Սեմինարիա
Մաս 8. Օր 1. Վարդապետություն և Ուխտեր 29.31–50


Մաս 8. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 29․31–50։

Նախաբան

1830 թվականի սեպտեմբերի 26-ի Եկեղեցու համաժողովից ոչ շատ առաջ, Տերը տվեց հայտնություն, որը գտնվում էՎարդապետություն և Ուխտեր 29­ում «վեց երեցների ներկայությամբ» (ՎևՈւ 29բաժնի նախադրություն): Երբ դուք ուսումնասիրեցիք Վարդապետություն և Ուխտեր 29.1–30 հատվածները ավելի վաղ մի դասում, դուք սովորեցիք Տիրոջ ընտրյալների հավաքման և Սիոնի կառուցման մասին: Այս դասը կենտրոնացած է Ադամի անկման բնույթի վրա, ինչպես այն հայտնի է դարձվել Վարդապետություն և Ուխտեր 29.31–50հատվածներում:

Վարդապետություն և Ուխտեր 29․31–35։

Փրկիչը բացատրում է, որ բոլոր բաները Նրա համար հոգևոր են:

Խորհեք, թե ինչպես կարձագանքեիք հետևյալ իրավիճակներում.

Իրավիճակ 1. Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը անպատշաճ մի սովորություն ունի, որը դուք գիտեք, որ նրա համար վնասակար է: Մի առիթով դուք փորձում եք խրախուսել նրան, որ այդ ձեռք քաշի, բայց նա ասում է, որ նրա արածը մեծ բան չի, որովհետև ոչ մի վատ բան չի պատահել իր հետ: Ավետարանի ինչ սկզբունքներ կարող են օգնել ձեր ընկերոջը հասկանալ ընտրությունների կարևորությունը:

Իրավիճակ 2. Պատկերացրեք ձեր ընկերներից մեկը գալիս է ձեզ մոտ և ասում, որ մի փոքր հուսահատված է: Նա ասում է, որ չգիտի թե պատվիրանները պահելու համար արժե արդյոք ջանք թափել: Նա բացատրում է, որ չնայած նա փորձել է անել այն, ինչ Աստված է պատվիրել, նա չի տեսնում, որ իր հանգամանքներն ինչ-որ չափով ավելի լավ են, քան իր հասակակիցներինը, ովքեր մեղսավոր կյանք են վարում: Ավետարանի որ սկզբունքները կարող են օգնել ձեր ընկերոջը շարունակել հնազանդ լինել:

Երբ դուք ուսումնասիրեք վերջին մասը Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնի, որոնեք վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգտագործվել՝ օգնելու մարդկանց, ովքեր այդպիսի իրավիճակներում են գտնվում:

1830 թվականին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգվեց և մեկ անգամ ևս կազմավորվեց երկրի վրա, և ավետարանի լրիվությունը հայտնի էր դարձվում Եկեղեցու անդամներին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերն օգնեց վաղ Սրբերին հասկանալ ավելի շատ բան Ադամի Անկման մասին և բացահայտեց Իր պատվիրանների նպատակներից մի քանիսը:

Վարդապետություն և Ուխտեր 29.31–33 հատվածներում ուսուցանվում է, որ Աստված ստեղծեց բոլոր բաները հոգեպես: Սրա իմաստներից մեկն այն է, որ նրանք կարող էին գոյություն ունենալ Նրա ներկայության մեջ և ենթակա չէին մահվան: Նա ուղի պատրաստեց Իր արարչագործությունների համար, որ դառնային ֆիզիկական, որը նշանակում է, նրանք մեկուսացված էին լինելու Նրա ներկայությունից և ենթակա էին մահվան: Աստված նաև մի ուղի պատրաստեց մահը հաղթահարելու և Իր ներկայություն վերադառնալու համար: Այս բոլորը Իր զավակներին հնարավորություն տալու Իր նման դառնալու Նրա ծրագրի մասն են կազմում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.34–35 հատվածները, որոնելով, թե ինչպես է Տերը նայում մեզ տված Իր պատվիրաններին: Նշեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում. Աստծո բոլոր պատվիրանները հոգևոր են: Յուրաքանչյուր պատվիրան, որ Աստված տալիս է, ունի հոգևոր նպատակ և նախատեսված է օգնել մեզ վերադառնալ Իր ներկայություն:

  1. journal iconՈրպես օրինակ այն վարդապետության, որ Աստծո բոլոր պատվիրանները հոգևոր են, մտածեք Իմաստության Խոսքի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչպես կարող է Իմաստության Խոսքին հնազանդությունը ազդել մեզ վրա ֆիզիկապես:

    2. Ի՞նչպես կարող է Իմաստության Խոսքին հնազանդվելն ազդել մեզ վրա հոգեպես:

Իմաստության Խոսքին չհնազանդվելը կարող է բերել ֆիզիկական հետևանքներ, բայց մեծագույն հետևանքները բնույթով հոգևոր են, հատկապես Եկեղեցու անդամների համար, ովքեր ուխտ են կապել հնազանդվել այդ պատվիրանին: Քանի որ Աստծո բոլոր պատվիրանները հոգևոր են, ներառյալ Իմաստության Խոսքը, հնազանդությունը մեր կյանք է բերում հոգևոր օրհնություններ: Մյուս կողմից, անհնազանդությունը Աստծո պատվիրաններին մեզ հեռու է պահում ստանալուց կամ պատճառ դառնում կորցնելու հոգևոր օրհնությունները:

Ադամն ու Եվան

Խորհեք, թե ինչպես իմանալը, որ Աստծո պատվիրանները բոլորը հոգևոր են, կարող է օգնել մարդկանց այն իրավիճակներում, որոնց մասին դուք կարդացիք այս դասի սկզբում:

Վարդապետություն և Ուխտեր 29․36–41։

Ադամի անկումը բերեց հոգևոր մահ:

Չնայած Աստված տալիս է մեզ պատվիրաններ՝ հոգեպես մեզ օրհնելու համար, ուշադրություն դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 29.35 հատվածում, որ Նա թույլ է տալիս մեզ, որ մենք լինենք մեր գործակալները: Սա նշանակում է Աստված բոլոր Իր զավակներին տալիս է ազատ կամք՝ ընտրելու, թե իրենք արդյոք կկամենան հնազանդվել Իր պատվիրաններին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ գծապատկերը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.36–41, և լրացրեք մարդկանց կամ մարդկանց խմբերի ընտրություններն ու հետևանքները:

    Ընտրություններ

    Հետևանքներ

    Դևը

    «Երկնքի մեկ երրորդ մասը»

    Ադամ

Մտածեք հետևյալ սկզբունքները ձեր սուրբ գրություններում գրելու մասին. Աստված տվել է մեզ ազատ կամքի պարգևը՝ կատարելու ընտրություններ և ստանալու այդ ընտրությունների հետևանքները:

Ադամը նախքան արգելված պտղի ուտելը, ապրում էր երկրի վրա՝ Եդեմի պարտեզում և կարող էր ապրել Աստծո ներկայության մեջ: Պտուղն ուտելուց հետո, նա մնաց երկրի վրա, բայց այլևս չէր կարող մնալ Աստծո ներկայության մեջ: Քանի որ Ադամը տեղի տվեց գայթակղությանը և կերավ արգելված պտղից, մենք բոլորս անցողիկ վիճակում ենք (մահվան ենթակա) և մեկուսացած ենք Աստծո ներկայությունից: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 29.41 հատվածի, ինչպե՞ս է կոչվում այդ մեկուսացումը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք հետևյալ գծապատկերը:

    անկման աղյուսակը

    Գծապատկերի վրա, «Անկում ապրած (Անցողիկ) աշխարհ» արտահայտության տակ գրեք Հոգևոր մահը Աստծո ներկայությունից դուրս գցված լինելն է: Ապա պատասխանեք հետևյալ հարցին: Ինչո՞ւ եք կարծում, որ անհրաժեշտ է մեզ համար մեկուսացած լինել Աստծո ներկայությունից որոշ ժամանակ:

Կարդացեք անկման մասին հետևյալ միտքը և թե ինչո՞ւ մենք պետք է մեկուսացվենք Աստծուց որոշ ժամանակով. «Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի անբաժանելի մասն է» (տես 2 Նեփի 2.15–16; 9.6): Այն երկակի ուղղություն ունի՝ դեպի ցած, այնուամենայնիվ, դեպի առաջ: Ֆիզիկական և հոգևոր մահը առաջ բերելուց բացի, այն մեզ հնարավորություն է տվել ծնվել երկրի վրա, սովորել և զարգանալ» (Հավատքին հավատարիմ՝ Ավետարանի տեղեկատու [2004], 57, տես նաև 2 Նեփի 2.25):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է հետևյալը Անկման մասին.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Ամենակարևոր իրադարձությունները, որ երբևէ տեղի են ունեցել կամ տեղի կունենան ողջ հավերժության մեջ … Արարումը, Անկումը և Քավությունն են:

Նախքան մենք կկարողանանք նույնիսկ սկսել հասկանալ բոլոր բաների ժամանակավոր արարումը, մենք պետք է իմանանք, թե ինչպես և ինչ ձևով են այս երեք հավերժական ճշմարտությունները՝ Արարումը, Անկումը և Քավությունը, անբաժանելիորեն միահյուսված միմյանց հետ, որ կազմեն մեկ փրկության ծրագիր: Դրանցից ոչ մեկը չի առանձնանում, դրանցից յուրաքանչյուրը կապված է մյուս երկուսի հետ, և այդ ամենի մասին գիտելիք չունենալով հնարավոր չէ իմանալ ճշմարտությունը դրանցից որևէ մեկի մասին:…

… Պետք է հիշել, որ Քավությունը եկավ Անկման պատճառով: Քրիստոսը վճարեց Ադամի օրինազանցության փրկագինը: Եթե եղած չլիներ Անկումը, չէր լինի Քավությունը՝ անմահության և հավերժական կյանքի իր հետևանքներով: Այսպիսով, ճիշտ այնպես անկասկած, ինչպես փրկությունը գալիս է Քավության շնորհիվ, նմանապես փրկությունը գալիս է Անկման պատճառով:

Մահկանացու կյանքը և ծնունդն ու մահը բոլորն իրենց սկիզբն ունեցան Անկման միջոցով» (“Christ and the Creation,” Ensign, June 1982, 9):

Վարդապետություն և Ուխտեր 29․42–50։

Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկագնում է մեզ հոգևոր մահից:

Խորհեք հետևյալ հարցի մասին. Ո՞վ կվերադառնա Աստծո ներկայություն:

Որպեսզի հասկանանք Տիրոջ ուսմունքները Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնում, կարևոր է իմանալ, որ բոլոր մարդիկ կվերադառնան Աստծո ներկայություն իրենց հարությունից հետո: Դա այն պատճառով է, որ Հիսուս Քրիստոսը փրկագնում է ողջ մարդկությանը Անկման ֆիզիկական և հոգևոր ազդեցություններից (Հելաման 14.15–18):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, աղյուսակի աջ կողմում, «Աստծո ներկայություն» արտահայատության ներքևում գրեք. Քավության միջոցով, ողջ մարդկությունը կփրկագնվի ֆիզիկական և հոգևոր մահից, որն առաջացել է Ադամի Անկումից: Ապա պատասխանեք հետևյալ հարցին. Եթե մենք բոլորս ի վերջո ետ ենք բերվելու Աստծո ներկայություն, ինչ եք կարծում ինչո՞ւ է կարևոր, արդյոք մենք այստեղ՝ երկրի վրա լավ ընտրություններ ենք անում, թե վատ:

Christ in Gethsemane

Իր Քավության միջոցով՝ Հիսուս Քրիստոսը առաջարկում է ներում և հավերժական կյանք բոլոր նրանց, ովքեր գործադրում են հավատք Նրա հանդեպ և ապաշխարում են իրենց մեղքերից: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.42–43 հատվածները և որոնեք, թե ինչ պետք է անենք արժանի լինելու Աստծո ներկայության մեջ մնալու համար: Խորհեք, թե ինչ բաներից կարիք գուցե ունենաք ապաշխարելու, որպեսզի որակավորվեք մի օր մնալու Աստծո ներկայության մեջ:

Չնայած ողջ մարդկությունը հարություն կառնի և կփրկագնվի հոգևոր մահից և ետ կբերվի Աստծո ներկայության մեջ դատվելու, ոչ ամեն մեկը կմնա այնտեղ:

  1. journal iconՍուրբ գրության ուսումնասիրության ձեր օրագրում, գծապատկերի աջ կողմում, սլաքով մի կետագիծ գծեք՝ ցույց տալով Աստծո ներկայությունից հեռացումը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.44–45, և պատասխանեք հետևյալ հարցերին:

    1. Ի՞նչ ընտրություններ են մարդկանց անարժան դարձնում մնալ Աստծո ներկայության մեջ:

    2. Որո՞նք են նրանց արարքների հետևանքները։

  2. journal iconՁեր սուրբ գրության ուսումնասիրության օրագրումգծապատկերի վրայի կետագծի կողքին գրեք. Նրանք, ովքեր չեն գործադրում հավատք կամ չեն ապաշխարում, չեն կարող մնալ հավերժորեն Աստծո ներկայության մեջ:

    Հետևյալ պատկերը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք պետք է ունենա գծապատկերը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

    Անկման լրացված գծապատկերը
  3. journal iconՎերընթերցեք երկու իրավիճակները, որոնք նկարագրված են այս դասի սկզբում: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին. սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգներ իրավիճակ 1­ ում գտնվող ընկերոջը:

    2. Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգներ իրավիճակ 2­ ում գտնվող ընկերոջը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.49 հատվածը և մտածեք ձեր հանդեպ Տիրոջ ակնկալիքների մասին: Նպատակ դրեք շարունակել կիրառել Հիսուս Քրիստոսի Քավությունը ձեր կյանքում՝ ապաշխարելով ձեր մեղքերից և նախապատրաստվելով կրկին ապրելու Աստծո ներկայության մեջ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ոխտեր 29.31–50 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.