Սեմինարիա
Մաս 7. Օր 2.Վարդապետություն և Ուխտեր 27


Մաս 7. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 27

Նախաբան

Էմմա Սմիթը և 12 ուրիշներ, ներառյալ Նյուել Նայթը և նրա կինը՝ Սալլին, մկրտվեցին 1830 թվականի հունիսի 28­ին, Քոլսվիլում՝ Նյու Յորք: Սակայն նրանք չհաստատվեցին այն ժամանակ, որովհետև տեղական մի խաժամուժ խանգարեց ծառայությանը և Մարգարե Ջոզեֆ Սմիթը ձերբակալվեց «մեղադրանքով, որ նա անկարգ մարդ էր, երկիրը խառնաշփոթության մեջ էր գցում՝ Մորմոնի Գիրքը քարոզելու միջոցով և այլն» (տես History of the Church, 1.86–88)։ Ջոզեֆը մաքրվեց բոլոր մեղադրանքներից, բայց խաժամուժերը դեռ նրան հեռու էին պահում Քոլսվիլից, մինչև 1830թվականի օգոստոս ամիսը, երբ նա վերջապես կարողացավ հաստատել նորադարձների մեծ մասին: Ջոզեֆ Սմիթը հետո գնաց իր տուն՝ Հարմոնի՝ Պենսիլվանիա:

1830 թվականի օգոստոսի սկզբին Նյուել Նայթը և նրա կինը ճանապարհորդեցին դեպի Հարմոնի՝ այցելելու Ջոզեֆ և Էմմա Սմիթներին: Քանի որ Սալլի Նայթն ու Էմման դեռ չէին հաստատվել, որոշվեց, որ նրանք կհաստատվեն և նրանք, ովքեր հավաքվել էին, միասին կճաշակեն հաղորդությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը երբ գնաց հաղորդության համար գինի ձեռք բերելու, հանդիպեց երկնային սուրհանդակի և ստացավ հայտնությունը, որըՎարդապետություն և Ուխտեր 27 հատվածում է:

Վարդապետություն և Ուխտեր 27․1–4

Տերը հրահանգներ է տալիս հաղորդության խորհրդանիշների վերաբերյալ

Ի՞նչ կմտածեիք դուք, եթե տեսնեիք կարտոֆիլի կլեպները հաղորդության համար օգտագործվելիս:

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն այցելեց պատերազմից ծվատված Եվրոպա II Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Այդ ժամանակ մթերքը սակավ էր, և շատ մարդիկ մաքառում էին ուղղակի գոյատևելու համար: Ուտելիքի սակավությունը անհրաժեշտ դարձրեց Եկեղեցու անդամների համար հարմարեցնել այն, ինչ իրենք օգտագործում էին որպես հաղորդության մաս: Նախագահ Բենսոնը վերհիշում է. «Ես չեմ կարողանում մոռանալ ֆրանսիացի Սրբերին, ովքեր չկարողանալով հաց ձեռք բերել, օգտագործեցին կարտոֆիլի կլեպները հաղորդության խորհրդանիշների համար» (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, Nov. 1980, 33–34)

  1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.1–2, և պարզեք, թե ինչ էր ասել հրեշտակը Ջոզեֆ Սմիթին հաղորդության խորհրդանիշների վերաբերյալ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր ֆրանսիացի Սրբերի դեպքում ընդունելի հացից բացի այլ բան օգտագործել որպես հաղորդության խորհրդանիշ:

    2. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 27.2 հատվածի, ի՞նչը պետք է լինի մեր կիզակետում, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը:

Լրացրեք հետևյալ սկզբունքը` լրացնելով դատարկ տեղերը՝ Երբ ճաշակում ենք , մենք պետք է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում ճաշակել հաղորդությունը «պարզ աչքով ուղղված [Աստծո] փառքին»:

    2. Ինչպե՞ս կարող եք ավելի լիովին հիշել Փրկչի Քավությունը, երբ ճաշակում եք հաղորդությունից:

Վարդապետություն և Ուխտեր 27.3–4 հատվածներում Տերը նախազգուշացնում է Ջոզեֆ Սմիթին չօգտագործել գինի կամ թունդ խմիչք (հարբեցնող հատկություններով որևէ ըմպելիք) հաղորդության համար, եթե դա գնված լինի իրենց թշնամիներից: Կարող էր օգտագործվել միայն Սրբերի կողմից պատրաստված գինի (սա Իմաստության Խոսքը հայտնելուց ավելի քան երկու տարի առաջ էր [ՎևՈւ 89]): Այսօր գինու փոխարեն ջուր է օգտագործվում:

Վարդապետություն և Ուխտեր 27․5–14։

Տերը կրկին կճաշակի հաղորդությունից երկրի վրա

Խորհեք, թե ինչպես հաղորդությունը վերցնելու ձեր փորձառությունը կարող է տարբեր լինել, եթե դուք անեիք դա Տիրոջ ներկայությամբ:

Երբ Փրկիչը ներկայացրեց հաղորդության արարողությունը Իր Առաքյալներին Վերջին Ընթրիքի ժամանակ, Նա մարգարեացավ այն ժամանակի մասին, երբ Նա կվերադառնար երկիր և կրկին կճաշակեր հաղորդությունից Իր աշակերտների հետ (տես Մատթեոս ԻԶ.6–29):

