Սեմինարիա
Մաս 26. Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 121.11–33


Մաս 26. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 121․11-33

Նախաբան

Վարդապետություն և Ուխտեր 121 բաժինը պարունակում է հատվածներ մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակից, ուղղված սրբերին Լիբերթի բանտից, թվագրված` 1839թ. մարտի 20-ով: Վարդապետություն և Ուխտեր 121.11-33 հատվածները պարունակում են Փրկչի տված դատաստանի նկարագիրը, որը կգա ամբարիշտների վրա և քաջերին տված Նրա հայտնության խոստումը:

Վարդապետություն և Ուխտեր 121․11-25

Փրկիչը նկարագրում է դատաստանը, որ գալու է նրանց վրա, ովքեր հալածում են սրբերին:

Պատկերացրեք, թե մի առավոտ տնից դուրս գալիս դռան դրսի կողմից դուք նկատում եք այս հայտարարությունը. «Մորմոններին պետք է վերաբերվել ինչպես թշնամիների և նրանց պետք է բնաջնջել:

Արդյոք կվախենա՞ք տնից դուրս գալ: Ո՞ւր դուք կդիմեք օգնության համար: Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե պարզեիք, որ այդ հայտարարությունը ձեր նախկին ընկերներից մեկի ազդեցության շնորհիվ է հայտնվել:

Մինչ մարգարե Ջոզեֆ Սմիթի բանտարկումը նրա հավատարիմ ընկերներից մի քանիսը շրջվեցին նրա դեմ: Այդ նախկին ընկերներից երկուսը` Թոմաս Բ. Մարշը և Օրսոն Հայդը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ էին: Այդ մարդիկ` երկուսն էլ (երդմամբ հաստատված) գրավոր ցուցմունք են ստորագրել, կեղծ մեղադրելով Ջոզեֆ Սմիթին և եկեղեցու այլ անդամներին, իբրև թե նրանք պլանավորել են դուրս քշել իրենց թշնամիներին, այրելով և ոչնչացնելով նրանց սեփականությունը: Այդ ցուցմունքը դրդել էր Միսսուրիի նահանգապետին հանդես գալ մի հայտարարությամբ, որը հայտնի է որպես բնաջնջման հրաման, հայտարարելով, որ բոլոր մորմոնները պետք է ոչնչացվեն կամ վտարվեն նահանգից: Այն հայտարարությունը, որը դուք պատկերացրեցիք ձեր դռան վրա փակցված, ուղիղ մեջբերում է այդ բնաջնջման հրամանից (տես History of the Church, 3:175)։

Հիշե՛ք, որ Վարդապետություն և Ուխտեր 121-123 բաժինները հատվածներ են 1839թ. մարտին սրբերին գրած մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակից, երբ նա բանտարկված էր Լիբերթի բանտում: ԿարդացեքՎարդապետություն և Ուխտեր 121․11-17 հատվածները, տեսնելով, թե ինչ սովորեց մարգարեն Տիրոջից այն մասին, թե ինչ տեղի կունենա նրանց հետ, ովքեր մեղադրել են Տիրոջ ծառաներին օրինազանցության մեջ:

«Նրանց հույսը պիտի կորչի, և նրանց հեռանկարները պիտի հալվեն» արտահայտությունը (ՎևՈւ 121.11) ցույց է տալիս, որ նրանք, ովքեր կռվում են Տիրոջ ծառաների դեմ, ի վերջո, հաջողության չեն հասնելու:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 121.18-22 հատվածները, տեսնելով, թե էլ ինչ հետևանքներ կունենան նրանք, ովքեր կեղծ մեղադրում են և կռվում Տիրոջ ծառաների դեմ: (19 հատվածում «կտրվեն [Տիրոջ] տան արարողություններից» արտահայտությունը նշանակում է կորցնել, կամ զրկվել օրհնություններից, որոնք կապված են տաճարային արարողությունների հետ):

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. 13 և 17 հատվածներում ի՞նչ պատճառներ է բերում Տերը նրա վերաբերյալ, թե ինչու են ոմանք մեղադրում Իր ծառաներին:

    2. Համաձայն 19-22 հատվածների` որո՞նք են Աստծո ծառաների դեմ կեղծ խոսելու վտանգները:

Եկեղեցու ուրացած անդամների և մյուսների կեղծ հայտարարությունները, զուգորդված նահանգապետի բնաջնջման հրամանով, ազդել էին ավազակախմբերի վրա և նրանք ավելի սաստիկ էին հետապնդում Միսսուրիի սրբերին:

Նկար
mob scene

Ամբոխը ոչնչացրեց եկեղեցու անդամների սեփականությունը Միսսուրիում:

Կարդալով հետևյալ պատմությունը նշեք այն հատվածները, որտեղ անարդար էին վերաբերվում սրբերին.

