Սեմինարիա
Մաս 7. Օր 3. Վարդապետություն և Ուխտեր 28


Մաս 7. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 28

Նախաբան

1830 թվականի ապրիլ և սեպտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակամիջոցում որոշ Եկեղեցու անդամներ սխալ էին հասկացել այն սկզբունքները, որոնք կառավարում էին հայտնությունը Եկեղեցում: Այս թյուրըմբռնումները մարտահրավերներ առաջացրեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար: Հայտնության մեջ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնում, Տերը հայտնեց ճշմարտություններ, որոնք լուծումներ էին տալիս այս մարտահրավերներին:

Վարդապետություն և Ուխտեր 28․1–7

Տերը բացատրում է, որ Իր Եկեղեցին կառավարելու համար հայտնություն է տրվում Իր նշանակած մարգարեի միջոցով:

Կան բազմաթիվ օրինակներ աշխարհում բաների վերաբերյսլ, որոնք պարզապես նմանությունն են այն բաների, որոնք իսկական են, իրական և ավելի լավ: Ե՞րբ կարող է վնասակար լինել սխալվել՝ նմանակումը համարելով ինչ-որ իրական մի բան:

Հոգևոր նմանակումները նշանակալի վտանգ են ներկայացնում: Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դալլին Հ. Օուքսը նախազգուշացրել է. «Դևը ստերի հայրն է և նա մշտապես փափագում է խափանել Աստծո գործը իր հմուտ նմանակումներով» («Հաղորդակցության երկու ուղիներ»Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 84):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի ներածությունը: Երբ կարդաք, փնտրեք մի նմանակում, որը սատանան օգտագործում էր՝ խաբելու Եկեղեցու որոշ վաղ անդամների: Գուցե կամենաք նշել ինչ կգտնեք:

Ինչ-որ քարի միջոցով Հայրամ Փեյջի հայտնություն ստանալու պնդումների թվացող նմանությունների պատճառով և այն ձևի, որ նրանք կարծում էին Աստված հայտնում է ճշմարտությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Եկեղեցու անդամները, ներառյալ Օլիվեր Քաուդերին, հավանական է, հավատում էին կեղծ հայտնություններին, որոնք սատանան տվել էր Հայրամ Փեյջին: Երբ ուսումնասիրեք Օլվեր Քաուդերիին ուղղված Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնում, փնտրեք կարևոր ճշմարտություններ, որոնք կարող են կանխել ձեզ սատանայի նմանակումներով և կեղծիքներով շեղվելուց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.1–5: Մի կարևոր ճշմարտություն, որ մենք սովորում ենք այն է, որ Մարգարեն միակ անձն է, որը կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար: Գուցե դուք կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում այս հատվածների կողքին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն իմանալն օգնել Եկեղեցու անդամներին խուսափել խաբվելուց:

    2. Որո՞նք էին տարբերությունները որպես Եկեղեցու երկրորդ երեց՝ Օլիվեր Քաուդերիի պարտականությունների և որպես Եկեղեցու Նախագահ՝ Ջոզեֆ Սմիթի պարտականությունների միջև:

Տիրոջ հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 28­ում տալուց ոչ շատ առաջ, պատահել էր մի բան, որը ցույց է տալիս, թե ինչպես Օլիվեր Քաուդերին դեռ լիովին չէր հասկանում Եկեղեցում պարտականությունների միջև տարբերությունները և Ջոզեֆ Սմիթի դերը որպես մարգարե և Եկեղեցու Նախագահ:

Հարմոնիում, Պենսիլվանիա ապրելիս Ջոզեֆ Սմիթը ստացավ մի նամակ Օլիվեր Քաուդերիից, ով Ֆայեթում էր, Նյու Յորք: Մարգարեն արձանագրել է.

Նկար
Brother Joseph

«Նա գրել էր ինձ տեղեկացնելու, որ նա հայտնաբերել էր մի սխալ պատվիրաններից մեկում [այն հայտնության մեջ, որը գտնվում է բաժին 20­ում Վարդապետություն և Ուխտերի], և ավելացրել էր.«Ես պատվիրում եմ քեզ Աստծո անունով ջնջել այդ բառերը, որպեսզի կեղծ քահանայություն չլինի մեր մեջ»:

Ես անմիջապես պատասխան գրեցի նրան, որում նրան հարցրեցի, թե ինչ իշխանությամբ է նա իր վրա վերցնում ինձ պատվիրելը՝ փոխել կամ ջնջել, ավելացնել կամ պակասեցնել Ամենազոր Աստծո հայտնությունից կամ պատվիրանից:

Մի քանի օր հետո ես այցելեցի նրան և Պր. Ուիթմերի ընտանիքին, երբ գտա, որ ընտանիքը համամիտ է այդ խոսքերին … և ինձանից մեծ ջանք ու հաստատակամություն պահանջվեց, որպեսզի համոզեմ նրանցից յուրաքանչյուրին՝ հանգստությամբ տրամաբանել այդ թեմայի շուրջ: Այնուամենայնիվ, … ի վերջո , … ես հաջողության հասա ՝ համոզելով ոչ միայն Ուիթմերի ընտանիքին, այլ նաև Օլիվեր Քաուդերիին՝ ընդունելու, որ նրանք սխալ էին եղել» (in History of the Church, 1:105):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.6–7 և գտեք Օլիվեր Քաուդերիին Տիրոջ ուղղորդումը: Հատված 6­ն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում անհատ անդամները չեն ստանում հայտնություն ուղղորդելու որևէ մեկին, ով նախագահում է իրենց վրա:

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Աստծո համակարգին հակառակ է այն, որ Եկեղեցու որևէ անդամ կամ ոչ անդամ հրահանգներ ստանա նրանց համար, ովքեր իրենցից բարձր իշխանություն ունեն, հետևաբար դուք կնկատեք, որ պատշաճ չէ դրանց ուշք դարձնելը, բայց եթե որևէ մարդ տեսիլք կամ այցելություն է ունենում երկնային սուրհանդակի կողմից, դա պետք է որ իր անձնական օգտի և հրահանգի համար լինի: Քանի որ Եկեղեցու հիմնարար սկզբունքները, կառավարությունը և վարդապետությունը պարփակված են արքայության բանալիներով» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 197–98):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է Եկեղեցում հայտնություն ստանալու կառավարման սկզբունքները հասկանալը և դրանց հետևելն օգնել մեզ աջակցել և հաստատել մեր Եկեղեցու առաջնորդներին:

Վարդապետություն և Ուխտեր 28․8–10

Տերը կանչում է Օլիվեր Քաուդերիին՝ քարոզելու ավետարանը Լամանացիներին:

Նայեք ստորև թվարկված դերերին և կոչումներին և շրջանակի մեջ առեք նրանց, ովքեր ձեր կարծիքով որպես անձնավորություն իրավունք ունեն ստանալու հայտնություն՝ օգնելու նրանց իրենց պարտականություններում:

Ծնող

Բարձրագույն Իշխանավոր

Տնային կամ այցելող ուսուցիչ

Եպիսկոպոս կամ ճյուղի նախագահի

Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ

Միսիոներ

Համաստեղություն դասարանի կամ ուսուցիչների քվորումի նախագահ

Սփոփող Միության նախագահ

Մենք կարող ենք իմանալ, ով իրավունք ունի հայտնություն ստանալ օգնելու նրանց իրենց պարտականություններում նրանից, ինչ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին Վարդապետություն և Ուխտեր 28.8–10 հատվածներում: Կարդացեք այդ հատվածները, և նշեք, թե Տերն Օլիվերին ինչ կանչեց անել:

Մորմոնի Գրքում Լամանացիներ բառը վերաբերում է հատուկ խմբի մարդկանց, որոնցից ոմանք Լամանի՝ Լեքիի ավագ որդու հետնորդներն էին: Լամանացիներ բառը Վարդապետություն և Ուխտեր 28.8 հատվածում վերաբերում է բնիկ ամերիկացիներին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների արևմտյան սահմանի մոտ, որոցից ոմանք գուցե Մորմոնի Գրքի ժողովրդի հետնորդներն են:

Նշեք խոստումն ու խորհուրդը, որը Տերը տվեց Օլիվեր Քաուդերիին Վարդապետություն և Ուխտեր 28.8 հատվածում, որը կօգնի մեզ իմանալ, թե ով իրավունք ունի հայտնություն ստանալ՝ օգնելու նրանց իրենց պարտականություններում:

Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, որ նա հայտնություն կստանա, որը կօգնի նրան իր միսիոներական աշխատանքներում: Վարդապետություն և Ուխտեր 28.8 հատվածն օգնում է հասկանալ, որ մենք կարող ենք ստանալ հայտնություն մեր իսկ օգտի համար և օգնելու մեզ այն կոչումներում և հանձնարարություններում, որոնք մեզ տրվել են:

Դուք կարող էիք շրջանակի մեջ առնել դերերից կամ կոչումներից յուրաքանչյուրը, որոնք թվարկված են այս բաժնի սկզբում, որովհետև այդ անձնավորություններից յուրաքանչյուրը իրավունք ունի հայտնություն ստանալ իրենց վերաբերող պարտականություններում: Ձեր կարծիքով՝ ում համար օգտակար կլինի, որ այս անձնավորությունները հայտնություն ստանան: Ինչպե՞ս կարող է իրենց պատասխանատվության ներքո եղած մարդկանց համար հայտնություն ստանալն օգնել իրենց:

Մտածեք այն մասին, թե հայտնությունը ինչպես կարող է օգնել ձեզ ձեր անձնական կյանքում կամ Եկեղեցու կոչումում կամ հանձնարարությունում:

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը նախազգուշացրել է, որ անձնական հայտնությունը չի որակավորում մարդուն ստանալ հայտնություն ուղղորդելու որևէ մեկին, ով նախագահում է իր վրա և խորհուրդ է տվել անձնական հայտնության մասին:

Նկար
President Boyd K. Packer

«Հայտնությունը Եկեղեցում գալիս է կանոնակարգված ձևով: Մեզ անձնական հայտնությունների իրավունք է տրված: Այնուամենայնիվ, մինչև մենք ի սպաս չդրվենք որևէ նախագահող պաշտոնում, մենք չենք ստանա հայտնություններ ուրիշների վերաբերյալ, թե նրանք ինչ պիտի անեն:

Հայտնությունը Եկեղեցում գալիս է նրանց, ովքեր պատշաճ ձևով կանչվել են, հաստատվել, կարգվել կամ ի սպաս դրվել:

«Անսովոր հոգևոր փորձառությունը չպետք է համարվի որպես անձնական կոչ ուղղորդելու մյուսներին: Իմ համոզմունքն է, որ հատուկ, սրբազան բնույթի փորձառություններն անձնական են և պետք է պահվեն մեր մեջ:

Քիչ բաներ կան, որ այդքան արդյունավետ խանգարում են հայտնության ուղիներին, ինչպես նրանք, ովքեր մոլորվում են և մտածում, որ իրենք ընտրված են հրահանգելու ուրիշներին, երբ նրանք ընտրված չեն» (“Revelation in a Changing World,” Ensign, Nov. 1989, 14–15):

Վարդապետություն և Ուխտեր 28․11–16

Տերը կարգադրում է Օլիվեր Քաուդերիին ուղղել Հայրամ Փեյջին և օգնել կարգի բերել Եկեղեցին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28բաժնի գլխագիրը: Ապա կարդացեք Տիրոջ հրահանգները Օլիվեր Քաուդերիին Վարդապետություն և Ուխտեր 28.11–14 հատվածներում: Ի՞նչ կարգադրվեց Օլիվերին անել՝ օգնելու խնդիրը լուծել Հայրամ Փեյջի հետ:

Վարդապետություն և Ուխտեր 28.11–14 հատվածներից մենք սովորում ենք, որ Եկեղեցու առաջնորդները պատասխանատվություն ունեն ուղղելու նրանց, ովքեր շեղում են ուրիշներին: Ուշադրություն դարձրեք «դու պետք է վերցնես քո եղբորը՝ Հայրամ Փեյջին, միայն քո և իր միջև» (ՎևՈւ 28.11): Սա ուսուցանում է, որ ուղղումը պետք է արվի առանձին և զգուշորեն:

Վարդապետություն և Ուխտեր 28.13 հատվածը ևս ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում, բոլոր բաները պետք է արվեն կարգով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.15–16 սովորելու Տիրոջ եզրափակիչ խորհուրդը Օլիվեր Քաուդերիին: Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի հայտնությունը ստանալուց ոչ շատ անց գումարվեց մի համաժողով: Ջոզեֆ Սմիթը գրեց. «Քննարկվեց հիշատակված քարի թեման, և երկար քննությունից հետո Եղբայր [Հայրամ] Փեյջը, ինչպես նաև ողջ Եկեղեցին, որը ներկա էր, հրաժարվեց նշված քարից և դրա հետ կապված բոլոր բաներից՝ բոլորը զգալով բավարարված և երջանիկ» (in History of the Church, 1:115):

  1. Ձեզ օգնելու համար՝ կիրառելու այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնում, կարդացեք հետևյալ սցենարներից յուրաքանչյուրը, իսկ հետո ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այսօրվա դասից թավատառ ճշմարտություններից մեկը, որը զգում եք, որ լավագույնս կիրառելի է: Առաջինը պատասխանվում է ձեզ համար որպես օրինակ:

    1. Դուք պատրաստվում եք խոսել հաղորդության ժողովին և գտել եք շատ սուրբ գրություններ, մեջբերումներ և պատմություններ, որոնք դուք կկարողանայիք ընդգրկել ձեր ելույթում: Դուք համոզված չեք, թե որոնք օգտագործեք կամ ինչ պետք է ասեք:

      Սկզբունք.Մենք կարող ենք ստանալ հայտնություն մեր իսկ օգտի համար և օգնելու մեզ տրված կոչումներում և հանձնարարություններում:

    2. Դուք ստանում եք էլեկտրոնային փոստով մի ուղերձ, որը պնդում է, որ տեղեկություն ունի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին: Սակայն տեղեկությունը ներդաշնակության մեջ չէ ապրող մարգարեի ուսմունքների հետ:

    3. Ընկերներից մեկը նեղված է իր եպիսկոպոսից, ով Երիտասարդ կանանց նոր նախագահ է կանչել ծխում: Ձեր ընկերը զզում է, որ մեկ այլ քույր պետք է կանչվեր:

    4. Ձեր ավագ քույրը ժամադրվում է Եկեղեցու անդամի հետ: Տղան ասում է, որ որպես քահանայություն կրող, հայտնություն է ստացել, որ աղջիկը պետք է իր հետ ամուսնանա: Սակայն, աղջիկն աղոթել է այդ որոշման առթիվ և հստակ պատասխան չի ստացել, այլ զգացել է անհանգիստ և ճնշված:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 28 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել