վարդապետությունների և սկզբունքների:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը և գտեք, թե ինչ պետք է անեն ուսուցանող մարդիկ, որպեսզի ստանան Հոգու առաջնորդությունը: Այնուհետև լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե , մենք կստանանք Հոգին, որը կօգնի մարդկանց ուսուցանելիս: Հնարավոր է դուք ցանկանաք ընդգծել հատվածի այդ սկզբունքն ուսուցանող խոսքերը կամ գրել այդ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում:
Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածում ուսուցանվող մյուս սկզբունքն այս է. եթե չենք զգում Հոգին, մենք չենք ուսուցանում:
Որպեսզի օգնենք ձեզ հասկանալ, թե ինչու է կարևոր ավետարանն ուսումնասիրելիս կամ ուսուցանելիս ունենալ Հոգին, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.16–17 հատվածները և գտեք, թե ինչ գիտելիք և ինչ անելիք ունի Սուրբ Հոգին: Այս հատվածում օգտագործվող Մխիթարիչ եզրը Սուրբ Հոգու անուններից մեկն է: Ստորև տրված տարածքում լրացրեք 17 հատվածիհետևյալ վարդապետական ուսմունքը. Սուրբ Հոգին գիտի և վկայում է :
Համաձայն այս ճշմարտության՝ ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել ձեզ, որ ուսուցանեք:
Քանի որ Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները, Նա գիտի, թե ինչ փորձառություն և կարիքներ ունենք մեր կյանքում: Նրանք, ովքեր ուսուցանում, վկայում կամ բացատրում են ավետարանի ճշմարտությունները Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով, կարող են ուղղորդվել՝ օգնելու ուրիշներին, որ ստանան այն, ինչի կարիքը Տերը գիտի, որ ունեն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք մի իրադարձություն, երբ զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը ավետարանի մասին ուսուցանելիս, կիսվելիս կամ վկայելիս: Գրեք նաև մի փորձառության մասին, երբ զգացել եք, որ Սուրբ Հոգին ձեզ վկայություն է բերել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Եթե համոզված չեք, որ ինքներդ նման փորձառություններ եք ունեցել, ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին խնդրեք կիսվել փորձառությամբ, երբ նա զգացել է Սուրբ Հոգու ազդեցությունը և գրեք այն, ինչ սովորում եք նրանց պատմածից:
Վարդապետություն և Ուխտեր 42․18–29
Տերը օրենքներ ու պատվիրաններ է տալիս Եկեղեցու անդամների համար
Եկեղեցում ուսուցանելու վերաբերյալ հրահանգներ տալուց հետո, Տերը հայտնի դարձրեց օրենքներ ու պատվիրաններ, որոնք վերաբերում են եկեղեցու բոլոր անդամներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.18–29 հատվածները և գտեք այդ հատվածներում ուսուցանվող պատվիրաններ: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:
Չնայած 19 հատվածում նշվում է, որ «նա, ով սպանում է, պիտի մեռնի», 79 հատվածը մեզ օգնում է հասկանալ, որ սպանություն գործողին պետք է հանձնել քաղաքացիական իշխանություններին «և նրա հետ պիտի վարվեն համաձայն երկրի օրենքների»:
Վարդապետություն և Ուխտեր 42.20–28 հատվածներում «դուրս պիտի գցվի» արտահայտությունը նշանակում է Եկեղեցուց հեռացնել կամ անդամությունից զրկել: Չնայած այս հատվածներում ուսուցանվում է, որ հեռացնելը նրանց համար է, ովքեր չեն ապաշխարում, որոշ լուրջ մեղքերի դեպքում հեռացումը կարող է ապաշխարության ընթացքի անհրաժեշտ մասը լինել ներում փնտրող խոնարհ և ապաշխարող անձանց համար: Եկեղեցու կարգապահական գործողությունն անհրաժեշտ է Եկեղեցին պաշտպանելու և մեղք գործած մարդկանց օգնելու համար, որպեսզի ապաշխարեն և ստանան Փրկչի քավության օրհնությունները:
-
Վարդապետություն և Ուխտեր 42.18–29 հատվածներում ուսուցանվող որոշ սկզբունքներն ավելի խորը հասկանալու համար, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով այսօր մարդիկ ինչո՞ւ են գայթակղվում գողություն անել: Ձեր կարծիքով ի՞նչը կարող է օգնել մի մարդու, ով հաճախ է գայթակղվում գողանալու:
-
Ստելու ձևերից մեկը խաբելն է: Ձեր կարծիքով ստելն ու խաբելն ինչո՞ւ են լուրջ մեղք համարվում:
-
Մտածելով ձեր ունեցած փորձառությունների մասին, ինչո՞ւ է ուրիշների մասին չարախոսելը սխալ և վնասակար:
-
Վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 42.22–23 հատվածները և ընդգծեք բառերը, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եթե նայում ենք մեկի վրա՝ ցանկանալով նրան, ուրանում ենք հավատքը և կորցնում Հոգին:
Ցանկությունը սեր չէ: Ուրիշների վրա ցանկությունով նայողը եսասիրաբար մտածում է իր հաճույքների մասին: Նրանք մարդկանց դիտում են որպես առարկա և զուրկ են ինքնատիրապետումից: Տռփանքը խեղաթյուրում և փոխում է մարդկանց մեջ ձեր տեսածը: Որպես հետևանք՝ դուք կորցնում եք Հոգու առաջնորդությունը և այն վնասում է ձեր ունակությունը բնականորեն շփվել մարդկանց և հատկապես ձեր կողակցի հետ: Այն սահմանափակում է ճշմարիտ սեր զգալու ձեր ունակությունը: Տռփանքը ցույց է տալիս Աստծո հանդեպ հավատքի բացակայությունը եւ հակասում է այն բանին, թե ինչպես է Նա ակնկալում մեզ դիտել մարդկանց:
Տռփանքի մերօրյա գերիշխող գործիքներից մեկը մերկագրությունն է: Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, զգուշացրել է.
«Մերկագրությունը վնասում է հակառակ սեռի անձնավորության հետ նորմալ զգացմունքային, ռոմանտիկ և հոգևոր հարաբերությունը վայելելու ունակությանը:
Մերկագրություն դիտելը հակվածություն է առաջացնում: Այն վնասում է որոշում ընդունելու ունակությանը և «թակարդն է գցում» նրանց, ովքեր օգտագործում են այն, ավելին ու ավելին ստանալու մոլուցքով ետ քաշելով նրանց:
Արեք ամեն ինչ մերկագրություն դիտելուց խուսափելու համար: Եթե երբևէ ձեր ներկայությամբ մերկագրություն են դիտում, որը կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել այս աշխարհում, որտեղ ապրում ենք, հետևեք Եգիպտոսի Հովսեփի օրինակին: Երբ գայթակղությունը բռնեց նրան, նա թողեց գայթակղությանը և «դուրս փախավ» (Ծննդոց 39.12):
Մի հարմարվեք գայթակղությանը նվազագույն իսկ չափով: Կանխարգելեք մեղքը և խուսափեք անխուսափելի կործանումից: Այսպիսով, անջատեք: Շեղեք ձեր հայացքը: Ամեն գնով խուսափեք: Ուղղեք ձեր մտքերը օգտակար բաների կողմը:
… Մի հովանավորեք մերկագրությունը: Մի օգտագործեք գնելու ձեր ունակությունը բարոյական այլասերմանն աջակցելու համար: Եվ, երիտասա՛րդ կանայք, խնդրում եմ հասկացեք, որ եթե դուք անհամեստ եք հագնվում, դուք վատթարացնում եք այդ խնդիրը՝ մերկագրության տեսարան դառնալով ձեզ նայող որոշ տղամարդկանց համար» (“Pornography,” Ensign կամ Liahona, May 2005, 89–90):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մեկ պարբերությամբ գրեք, թե ինչ կարող եք անել տռփանքի գայթակղությունների դեմ պայքարում ամրապնդվելու համար: Ձեր պարբերության մեջ գրեք մի քանի պատճառ, թե ձեր կարծիքով ինչու է կարևոր այս պատվիրանը: (Լրացուցիչ մտքերի համար կարող եք ուսումնասիրել Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004] գրքույկի «Մաքրաբարոյություն» թեման):
Այս դասը ավարտելու համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.29 հատվածը և գտեք այդ հատվածում ուսուցանվող սկզբունքը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե Աստծո օրենքներն ու պատվիրանները պահելն ինչպես է ցույց տալիս ձեր սերը Նրա հանդեպ: Ինչպե՞ս է պատվիրանները պահելը ձեզ ավելի շատ մոտեցրել Աստծուն:
Հաջորդ շաբաթվա ընթացքում ավելի շատ սեր ցուցաբերեք Աստծո հանդեպ՝ ձգտելով ավելի լավ հնազանդվել Նրա օրենքներից կամ պատվիրաններից մեկին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 42.1–29 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.