Սեմինարիա
Մաս 2․ Օր 1, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1. 1-20


Մաս 2. Օր 1

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1–20

Նախաբան

1838թ. Ջոզեֆ Սմիթը սկսեց աշխատել իր պաշտոնական պատմության վրա: Այնտեղ նա նկարագրեց իր ընտանիքին և վայրերը, որտեղ նրանք ապրել էին: Նա նաև պատմեց կրոնի շուրջ «անսովոր հուզումների» մասին, որոնք 1820թ. գերիշխող էին դարձել Նյու Յորքի արևմուտքում (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5): Կրոնական այս խանդավառության արդյունքում նա լցվեց «լուրջ մտախոհությամբ և մեծ անհանգստությամբ», որի պատճառը «տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանություններն» էին (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8):

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս Ջոզեֆը կարդաց Հակոբոս Ա.5 (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.11), որը հորդորում է նրանց, ովքեր իմաստության կարիք ունեն, «խնդրել Աստուածանից»: Ջոզեֆը գրել է. «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն, իմանալով, որ եթե կար մեկը, որն իմաստության կարիք ուներ Աստծուց, այդ ե՛ս էի. քանզի, թե ինչպես վարվել, ես չգիտեի և երբեք չէի իմանա, եթե չստանայի ավելի շատ իմաստություն, քան այդ ժամանակ ունեի. քանի որ կրոնական տարբեր աղանդների ուսուցիչները սուրբ գրքի միևնույն հատվածներն այնքան տարբեր էին հասկանում, որ կոտրում էին Աստվածաշնչին դիմելով հարցը լուծելու ողջ վստահությունը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.12): Նա որոշեց աղոթքով խնդրել Աստծուն պատասխանել իր հարցերին: Ի պատասխան նրա աղոթքի, Հայր Աստվածը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-4

Ջոզեֆ Սմիթը սկսեց գրել իր պատմությունը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ով Կանադայում ծառայել է որպես միսիայի նախագահ, կիսվել է իր երկու միսիոներների հետ կապված հետևյալ փորձառությամբ.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Երկու [միսիոներներ] տվեցին պարոն Փոլլարդի դռան զանգը, և նա, խղճահարություն զգալով գրեթե սառցակալած միսիոներների հանդեպ, նրանց ներս հրավիրեց: … Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը և հրավիրեցին նրան աղոթել միասին։ Նա համաձայնվեց այն պայմանով, որ նա պետք է ասեր աղոթքը:

Նրա ասած աղոթքն ապշեցրեց միսիոներներին: Նա ասաց. «Երկնային Հայր, օրհնիր այս երկու անհաջողակ, մոլորված միսիոներներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները և իրենց ժամանակը չվատնեն Կանադայի ժողովրդին պատմելով մի ուղերձի մասին, որն այնքան անիրական է և որի մասին նրանք այդքան քիչ գիտեն»:

Երբ նրանք ծնկաչոք աղոթելուց հետո ոտքի կանգնեցին, պարոն Փոլլարդը խնդրեց միսիոներներին երբեք չվերադառնալ իր տուն: Երբ նրանք հեռանում էին, նա ծաղրանքով ասաց նրանց. «Դուք չեք կարող ինձ ասել, որ դուք իրոք հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթը, այնուամենայնիվ, եղել է Աստծո մարգարե» և նա աղմուկով փակեց դուռը» (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign, Nov. 2005, 69):

Եթե դուք լինեիք միսիոներներից մեկը, ի՞նչ կասեիք պարոն Փոլլարդին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը 1838թ. գրել է իր կյանքի պատմությունը, որը գտնվում է Ջոզեֆ Սմիթ-Պատմությունում, նպատակ ունենալով հրատարակել եկեղեցու պաշտոնական պատմությունը: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-2, և փնտրեք պատճառները, որոնք նշել է Ջոզեֆ Սմիթը այս պաշտոնական պատմությունը գրելու վերաբերյալ:

Ջոզեֆ Սմիթ-Պատմությունը ներառում էՄարգարեի Առաջին Տեսիլքի մասին անմիջական պատմությունը: Կան Առաջին Տեսիլքի մի քանի հայտնի հաշվետվություններ, որոնցից չորսը գրվել կամ թելադրվել են Ջոզեֆ Սմիթի կողմից և մյուսները գրվել են նրանց կողմից, ովքեր վերապատմել են Ջոզեֆի փորձառություններն իրենց իսկ բառերով: Այս հաշվետվությունները պատրաստվել են տարբեր ժամանակներում, տարբեր լսարանների համար և տարբեր նպատակներով: Այս բոլոր հաշվետվություններում հիմնական ճշմարտությունը նույնն է, որ Ջոզեֆ Սմիթին իսկապես բացվեցին երկինքները և նա տեսավ աստվածային սուրհանդակներ, ներառյալ Երկնային Հորը և Տեր Հիսուս Քրիստոսին: Քանի որ 1838թ. հաշվետվությունը կազմում էր Ջոզեֆ Սմիթի պաշտոնական պատմության և աշխարհին ուղղված վկայության մի մասը, այն ներառվեց Թանկագին Մարգարիտի մեջ:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-13

Կրոնական խառնաշփոթի մեջ Ջոզեֆ Սմիթը որոշում է հարցնել Աստծուն, թե որ եկեղեցին է ճիշտ

Ջոզեֆ Սմիթն ապրել է կրոնի շուրջ մեծ հետաքրքրության և հուզումների ժամանակաշրջանում: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-7, և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են իրավիճակը, որում գտնվում էր Ջոզեֆ Սմիթը: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ բառերը: Երբ ավարտեք, կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8, 10, փնտրելով Ջոզեֆ Սմիթի նկարագրությունը, թե ինչպես էր նա իրեն զգում այդ ժամանակներում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-7, պատկերացնելով, որ դուք պետք է բացատրեք Ջոզեֆի իրավիճակը և ներկայացնեք այն մեկին, ով երբեք չի լսել Ջոզեֆ Սմիթի մասին: Ներառեք առնվազն երեք գաղափար, որոնք դուք զգում եք, որ պիտի շեշտեք Ջոզեֆ Սմիթի մասին:

Մտաբերեք այն իրավիճակը, որը դրդել է ձեզ տալ մի շարք հարցեր, և խորհեք, թե ինչ եք դուք արել ձեր մտահոգություններին լուծում տալու համար: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.11, և փնտրեք այն վայրը, որտեղ Ջոզեֆ Սմիթը գտավ իր հարցերի պատասխանները: Ժամանակ տրամադրեք և բարձրաձայն կրկնեք կամ անգիր սովորեք Հակոբոս Ա.5, ինչպես գրված է հատված 11-ում:

Հակոբոս 1.5 -ում գտնվող սկզբունքներից մեկը, որն օգնեց Ջոզեֆ Սմիթին գտնել իր հարցերի պատասխանները, այն էր, որ եթե մենք հավատքով խնդրենք Աստծուն, Նա կպատասխանի մեր աղոթքներին: Նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.11-ում: Հասկանալով, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին Իր իսկ ժամանակին և Իր իսկ ձևով, խորհեք, թե ինչպես է այս սկզբունքի ճշմարտացիությունն արտահայտվել ձեր իսկ կյանքում:

Ջոզեֆը նկարագրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել իր վրա սուրբ գրության այս հատվածը: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.12-13, և գտեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են Ջոզեֆի փորձառությունը և արձագանքը Հակոբոս Ա.5-ը կարդալուց հետո: Սուրբ գրությունը երբևէ դիպչե՞լ է ձեր սրտին զորությամբ: Համաձայն Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.13, ի՞նչն էր ուզում հաղթահարել Ջոզեֆ Սմիթը: Ի՞նչ որոշեց նա անել:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.14-20

Ջոզեֆ Սմիթը տեսնում է Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20 սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք նշել ալն առանձնահատուկ ձևով:

Եթե դուք ունեք ՎՕՍ օրհներգերի գիրքը, կարդացեք «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» օրհներգի բառերը (Hymns, no. 26): Ապա կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14-15:

Ձեր կարծիքով, ի՞նչու էր Սատանան փորձում խանգարել Ջոզեֆ Սմիթի աղոթքին: Որպեսզի պարզեք, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը, երբ հանդիպեց այս «ապշելի ազդեցությանը», կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16: Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Մարգարեն, երբ նա ասաց, որ լարել էր իր «ողջ ուժերը` կանչելու առ Աստված»: Խորհեք, թե Ջոզեֆ Սմիթի օրինակն ինչ կարող է ձեզ սովորեցնել այն մասին, թե ինչպես դուք պետք է արձագանքեք, երբ դուք բախվում եք դժվարին մի իրավիճակի կամ Սատանայի գայթակղությանը:

Մարդկության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն արձանագրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17: Մինչ դուք կարդաք այս հատվածը, փորձեք պատկերացնել այս սրբազան իրադարձությունը: Այս հատվածից մենք սովորում ենք մի կարևոր ճշմարտություն, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Նա նաև խոսեց Նրանց հետ և հրահանգներ ստացավ Նրանցից: Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը այս վերջին օրերում ավետարանի Վերականգնման կարևորագույն իրադարձությունն է:

Նկար
Առաջին Տեսիլքը
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու է ձեր և Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար կարևոր վկայություն ունենալը, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին:

Վերանայեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-17, և գտեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք մենք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթին կատարած Հոր և որդու այցելության պատմությունից:

Գայթակղությունը կամ փորձությունը կարող է գալ երբեմն հոգևոր փորձառությունից առաջ կամ հետո: Ջոզեֆ Սմիթը փորձության հանդեպեց Առաջին Տեսիլքից անմիջապես առաջ: Մովսեսի դեպքում փորձությունը եկավ Աստծո հետ խոսելուց անմիջապես հետո (տես Մովսես 1.9-12): Ջոզեֆ Սմիթը սովորեց, որ եթե մենք անկեղծորեն փնտրում ենք Աստծո օգնությունը, երբ Սատանան փորձում է հուսալքել մեզ, Աստված կարող է ազատել մեզ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է ձեզ օգնում իմանալը, որ մենք կարող ենք ստանալ Աստծո օգնությունը դժվարությունները և հիասթափությունը հաղթահարելու համար:

    2. Ի՞նչ այլ սկզբունքներ դուք կարող եք սովորել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-16-ի փորձառությունից, որ կարող է օգնել ձեզ հաղթահարելու գայթակղությունը:

  2. Ի՞նչ կարող ենք մենք սովորել Աստվածագլխի մասին Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15–17: Հարցին պատասխանեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-17-ում գտնվող Աստվածագլխին վերաբերող որոշ վարդապետություններից է. Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն ապրում են: Երկնային Հայրը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, առանձին և անհատական էակներ են:

Ջոզեֆ Սմիթը հարցեր հղեց Տիրոջը, ցանկանալով իմանալ, թե բոլոր եկեղեցիներից որին նա պետք է միանա: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.18-20, և նշեք պատասխանը, որը Ջոզեֆը ստացավ այս հարցի շուրջ:

Վերհիշեք միսիոներների պատմությունը, որով կիսվել ենք դասի սկզբում: Նախագահ Մոնսոնը պատմել է, թե ինչ արեցին միսիոներներն այն բանից հետո, երբ մարդն աղմուկով փակեց դուռը նրանց վրա.

Նկար
President Thomas S. Monson

«Երբ միսիոներները մի փոքր հեռացել էին տանից, կրտսեր զուգընկերը երկչոտությամբ ասել էր. «Երեց, մենք չպատասխանեցինք պարոն Փոլանդին»:

Ավագ զուգընկերը պատասխանել էր. «Մեզ մերժել են: Եկեք առաջ շարժվենք»:

Երիտասարդ միսիոներն այնուամենայնիվ պնդել էր և երկուսով վերադարձել էին պարոն Փոլարդի դռան մոտ: Պարոն Փոլլարդը պատասխանել էր դռան թակոցին և բարկացած ասել. «Ես կարծեմ ձեզ ասել էի, երիտասարդներ, որ երբեք չվերադառնաք»:

Ապա կրտսեր զուգընկերն ասել էր իր ողջ համարձակությամբ, որ կարող էր ունենալ. «Պարոն Փոլլանդ, երբ մենք հեռացանք ձեր տանից, դուք ասացիք, որ մենք իրականում չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարե էր: Ես ուզում եմ վկայել ձեզ, պարոն Փոլլարդ, որ ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է եղել, որ ոգեշնչման միջոցով նա թարգմանել է սրբազան հիշատակարանը, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրք, որ նա տեսել է Հայր Աստծուն և Հիսուսին` Որդուն»: Ապա միսիոներեները հեռացան:

[Ավելի ուշ վկայել է պարոն Փոլլարդը.] «Այդ գիշեր քուն չեկավ իմ աչքերին: Ես անընդհատ շուռումուռ էի գալիս: Իմ մտքում ես կրկին ու կրկին լսում էի բառեր. «Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր: Ես գիտեմ, դա … Ես գիտեմ, դա … Ես գիտեմ դա»: Ես հազիվ էի կարողանում սպասել լույսը բացվելուն: Ես զանգահարեցի միսիոներներին, օգտագործելով նրանց այն համարը, որը տպված էր փոքրիկ քարտի վրա, որը պարունակում էր Հավատո Հանգանակը: Նրանք վերադարձան, և այս անգամ իմ կինը, իմ ընտանիքը և ես միասին ներկա գտնվեցինք զրույցին` որպես ճշմարտության անկեղծ որոնողներ: Արդյունքում մենք բոլորս էլ սկսեցինք հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը» (“The Prophet Joseph Smith,” 69):

Եթե դուք դեռևս դա չեք արել, ինքնուրույն կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմությունը և խնդրեք Երկնային Հորն օգնել ձեզ իմանալու, որ Առաջին Տեսիլքի վերաբերյալ նրա պատմությունը ճիշտ է կամ խորացնի ձեր համոզմունքը, որ այն ճիշտ է: Դուք նաև կարող եք փնտրել հնարավորություններ, որ մեկ ուրիշի հետ կիսվեք Առաջին Տեսիլքի ուղերձով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր զգացմունքները կամ վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն-Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-20

Ժամանակ տրամադրեք, որպեսզի փորձեք և անգիր սովորեք սուրբ գրության սերտման այս հատվածը: Եթե դուք զգում եք, որ չեք կարող անգիր սովորել բոլոր հատվածները, դուք կարող եք հատվածը բաժանել ավելի փոքր մասերի կամ անգիր սովորել 16-17 հատվածները կամ միայն հատվածի կրճատված մասը: Ահա մի մեթոդ, որը կօգնի ձեզ անգիր սովորել այս հատվածները. Կրկնեք մի արտահայտություն այնքան, մինչև կարողանաք անգիր ասել: Ավելացրեք երկրորդ արտահայտությունը և կրկնեք արտահայտությունները, մինչև կարողանաք անգիր ասել երկուսն էլ: Ավելացրեք երրորդ արտահայտությունը և այսպես շարունակ: Արագացրեք ձեր տեմպը, երբ անգիր եք ասում այն արտահայտությունները, որոնք արդեն սովորել եք, և դանդաղեցրեք ձեր տեմպը, երբ դուք անգիր եք ասում նորերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-20 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել