Սեմինարիա
Մաս 26. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 123, Նավուի հիմնումը


Մաս 26. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 123, Նավուի հիմնումը

Նախաբան

1838թ. դեկտեմբերից մինչև 1839թ. ապրիլ ամիսը, երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Միսսուրիի Լիբերթի բանտում, այնտեղից նա մխիթարություն ու խորհուրդներ պարունակող նամակներ է գրել սրբերին: Վարդապետություն և Ուխտեր 123 բաժինը պարունակում է մի քաղվածք 1839թ. մարտի 20-ին գրված նամակից, որն ուղղված էր սրբերին: Այս քաղվածքում Ջոզեֆ Սմիթը խորհուրդ է տվել սրբերին, ովքեր վտարվել էին Միսսուրիից: Երբ Ջոզեֆ Սմիթին թույլատրվեց դուրս գալ բանտից, նա միացավ սրբերին և նրանց հետ աշխատում էր` հիմնելու Իլինոյսի Նավու քաղաքը:

Վարդապետություն և Ուխտեր 123․1-6

Ջոզեֆ Սմիթը խորհուրդ էր տվել սրբերին հավաքել և հրապարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունները:

1839թ. մարտին սրբերը դաժան հալածանքների էին ենթարկվում Միսսուրիում: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու որոշ այլ ղեկավարներ պահվում էին Միսսուրիի Լիբերթի բանտում, իսկ սրբերը դուրս էին քշվում Միսսուրի նահանգից սաստիկ ձմռան ամիսներին, նահանգապետ Լիլբուրն Վ. Բոգսի բնաջնջման հրամանի պատճառով:

Կարդացեք հետևյալ պատմությունը, որը նկարագրում է, թե ինչ դժվարություններ էին պատճառվել սրբերին. «Սա հավաստում է, որ ես` Դելիա Ռիդը, տեղափոխվել եմ Միսսուրի 1836 թվականին: Մեր ժամանելուց կարճ ժամանակ հետո մահացել է ամուսինս, թողնելով ինձ մենակ` յոթ մանկահասակ երեխաների հետ: Այնուհետև ես տեղափոխվել եմ Քոլդվել գավառ, մի փոքր բարելավել եմ ապրուստս, շարունակելով աշխատել ֆերմայում մինչև 1838թ. աշունը: … Երբ տեղի բնակիչների և մորմոնների միջև խնդիրներ ստեղծվեցին, ես և մեր խմբի մնացած մարդիկ ստիպված էինք հեռանալ նահանգից։ … Ես ստիպված էի զոհաբերել ունեցվածքիս մեծ մասը [և] ընտանիքս [սկսեց] ցրվել, իսկ ես ստիպված է ձեռք բերել իմ ամենօրյա աղքատիկ կոպեկներն անծանոթներից» (Delia Reed, in Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, ed. Clark V. Johnson [1992], 523; punctuation, capitalization, and spelling standardized)։

Քույր Ռիդը հանձնել էր այս պաշտոնական հայտարարությունը մի դատական պաշտոնյայի: Խորհեք, թե ինչու նա պետք է տար այս հայտարարությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.1-5, տեսնելով, թե ինչ է խորհուրդ տվել մարգարե Ջոզեֆ Սմիթը հալածվող սրբերին անել: Օգտակար կլինի իմանալ, որ 5 հատվածում «դիվային խարդախության հավաքածուն» արտահայտությունը վերաբերում է չար ստի հավաքածուին և «ստոր ու եղեռնական բռնությունները» վերաբերում է չար և բռնի արարքներին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.6 հատվածը, տեսնելով թե ինչու էր սրբերին ասվել, որ հավաքեն իրենց հալածանքների և տառապանքների պատմությունները: (Կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ «որը պահանջել է» նշանակում է «մեզանից պահանջել է»:)

Սրբերից շատերը հնազանդվեցին մարգարեի խորհրդին և հավաքեցին բազմաթիվ պատմություններ իրենց հետապնդումների մասին, այդ թվում իրենց տների, անասունների և այլ սեփականության ոչնչացման ու կորուստի, ֆիզիկական բռնությունների և նույնիսկ մահվան: Ձեր կարծիքով ինչու էր կարևոր սրբերի համար, որ հավաքեին այդ պատմությունները և ներկայացնեին կառավարության ղեկավարներին, ոչ թե սպասեին կամ հուսային, որ Աստված իրենց փոխարեն կլուծի իրենց խնդիրները: Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 123.6 հատվածից այն է, որ Տերը կկատարի Իր խոստումները, երբ մենք անենք մեր մասը: Խորհեք, թե ինչու է Տերն ակնկալում, որ մենք անենք մեր մասը, նախքան Նա կկատարի Իր խոստումները:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ե՞րբ եք դուք տեսել, որ այս ճշմարտությունն իրականացել է ձեր կամ ձեր ծանոթի կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 123․7-17

Ջոզեֆ Սմիթը խորհուրդ է տալիս սրբերին օգնել նրանց, ովքեր խաբվել են կեղծիքներից

Պատկերացրեք, թե դպրոցում ձեզ հանձնարարություն է տրվել շարադրություն գրել եկեղեցու մասին: Հանձնարարության մեջ ասված է կցել առնվազն երեք աղբյուր: Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ աղբյուրներից կարող եք օգտվել ձեր զեկույցը գրելիս։

  • Ինչո՞ւ է կարևոր, թե որ աղբյուրներից եք օգտվելու Եկեղեցու մասին գրելիս։

  • Ինչպե՞ս եք իմանում, թե որ աղբյուրներն են հստակ նկարագրում եկեղեցին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.7-10: Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է այս նամակը շատ ստեր էին տարածված եկեղեցու մասին: Սրբերին ասվել էր, որ դա նրանց «հրամայական պարտականությունն» է (ՎևՈւ 123.7, 9)` ժողովել ու հրատարակել իրենց տառապանքների ու հալածանքների պատմությունները, արձագանքելով այդ ստերին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.11-12 հատվածները, գտնելով լրացուցիչ պատճառներ, թե ինչու էր սրբերին պատվիրված հրատարակել այդ պատմությունները:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 123.12 հատվածի` ինչպես են շատ սրտով մաքուրներ կույր դարձվել և չեն տեսնում ճշմարտությունը:

    2. Ինչպե՞ս կարող էր այդ ժամանակ սրբերի տառապանքների ու հալածանքների մասին հրատարակումը օգնել մյուսներին գտնելու ավետարանի ճշմարտությունը:

    3. Համաձայն 12 հատվածի` ինչո՞ւ են երկրի վրա շատ մարդիկ հեռու մնացել ճշմարտությունից: Պատասխանեք այս հարցին ավարտելով հետևյալ ճշմարտությունը. Շատերը կան, որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, որովհետև …

Դեռ շատ մարդիկ կան այսօր, «որոնք կույր են դարձվել, մոլորեցնելու համար դարան մտած մարդկանց ճարպիկ խաբեությամբ» և որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն (ՎևՈւ 123.12:)

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Կարդալով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը ընդգծեք, թե նրա խոսքերով այսօր ինչն է հեռու պահում մարդկանց եկեղեցու մասին ճշմարտությունն իմանալուց. «Բավական շատ մարդիկ աղքատ պատկերացում ունեն եկեղեցու մասին, քանի որ մեր մասին տեղեկության մեծ մասը լսում են նորություններից, լրատվական հաղորդումներից, որոնք հաճախ հագեցած են հակասություններով: Հակասական կարծիքների հանդեպ չափազանց մեծ ուշադրությունը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց ընկալումների վրա այն առումով, թե իսկապես ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին» (“Sharing the Gospel Using the Internet,” Ensign, July 2008, 62)։

1839 թվականի սրբերի պես մեզ ուղղորդվում է օգնել մյուսներին ճիշտ գիտելիք ունենալ եկեղեցու, նրա անդամների, ղեկավարների, համոզմունքների, պատմության, ուսմունքների և գործունեության մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք, թե ինչ կարող եք անել օգնելու մյուսներին ճիշտ պատկերացում կազմել Եկեղեցու մասին և իմանալ, թե որտեղ կարող են գտնել ճշմարտությունը:

Կարդալով Երեց Բալլարդի այս խոսքերը ուշադրություն դարձրեք, թե ինչ եղանակով է նա ասել, որ կարող ենք օգնել մյուսներին ճիշտ պատկերացում կազմել եկեղեցու մասին.

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Անընդհատ խոսակցություններ են գնում Եկեղեցու մասին։ Այդ խոսակցությունները կշարունակվեն անկախ այն բանից, թե արդյոք մենք կմասնակցենք դրանց, թե ոչ։ Բայց մենք չենք կարող կանգնել անկյունում, մինչդեռ ուրիշները, այդ թվում՝ մեր քննադատները, փորձում են սահմանել, թե ինչ է Եկեղեցին ուսուցանում։ Մինչ որոշ խոսակցություններ ունեն հազարների կամ նույնիսկ միլիոնների հասնող լսարաններ, շատերն էլ չափազանց փոքր են։ Սակայն բոլոր խոսակցությունները ներգործում են դրանց մասնակիցների վրա։ Եկեղեցու մասին ընկալումները հաստատվում են միաժամանակ մեկ խոսակցության ընթացքում։

Այժմ կարո՞ղ եմ խնդրել ձեզ, որ դուք միանաք այդ խոսակցությանը՝ մասնակցելով համացանցում, որ կիսվեք ավետարանով և պարզ ու հստակ տերմիններով բացատրեք Վերականգնման ուղերձը։ … Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ դուք հասկանաք ավետարանի հիմնական սկզբունքները։ Անշուշտ, դուք կարող եք ներկայացնել ավետարանի ճշմարտությունների պարզ ու ճշգրիտ վկայությունը» (“Sharing the Gospel Using the Internet,” 61–62):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Գրեք, թե երբ եք դուք կամ ձեզ ծանոթ մեկը օգնել մյուսներին ավելի շատ բան իմանալ եկեղեցու մասին:

    2. Ընտրեք 3-րդ հանձնարարությունը կատարելիս ձեր նշած եղանակներից մեկը և գրեք, թե ինչպես եք օգնելու մյուսներին գտնել և իմանալ ճշմարտությունը եկեղեցու և ավետարանի մասին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.13-16 հատվածները գտնելով այն տողերը, որտեղ սրբերին ասվում է, որ ջանքեր գործադրեն` իրենց փորձառությունների հստակ պատմությունը մյուսներին ներկայացնելու: Համաձայն 15 հատվածի` ինչո՞ւ էր նրանց ասվել, որ «աննշան» չհամարեն իրենց ջանքերը:

Վարդապետություն և Ուխտեր 123.15 հատվածից կարող ենք սովորել մի սկզբունք` որ մեր որոշումները` հնազանդվելու Տիրոջ փոքր թվացող պատվիրաններին, կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա ապագայում:

helm and sail

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 123.16 հատվածի ինչպե՞ս կարող է ղեկի պես փոքր բանը (վարող անիվը, որ վերահսկում է ուղղությունը) ազդեցիկ լինել մի շատ մեծ նավի վրա: (Այս հատվածում «անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիլքների դեմ» արտահայտությունը նշանակում է, որ այն կարող է թեքել նավն այնպես, որ պահպանվի վերջինիս հավասարակշռությունը և այն շուռ չգա փոթորիկի ժամանակ):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞վ են մեր փոքրիկ որոշումները նման նավի ղեկին:

    2. Ինչպե՞ս կարող են այդ որոշումները օգնել ձեզ պահպանել հավասարակշռությունը կյանքի փոթորիկների ժամանակ:

    3. Ի՞նչ փոքր որոշումներ եք կայացնում դուք հիմա, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.17 հատվածը, տեսնելով, թե ինչպես է այն առնչվում 6 հատվածում գրված սկզբունքի հետ. Տերը կկատարի մեզ օգնելու Իր խոստումները, երբ մենք կատարենք մեր մասը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի գրածից մենք սովորում ենք, որ եթե մենք անենք ամեն բան, ինչը մեր ուժերում է` հնազանդվելու Տիրոջ պատվերներին, ապա մենք վստահություն կունենանք, որ Աստված կօգտագործի Իր զորությունը` օգնելու մեզ, ըստ Իր կամքի և հարմար ժամանակ:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ եք կարծում, ինչու մենք պետք է «անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է» (ՎևՈւ 123.17), որից հետո կարող ենք վստահ լինել, որ Աստված կօգնի մեզ:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուրախությամբ անել ամեն ինչ, որ մեր ուժի սահմաններում է:

Դուք կարող եք վստահ լինել, որ երբ ամեն ինչ արել եք` հնազանդությամբ հետևելու Աստծո պատվիրաններին, նա կկատարի Իր խոստումները:

Նավուի հիմնումը

Միսսուրիից արտաքսվելուց հետո սրբերը ապաստան գտան Իլինոյս նահանգի Քուինսի քաղաքում, և Իլինոյսի և Այովայի այլ փոքր համայնքներում: Գտեք Քուինսին ձեր սուրբ գրությունների եկեղեցու պատմության քարտեզ 5-ի վրա. «ԱՄՆ-ի Միսսուրի, Իլինոյս և Այովա տարածքները»:

1839 թվականի ապրիլին Լիբերթի բանտի բանտապահները թույլ տվեցին Ջոզեֆ Սմիթին փախչել, և նա միացավ իր ընտանիքին Քուինսիում, Իլինոյս: Մարգարեի ղեկավարմամբ եկեղեցին հողամասեր գնեց Միսիսիպի գետի երկու կողմերում, Քուինսիից` դեպի հյուսիս: Գետի արևմտյան կողմը Այովայի տարածքն էր, իսկ արևելյան կողմը` Իլինոյս նահանգի տարածքը: Սրբերը հաստատեցին Եկեղեցու նոր գլխավոր վարչությունը Իլինոյսի կողմում` մի վայրում, որը կոչվում էր Կոմերս, և որը նրանք անվանափոխեցին Նավու։Նավուն եբրայերեն բառ է, նշանակում է «գեղեցիկ»:

Nauvoo across Mississippi River

Մինչ սրբերը հիմնում էին գլխավոր գրասենյակը Նավու քաղաքում, մարգարե Ջոզեֆ Սմիթը ոգեշնչում ստացավ կազմակերպելու Սփոփող Միությունը: Տերը հայտնեց մկրտության ուխտերը մահացածների համար, տաճարի օժտումը, ամուսնության կնքումը, և միսիոներական աշխատանքը ընդլայնվեց ողջ աշխարհով մեկ:

  1. journal iconԽնդրեք մեկին, ով Սփոփող Միության անդամ է (օրինակ, ընտանիքի անդամի կամ ընկերոջ) պատմել ձեզ, թե ինչպես է Սփոփող Միությունը հնարավորություն տվել իրեն մասնակից լինել Տիրոջ գործին և ինչպես է դա օրհնել իր կյանքը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք լսել նրանից և պատրաստ եղեք կիսվել ձեր գրածով տանն ուսումնասիրությամբ զբաղվող մյուս ուսանողների հետ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցիՎարդապետություն և Ուխտեր 123 բաժինն ու «Նավուի հիմնումը» և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.