Մաս 31. Օր 1
Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը
Նախաբան
1850-ականներին Վերջին օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների միջև լարվածությունն ու թյուրիմացությունը հանգեցրին 1857-58թվականների Յուտայի պատերազմին։ 1857թվականի սեպտեմբերին հակամարտություն առաջացավ նաև որոշ Վերջին Օրերի Սրբերի և գաղթականների կառախմբի անդամների միջև, որն անցնում էր Յուտայով։ Զայրութից և վախից դրդված հարավային Յուտայի որոշ Վերջին Օրերի Սրբեր ծրագրեցին և իրագործեցին Կալիֆորնիա ճամփորդող շուրջ 120 գաղթականների ջարդը։ Այդ չարագործությունն այժմ հայտնի է որպես Մաունթ Մեդոուսի ջարդեր։ Լրացուցիչ տեղեկության համար բացեք LDS.org, ընտրեք Ավետարանի թեմաներ և որոնեք Մաունթ Մեդոուսի ջարդերը։
Լարվածություն է ստեղծվում Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության միջև
1857թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը մի խումբ Սրբերի հետ տոնում էր Սոլթ Լեյքի Հովիտ ժամանելու 10-րդ տարեդարձը, երբ նա ստացավ ավելի վաղ ստացված լուրերի հաստատումն այն մասին, որ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ուղարկված մի բանակ էր մոտենում Սոլթ Լեյք Սիթիին։ Նախորդ տարիների ընթացքում տարաձայնությունների ու թյուրիմացության արդյունքում լարվածություն էր առաջացել Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների միջև։ Սրբերը ցանկանում էին ղեկավարվել իրենց ընտրած ղեկավարների կողմից և մերժել էին պետական նշանակված անձանց, ովքեր չէին կիսում իրենց արժեքները։ Դա հանգեցրել էր նրան, որ պետական պաշտոնյանները նրանց դասել էին Միացյալ Նահանգների կառավարության ապստամբների շարքերում։ Առանց Կոնգրեսի հավանության Միացյալ Նահանգների Նախագահ Ջեյմս Բյուկենենը շուրջ 1500 զորայիններ ուղարկեց Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի ստիպի Յուտայի քաղաքացիներին ընդունել նորընտիր պաշտոնյաներին։
Եթե դուք լինեիք 1857թվականի Վերջին Օրերի Սուրբ և լսեիք, որ մի մեծ բանակ է մոտենում ձեր քաղաքին, ի՞նչ մտահոգություններ կունենայիք ։ Հիշեք, որ բռնությամբ Օհայոյից, Միսսուրից և Իլինոյսից տեղահանվելու հիշողությունները դեռևս թարմ էին Վերջին Օրերի Սրբերից շատերի հիշողություններում։ Շատերը կորցրին իրենց արժեքավոր գույքը և հողերը, իսկ Եկեղեցու անդամներից ոմանք սպանվեցին կամ մահացան այդ հալածանքների հետևանքով։ Բանակի մոտենալու լուրերն այնպիսի մտահոգություններ առաջ բերեցին, որ այդ նույն իրադարձությունները կարող էին պատահել նաև Յուտայում։
Սրբերին ուղղված իրենց քարոզների ժամանակ Նախագահ Յանգը և Եկեղեցու այլ ղեկավարներ մոտեցող զորքերին կոչեցին թշնամիներ։ Նախագահ Յանգը, ով տարիներ շարունակ խնդրել էր Սրբերին խնայել հացահատիկը, նորացրեց իր ցուցումները, որպեսզի նրանք սնունդ ունենային զորքերից փախչելու դեպքում։ Որպես Յուտա տարածքի նահանգապետ, նա հրահանգեց տարածքի ոստիկաններին նույնպես նախապատրաստվել տարածքի պաշտպանությանը։ (Ոստիկանները մի խումբ քաղաքացիներ են, ովքեր արտակարգ իրավիճակներում կարող են կազմակերպվել ռազմական ծառայություն իրականացնելու համար։)
Հակամարտություն է առաջանում որոշ Վերջին Օրերի Սրբերի և գաղթականների կառախմբի անդամների միջև։
Արկանզասից դեպի Կալիֆորնիա ճամփորդող գաղթականների կառախումբը մտավ Յուտա հենց այն ժամանակ, երբ Վերջին Օրերի Սրբերը պատրաստվում էին պաշտպանել տարածքը Միացյալ Նահանգների զորքերից։ Հետևյալ պարբերությունները կարդալիս ընդգծեք այն դաժան զգացումներ ունենալու պատճառները, որոնք միմյանց հանդեպ զգում էին կառախմբի անդամները և Վերջին Օրերի Սրբերը։
Կառախմբի որոշ անդամներ զայրացան, քանի որ նրանք դժվարությամբ էին գնում այդքան անհրաժեշտ մթերքն ու հացահատիկը Սրբերից, ում հրահանգված էր խնայել իրենց հացահատիկը։ Գաղթականները նաև հակամարտության մեջ մտան այն Սրբերի հետ, ովքեր չէին ցանկանում, որ կառախմբի ձիերը և անասունները օգտագործեն այն սնունդն ու ջրային ռեսուրսները, որոնք Սրբերին անհրաժեշտ էին իրենց անասունների համար։
Լարվածությունը սրվեց Սեդար Սիթիում, որը Կալիֆորնիա տանող ճանապարհին Յուտայի վերջին բնակավայրն էր։ Առերեսումներ տեղի ունեցան կառախմբի և Վերջին Օրերի Սրբերի որոշ անդամների միջև։ Կառախմբի որոշ անդամներ սպառնում էին դուրս գալ Սրբերի դեմ և միանալ կառավարության զորքերին։ Թեև կառախմբի ավագը կշտամբեց իր ուղեկիցներին այդ սպառնալիքների համար, Սեդար Սիթիի որոշ ղեկավարներ և բնակիչներ այդ գաղթականներին դիտում էին որպես թշնամիներ։ Կառախումբը քաղաքից հեռացավ ժամանելուց ընդամենը մեկ ժամ հետո, բայց Սեդար Սիթիի որոշ բնակիչներ և ղեկավարներ ցանկացան հետապնդել և պատժել այն մարդկանց, ովքեր վիրավորել էին իրենց։
Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք հակամարտություն եք ունեցել մեկ այլ մարդու կամ մարդկանց հետ։ Կարդացեք 3 Նեփի 12․25հատվածը և ուշադրություն դարձրեք այն սկզբունքին, որը Հիսուս Քրիստոսը սովորեցրել է մեզ, և որը կարող է առաջնորդել մեզ, երբ մենք լարված հարաբերություններ ենք ունենում այլ մարդկանց հետ։
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Հաշտվիր քո հակառակորդի հետ արագ»: Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի․ Սորենսոնն ուսուցանել է, որ արտահայտությունը նշանակում է․ «հարթել մեր տարաձայնությունները, քանի դեռ ուշ չէ, որպեսզի վայրկյանական կրքերը չվերածվեն ֆիզիկական կամ էմոցիոնալ դաժանության և մենք չհայտնվենք մեր զայրույթի գերության տակ» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign կամ Liahona, May 2003, 11)։
Ելնելով 3 Նեփի 12․25 հատվածի Տիրոջ ուսմունքներից և Երեց Սորենսոնին բացատրությունից, մենք սովորում ենք, որ եթե այլոց հետ հակամարտությունը մենք հարթենք Տիրոջ ձևով, ապա կարող ենք խուսափել վեճի վնասակար ազդեցություններից։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող էր 3 Նեփի 12․25 հատվածի սկզբունքին հնազանդվելն օգնել Վերջին Օրերի այն Սրբերին, ովքեր վիրավորվեցին կառախմբի անդամների պահվածքից։
-
Տիրոջ ձևով հակամարտության հարթումը ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին խուսափել վեճի վնասակար ազդեցություններից։
-
Քանի որ Սեդար Սիթիի որոշ բնակիչներ իրենց հակամարտությունը գաղթականների հետ չկարգավորեցին Տիրոջ ձևով, իրավիճակն էլ ավելի լրջացավ։ Ձեր ուսումնասիրության ընթացքում հաշվի առեք զայրույթի կամ վրեժի հետևանքով գործելու վտանգները։
Իսահակ Հայթը, ով Սեդար Սիթիի քաղաքապետն էր, ոստիկանության մայոր և ցցի նախագահ , թույլտվություն խնդրեց ոստիկանապետից, ով ապրում էր մոտակա բնակավայր Պարովանում, որպեսզի ոստիկանություն կանչի կառախմբի հանցագործներին դիմակայելու համար։ Ոստիկանապետ Վիլիամ Դեյմը խորհուրդ տվեց Իսահակ Հայթին անտեսել գաղթականների սպառնալիքները։ Այդ խորհրդին հետևելու փոխարեն Իսահակ Հայթը և Սեդար Սիթիի մի շարք ղեկավարներ որոշեցին գաղթականներին պատժելու համար համոզել տեղի որոշ հնդկացիների հարձակվել կառախմբի վրա և գողանալ նրանց անասունները։ Իսահակ Հայթը խնդրեց Ջոն Դ․ Լիին, ով Եկեղեցու անդամ և ոստիկանության մայոր էր, առաջնորդելու այդ հարձակումը և այդ երկուսը մտածեցին մեղադրել հնդկացիներին այդ արարքի համար։
Սեդար Սիթիի ղեկավարներն ի՞նչ պիտի անեին, երբ Վիլիամ Դեյմը նրանց խորհուրդ տվեց չօգտագործել ոստիկանությանը։ Այնուհետև ինչի՞ հանգեցրեց մերժումը։
Սկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք Սեդար Սիթիի ղեկավարներից, այն է, որ եթե մենք անտեսում ենք ճիշտ կերպ վարվելու խորհուրդը, ապա մենք ավելի ընկալունակ ենք դառնում սխալ որոշումներ կայացնելու հարցում։ Այս ղեկավարների արարքների մասին կարդալիս համոզվեք այդ սկզբունքի ճշմարտացիության մեջ։ Հետևյալ պարբերությունները կարդալիս ընդգծեք, թե ինչպես Սեդար Սիթիի ղեկավարները շարունակեցին սխալ որոշումներ կայացնել այն բանից հետո, երբ նրանք անտեսեցին իրենց ուղղված խորհուրդը․
Իսահակ Հայթը Եկեղեցու, համայնքի և ոստիկանության տեղի ղեկավարների խորհրդի դատին ներկայացրեց կառախումբը հարձակման ենթարկելու մի ծրագիր։ Խորհրդի որոշ անդամներ կտրականապես մերժեցին ծրագիրը և հարցրին Հայթին, թե արդյոք նա այդ հարցի կապակցությամբ խորհրդակցել է Նախագահ Բրիգամ Յանգի հետ։ Ասելով, որ չի խորհրդակցել, Հայթը համաձայնեց Ջեյմս Հասլամին որպես սուրհանդակ ուղարկել Սոլթ Լեյք Սիթի և մի բացատրական նամակ նրա հետ` բացատրելով իրավիճակը և հարցնելով, թե ինչ պետք է արվի։ Սակայն այն բանի պատճառով, որ Սոլթ Լեյք Սիթին գտնվում է շուրջ 250 մղոն (շուրջ 400 կիլոմետր) հեռու Սեդար Սիթիից, կպահանջվեր մոտ մեկ շաբաթ, որպեսզի սուրհանդակը ձիով հասներ Սոլթ Լեյք Սիթի և Նախագահ Յանգի ցուցումներով վերադառնար Սեդար Սիթի։
Սուրհանդակի հետ իր նամակն ուղարկելուց քիչ առաջ, Ջոն Դ․ Լին և մի խումբ հնդկացիներ Մաունթ Մեդոուս վայրում հարձակվեցին գաղթականների ճամբարի վրա։ Լին առաջնորդում էր հարձակումը, սակայն թաքցնում էր իր ինքնությունը, որպեսզի թվար, որ միայն հնդկացիներն են մեղավոր։ Գաղթականներից ոմանք սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ մնացածները ետ մղեցին իրենց վրա հարձակվողներին` ստիպելով Լիին և հնդկացիներին նահանջել։ Գաղթականները պաշտպանվելու համար արագ կազմեցին նեղ շրջան կամ փարախ իրենց կառքերով։ Եվս երկու հարձակում տեղի ունեցավ կառախմբի հնգօրյա պաշարման ընթացքում։
Մի անգամ Սեդար Սիթիի ոստիկանները տեսան երկու գաղթականի, որոնք գտնվում էին կառքերով շրջապատված ճամբարից դուրս։ Ոստիկանը կրակեց նրանց վրա և մեկին սպանեց ։ Մյուսը փախավ և լուր տարածեց կառախմբի ճամբարում, որ իրենց դեմ հարձակումների մեջ սպիտակամորթ է ներգրավված եղել։ Այն մարդիկ, ովքեր ծրագրել էին այդ հարձակումները, բռնվեցին իրենց ստի մեջ։ Եթե գաղթականներին թույլատրվեր հասնել Կալիֆորնիա, լուրեր կտարածվեին, որ Վերջին Օրերի Սրբերը պատասխանատու էին կառախմբի վրա գործած հարձակումների համար։ Դավադիրները վախենում էին, որ այդ լուրերը բացասական հետևանքներ կթողնեին իրենց և իրենց ժողովրդի վրա։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Այդ առումով ի՞նչ ընտրություն ունեին գաղթականների վրա հարձակումներ կազմակերպողները։
-
Նրանք ի՞նչ պետք է անեին։ Ինչո՞ւ:
-
Կայացնելով այդ սխալ որոշումները, այդ տղամարդիկ իրենց քահանայության պարտականություններին հակառակ գործեցին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 121.36-37 հատվածները և նշեք Տիրոջ նախազգուշացումներն այն քահանայություն կրողներին, ովքեր սխալ են գործում։։
Մտածեք այն մասին, թե դուք ինչ եք անումսխալը գործելուց հետո ։ Արդյո՞ք դուք խոստովանում եք ձեր սխալ արարքը և ընդունում հետևանքները, թե՞ խաբեության միջոցով փորձում եք թաքցնել մեղքը։
Վերջին Օրերի Սրբերից ոմանք ծրագրում և իրագործում են Մաունթ Մեդոուսի ջարդերը
Գաղթականների դեմ հարձակումների մեջ ներգրավված Եկեղեցու անդամները որոշում են թաքցնել իրենց մեղքերը։ Փորձելով կանխել այն լուրերի տարածումը, որ Վերջին Օրերի Սրբերը ներգրավված են եղել կառախմբի վրա իրականացված հարձակումների մեջ, Իսահակ Հայթը, Ջոն Դ․ Լին և Եկեղեցու ու ոստիկանության տեղի այլ ղեկավարները ծրագրեցին բացի փոքր երեխաներից սպանել ողջ մնացած բոլոր գաղթականներին։ Գործի դնելով այդ ծրագիրը, Ջոն Դ․ Լին մոտենում է գաղթականներին և ասում, որ ոստիկանությունը կպաշտպանի նրանց հետագա հարձակումներից և ետ կուղեկցի նրանց դեպի Սեդար Սիթի։ Երբ գաղթականները քայլում էին դեպի Սեդար Սիթի, ոստիկանները շրջվեցին և կրակ բացեցին նրանց վրա։ Որոշ հնդկացիներ դուրս եկան թաքստոցներից և միացան հարձակմանը։ Կառախմբի շուրջ 140 գաղթականներից միայն 17 փոքր երեխաներ փրկվեցին։
Ջարդից երկու օր անց Ջեյմս Հասլամը Նախագահ Յանգի պատասխան նամակով ժամանեց Սեդար Սիթի, որտեղ հրահանգվում էր տեղի ղեկավարներին թույլ տալ, որ կառախումբը խաղաղությամբ հեռանար։ Երբ Հայթը կարդաց Յանգի խոսքերը, նա երեխայի նման արտասվեց և կարողացավ արտաբերել միայն երկու բառ․ «Շա՜տ ուշ է, շա՜տ ուշ է» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։
Վերջին Օրերի Սրբերի որոշ ղեկավարների և հարավային Յուտայի տարածքի որոշ բնակիչների որոշումները հանգեցրին ողբերգական Մաունթ Մեդոուսի ջարդերին։ Ի հակադրություն դրա, Եկեղեցու և տարածաշրջանի ղեկավարներ Սոլթ Լեյք Սիթիում 1858 թվականին կարգավորեցին Միացյալ Նահանգների կառավարության հետ ունեցած հակամարտությունը՝ խաղաղ բանակցությունների և պայմանների քննարկման միջոցով։ Այդ հակամարտության ժամանակ, որը հետագայում կոչվեց Յուտայի պատերազմ, Միացյալ Նահանգների զորքերը և Յուտայի ոստիկանները ներգրավվեցին ագրեսիայի գործողությունների մեջ, այլ ոչ պատերազմի։
Մաունթ Մեդոուսի մասին խոսելիս Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է․ «Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը մենք ընդունում ենք, չի ներում տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասիրտ սպանությունը։ Իսկապես, այն քարոզում է խաղաղություն և ներում։ Այն ինչ արվել է [Մաունթեյն Միդոյում] տարիներ առաջ մեր Եկեղեցու անդամների կողմից, իրենից ներկայացնում է սարսափելի և դատապարտելի շեղում քրիստոնեական ուսմունքներից ու վարքից» (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre)։
Մաունթ Մեդոուսի ջարդերը հանգեցրեցին ոչ միայն 120 զոհերի մահվանը, այլ նաև մեծ տառապանք պատճառեցին փրկված երեխաներին և զոհերի այլ բարեկամներին։ Պայուտ հնդկացիները նույնպես տուժեցին հանցագործության համար անարդարացիորեն մեղադրվելուց; Բացի դրանից, նրանք, «ովքեր իրագործեցին ջարդերը, իրենց մնացած կյանքն անցկացրին մեղքի սարսափելի զգացումի և կրկնվող մղձավանջների մեջ նրա համար ինչ արել ու տեսել էին» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” 20)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.
-
Ամփոփեք այն սխալները, որոնք հանգեցրեցին Մաունթ Մեդոուսի ջարդերին։
-
Մեր մեղքերը թաքցնելու համար ի՞նչ սկզբունք կամ դաս կարող ենք քաղել այս ողբերգությունից։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին․ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ապագայում համոզվեք, որ հետևում եք ձեր ղեկավարների խորհուրդներին և խուսափում եք թաքցնել այն մեղքերը, որը հնարավոր է` կատարեք։ Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ, եթե պատասխանատվություն ստանձնեք ձեր սխալների համար և չփորձեք թաքցնել ձեր մեղքերը։
-
Եթե դուք կանգնել եք սխալների և մեղքերի ճանապարհին, դուք կարող եք խուսափել հետագա տառապանքներից և զղջումից, եթե այժմ շրջվեք դեպի Տերը և ապաշխարեք ձեր մեղքերը։
Քանի որ Վերջին Օրերի Սրբերից ոմանք պատասխանատու էին Մաունթ Մեդոուսի ջարդերի կազմակերպման և իրագործման համար, որոշ մարդիկ թույլ տվեցին, որ այդ իրադարձությունը բացասական կերպով անդրադառնա ողջ Եկեղեցու մասին իրենց կարծիքի վրա։ Նմանատիպ մի բան տեղի ունեցավ Մորմոնի Գրքում, երբ Ալմայի միսիոներ որդին խախտեց մաքրաբարոյության օրենքը, իսկ մյուսները նրա որդու վարքի պատճառով չէին հավատում Ալմայի խոսքերին (տես Ալմա 39․11)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Եկեղեցու որոշ անդամների սխալ արարքները չեն որոշում ավետարանի ճշմարտացիության փաստը։
Կարդացեք Հելամանի 5․12հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք և պահենք մեր վկայությունները, որպեսզի դժվարին ժամանակներում, երբ իմանում ենք, որ Եկեղեցու անդամները չեն կարողացել ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին համաձայն, մեր հավատքը չսասանվի։ Ամփոփեք ձեր սովորածը․
Մեկ սկզբունք, որը կարող ենք սովորել Հելամանի 5․12 հատվածից, այն է, որ մենք կարող ենք զարգացնել ուժեղ վկայություններ, եթե մեր հավատը կառուցենք Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։
Հետևյալ օրինակը ցույց է տալիս այդ սկզբունքը․ «Ջեյմս Սանդերսը այն երեխաներից մեկի ծոռն է, ով փրկվել է ջարդի ժամանակ [և նույնպես Եկեղեցու անդամ է]։ «Ես դեռևս ցավ եմ ապրում, ես դեռևս զայրանում և տխրում եմ, որ ջարդը տեղի է ունեցել»,-ասում է Եղբայր Սանդերսը։ «Բայց ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր արել են դա, պատասխանատու կլինեն Տիրոջ առաջ, և դա ինձ հանգստություն է բերում»։ [Նա] ասել է, որ իմացությունը , որ իր նախնին սպանվել է ջարդի ժամանակ, «չի ազդել իր հավատքի վրա, քանի որ այն հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, ոչ թե Եկեղեցու մարդկանց» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” 21)։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը զորացնել մեզ, երբ մենք հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ Եկեղեցու անդամները չեն ապրում Փրկիչի ուսմունքներին համաձայն։
-
Որո՞նք են այն բաները, որոնք դուք անում եք, որպեսզի կառուցեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։
-
Ի՞նչ կանեք դուք այս շաբաթ, որպեսզի ավելի լավ կառուցեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։ (Կարող եք գրել մեկից ավելի գործեր, որոնք դուք կանեք։)
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես սովորեցի «Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.