1838թ. հոկտեմբերի 30-ին` բնաջնջման հրամանն արձակելուց երեք օր անց, մոտավորապես 240 մարդ մոտեցան մորմոնական մի բնակավայրի, որը կոչվում էր Հոնս Միլ (կամ Հաունս Միլ): Կանայք և երեխաները փախան անտառները, մինչդեռ տղամարդիկ փորձեցին պաշտպանություն գտնել դարբնի խանութում: Սրբերի ղեկավարներից մի մարդ՝ Դեյվիդ Էվանսը, թափահարեց իր գլխարկը և խաղաղություն խնդրեց։ Հարյուրավոր հրացանների կրակոցներ արձագանքեցին նրան, որոնց մեծ մասն ուղղված էր դարբնի արհեստանոցի վրա։ Ամբոխը անողոքաբար կրակում էր բոլորի վրա, այդ թվում՝ կանանց, տարեց մարդկանց և երեխաների։ Ամանդա Սմիթն իր երկու փոքրիկ դուստրերի և Մերի Սթեդվելի հետ վազել էին ալրաղացի ամբողջ ճանապարհի երկայնքով: Ամանդան հիշում է. «Չնայած, որ մենք կանայք էինք փոքր երեխաների հետ, փրկության հույսով մեր փախուստի ժամանակ դևերը` մեկը մյուսի հետևից համազարկով կրակում էին, որ սպանեն մեզ» (Andrew Jenson, “Amanda Smith,” The Historical Record, July 1886, 84):

Ամբոխի անդամները մտել էին դարբնի խանութը և գտել ու սպանել էին 10-ամյա Սարդիուս Սմիթին`Ամանդա Սմիթի որդուն, ով թաքնվել էր դարբնոցի փուքսերի տակ: Այդ մարդը հետագայում ասել է. «Անիծները [երիտասարդ ոջիլները] դառնում են ոջիլ, և եթե նա ապրեր, կդառնար Մորմոն» (Jenson, “Haun’s Mill Massacre,” Historical Record, Dec. 1888, 673; տես նաև B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:482)։ Ալմա Սմիթը` Սարդիուսի յոթ տարեկան եղբայրը տեսել էր, թե ինչպես են սպանում իր հորը և եղբորը, և ինքն էլ էր վիրավորվել ազդրին կպած փամփուշտից: Ամբոխը նրան չէր գտել և նա ավելի ուշ հրաշքով բուժվեց աղոթքի և հավատքի շնորհիվ։ Չնայած մի քանի տղամարդիկ կանանց և երեխաների հետ գետի երկայնքով փախան դեպի սարերը, առնվազն 17 մարդ սպանվեց և շուրջ 13 հոգի վիրավորվեց։ (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 201, 203–4; տես նաև History of the Church, 3:183–86։)

Կատարած հանցագործությունների համար դաժան ամբոխի անդամներից ոչ մեկը չհանձնվեց արդարադատությանը` Միսսուրի դատարանների կամ դաշնային մարմինների կողմից:

Ի՞նչ զգացումներ դուք կունենայիք, եթե այսպիսի դաժանությունների միջով անցնեիք: Ինչպե՞ս ձեզ կզգայիք, երբ իմանայիք, որ ձեզ վրա հարձակվողները պատասխան չեն տալու իրենց գործողությունների համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.23-25 հատվածները, գտնելով արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Աստված սրբերի թշնամիներից հաշիվ է պահանջելու իրենց գործողությունների համար: (Մենք չգիտենք, թե երբ կգան այս դատաստանները սրբերի թշնամիների գլխին: Որոշ հետևանքներ տեղի չեն ունենում մինչ հաջորդ կյանքը):

Ավարտեք ճշմարտություն պարունակող հետևյալ նախադասությունները, հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք 24-25 հատվածներից:

  • Տերը և բոլոր մեր գործերը

  • Նրանք, ովքեր կռվում են Տիրոջ և Նրա ժողովրդի դեմ, կստանան Նրա նշանակած ժամանակ:

  1. Մտածեք, թե երբ եք տեսել, որ մարդիկ սխալ են վարվել և կարծես խուսափել են հետևանքներից: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 121.24-25 հատվածներում ձեր հայտնաբերած սկզբունքները վերաբերել այսօրվա իրավիճակներին, երբ մարդիկ կարծես խուսափում են իրենց սխալ արարքների հետևանքներից:

Վարդապետություն և Ուխտեր 121․26-33

Աստված խոստանում է հայտնել հավերժական ճշմարտությունները Սուրբ Հոգու միջոցով

Նկար
Liberty Jail inside

Լիբերթի բանտի ցածր մակարդակը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.26 հատվածը, տեսնելով, թե ինչ ճշմարտություն է արձանագրել մարգարե Ջոզեֆ Սմիթը, մինչ բանտարկված էր Լիբերթի բանտում:

Օգտագործելով այն, ինչ սովորեցիք 26 հատվածից, ավարտեք հետևյալ նախադասությունը. Աստված միջոցով .

