Մաս 14. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 63
Նախաբան
1831թ. ամռանը, մինչդեռ մարգարե Ջոզեֆ Սմիթը վերահսկում էր հողի նվիրագործումը, որտեղ սրբերը պետք է կառուցեին Սիոնը Ինդիփենդենսում, Միսսուրի, եկեղեցու որոշ անդամներ շրջվել էին Տիրոջ պատվիրաններից և լուրջ մեղքեր կատարել: Օգոստոսի 27-ին մարգարեն վերադարձավ Կիրթլենդ և օգոստոսի 30-ին նա ստացավ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում: Այս հայտնությամբ Տերը զգուշացրեց սրբերին ամբարշտության և ապստամբության հետևանքների մասին, օրհնություններ խոստացավ այն սրբերին, ովքեր հավատարիմ են վերջին օրերում և հորդորեց Իր ծառաներին հիշել Իր անվան սրբությունը:
Վարդապետություն և Ուխտեր 63․1-21
Տերը զգուշացնում է սրբերին ամբարշտության և ապստամբության հետևանքների մասին
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք` որպես Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներ, ապրենք համաձայն մեր ուսմունքների:
Վերանայեք այս դասի նախաբանը: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.1–2, 6 հատվածները, տեսնելով, թե ինչ է Տերը ասել ամբարիշտներին ու ապստամբներին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ եկեղեցու անդամները բացեն իրենց սրտերը և լսեն Տիրոջ խոսքերը:
Ուշադրություն դարձրեք «թող անհավատները փակեն իրենց շուրթերը» արտահայտության վրա (ՎևՈւ 63.6): Այդ ժամանակ, եկեղեցու որոշ անդամներ դադարել էին հավատալ եկեղեցու ճշմարտացիությանը և հրապարակայնորեն խոսում էին Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մյուս ղեկավարների դեմ: Եկեղեցու ամենապերճախոս քննադատներից մեկն էր Էզրա Բութ անունով մի մարդ:
Մինչև եկեղեցուն միանալը Էզրա Բութը մեթոդիստական սպասավոր էր: Նա հետաքրքրվել էր Վերականգնումով վաղ 1831թ., Մորմոնի Գիրքը կարդալուց հետո: Նա ճանապարհորդեց Կիրթլենդ Ջոն և Էլիս Ջոնսոնների հետ՝ Մարգարեին հանդիպելու համար։ Տիկին Ջոնսոնը ռևմատիզմով էր տառապում, որի պատճառով ցավեր, այտուցներ և անզգայություն ուներ ձեռքի շրջանում։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Ջոզեֆ Սմիթին, նա արդեն երկու տարի ի վիճակի չէր բարձրացնելու իր ձեռքը գլխի մոտ։
«Հարցազրույցի ժամանակ խոսք գնաց գերբնական պարգևների մասին, որոնք շնորհվում էին առաքյալների օրոք։ Մեկն ասաց․ «Ահա Տիկին Ջոնսոնը հիվանդ ձեռքով։ Արդյո՞ք այսօր երկրի վրա կա մի մարդ, որին Աստված նրան բուժելու զորություն է տվել»։ Մի քանի վայրկյան անց, երբ խոսակցությունն այլ ուղղություն ստացավ, Ջոզեֆ Սմիթը կանգնեց և անցնելով սենյակի մի ծայրից մյուսը, բռնեց Տիկին Ջոնսոնի ձեռքը և հանդիսավոր ու տպավորիչ ձևով ասաց․ «Կին, Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես հրամայում եմ քեզ առողջանալ», և նա անմիջապես դուրս եկավ սենյակից։ … Տիկին Ջոնսոնը հեշտությամբ միանգամից բարձրացրեց [իր բազուկը], և տուն վերադառնալուց հետո, հաջորդ օրը նա կարողացավ իր լվացքն անել առանց դժվարության կամ ցավի» (from Haydn’s History of the Disciples, quoted in History of the Church, 1:215–16):
Մտածեք, թե ինչպես կզգայիք ձեզ, ականատես լինելով այսպիսի մի հրաշքի:
Երբ Էզրա Բութն ականատես եղավ այս հրաշքին, շուտով նա մկրտվեց:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.7-9 հատվածները և տեսեք, թե ինչ է Տերն ուսուցանել նշանների և հավատքի մասին: Ապա ավարտեք հետևյալ սկզբունքը. Հավատքը չի գալիս :
Երբ Էզրա Բութը մկրտվեց, նա քահանայություն ստացավ և միսիայի ուղարկվեց Միսսուրի: Ըստ երևույթին, նա սկսեց այդ միսիան մեծ ակնկալիքներով, ենթադրելով, որ կկարողանա շատ մարդկանց դարձի բերել` ցույց տալով նշաններ և կատարելով հրաշքներ: Սակայն, կարճ ժամանակ քարոզելուց հետո, և իր սպասած արդյունքները չտեսնելով, Էզրա Բութը «շրջվեց» և ուրացության մատնվեց (Joseph Smith, in History of the Church, 1:216): Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ դիտարկումն է արել Էզրա Բութի մասին. «Երբ նա, ըստ էության իմացավ, որ հավատքը, խոնարհությունը, համբերությունը և նեղությունը օրհնությունից առաջ են լինում, և որ Աստված ցածրն է տալիս բարձրացնելուց առաջ, ոչ թե «Փրկիչը շնորհում է նրան զորություն, հարվածելու տղամարդկանց և հավատքի բերելու նրանց», … դրանից հետո նա հիասթափվեց» (in History of the Church, 1:216):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.10-12 հատվածները, փնտրելով լրացուցիչ սկզբունքներ նշանների և հավատքի մասին: Կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ 10 հատվածում, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Նշանները գալիս են հավատքով, Աստծո կամքով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ձեր կարծիքով ինչու ենք մենք նշաններ ստանում նրանից հետո, երբ հավատք ենք գործադրում: Սուրբ գրություններից բերեք մեկ-երկու մարդկանց օրինակներ, ովքեր մեծ նշաններ կամ հրաշքներ են տեսել, սակայն չեն ցուցաբերել տևական հավատք կամ արդարակեցություն: (Եթե օգնության կարիք ունեք, կարդացեք 1 Նեփի 17.43–45):
Լավ կլինի հիշել, որ նշաններն ու հրաշքները միշտ չէ, որ արտաքուստ տպավորիչ են: Հաճախ մենք կարող ենք ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ մի նշան կամ վկայություն ստանանք շատ հանգիստ, անհատական ձևով, հավատք գործադրելով: Մենք կարող ենք հավատք գործադրել աղոթելով, ուսումնասիրելով սուրբ գրությունները, ծոմ պահելով, ծառայելով և ավետարանի սկզբունքներով ապրելով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է հավատք գործադրելը օգնել ձեզ, կամ ձեզ ծանոթ մեկին` ավետարանի ճշմարտացիության մասին վկայություն ստանալ:
Ինչպես արդեն նշվել է, բացի նշաններ փնտրելուց, եկեղեցու որոշ անդամներ «շրջվել [են] պատվիրաններից» (ՎևՈւ 63.13) և լուրջ մեղքեր կատարել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63.14-19 հատվածները և հայտնաբերեք նրանց կատարած մեղքերից մի քանիսը: 17 հատվածը հասկանալու համար օգտակար կլինի իմանալ հետևյալը. անառակը այն մարդն է, ով ներքաշված է սեռական մեղքի մեջ: Կախարդը նա է, ով մասնակցում է այնպիսի միջոցառումների, որոնք հրավիրում են չար հոգիների ազդեցությունը: «Այն լճում, որը վառվում է կրակով և ծծմբով» արտահայտությունը փոխաբերական իմաստով է օգտագործված, արտահայտելով ծանր թշվառության վիճակը, որ սպասում է անարդարներին մահից հետո (տես Մոսիա 3.27): Սա է նաև երկրորդ մահը, որին անդրադառնում է Վարդապետություն և Ուխտեր 63.17 հատվածը (տես նաև Guide to the Scriptures, “Death, Spiritual,” scriptures.lds.org):
Կարող եք նշել գրքում` Վարդապետություն և Ուխտեր 63.16 հատվածի այն բառերը, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Եթե ցանկանալով նայենք մյուսների վրա, մենք չենք ունենա Հոգին և կուրանանք հավատքը: Ցանկանալը ներառում է նաև պոռնոգրաֆիայի դիտում:
Վարդապետություն և Ուխտեր 63․22-66
Տերն օրհնություններ է խոստանում հավատարիմներին այս վերջին օրերում
Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը խոսել է կործանման մասին, որ լինելու է ամբարիշտների հետ վերջին օրերում, ինչպես նաև Նա զորավոր խոստումներ է տվել սրբերին:
Իմանալով կործանման և խոստումների մասին, որոնց մասին խոսել է Տերը, սուրբ գրություններից համապատասխան հղումները կարդալուց հետո դիտարկեք հետևյալ նախադասությունները ճիշտ (Ճ) կամ սխալ (Ս) տառերով: Այս հանձնարարությունն ավարտելուց հետո կարող եք նշել սուրբ գրություններում ձեր սովորած կարևոր սկզբունքները:
-
Վերջին օրերի պատերազմների ժամանակ ամբարիշտ մարդիկ կոչնչացնեն միմյանց: (Տես ՎևՈւ 63.32-33։)
-
Սրբերը հեշտությամբ կխուսափեն վերջին օրերի բոլոր դատաստաններից ու կործանումից: (Տես ՎևՈւ 63.34։)
-
Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա, Նա կործանելու է այն ամբարիշտ մարդկանց, ովքեր դեռ երկրի վրա կլինեն: (Տես ՎևՈւ 63.34։)
-
Նրանք, ովքեր հավատարիմ են, ի վերջո, կհաղթահարեն այս կյանքի բոլոր մարտահրավերները: (Տես ՎևՈւ 63.47-48։)
-
Արդար մարդիկ, ովքեր մահացել են Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Փրկիչը գա երկիր: (Տես ՎևՈւ 63.49։)
-
Արդար մարդիկ, ովքեր կապրեն երկրի վրա Երկրորդ Գալուստի ժամանակ, երբեք չեն մահանա: (Տես ՎևՈւ 63.50-51։)
1-ին նախադասությունը ճիշտ է, 2-րդ նախադասությունը` սխալ: Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը բացատրում են, թե ինչու է 2-րդ նախադասությունը սխալ. «Դա սխալ գաղափար է, որ սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչդեռ ամբարիշտները կտառապեն, քանի որ ամեն մարմին ենթակա է տառապելու, և արդարները «դժվարությամբ խույս կտան», թեև սրբերից շատերը կխուսափեն, քանի որ արդարը պետք է ապրի հավատքով, սակայն արդարներից շատերը մարմնի թուլության պատճառով պիտի զոհ գնան հիվանդությանը, ժանտախտին, և այլն, բայց փրկվելու են Աստծո թագավորությունում»: (in History of the Church, 4:11):
3-5 նախադասությունները ճիշտ են, 6-րդ նախադասությունը` սխալ:
Վարդապետություն և Ուխտեր 63.47 հատվածը խոստում է պարունակում Տիրոջից: Ավարտեք հետևյալ սկզբունքը, հիմնվելով այդ հատվածի վրա. Եթե մենք , ապա մենք :
Ի՞նչ եղանակներով Տերը կարող է օգնել ձեզ «հաղթել աշխարհին» ձեր առօրյա կյանքում:
Ինչպես բացատրել է մարգարե Ջոզեֆ Սմիթը` մենք չենք կարողանալու խուսափել բոլոր դժվարություններից, որոնք գալու են այս աշխարհում և այս կյանքում: Այնուամենայնիվ, եթե մենք արդար ենք, մենք «փրկվելու ենք Աստծո թագավորությունում» (inHistory of the Church, 4:11): Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 63.49 հատվածը, տեսնելով, թե ինչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր հավատարմորեն հաղթում են աշխարհին:
Մեր հավատարմությունը ցույց տալու եղանակներից մեկը` Տիրոջ անունը գործածելու միջոցով է, ինչպես բացատրվում է Վարդապետություն և Ուխտեր 63.59–64 հատվածներում: Այս հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի անունը սուրբ է և պետք է զգուշությամբ արտասանվի: Կարող եք նշել ձեր սուրբ գրություններում այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի իրադրություններ, երբ կարող եք պատշաճ ձևով գործածել Հիսուս Քրիստոսի անունը: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք օգտագործում Փրկչի անունը, երբ աղոթում ենք, վկայում ենք և կատարում քահանայության արարողությունները:
-
Երբ օգտագործում եք Փրկչի անունը, ինչ կարող եք անել հիշելու համար, որ այն սուրբ է և պետք է զգուշությամբ արտասանվի:
-
Այս սկզբունքը չի վերաբերում միայն Փրկչի անվանը: Մտածեք մի քանի այլ բառեր կամ թեմաներ, որոնք «գալիս են վերևից» և սուրբ են: Հետո մտածեք, թե ինչպես կարող եք վստահ լինել, որ դուք դրանց մասին «զգուշությամբ» եք խոսում:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի անվան վերաբերյալ ձեր սովորած սկզբունքը վերաբերում է նաև Երկնային Հոր անվանը. «Չկան ավելի սուրբ կամ ավելի նշանակալի բառեր մեր ամբողջ լեզվի շրջանակներոմ, քան Աստծո` Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի անունները» (“Reverent and Clean,” Ensign, May 1986, 50)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 63 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.