Պատմության ընթացքում Տերը քահանայության իշխանություն է տվել արդարակյաց տղամարդկանց, որպեսզի օգնի սպասավորելու Իր ավետարանը: Նա նաև քահանայության բանալիներ է տվել քահանայության ղեկավարներին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդել, վերահսկել և ղեկավարել Իր քահանայության օգտագործումը Երկրի վրա:

  1. Վարդապետություն և Ուխտեր 27.5–12­ումմենք սովորում ենք նրանցից մի քանիսի մասին, ովքեր կմասնակցեն այդ հաղորդության ժողովին Հիսուս Քրիստոսի հետ: Կարդացեք այդ հատվածները և ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում մի ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր կմասնակցեն այդ ժողովին և եթե նշվում են, ինչ բանալիներ և պարտականություն կունենան նրանք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.13 և պարզեք, թե ինչ բանալիներ է Տերը տվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Գուցե կամենաք նշել «ավետարանի տնտեսությունը վերջին ժամանակների համար. և ժամանակների լրության համար» արտահայտությունը: Այս հատվածից մենք սովորում ենք, որ ժամանակների լրության տնտեսությունը ի մի է բերում ավետարանի բոլոր բանալիները, արարողությունները և անցյալ տնտեսությունների ճշմարտությունները:

Տնտեսությունը մի ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը հայտնում է Իր ավետարանի վարդապետությունները, արարողությունները և քահանայությունը: Դա մի ժամանակաշրջան է, «որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայությունը և աստվածային հանձնարարություն է կատարում, տարածելով ավետարանը երկրի բնակիչների մեջ: Երբ դա տեղի է ունենում, ավետարանը հայտնի է դարձվում նորովի, որպեսզի այդ տնտեսության մարդիկ ստիպված չլինեն հիմնականում կախված լինել փրկության ծրագրի անցյալ տնտեսությունների գիտելիքից» (Bible Dictionary, “Dispensations”):

Մեր տնտեսությունը վերջին տնտեսությունն է: Այն հաճախ կոչվում է «ժամանակների լրության տնտեսություն», որովհետև բոլոր քահանայության բանալիները, որոնք Տերը հայտնի է դարձրել Իր զավակների համար վերականգվել են (տես Եփեսացիս Ա.10): Մարգարե Ջոզեֆ Սմիթը գլխավորն է կամ առաջնորդը ավետարանի այս տնտեսության, ճիշտ ինչպես Ադամը, Ենովքը, Նոյը և Մովսեսը ավետարանի մյուս տնտեսությունների գլխավորներն էին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.14­ը, և պարզեք, թե ուրիշ ովքեր ներկա կլինեն հաղորդության ժողովին Փրկչի հետ:

Ըստ ձեզ ո՞ւմ նկատի ուներ Փրկիչը՝ ասելով. «բոլոր նրանց հետ, որոնց իմ Հայրը տվել է ինձ աշխարհից»:

Նկար
Elder Bruce R. McConkie

Երեց Բրուս Ռ. Մակքոնկին նշել է. «Յուրաքանչյուր հավատարիմ անձնավորություն աշխարհի ողջ պատմության ընթացքում, յուրաքանչյուր անձ, ով ապրել է այնպես, որ համապատասխանի հավերժական կյանքին Հոր արքայությունում, կմասնակցի և կճաշակի Տիրոջ հետ հաղորդությունից» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 595):

  1. Գրեք ձեր անունը նրանց անունների ներքևում, որոնց անունները դուք արդեն գրել եք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Ապա պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս եք զգում իմանալով, որ դուք կարող է մասնակցեք Տիրոջ հետ հաղորդության ժողովին:

Վարդապետություն և Ուխտեր 27․15–18

Տերը պատվիրում է Իր ժողովրդին հագնել Աստծո ողջ սպառազինությունը

Վարդապետություն և Ուխտեր 27.15–18 հատվածները պարունակում է խորհուրդ, որը կօգնի մեզ արժանի լինել որակավորվելու Տիրոջ օրհնություններին արժանանսլու համսր, ներառյալ նշված հաղորդության ժողովին մասնակցելու օրհնությունը հատվածներ 4–14:

Ի՞նչ կուզենայիք հագնել, եթե իմանայիք, որ գնում եք ճակատամարտելու:

  1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.15 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ է խորհուրդ տվել Տերը մեզ անել՝ նախապատրաստվելու մեր հոգևոր ճակատամարտերին:

    2. Տերը խոստացել է, որեթե մենք մեզ վրա վերցնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չար օրվան: Ձեր կարծիքով, ինչի՞ն է ակնարկում «չար օրը» արտահայտությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կանգուն մնալ» այդ ժամանակ:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 27.15–18 հատվածները և անվանեք սպառազինության յուրաքանչյուր մասը այդ հատվածների խոսքերով կամ արտահայտություններով կից ուրվագծում:

Նկար
armor of God
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ինչո՞ւ է Տերը հրավիրում հագնել Աստծո ողջ սպառազինությունը:

    2. Ինչպե՞ս կարող է սպառազինության յուրաքանչյուր մասի հետ կապված հատկանիշները պաշտպանել մեզ գայթակղությունից և չարից:

    3. Ի՞նչ ուղիներով եք զգացել պաշտպանություն ձեր կյանքում, երբ ձգտել եք հագնել Աստծո սպառազինությունը:

Խորհեք, թե ինչ կարող եք անել ավելի լիովին հագնելու Աստծո ողջ սպառազինությունը՝ մտածելով, թե ձեր կյանքի որ մասերը դուք պիտի բարելավեք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 27 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել