Մաս 24. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 110
Նախաբան
1836թ․ ապրիլի 3-ին, կիրակի օրը, Կիրթլենդի Տաճարում տեղի ունեցավ հաղորդության ժողով։ Ժողովի ժամանակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին աղոթելու նպատակով առանձնացան հավաքվածներից։ Աղոթքից վեր կենալուց հետո, Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրանց և ընդունեց նոր նվիրագործված տաճարը։ Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվեցին և քահանայության բանալիները վերականգնվեցին։Վարդապետություն և Ուխտեր 110 բաժինը այդ տեսիլքի պատմությունն է։
Վարդապետություն և Ուխտեր 110․1-10
Տերը հայտնվում և ընդունում է Կիրթլենդի Տաճարը
Երբևէ նկատե՞լ եք յուրաքանչյուր տաճարի դրսի կողմում գրված արտահայտությունը։ Այն կարդացվում է․ «Սրբություն Տիրոջը - Տիրոջ տունը»։
Քանի որ տաճարը Տիրոջ տունն է, կարո՞ղ եք մտածել այն մասին, երբ Տերն այցելել է այն։
Այցելություններից մեկը տեղի ունեցավ Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից շատ չանցած։ Կարդացեք Վարդապետություն և Ոխտեր 110-ի նախաբանը, և ուշադրություն դարձրեք, թե ով էր ներկա և ինչ նրանք արեցին նախքան այդ սուրբ փորձառությունը։
Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի տեսիլքի վերաբերյալ պատմությունը Վարդապետություն և Ուխտեր 110․1–3-ում։ Փորձեք պատկերացնել, թե ինչ պատահեց և պատկերացրեք, թե ինչպես կզգայիք, եթե ներկա լինեիք այնտեղ։ Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․4-5, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք հատկանշական են ձեզ համար։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ հատկանշական բան գտաք Վարդապետություն և Ուխտեր 110.4-5 հատվածներում և բացատրեք, թե ինչու էր այն հատկանշական։
Վարդապետություն և Ուխտեր 110.5 հատվածը պարունակում է Տիրոջ հրահանգները Ջոզեֆին և Օլիվերին, որ բարձրացնեն իրենց գլուխները և ցնծան։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․6–10, և բացահայտեք այն պատճառները, որի համար Ջոզեֆն ու Օլիվերը, ինչպես նաև Սրբերը, պետք է ցնծան։ Կարող եք նշել ձեր բացահայտածը։
Պատճառներից մեկը, որի համար Սրբերը պետք է ցնծան, գտնվում է 7–8 հատվածներում։ Այդ հատվածներն ուսուցանում են հետևյալ սկզբունքները․ Եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին և Նրա տունը մաքուր պահենք, Նա մեզ կհայտնվի Իր տաճարներում։
-
Եթե հնարավորություն եք ունեցել լինելու տաճարում կամ ներս մտնել այնտեղ, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, երբ դուք մոտ եք զգացել Տիրոջը։ Եթե դուք հնարավորություն չեք ունեցել, գրեք այն զգացմունքների մասին, որոնք կարող եք ունենալ այնտեղ։ Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող է տաճարում Տերը հայտնվել ժողովրդին։ (Հայտնվել բառը նշանակում է բացահայտել կամ հայտնի դարձնել, ինչպես քննարկվեց Վարդապետություն և Ուխտեր 109-ի ձեր ուսումնասիրության ժամանակ։)
-
Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ տունը պահել մաքուր և չաղտոտված։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը պահանջում, որ մենք հնազանդ և մաքուր լինենք, նախքան Իր տանը Նա կհայտնվի մեզ։
-
Կրկնեք Վարդապետություն և Ուխտեր 110.9-10, և բացահայտեք, թե ով կօրհնվի տաճարային օրհնությունների վերականգնման ժամանակ։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս է աշխարհն օրհվել տաճարներից և փրկության աշխատանքից, թե՛ կենդանի մարդկանց և թե՛ մահացածների համար։
-
Ինչպե՞ս է տաճարն օրհնել ձեր կյանքը։
-
Վարդապետություն և Ուխտեր 110․11-16
Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են և քահանայության բանալիները վերականգնվում են Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։
Վարդապետություն և Ուխտեր 110․11–13 հատվածներում տեսեք, թե ովքեր առանձին-առանձին հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին այն բանից հետո, երբ Փրկչի տեսիլքը փակվեց։ Կարող եք նշել այդ անունները։
Գիտեք արդյո՞ք, թե ովքեր են եղել Մովսեսն ու Եղիան և այն մի քանի նշանակալից բաները, որոնք նրանք արել են, երբ գտնվում էին Երկրի վրա։ Հին Կտակարանի այդ երկու մարգարեների մասին ավելին իմանալու համար, նրանց անունները նայեք Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ Գրքերի ուղեցույցում։
Եղիասը կարող էր լինել մարգարե, ով ապրել էր Աբրահամի օրերում։ Բացի անունից Եղիասը նաև կոչում է, որը նշանակում է նախակարապետ կամ վերականգնիչ։ (Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց «Եղիաս» scriptures.lds.org; Աստվածաշնչի բառարան, «Եղիաս»։)
Կիրթլենդի Տաճարում հայտնված սուրհանդակներից յուրաքանչյուրը քահանայության բանալիներ է հանձնել Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։
-
Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Ապա ուսումնասիրեք յուրաքանչյուր մարգարեի անվան տակ գրված սուրբ գրությունների հատվածները և գրեք, թե ինչ է վերականգնել դրանցից յուրաքանչյուրը։
Մովսես |
Եղիաս |
Եղիա |
---|---|---|
Հետևյալ տեղեկությունը կարող է օգնել ձեզ հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 110․11–16-ում ձեր բացահայտած բանալիները կամ իշխանությունը։
«Իսրայելը հավաքելու բանալիները»
Տերն Իսրայել անունը տվել է Հակոբին, ով Իսահակի որդին էր և Աբրահամի թոռը (տես Ծննդոց 32․28)։ Հակոբի ժառանգները, ովքեր հայտնի են որպես Իսրայելի թագավորություն, Աստծո ուխտյալ ազգն էր։ Ժամանակի ընթացքում, Իսրայելի ժողովուրդն ու նրանց ժառանգները ցրվեցին երկրով մեկ, հիմնականում իրենց անիրավության պատճառով։ Տերը խոստացել է հավաքել Իր ուխտյալ ժողովրդին (տես 1 Նեփի 15․13–14; 3 Նեփի 5․24; 16․5; 29․1, 3)։ Հակոբի ժառանգները և բոլոր մյուս մարդիկ միսիոներական աշխատանքի շնորհիվ հավաքվում են Տիրոջ արքայությունում։ Մովսեսի վերականգնած քահանայության բանալիները Եկեղեցու միսիոներական ջանքերը տարածեցին ողջ երկրով մեկ։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է․ «Միսիոներական աշխատանքը շատ կարևոր է Իսրայելի հավաքման համար։ … Բազմաթիվ ազգերի մեջ մեր միսիոներները փնտրում են Իսրայելի սփռված ժողովրդին» (“The Gathering of Scattered Israel,” Ensign կամ Լիահոնա, Nov. 2006, 81)։
Նախագահ Սպենսեր Վ․Քիմբալն ուսուցանել է․ «Իսրայելի հավաքումը բաղկացած է ճշմարիտ եկեղեցուն միանալուց և ճշմարիտ Աստծուն ճանաչելուց։ … Հետևաբար, ցանկացած անձ, ով ընդունում է վերականգնված ավետարանը, և ով այժմ ձգտում է երկրպագել Տիրոջն իր իսկ լեզվով և իր ազգակից Սրբերի հետ, համապատասխանում է Իսրայելի հավաքման օրենքին և ժառանգորդն է բոլոր այն օրհնությունների, որոնք այս վերջին օրերում խոստացված են Սրբերին» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439)։
Կարող եք աղյուսակի տակ գրել միսիոներական աշխատանքը «Մովսես» վերնագրի տակ։
«Աբրահամի ավետարանի տնտեսությունը»
Եղիասի կողմից Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հանձնված Աբրահամի ավետարանի տնտեսությունը, վերականգնել է այն խոստումները, որ Տերը տվել է Աբրահամին։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է․ «Եղիասը հետ բերեց «Աբրահամի ավետարանը», Աբրահամի մեծ ուխտը, որով հավատարիմները ստանում են հավերժական աճի խոստումները, խոստումներ, որ սելեստիալ ամուսնության շնորհիվ նրանց հավերժական սերունդները կլինեն այնքան անհամար, որքան ավազը ծովափին կամ այնքան բազմաթիվ, որքան աստղերը երկնքում։ Եղիասը խոստում է տալիս, որը հնում ստացել էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը, որ ներկայիս տղամարդկանց և նրանց սերնդով բոլոր սերունդները կօրհնվեն։ Իսկ այժմ մենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրհնություններն ենք առաջարկում բոլոր նրանց, ովքեր կընդունեն դրանք» (“The Keys of the Kingdom,” Ensign, May 1983, 22)։
Կարող եք գրատախտակին գրել սելեստիալ ամուսնություն և հավերժական սերունդներ «Եղիաս» վերնագրի տակ։
«Այս տնտեսության բանալիները»
Որպեսզի օգնենք, որ դուք հասկանաք Եղիայի վերականգնած քահանայության բանալիները, կարդացեք հետևյալ հայտարարությունները․
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է․ «Եղիային շնորհված այդ կնքման զորությունը այն զորությունն է, որը կապում է ամուսիններին ու կանանց, և զավակներին իրենց ծնողներին՝ ժամանակի և հավերժության համար։ Դա այն կապող զորությունն է, որն առկա է Ավետարանի յուրաքանչյուր արարողության մեջ։ … Այդ զորության շնորհիվ են փրկությանը վերաբերվող բոլոր արարողությունները կապված կամ կնքված, և Եղիայի առաքելությունն էր գալ և վերականգնել դրանք» (Elijah the Prophet and His Mission [1957], 5)։
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.
«Որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք ուխտի միջոցով պարտավորվել ենք փնտրել մեր նախնիներին և կատարել նրանց համար ավետարանի փրկարար արարողությունները: Նրանք առանց մեզ չեն կարող «կատարյալ դառնալ» (Եբրայեցիս ԺԱ.40 …)։ Ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» (ՎևՈւ 128․15)։
Այդ պատճառով ենք մենք կատարում ընտանիքի պատմության ուսումնասիրություն, կառուցում տաճարներ և փոխարինաբար կատարում ծեսեր։ Այս պատճառով էր Եղիան ուղարկվել` վերականգնելու կնքման իշխանությունը, որը կապում է երկրի վրա և երկնքում» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25–26):
Համաձայն այդ բացատրության, ի՞նչ զորություն կամ իշխանություն էր Եղիան վերականգնել։ (Կարող եք ձեր պատասխանները գրել աղյուսակի սյունակի մեջ՝ «Եղիա» վերնագրի տակ։)
Երբ Եղիան այցելեց Կիրթլենդի Տաճարը, նա իրականացրեց Մաղաքիայի մարգարեությունը, որ Եղիան կգա «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ», որպեսզի «դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը» (Մաղաքիա Դ․5–6)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե ինչպես է ձեր կյանքը փոխվել այդ քահանայության բանալիների առնվազն մեկի վերականգնման դեպքում (միսիոներական աշխատանք, սելեստիալ ամուսնություն և հավերժական սերունդներ, կամ կնքման զորություն, այդ թվում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը)։
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նշել էր, որ Կիրթլենդի Տաճարը «հիմնականում կառուցվել էր իշխանության բանալիների վերականգնման համար։ Ստանալով այդ բանալիները ավետարանի արարողությունների լրիվությունն ի հայտ բերվեց» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:242)։ Այդ բանալիներն այժմ կրում են Եկեղեցու Նախագահը և Տասներկու Առաքյալների Քվորումը։
Շարունակեք հետևյալ հայտարարությունը․ Վարդապետություն և Ուխտեր 110.11–16-ից, մենք իմանում ենք, որ միսիոներական աշխատանքի, հավերժական ընտանիքների և տաճարային աշխատանքի բանալիներն օգնում են մեզ :
Դուք ապրում եք այնպիսի օրերում, երբ կարող եք անել միսիոներական աշխատանք, ընտանեկան պատմության աշխատանք, և տաճարային աշխատանք և կարող եք ակնկալել, որ կստանաք տաճարային օրհնությունները, այդ թվում՝ կնքման արարողությունը։ Կարող եք նպատակ դնել մասնակցելու այդ աշխատանքներին՝ ի նախապատրաստություն Տիրոջ Երկրորդ Գալստյանը։ Կարող եք նաև առանձնահատուկ նպատակ դնել, թե ինչպես դուք կնախապատրաստվեք սելեստիալ ամուսնությանը։ Խնդրեք Երկնային Հորը օգնել ձեզ իրականացնելու ձեր նպատակը։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 110 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.