Սեմինարիա
Մաս 2. Օր 4, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.55-65


Մաս 2. Օր 4

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.55-65

Նախաբան

Չորս տարի հրեշտակ Մորոնիից հրահանգներ ստանալուց հետո ոսկե թիթեղները վստահվեցին Ջոզեֆ Սմիթին, և նա սկսեց թարգմանել Մորմոնի Գիրքը: Մարտին Հարրիսին թույլ տրվեց ցույց տալ թիթեղներից արտատպած որոշ գրեր և դրանց թարգմանությունները գիտնականներին Նյու Յորքում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը լրջորեն ընդունեց թիթեղների հանդեպ իր պարտավորությունը:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.55-58

Ջոզեֆը նշանակալից իրադարձությունների հանդիպեց վաղ չափահասության տարիքում

Խորհեք նշանակալից իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ձեր ճանաչած դեռահասների կյանքում: (Սրանք կարող են ներառել հայրապետական օրհնությունները, աշխատանքները, կրթությունը, ընտանեկան իրավիճակի փոփոխությունը կամ նույնիսկ սիրած էակների մահը:) Ի՞նչ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել ձեր կյանքում վերջին մի քանի տարիների ընթացքում: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այդ իրադարձությունն ազդել ձեր բնավորության գծերի և ձեր ապագայի վրա:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.55-58, և գտեք Ջոզեֆ Սմիթի կյանքի կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան նրա կյանքում Մորոնի հրեշտակից ոսկե թիթեղները ստանալուց առաջ:

Կարևոր է իմանալը, որ այս ժամանակահատվածում մահացավ Ջոզեֆի ավագ եղբայր Ալվինը: Այս իրադարձությունն իր ազդեցությունն ունեցավ ապագա իրադարձությունների վրա, որոնց մասին դուք կսովորեք այս տարի ավելի ուշ (տես ՎևՈՒ 137.1-6):

Այս ժամանակահատվածի մեկ այլ կարևոր իրադարձություն է նրա ամուսնությունը Էմմա Հեյլի հետ: Մարգարեի մայրը` Լյուսի Մակ Սմիթը, Էմմայի հետ իր որդու ամուսնության մասին նշել է. «Մենք շատ ուրախ էինք նրա կատարած ընտրության համար և ոչ միայն համաձայնվեցինք, որ նա ամուսնանա նրա հետ, այլ խնդրեցինք, որ նրան իր հետ տուն բերի և ապրեն մեզ հետ» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 93):

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.59-62

Ջոզեֆը ստանում է թիթեղները և սկսում է թարգմանել

Պատկերացրեք, որ ձեր հայրը վստահել է ձեզ Մորմոնի Գրքի առաջին հրատարակության օրինակը (որն արժե մոտավորապես $180000 այսօրվա արժույթով): Ինչպե՞ս դուք կվարվեիք այդ գրքի հետ, եթե հասկանայիք դրա դրամական արժեքը: Ի՞նչպես կվարվեիք դրա հետ, եթե բացահայտեիք, որ դա Մորմոնի Գրքի բնօրինակի վերջին օրինակն է:

Ջոզեֆ Սմիթին վստահվել էր մի շատ կարևոր բան: Խորհեք, թե ինչ կարող եք սովորել նրա օրինակից, երբ ուսումնասիրեք նրա խոսքերը: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.59, և փնտրեք կարևոր առարկաները, որոնք Մորոնի հրեշտակը հանձնեց Ջոզեֆ Սմիթն (խորհեք ձեր սուրբ գրություններում այս առարկաները նշելու մասին):

Ի՞նչ պարտավորությու ստանձնեց Ջոզեֆը այս առարկաների համար: Լրացրեք հետևյալ սկզբունքը, հենվելով Ջոզեֆին տրված Մորոնիի խոստման վրա, ինչպես գրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.59. Երբ ես պարտավորություն ստանձնեմ և պահպանեմ այն, ինչ Տերն է տվել ինձ, Նա կ :

Ահա մի տարբերակ, թե ինչպես կարող եք լրացնել սկզբունքը. «կպաշտմանի և կօգնի ինձ»:

Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.60, և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Ջոզեֆ Սմիթը վերցրեց ոսկե թիթեղները: Կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերը կատարեց Իր խոստումը, մինչ Ջոզեֆը հավատարիմ էր պարտավորությանը, որը տրվել էր նրան:

Մորոնիից թիթեղները ստանալուց հետո նա նախ թաքցրեց դրանք քայքայված կեչում, որը գտնվում էր իր տնից երեք մղոն հեռավորության վրա: Որպեսզի հասկանաք, թե ինչպես Տերը պաշտպանեց և օգնեց Ջոզեֆ Սմիթին, մինչ նա օգտագործում էր իր ողջ զորությունը ոսկե թիթեղների հանդեպ իր պարտավորությունը կատարելու համար, կարդացեք Ջոզեֆ Սմիթի մոր հետևյալ նկարագրությունն այն մասին, թե ինչ պատահեց Կումոր բլրում Մորոնիից թիթեղները ստանալուց հետո կարճ ժամանակ անց:

Լյուսի Մակ Սմիթ

«Ջոզեֆը, գալով այնտեղ, վերցրեց դրանք իրենց սրբազան տեղից և, փաթաթելով իր հագուստի մեջ, դրեց իր թևի տակ և բռնեց տան ճանապարհը:

Ճնապարհի մի փոքր մասն անցնելու հետո նա մտածեց, որ ավելի ապահով կլիներ, որ դուրս գար ճանապարհից և անտառի միջով գնար: Ճանապարհից դուրս գալուց հետո որոշակի տարածություն անցնելով նա հասավ մի մեծ ոլորանի, և երբ նա փորձում էր ցատկել գերանի վրայով, մի տղամարդ հայտնվեց նրա հետևում և մի ծանր հարված հասցրեց նրան ատրճանակով: Ջոզեֆը շրջվեց և հարվածելով ցած գցեց նրան, ապա, հավաքելով իր ողջ ուժերը, առաջ վազեց: Անցնելով գրեթե կես մղոն, նա կրկին նույն ձևով հարձակման ենթարկվեց. նա էլ նույն ձևով ցած գցեց այս մարդուն, ինչպես նախորդին, և կրկին վազեց. և նախքան նա տուն կհասներ, երրորդ անգամ նրա վրա հարձակում գործեցին: Երրորդ անգամ պաշտպանվելու ժամանակ նա վնասել էր իր բթամատը, որը, սակայն, նա չէր նկատել, մինչև մոտեցել էր տանը, հենվել էր ցանկապատին, որ վերականգներ շնչառությունը: Հենց որ նա կարողացավ ոտքի կանգնել, մտավ տուն: Նա դեռևս չէր կարողանում խոսել, քանի որ վախեցած էր և վազելուց շատ հոգնած» (History of Joseph Smith by His Mother, 108):

Չնայած, որ ոսկե թիթեղները պաշտպանելը Ջոզեֆ Սմիթի համար երբեք հեշտ չի եղել, ուշադրություն դարձրեք, թե ինչպես Աստված օրհնեց և ուժ պարգևեց նրան, որպեսզի կարողանար կատարել իր պարտականությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը որոշակի խորհուրդներ է տվել սրբազան վստահության մասին, որը Տերը տալիս է ձեզ.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Իմաստուն վարվեք այն ամենի հետ, ինչ Տերը տալիս է ձեզ: Դա վստահություն է:

Ձեր կյանքը անհոգության մեջ անցկացնելու փոխարեն, թող որ ձեր կյանքում մշտապես նկատվի հնազանդության աճ: Հուսով եմ, որ դուք կմտածեք և կզգաք և կհագնվեք և կգործեք այնպիսի եղանակներով, որ ակնածանք և հարգանք կցուցաբերեք սուրբ բաների, սուրբ վայրերի և սուրբ իրադարձությունների նկատմամբ» (“A Sense of the Sacred,” New Era, June 2006, 31)։

Մտածեք որոշ սուրբ բաների օրինակների մասին, որոնք Երկնային Հայրը վստահել է ձեզ, ինչպես օրինակ մեր մարմինների հանդեպ հարգալից լինելու, մկրտության և տաճարային ուխտերի, քահանայության իշխանության և պարտականությունների, Եկեղեցու կոչումների, մեր մտքերը և հոգիները սնուցելու, ընտանեկան պարտավորությունների և հարաբերությունների և ավետարանով կիսվելու հորդորի մասին: Գնահատեք, թե արդյոք դուք այժմ անհոգ եք, թե պարտավորված եք ձեզ զգում այն բաների համար, որոնք վստահված են ձեզ: Խորհեք, թե ինչ օրհնություններ դուք կարող եք ստանալ, երբ դուք ձգտեք ավելի մեծ հոգատարությամբ վերաբերվել ձեզ վստահված բոլոր սրբազան բաների հանդեպ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որոշ սուրբ բաների մասին, որոնք դուք զգում եք, որ վստահվել են ձեզ, և օրհնությունների մասին, որոնք կարող են տրվել ձեզ, եթե դուք հոգատարություն ցուցաբերեք ձեզ վստահված բաների հանդեպ:

Որպեսզի տեսնեք, թե ինչպես է Տերը շարունակ օրհնել Ջոզեֆ և Էմմա Սմիթներին իրենց հավատարմության համար, կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.61-62: Ի՞նչ միջոցներով օրհնեց Տերը Մարգարեին և նրա կնոջը այս ժամանակահատվածում:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65

Մարտին Հարրիսը թիթեղների գրերը ներկայացնում է գիտնականներին Նյու Յորքում:

Պատկերացրեք, որ ձեզ թույլ էր տրվել արտատպել ոսկե թիթեղներից մի քանի գրեր: Ի՞նչ կանեիք դուք արտատպած էջերը: Ի՞նչ կանեիք դուք, եթե ցանկանայիք ապացուցել ձեր ընկերոջը, որ ոսկե թիթեղներն իսկապես հնադարյան ծագում ունեին, ճիշտ ինչպես դուք էիք ասել նրանց այդ մասին:

գրեր ոսկե թիթեղներից

Նախորդ նկարը գրերի օրինակ է, որոնք գրվել էին ոսկե թիթեղների վրա: 1827թ. Ջոզեֆ Սմիթը թերթիկների վրա արտատպեց որոշ գրեր: Մարտին Հարրիսը հարցրեց, թե արդյոք նա կարող էր ցույց տալ գրերը գիտնականների, ովքեր որոշ գիտելիքներ ունեին հնադարյան լեզուների և քաղաքակրթությունների մասին: Մարտինը միգուցե այնպիսի զգացողություն էր ունեցել, որ գրերի վերաբերյալ գիտնականի հավաստագրումը կօգներ իր կնոջը, ով հավանություն չէր տալիս այն բանին, որ Մարտինն օգնում էր Ջոզեֆ Սմիթին թարգմանության գործընթացում: Մարտին Հարրիսը միգուցե նաև հույս է ունեցել, որ գրերի իսկության մասին հավաստագիրը կարող էր օգնել նրան գումար հայթայթել Մորմոնի Գրքի տպագրման համար: Մենք չգիտենք, թե արդյոք այստեղ պատկերված օրինակն այն նույնն է, որը Մարտին Հարրիսը ներկայացնել էր գիտնականներին, քանի որ կատարվել էին գրերի մի քանի արտատպումներ:

  1. journal iconՀետևյալ աղյուսակն արտատպեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65

    Եսայիա ԻԹ.10-12

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65 պատմում է Մարտին Հարրիսի և գիտնականների հանդիպման մասին: Այս իրադարձության մասին մարգարեացել էր հնադարյան մարգարե Եսայիան: Կարդացեք սուրբ գրության այդ հատվածը, ապա կարդացեք Եսայիա ԻԹ.10-12: (Օգտակար կլինի նաև Եսայիա ԻԹ գլխի ենթատեքստը կարդալը:) Երբ դուք կարդաք այս հատվածները, ասվածն ամփոփեք ձեր աղյուսակի համապատասխան սյունակում: Երբ դուք լրացնեք աղյուսակի երկու կողմերը, փնտրեք նմանություններ մարտին Հարրիսի պատմության և Եսայիայի մարգարեության միջև և ձեր գտածը գրի առեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Ջոզեֆ Սմիթը և Մարտին Հարրիսը

Ի՞նչ ճշմարտություն է Եսայիայի մարգարեությունը և գրերը գիտնականներին ցույց տալու մարտին Հարրիսի պատմությունը սովորեցնում մեզ Աստծո` բաների մասին նախապես իմանալու և Տիրոջ ծառաների մարգարեությունների մասին:

Դուք կարող եք ճշմարտության մասին հետևյալ նախադասությունը գրել ձեր սուրբ գրություններում Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65-ի այս պատմության կողքին. Տիրոջ ծառաների մարգարեությունները կիրականանան: Կարո՞ղ եք դուք մտաբերել սերտման սուրբ գրության մի հատված, որն ուսուցանում է այս նույն ճշմարտությունը:

Ահա երկու սերտման սուրբ գրության հատվածներ, որոնք ուսուցանում են, որ Տիրոջ ծառաների մարգարեությունները կիրականանան. Վարդապետություն և Ուխտեր 1.37-38 և Ամովս Գ.7: Դուք կարող եք գրել այս հղումները ձեր սուրբ գրություններում Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.65 կողքին:

Երբ Մարտին Հարրիսը ցույց տվեց գրերը պրոֆեսոր Չարլզ Անտոնին և դոկտոր Միտչելին, նա վերադարձավ Պալմիրա ավելի մեծ վճռականությամբ` աջակցելու Մորմոնի Գրքի հրատարակմանը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություններ, ամփոփելով այն, ինչ սվորել եք այսօրվա դասի ընթացքում և թե ինչու է այն կարևոր ձեզ համար: Խորհեք ձեր գրածը ձեր ընտանիքի կամ ընկերոջ հետ կիսելու մասին:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.55-65 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.