Նկար
Elder Jeffrey R. Holland

Մտածելով, թե այս ճշմարտությունն ինչպես կարող է վերաբերել ձեզ, երբ դուք դժվարություններ եք ունենում, խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարության շուրջ. «Դուք կարող եք ունենալ սրբազան, հայտնությամբ ուղեկցվող, խորապես ուսանելի մի փորձ Տիրոջ հետ ձեր կյանքի ամենաթշվառ ժամանակ, ամենավատ պարագայում, երբ դիմանում եք առավել ցավոտ անարդարություններին, հանդիպում եք առավել անհաղթահարելի տարաձայնությունների և ընդդիմության, որ երբևէ ունեցել եք» (“Lessons from Liberty Jail” [Brigham Young University fireside, Sept. 7, 2008], 4; speeches.byu.edu

Լյուսի Մակ Սմիթի հետևյալ պատմությունը օրինակ է հանդիսանում, թե ինչպես կարող է Աստված գիտելիք հայտնել մեզ Սուրբ Հոգու միջոցով: Կարդալով այս պատմությունը ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա գիտելիք ստացել Սուրբ Հոգու միջոցով և դրանով մխիթարվել Լիբերթի բանտում իր որդիների բանտարկության վշտից, երբ Ջոզեֆը և Հայրումը բանտարկվեցին և մահվան սպառնալիքի առաջ կանգնեցին:

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Որոշ ժամանակ մեր տունը լցված էր սուգով, ողբով ու դժբախտությամբ, սակայն, իմ վշտի մեջ ես սփոփանք գտա, որ գերազանցում էր բոլոր երկրային հարմարավետությունները: Ես լցվեցի Աստծո հոգով և հետևյալը ստացա մարգարեության պարգևի համաձայն․ «Թող քո սիրտը սփոփվի քո զավակների համարլ, նրանք չեն վնասվի իրենց թշնամիների կողմից»։ Միտքս հանդարտվեց և ես պատրաստ էի մխիթարելու իմ զավակներին։ Ես պատմեցի նրանց, թե ինչ է հայտնվել ինձ, և դա չափազանց սփոփեց նրանց» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 291)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգու միջոցով գիտելիք ստանալը օգնի ձեզ, երբ դժվարություններ եք ունենում:

    2. Ե՞րբ եք Սուրբ Հոգու միջոցով գիտելիք ստացել, ինչը օգնել է ձեզ դժվար ժամանակներում:

Վարդապետություն և Ուխտեր 121.26-33 հատվածներում Տերը խոստացել է գիտելիք հայտնել, որը «հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա» (ՎևՈւ 121.26) և փառահեղ օրհնություններ տալ նրանց, ովքեր «քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի» (ՎևՈւ 121.29):

Վարդապետություն և Ուխտեր 121.33 հատվածում մարգարե Ջոզեֆ Սմիթը փոխաբերություն էր օգտագործել, որ օգներ սրբերին հասկանալ, թե որքան ավելի զորեղ է Տերը, քան նրանք, ովքեր հալածում են սրբերին և փորձում կանգնեցնել Աստծո աշխատանքը:

Կարդացեք 33 հատվածը, տեսնելով, թե ինչ համեմատություն է արել Ջոզեֆ Սմիթը Աստծո ուժը պատկերելու համար: Միսսուրի գետը լայնարձակ ու հզոր գետ է, որին ծանոթ էին և որի կողքին ապրում էին սրբերը:

Նկար
Missouri River

Միսսուրի գետը

Որքա՞ն արդյունավետ պետք է լինի մարդը, որ ձեռքի շարժումով կանգնեցնի լայնարձակ, հզոր գետի ընթացքը: Ձեր կարծիքով, ի՞նչ էր Տերն ուսուցանում մարգարեին հայտնության մասին, որը պիտի տար:

Վարդապետություն և Ուխտեր 121.33 հատվածից մենք սովորում ենք մի վարդապետություն, որ ոչինչ չի կարող կանգնեցնել Տիրոջ աշխատանքի առաջընթացը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ եք դուք զգում, իմանալով, որ Տիրոջ աշխատանքը շարունակվելու է, անկախ հակառակություններից:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 121.11–33 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել