Մաս 14. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 64․20-43
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնում գրված հայտնությունը մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է 1831թ. սեպտեմբերի 11-ին: Այս հայտնությունը ստանալուց մոտ երկու շաբաթ առաջ մարգարեն վերադարձել էր Օհայո, Միսսուրիի Ինդիփենդենսում Սիոնի հողի և տաճարի տարածքի նվիրագործումը վերահսկելուց հետո:Վարդապետություն և Ուխտեր 64․20–43 պարունակում է Տիրոջ ուսմունքները այն զոհաբերությունների մասին, որոնք Նա պահանջում է Սրբերից, ինչպես նաև վերջին օրերում Սիոնի հիմնադրման մասին։
Վարդապետություն և Ուխտեր 64․20-25
Տերն ուսուցանում է, որ Նա պահանջում է մեր սրտերը
Հետևյալ տողերում գրեք այն ժամանակի մասին, երբ դուք զգացել եք, որ զոհաբերել եք Տիրոջ պատվիրաններին հետևելու համար (ինչպես, օրինակ, չեք մասնակցել մի սպորտային միջոցառման կամ նմանատիպ իրադարձության, որպեսզի Կիրակին սուրբ պահեք):
Մտածեք, թե ինչպես եք դուք օրհնվել, կատարելով այս զոհաբերությունը: Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 64.20–43 հատվածները, դուք կարող եք ավելի շատ բան իմանալ զոհաբերությունների մասին, որոնք Տերը պահանջում է մեզանից, և կկարդաք Տիրոջ պատվիրանները` Իսահակ Մորլիին, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին և եկեղեցու մյուս վաղեմի անդամներին:
Իսահակ Մորլին ուներ մի մեծ ագարակ Կիրթլենդում, Օհայո Նա մեծահոգաբար հրավիրեց եկեղեցու անդամներին, այդ թվում, Ջոզեֆ Սմիթին ու նրա ընտանիքը, ապրել այդ սեփականությունում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.20 հատվածը, տեսնելով, թե ինչ պատվիրեց Տերը Իսահակ Մորլիին անել իր ագարակի հետ: Հետևյալ աղյուսակի համապատասխան տարածության մեջ գրեք, թե ինչ է ասել Տերը Իսահակ Մորլիին անել:
Իսահակ Մորլի (ՎևՈւ 64.20) |
Ֆրեդերիկ Գ. Վիլյամս (ՎևՈւ 64.21) | |
---|---|---|
Ի՞նչ է ասել Տերը, որ նա անի: | ||
Ինչպե՞ս նա արձագանքեց Տիրոջ պատվերին: (Տես ստորև տրված տեղեկությունը): | ||
Ո՞րն էր Տիրոջ պատվերին հնազանդվելու արդյունքը: (Տես ստորև տրված տեղեկությունը): |
Սա մեծ զոհաբերություն էր Իսահակ Մորլիի համար: Ագարակի վաճառքից ստացված գումարի մեծ մասը պետք է օգտագործվեր եկեղեցու մյուս անդամների համար Ինդիփենդենսում, Միսսուրի, հող գնելու նպատակով:
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 64.20 հատվածը, տեսնելով, թե ինչ օրհնություն է խոստանում Տերը Իսահակ Մորլիին, եթե նա վաճառի իր ագարակը: Այս հատվածից մենք սովորեցինք, որ եթե հետամուտ լինենք մեր վերաբերյալ Տիրոջ կամքին, մենք չենք գայթակղվի նրանից վեր, ինչ կարող ենք տանել:
Իսահակ Մորլին հետևեց իր ագարակը վաճառելու Տիրոջ պատվիրանին, և օրհնվեց` կարողանալով դիմակայել գայթակղությանը: Նա առաջին սրբերից մեկն էր, ով բնակվեց Ինդիփենդենսում, Միսսուրի, որտեղ նա ջանում էր հիմնադրել Սիոնը: Իր կյանքի ընթացքում նա հավատարմորեն ծառայել է Տիրոջը: Աղյուսակում գրեք Իսահակի պատասխան գործողությունը և այդ գործողության արդյունքը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք երկու-երեք պատվիրաններ, որ Տերը տվել է մեզ բոլորիս (օրինակ, միշտ աղոթելու պատվիրանը): Ապա բացատրեք, թե ինչպես կարող է այդ պատվիրաններին հնազանդվելը օգնել ձեզ խուսափել փորձությունից:
Մեկ այլ մարդ` Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը, նույնպես ագարակատեր էր Կիրթլենդում: Նրա ագարակը բաղկացած էր երկու տնից, մեծ գոմից, և մեծ հողամասից: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.21 հատվածը, տեսնելով, թե ինչ պատվիրան է տվել Տերը Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին:
Վերոնշյալ աղյուսակում գրեք, թե ինչ է Տերը պատվիրել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին անել իր ագարակի հետ:
Թեև Ֆրեդերիկ Գ Վիլյամսից չէր պահանջվել վաճառել իր ագարակը, ինչպես Իսահակ Մորլիից, նա այնուամենայնիվ, կամեցողություն ցուցաբերեց զոհաբերելու: Նա ասաց մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ իր ագարակը կարող է օգտագործվել եկեղեցու անդամներին, այդ թվում մարգարեի ծնողներին հյուրընկալելու նպատակով: Բացի այդ, եղբայր Վիլյամսը թույլ տվեց, որ բույսեր աճեցվեն և կենդանիներ պահվեն իր ագարակում, սրբերին սննդով ու աջակցությամբ ապահովելու համար: Ավելի ուշ, նա եկեղեցուն նվիրաբերեց իր ողջ ագարակը, դրան դիմաց առանց որևէ գումար ստանալու: Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի և Օհայոյի եկեղեցու ուրիշ անդամների զոհաբերությունների շնորհիվ, Տերը կամեցավ «մի ամրոց պահպանել Կիրթլենդի հողում, հինգ տարվա ընթացքում» (ՎևՈւ 64.21): Այս տարիների ընթացքում սրբերը կառուցեցին Կիրթլանդի Տաճարը: Նրանք նվիրագործեցին տաճարը 1836թ. Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնի հայտնությունը ստանալուց հինգ տարի հետո:
Աղյուսակում լրացրեք Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի սյունակը, համապատասխան տեղերում գրելով, թե ինչ նա արեց և այդ գործողության արդյունքը:
Իսահակ Մորլիի և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի օրինակներից մենք սովորեցինք հետևյալ սկզբունքը. Մենք օրհնված ենք, երբ հնազանդվում ենք Տիրոջը և կատարում զոհաբերություններ, որոնք նա մեզանից խնդրում է: Կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում:
Իրենց ագարակների վերաբերյալ Իսահակ Մորլիի և Ֆրեդերիկ Գ Վիլյամսի կատարած զոհաբերությունները ներկայացնում են մեկ այլ զոհաբերություն, որ Տերը պահանջել է նրանցից և պահանջում է մեզամից այսօր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.22 հատվածը, տեսնելով, թե ինչ զոհաբերություն է Տերը պահանջում մեզանից:
Ցանկալի է, որ նշեք 22 հատվածում գրված հետևյալ սկզբունքը. Տերը պահանջում է մեր սրտերը:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում` Տերը պահանջում է մեր սրտերը:
-
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք տալ ձեր սիրտը Նրան:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.23–25 հատվածները, գտնելով մի պատվիրան, որը մենք կարող ենք պահել, ցույց տալով, որ տալիս ենք մեր սրտերը Տիրոջը:
Եկեղեցու պատմության այս ժամանակաշրջանում «տասանորդ» տերմինը վերաբերում է եկեղեցուն տրվող բոլոր կամավոր նվիրատվություններին կամ ավանդներին: 1838թ. տասանորդը սահմանվեց որպես անձի շահույթի մեկ տասներորդը (տես ՎևՈւ 119 բաժնի նախաբանը): Այդ ժամանակից ի վեր բոլոր անդամներից ակնկալվում է, որ վճարեն իրենց տարեկան շահույթի 10 տոկոսը:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող է տասանորդ վճարելը ցույց տալ, որ մենք տվել ենք մեր սրտերը Տիրոջը:
-
Որո՞նք են լիարժեք և ազնիվ տասանորդ վճարելու օրհնությունները:
-
Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 64.23 հատվածը, փնտրելով խոստումը, որ Տերը տալիս է տասանորդ վճարողներին:
Մինչդեռ 23 հատվածում նշված օրհնությունը վերաբերում է ապագային, Տերը նաև օրհնում է մեզ այժմ տասանորդ վճարելու համար: Մտածեք այն փորձի մասին, որ ունեցել եք դուք կամ ձեր ընտանիքը, երբ օրհնվել եք տասանորդ վճարելու շնորհիվ:
Վարդապետություն և Ուխտեր 64․26-43
Տերն ուղեցույցներ է տալիս Սիոնի հիմնադրման համար:
Մտածեք մի ժամանակի մասին, երբ ձեզ հանձնարարություն են տվել, որը դժվար է եղել կամ անհաղթահարելի է թվացել:
1831թ. օգոստոսին Տերը սրբերին մի հսկայական հանձնարարություն տվեց` գումար վաստակել գնելու համար ամբողջ հողը Ջեկսոն գավառում, Միսսուրի, Սիոն քաղաքը կառուցելու համար: Սրբերը գիտեին, որ հողը գնելուն պես պիտի քրտնաջան աշխատեն, այնտեղ քաղաքն ու տաճարը կառուցելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 64.26–29 հատվածները պարունակում են Տիրոջ հրահանգը, տրված իր ծառաներից երկուսին` Նյուել Ք. Ուիթնիին և Սիդնի Գիլբերտին, որ օգտագործեն իրենց վաճառատունը Կիրթլենդում, Օհայո, սրբերի կարիքները հոգալու համար: Սա մի օրինակ է, թե ինչպես որոշ սրբերի խնդրվեց զոհաբերել և ներդրում անել Սիոնի կառուցման համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.30–33 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք կքաջալերեին սրբերին, ովքեր ձգտում էին իրականացնել Սիոնի կառուցման հսկայական աշխատանքը:
Հիմնվելով այս հատվածներում կարդացածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը.
եթե մենք , ապա կարող ենք կատարել մեծ գործեր:
Երբ Տերը քաջալերեց սրբերին ջանասեր լինել բարի գործեր անելու հարցում, Նա կրկին խոսեց հնազանդության մասին: Արդյոք պատահե՞լ է, որ հնազանդվել եք ծնողին, եկեղեցու ղեկավարին, ուսուցչին կամ մարզչին, բայց արել եք դա դժկամորեն: Ուշադրություն դարձրեք, Վարդապետություն և Ուխտեր 64.34 հատվածի բառերին, որոնք նկարագրում են, թե ինչ մոտեցում մենք պետք է ունենանք, հնազանդվելով Տիրոջը:
Կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում 34 հատվածի կողքին. Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը մեր սրտով և պատրաստակամ մտքով:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում հնազանդվել Տիրոջը «սրտով և պատրաստակամ մտքով»:
-
Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք հնազանդվել եք Տիրոջը ձեր սրտով և պատրաստակամ մտքով: Ինչո՞վ է դա տարբերվում այն ժամանակից, երբ դուք չեք հնազանդվել այդպես պատրաստակամորեն:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.41–43 հատվածները, փնտրելով մեր օրերում Սիոնի հիմնադրման մասին տեղեկություն: Կարևոր է հիշել, որ վերջին օրերում Սիոնը չի լինի միայն աշխարհագրական մեկ տեղում, ինչպես, օրինակ, Ինդիփենդենսն է, Միսսուրի: Սիոնը կհիմնադրվի բոլոր ազգերի մեջ, որտեղ մարդիկ հնազանդվում են Տիրոջն իրենց սրտերով և պատրաստակամ մտքերով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ` մի բան, որը դուք կանեք Տիրոջը հնազանդվելու համար, ավելի սրտանց և պատրաստակամ հնազանդությամբ: Աշխատելով այս նպատակի վրա, ուշադրություն դարձրեք, թե այս տեսակ հնազանդությունն ինչպիսի տարբերություն է դրսևորում ձեր կյանքում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 64.20-43 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.