Սեմինարիա
Մաս 31. Օր 2, «Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը


Մաս 31. Օր 2

«Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը

Նախաբան

1851թվականին Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և Բրիտանական միսիայի նախագահ Երեց Ֆրանկլին Դ․ Ռիչարդսը հրատարակեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի որոշ հայտնություններ, թարգմանություններ և շարադրանքներ և այդ հավաքածուն կոչեց «Թանկագին Մարգարիտ», որն ավելի ուշ ավելացվեց կանոնիկ աշխատությունների մեջ։ «Թանկագին Մարգարիտը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դավանանքի և վարդապետության բազմաթիվ նշանակալից կետերին առնչվող նյութերի ընտրանի է» («Թանկագին Մարգարիտ» գրքի նախաբան)։ «Թանկագին Մարգարիտ» արտահայտությունը բխում է Հիսուս Քրիստոսի առակներից (տես Մատթեոս ԺԳ․45–46)։ Այդ առակի մեջ վաճառականն իր ողջ ունեցվածքը վաճառում է, որպեսզի գնի թանկարժեք մի մարգարիտ։

«Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը

pearl in oyster shell

Արդյոք գիտե՞ք, թե ինչպես է մարգարիտը ստեղծվում։ Մարգարիտն առաջանում է խեցու ներսում կողմնակի առարկա ընկնելու դեպքում, օրինակ՝ սերմնահատիկ կամ ավազահատիկ։ Խեցին արտադրում է նյութ, որը շրջապատում է այդ հատիկը, որից ի վերջո ձևավորվում է մարգարիտը։ Բնական մարգարիտները հազվագյուտ են և համարվում են թանկարժեք։

Այս դասի ընթացքում դուք կսովորեք մեկ այլ մարգարիտի՝ Թանկագին Մարգարիտ խորագրով մի սուրբ գրության ծագման մասին։ Երբ ուսումնասիրեք, թե ինչպես է այս գիրքը ստեղծվել, փնտրեք մի քանի պատճառներ, թե ինչու է «Թանկագին Մարգարիտն» արժեքավոր մեզ համար։

Կարդացեք «Թանկագին Մարգարիտ» գրքի նախաբանի առաջին պարբերությունը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է պարունակում Թանկագին Մարգարիտը։ Պարբերականներ բառը վերաբերում է թերթերին կամ ամսագրերին՝ հրատարակություններ, որոնք բաժանվում են պարբերաբար, օրինակ՝ օրական, շաբաթական կամ ամսական։

Նախաբանի երկրորդ պարբերությունից մենք իմանում ենք, որ 1851թվականին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ֆրանկլին Դ․ Ռիչարդսը Մարգարե Ջոզեֆ Սմիթի նյութերից կազմում է մի հավաքածու և հրատարակում դրանք, որպես «Թանկագին Մարգարիտ»։ Նախքան նյութերը կդառնան կանոնիկ աշխատությունների մի մասը, Առաջին Նախագահությունը պետք է հաստատի դրանք և Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ դրանք ներկայացնի հաստատման։ 1880 թվականի հոկտեմբեր ամսին, Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ, Եկեղեցին «Թանկագին Մարգարիտն» ընդունեց որպես սուրբ գրություն՝ կանոնիկ աշխատությունների մի մաս։

Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդս

Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդս

Նախաբանի երրորդ պարբերությունից մենք իմանում ենք, որ «Թանկագին Մարգարիտի» առաջին հրատարակությունից հետո գրքի բովանդակությունն ավելացվել կամ հանվել է։ Դրա բովանդակության մի մասն ավելացվել է, իսկ հետո տեղափոխվել «Վարդապետություն և Ուխտեր»։

Կարդացեք նախաբանի մնացած մասը և բացահայտեք «Թանկագին Մարգարիտ» գրքի ներկայիս բովանդակությունը։

Մովսեսի Գիրքը և Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս

Մովսեսի Գիրքը և Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս մասերը Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթ Թարգմանության մասն են կազմում։ Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը՝ «անգլերեն Աստվածաշնչի՝ Հակոբ Թագավորի Տարբերակի վերանայումը կամ թարգմանությունն է, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսեց 1830 թվականի հունիսին։ Նա Աստծո կողմից պատվիրվել էր թարգմանություն կատարել և այն համարում էր որպես մարգարեի` իր կոչման մի մասը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն»; scriptures.lds.org)։ Տերը Մովսեսի գրքի տեքստը հայտնեց Ջոզեֆ Սմիթին, երբ Ջոզեֆ Սմիթը Աստվածաշնչի իր թարգմանության ժամանակ լրացումներ, փոփոխություններ և ջնջումներ կատարեց Ծննդոց բաժնից։ Մովսեսի գիրքը թանկարժեք ճշմարտություններ է պարունակում Երկնային Հոր փրկության ծրագրի վերաբերյալ։

  1. journal iconԱրագ աչքի անցկացրեք Մովսեսի գիրքը և գտեք գոնե մեկ հատված, որը պարունակում է մի այնպիսի ճշմարտություն, որը դուք համարում եք թանկարժեք։ Ձեր ընտրած հատվածը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում և գրեք, թե ինչու է դա նշանակալից ձեզ համար։

Աբրահամի Գիրքը

Մովսեսի գրքի նման Աբրահամի գիրքը վերականգնում է թանկարժեք ճշմարտություններ։ Այն ուսուցանում է նախաերկրային կյանքի մասին և մեծ գիտելիք է տալիս Աբրահամի կյանքի և ծառայության վերաբերյալ և այն ուխտի մասին, որը Տերը կապեց նրա հետ։ Հարստություն է, երբ մեր ձեռքի տակ ունենք Աբրահամի գիրքը և ականատես ենք լինում , թե նա ինչպես է բոլոր ժամանակներում պատվել Աստծուն, և ինչպես է Աստված պատվել նրան։

Հետևյալ տողերում բացատրվում է, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթը ձեռք բերել Աբրահամի գրքի հնագույն գրվածքները․ «1835 թվականի հուլիսի 3-ին Մայքլ Չանդլեր անունով մի մարդ չորս եգիպտական մումիաներ և մի քանի հին եգիպտական պապիրուսի մագաղաթներ է բերում Կիրթլենդ` Օհայո։ Մումիաները և պապիրուսները մի քանի տարի առաջ հայտնաբերվել էին Եգիպտոսում` Անտոնիո Լեբոլո անունով մի մարդու կողմից։ Կիրթլենդը արևելյան Միացյալ Նահանգներում եղած բազմաթիվ կանգառներից մեկն էր, որտեղ Չանդլերի մումիաների ցուցահանդեսը տեղի ունեցավ։ Չանդլերը մումիաները և պապիրուսի մագաղաթները վաճառում էր և Մարգարե Ջոզեֆ Սմիթի հորդորների շնորհիվ Եկեղեցու որոշ անդամներ գումար նվիրաբերեցին դրանք գնելու համար։ 1835 թվականի հուլիսի 5-ի իր հայտարարության ժամանակ Ջոզեֆ Սմիթը` հայտարարելով այդ հնագույն Եգիպտական գրությունների կարևորությունը, նշել է․ «Ես սկսել եմ թարգմանել որոշ տառեր և հիերոգլիֆներ և ի մեծ ուրախություն մեզ պարզել եմ, որ մագաղաթներից մեկը պարունակում է Աբրահամի գրվածքները։ … Իսկապես մենք կարող ենք ասել, որ Տերը սկսում է ցույց տալ խաղաղության և ճշմարտության առատությունը» (History of the Church, 2:236)» (The Pearl of Great Price Student Manual [Church Educational System manual, 2000], 28

Ոմանք զարմանում են, թե ինչպես է Մարգարեն թարգմանել հնագույն գրվածքները։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը երբեք այդ գրանցումները թարգմանելու իր մեթոդը չի պատմել, այլ թարգմանել է այդ գրվածքները Աստծո պարգևով և զորությամբ։ Եկեղեցին, գիտնականները և պատմաբանները շարունակ ձգտում են ավելի լավ հասկանալ այդ գրքի ծագումը։ Ինչպես մյուս բոլոր սուրբ գրությունների դեպքում, Աբրահամի գրքի գրվածքների ճշմարտացիության վկայությունը կայանում է գիրքն աղոթքով ուսումնասիրելու մեջ։ Լրացուցիչ տեղեկության համար բացեք LDS.org, ընտրեք Ավետարանի թեմաներ և որոնեք Աբրահամի գիրքը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հոգևոր ապացույց ձեռք բերենք Աբրահամի գրքի ճշմարտացիության վերաբերյալ։

Հետևյալ կետերը Աբրահամի գրքի ի հայտ գալու վերաբերյալ հնարավոր հարցերի և դրանց պատասխանների ցանկն է․

Հարց․ Ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթն ասել, որ ինքը թարգմանել է Աբրահամի գրվածքները, չնայած նրան, որ ձեռագրերը չեն պատկանում Աբրահամի ժամանակներին։

Պատասխան․ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Աբրահամի գիրքը «հնագույն գրանցումների թարգմանություն է, որոնք Եգիպտոսի գետնադամբարաններից ընկել են մեր ձեռքը՝ միտում ունենալով լինելու Աբրահամի գրվածքները, երբ նա գտնվել է Եգիպտոսում» (Times and Seasons, Mar. 1, 1842, 704)։

fragment of papyrus

Վերատպում 1 պապիրուսից մեկ հատված

1966 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատկանող պապիրուսների 11 հատվածներ հայտնաբերվել են Նյու Յորք Սիթիի Արվեստների մետրոպոլիտենի թանգարանում։ Այս պապիրուսներն իրական Եգիպտական ձեռագրեր են, սակայն չեն թվագրվում Աբրահամի ժամանակներին, ոչ էլ դրանք գրված են Աբրահամի ձեռքով։ Կարևոր է հասկանալ, որ միայն մի քանի հատվածներ, ոչ թե լրիվ պապիրուսներն են Ջոզեֆ Սմիթի ձեռքն ընկել։ Հնարավոր է, որ Աբրահամի գիրքը թարգմանվել է այն պապիրուսներից, որոնք չեն վերականգնվել։ Հավանաբար այդ կորած պապիրուսները պարունակել են Աբրահամի ձեռագրերի օրինակները։

Ներկայումս մենք պարզապես չգիտենք այն կապը, որը գոյություն է ունեցել Աբրահամի գրքի և Ջոզեֆ Սմիթի ունեցած պապիրուսների միջև։ Կան տարբեր տեսություններ, որոնք ներկայացնում են , թե ինչպես է մարգարեն թարգմանել այդ գրվածքները, բայց մենք պարզապես չգիտենք մանրամասները։ Սակայն մենք գիտենք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն Աբրահամի գիրքը թարգմանեց Աստծո պարգևով և զորությամբ։

Հարց․ Ի՞նչ է արել Ջոզեֆ Սմիթն իր թարգմանության հետ։

Պատասխան․ «Աբրահամի գիրքն ի սկզբանե` 1842թվականի մարտի 1-ից սկսած, Նավուում` Իլինոյս, հրատարակվել է մաս-մաս Times and Seasons, Եկեղեցու պարբերականում (տես «Թանկագին Մարգարիտի» նախաբանը)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել էր, որ ավելի ուշ նա Աբրահամի գրքից կհրատարակի ավելի շատ նյութեր, սակայն նա նահատակվեց` նախքան կհասցներ դա անել ։ Ինչ վերաբերում է հետագայում արված թարգմանության երկարությանը, Օլիվեր Քաուդերին մի անգամ ասել է, որ «հատորներ» անհրաժեշտ կլինեին դրանք ընդգրկելու համար (տես Messenger and Advocate, Dec. 1835, 236)։

Բացի հիերոգլիֆներով գրված տեքստից, ձեռագրերը պարունակում էին նաև Եգիպտական նկարներ։ 1842 թվականի փետրվարի 23-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Ռուբեն Հեդլոքին, ով փայտի վրա փորագրող վարպետ էր և Եկեղեցու անդամ, որ նա այդ պատկերներից երեքը փորագրեր փայտի վրա, որպեսզի իրենք կարողանան տպագրել դրանք։ Հեդլոքը փորագրություններն ավարտեց մեկ շաբաթվա ընթացքում և Ջոզեֆ Սմիթը տպագրեց պատճեները (վերատպություն) Աբրահամի գրքի հետ միասին։ Պատկերների մասին Ջոզեֆ Սմիթի բացատրություններն ուղեկցում են վերատպությունը» (The Pearl of Great Price Student Manual, 28–29

facsimiles 1, 2, and 3

Փորագրությունները պատրաստվել էին, որպեսզի Աբրահամի գրքի վերատպումները հրատարակվեին

Հարց․ Ի՞նչ պատահեց մումիաների և պապիրուսների հետ։

Պատասխան․ «Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո չորս մումիաները և պապիրուսները դարձան Ջոզեֆի այրի մոր՝ Լյուսի Մաք Սմիթի, սեփականությունը»: 1856 թվականին Լյուսի Մաք Սմիթի մահից հետո Մարգարեի կինը՝ Էմմա Սմիթը, հավաքածուն վաճառեց Պր․ Ա․ Քոմբս անունով մի մարդու։ Մի քանի տեսակետներ են առաջ քաշվել այն մասին, թե ինչ է հետագայում պատահել մումիաների և պապիրուսների հետ։ Պարզվում է, որ մումիաներից առնվազն երկուսն այրվել են 1871թվականի Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ (տես B. H. Roberts, New Witnesses for God, 3 vols. [1909–11], 2:380–382)։

«1966 թվականի վաղ գարնանը Դր․ Ազիզ Ս․ Աթիյան` Յուտայի Համալսարանի մի պրոֆեսոր, Նյու Յորք Սիթիի Արվեստների մետրոպոլիտենի թանգարանում հետազոտություն կատարելուց հայտնաբերեց Աբրահամի գրքի պապիրուսների մի քանի կտորներ։ Այդ կտորները 1967թվականի նոյեմբերի 27-ին թանգարանի տնօրենի կողմից ներկայացվեցին Եկեղեցուն։ Մյուս մումիաների և պապիրուսների կտորների գտնվելու վայրը ներկայումս անհայտ է (տես H. Donl Peterson, “Some Joseph Smith Papyri Rediscovered (1967)” in Studies in Scripture, Volume Two, 183–85)» (The Pearl of Great Price Student Manual, 29

Բացի արժեքավոր վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելուց, «Թանկագին Մարգարիտ» գիրքն ապացուցում է, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչ առումներով է «Թանկագին Մարգարիտը» հանդիսանում Ջոզեֆ Սմիթի մարգարե լինելու կոչման ապացույցը։

Հավատո Հանգանակ

1842 թվականի մարտի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը նամակով պատասխանեց Ջոն Վենտվորտին, ով լրագրի խմբագիր էր և բացատրեց Եկեղեցու հավատալիքների և պատմության մասին։ Սովորաբար այն հայտնի է որպես Վենտվորտյան նամակ։ Այդ նամակի մեջ Ջոզեֆը հայտարարեց ավետարանի 13 հիմնարար սկզբունքները։ Այդ հավատալիքներն ընդգրկվել են «Թանկագին Մարգարիտում»` որպես Հավատո Հանգանակ։ Չնայած այն բանին, որ դրանք մեր բոլոր հավատալիքների հայտարարությունները չեն, դրանք վարդապետությունների և սկզբունքների կարևոր շարք են։

Թանկագին Մարգարիտում գտեք և կարդացեք Հավատո Հանգանակը։

  1. journal iconԸնտրեք երկու Հավատո Հանգանակ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում յուրաքանչյուրի համար լրացրեք հետևյալ վարժությունը․

    1. Ձեր իսկ բառերով գրեք այն վարդապետությունը կամ սկզբունքը, որը Հավատո հանգանակն ուսուցանում է։

    2. Գտեք սուրբ գրության մի հատված, որը հաստատում կամ բացատրում է հավատո հանգանակի վարդապետությունը կամ սկզբունքը։ Գրեք մտքեր, որոնք այդ հատվածն ավելացնում է այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությանը։

    3. Նշեք մի ուղի, որով այդ հավատո հանգանակի հասկացողությունը և հավատքը դրա հանդեպ կարող է օրհնություններ բերել մարդու կյանք։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերին ասում է, թե ինչպես կարող է Հավատո Հանգանակի մասին գիտելիքը հատկապես օգտակար լինել Եկեղեցու անդամների համար.

Elder L. Tom Perry

«Ես եկել եմ այն եզրահանգման, որ եթե ես ուսումնասիրեմ յուրաքանչյուր Հավատո Հանգանակի բովանդակությունը, ես կկարողանամ բացատրել և հաստատել ավետարանի բոլոր այն սկզբունքները, որոնք ես հնարավորություն կունենամ մեկնաբանել մեկին, ով փնտրում է վերականգնված ճշմարտությունը։

Ինչպիսի մեծ օրհնություն կլինի, եթե Եկեղեցու յուրաքանչյուր անդամ անգիր հիշի Հավատո Հանգանակը և տեղյակ լինի նրանում պարունակվող սկզբունքներին։ Մենք ավելի լավ պատրաստված կլինենք ավետարանով կիսվելու ուրիշների հետ։

Հավատո Հանգանակը գիտնականների խմբի աշխատանքը չէ, այլ գրվել է եզակի, ոգեշնչված մարդու կողմից, ով հասկանալիորեն և հակիրճ ձևով թելադրել է Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական վարդապետությունները։ Դրանք իրենց մեջ պարունակում են մեր կրոնի սկզբունքների անմիջական և պարզ նախադասություններ և ամուր ապացույց են հանդիսանում այն աստվածային ոգեշնչման, որոնք տրվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին» (“The Articles of Faith,” Ensign, May 1998, 23–24)։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող են սկզբունքների անմիջական և պարզ նախադասություններն օգտակար լինել ավետարանի ուսուցանման և բացատրման համար։

    2. Գրեք մի փորձառության մասին, երբ Հավատո Հանգանակը կամ դրանում պարունակվող ճշմարտություններն օգնել են ձեզ բացատրել ավետարանն ինչ-որ մեկին։ Եթե այդպիսի փորձառություն չեք ունեցել, ապա թվեք հնարավոր հարցերը, որոնք ուրիշները կարող են տալ մեր կրոնի մասին, և որոնց կարելի է պատասխանել Հավատո Հանգանակի օգնությամբ։

Կարող եք նպատակ դնել` սովորել և անգիր հիշել Հավատո Հանգանակը։ Այդ անելով, դուք ավելի լավ կկարողանաք բացատրել ավետարանի սկզբունքները։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Թանկագին Մարգարիտ» գրքի ստեղծումը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.