Սեմինարիա
Մաս 21․ Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 101․1-16


Մաս 21. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 101․1-16

Նախաբան

1833թ․ դեկտեմբերի 16 և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ այն չարչարանքների վերաբերյալ, որոնց սրբերը ենթարկվում էին Միսսուրիում։ Այդ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, կքննարկվի երեք դասի ընթացքում։ Այս առաջին դասը Տիրոջ մեկնաբանության մասին է, թե ինչու Նա թույլ տվեց, որ Սրբերը չարչարվեն։ Այն նաև պարունակում է Տառապող Սրբերին ուղղված Իր խորհրդի ու մխիթարության խոսքեր։

Վարդապետություն և Ուխտեր 101․1-8

Տերը բացատրում է, թե ինչու է թույլ տալիս, որ Իր ժողովուրդը ենթարկվի փորձությունների

Նկար
քարտեզ, հյուսիսային Միսսուրի

Այն ինչ դուք սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 98-ի ձեր ուսումնասիրության ժամանակ, նշեք, թե հետևյալ դժվարություններից որոնց էին Սրբերը, 1833թ․ հուլիսին, ենթարկվում Միսսուրիի Ջեկսոն գավառում։ Կարող եք բացել օր 1-ի դասը, որը կօգնի ձեզ վերհիշել։

Սրբերի տպագրատունը ոչնչացվեց։

Սիդնի Գիլբերտի խանութը քանդվեց, իսկ ապրանքները գողացան։

Սրբերից շատերի տներն ու մշակաբույսերն այրվեցին։

Սրբերից երկու հոգի, Էդվարդ Պատրիջը և Չարլզ Ալենը, ձութապատվեցին և փետուրներով պատվեցին հանրային հրապարակում։

Միսսուրիի Ջեկսոն գավառի ամբոխի բռնությունների պատճառով, 1833թ․ հուլիսին, Միսսուրիի Եկեղեցու ղեկավարները համաձայնվեցին հեռանալ գավառից։ Այնուամենայնիվ, 1833թ․ օգոստոսին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատվիրեց Սրբերին չվաճառել այնտեղ գտնվող իրենց հողերը։ Եկեղեցու ղեկավարները միջնորդություն ներկայացրեցին կառավարություն և օգտագործեցին բոլոր հնարավոր օրինական կապերը՝ Միսսուրիի իրենց հողերը պահպանելու, և բռնությունների համար պատասխանատու անձանց արդարադատության ենթարկելու համար։ Լսելով այդ գործողությունների մասին և համոզված լինելով, որ Սրբերը չէին ցանկանում հեռանալ, ինչպես որ սպասվում էր, ոչ անդամ բնակիչները կրկին անգամ հարձակվեցին Սրբերի վրա։ 1833թ․ հոկտեմբերի 31-ի գիշերը, 50 ձիավորներից կազմված ամբոխը ներխուժեց Ուիթմերի ավան, որը գտնվում է Ինդեփենդենսից արևմուտք։ Նրանք ավիրեցին 13 տների տանիքներ և ծեծեցին մի քանի տղամարդկանց՝ գրեթե սպանելով նրանց։ Այդ հարձակումները Ինդեփենդենսի և այլ վայրերի վրա, որտեղ Սրբերն ապրում էին, շարունակվեցին հաջորդ երկու գիշերվա ընթացքում։ Տղամարդկանց ծեծի էին ենթարկում, իսկ կանանց ու երեխաներին ահաբեկչության։ Ավելի քան 1,000 Սրբեր դուրս էին հանվել Ջեկսոն գավառի իրենց տներից։

Ձեր կարծիքով, այդ պահին ի՞նչ հարց կարող էր ծագել Միսսուրիի Սրբերի գլխում։ Դուք երբևէ խորհե՞լ եք, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ Ձեզ հետ կամ ձեր մերձավորների հետ վատ բաներ պատահեն։

Կարդացեք Վարդապետություն և Ոխտեր 101 բաժնի նախաբանը, որպեսզի իմանաք, թե որ ամսաթվին է այդ հայտնությունը տրվել և իմանաք այն հետագա փորձությունների վերաբերյալ, որոնց Միսսուրիի Սրբերն այդ ժամանակ ենթարկվեցին։

Երբ Միսսուրիի Սրբերից շատերը ենթարկվում էին այդ փորձություններին, Տերը հայտնեց ճշմարտություններն այն բանի մասին, թե ինչու է Նա հանդուրժել, որ Իր ժողովուրդը ենթարկվի չարչարանքների։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.1-2, փնտրելով այն պատճառը, թե ինչու էր Տերը հանդուրժել, որ Ջեկսոն գավառի Սրբերը կրեին հալածանքներ և չարչարանքներ։

2-րդ հատվածից մենք սովորում ենք, որ Երբ մենք խախտում ենք պատվիրանները, Աստված թույլ է տալիս, որ մենք տառապենք։

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ ճշմարտությունը։

Չնայած Միսսուրիի Սրբերից շատերն էին հավատարիմ ու հնազանդ, նրանք, այնուամենայնիվ, տառապեցին հալածանքների պատճառով։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.3-5, փնտրելով այն պատճառը, թե ինչու էր Տերը հանդուրժում, որ նույնիսկ արդարակյաց Սրբերը չարչարվեն։ Հարկ է նշել, որ խրատվել բառը նշանակում է պատժվել կամ ուղղվել, որ փորձվել բառը նշանակում է ստուգվել, իսկ սրբագործել բառը նշանակում է ինչ-որ մեկին կամ մի ինչ-որ բան դարձնել սուրբ։

Կարդացեք 5-րդ հատվածը, որպեսզի ավարտեք ճշմարտության մասին հետևյալ նախադասությունը Եթե մենք չդիմանանք խրատվելուն, մենք չենք կարող :

Նկար
Elder D. Todd Christofferson

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, թե ինչպես է խրատվելն ու փորձվելն օգնում մեզ սրբագործվել․ «Մեր ապաշխարությունը խթանելուց բացի, ինքնին, պատիժն ընդունելու փորձառությունը կարող է մաքրել մեզ և նախապատրաստել մեզ էլ ավելի մեծ հոգևոր պարգևներ ստանալուն» (“As Many as I Love, I Rebuke and Chasten,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 98)։

Նկար
Աբրահամը, Իսահակը և հրեշտակը

Վարդապետություն և Ուխտեր 101.4-ում, Տերը Աբրահամին օրինակ է բերել, որպես մեկի, ով խրատվել ու փորձվել է։ Երբ Տերը պատվիրեց Աբրահամին զոհաբերել իր որդի Իսահակին, Աբրահամն ապացուցեց իր հավատարմությունը և ցույց տվեց, որ նա պատրաստ է ստանալու հրաշալի հոգևոր օրհնություններ (տես Ծննդոց 22․1–18

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 101․5 հատվածի ուսուցանված ճշմարտությունն օգնել ձեզ դժվար ժամանակներում։

  2. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.6-8, և բացահայտեք այն մի քանի բաները, որոնք կատարել էին Միսսուրիի Սրբերից մի քանիսը, որը բոլորին բերեց չարչարանքներ։ Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ըստ 7-րդ հատվածի, որո՞նք են «հապաղում էին լսել իրենց Տեր Աստծո ձայնը»-ի հետևանքները։

    2. Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ են սկսում անել որոշ մարդիկ, երբ հայտնվում են նեղության մեջ։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «փնտրելով» Տիրոջը։

Խորհեք մի փորձառության շուրջ, երբ դուք խրատվել եք և փնտրել եք Տիրոջը։

Վարդապետություն և Ուխտեր 101․9-16

Տերը հրահանգում և մխիթարում է Սրբերին

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 101.9, ուշադրություն դարձրեք այն հույսի ուղերձին, որը Տերը տալիս է այն Սրբերին, ովքեր տառապում էին Միսսուրիում։ Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ վարդապետությունը․ Նույնիսկ, եթե մենք մեղք ենք գործել, Տերը կարեկցանք է զգում մեր հանդեպ։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կարող է այդ վարդապետության ըմբռնումը հույս տալ ձեզ։

Վարդապետություն և Ուխտեր 101.10-11-ում մենք սովորում ենք, որ նույնիսկ այն բանին, որ Տերը թույլ է տվել սրբերին հալածվել, Նա ասաց, որ Նա կպատժի այն մարդկանց, ովքեր հալածել են նրանց։

Նկար
ամբոխի տեսարան

Հետևյալ պարբերությունները կարդալիս, նշեք տառապանքների այն նկարագրությունները, որոնք առանձնապես դժվար կլիներ ձեզ համար տեսնել կամ ենթարկվել․

Միսսուրիի Ջեկսոն գավառի ամբոխը շարունակում էր տանջանքների ենթարկել Սրբերին, մինչև որ Եկեղեցու բոլոր անդամները դուրս հանվեցին գավառից։ Լիման Ուայթը գրել է․«Ես տեսա հարյուր և իննսուն կանանց և երեխաների, որոնք քշվում էին 30 մղոն տափաստանով մեկ, իրենց հետ ունենալով միայն երեք զառամյալ տղամարդ, նոյեմբեր ամսին, երբ գետինը բարակ շերտով պատված էր թաց ձյունով, և ես հեշտությամբ կարող էի հետևել նրանց ուղուն, այն արյան հետքով, որը հոսում էր նրանց պատռված ոտքերից տափաստանի կարճ հնձած խոտի վրա»։ (in History of the Church, 3:439)։

Սրբերի մեծ մասը փախան հյուսիս, որտեղ նրանք ստիպված էին անցնել Միսսուրի գետը։ Լաստանավի մոտ գետի ծովափը երկու կողմից լցված էր փախստականներով։ Ոմանց բախտն այնքան էր բերել, որ փախել էին իրենց կենցաղային ապրանքներով, բայց շատերն ամեն ինչ կորցրել էին։ Պարլի Պ․ Պրատը գրել է․ «Ամեն ուղղությամբ կարող էիր տեսնել հարյուրավոր մարդկանց, ոմանց իրենց վրաններում և ոմանց էլ իրենց խարույկի շուրջբոլորը, բաց երկնքի տակ, մինչդեռ հորդառատ անձրև էր գալիս։ Ամուսինները փնտրում էին իրենց կանանց, կանայք փնտրում էին իրենց ամուսիններին, ծնողները՝ իրենց զավակներին, իսկ զավակները՝ իրենց ծնողներին։ … Տեսարանը աննկարագրելի էր և ես համոզված եմ, որ երկրի վրա գտնվող յուրաքանչյուրի սիրտը կհալչեր, բացի մեր կույր կեղեքիչներից և կույր ու տգետ համայնքից» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 102)։

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե նման չարչարանքներ ունենայիք։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.12-16, ուշադրություն դարձնելով արդարակյաց Սրբերին տված Տիրոջ խոստմանը։ (Օգտակար կլինի իմանալ, որ 12-րդ հատվածում, «ողջ իմ Իսրայելը» նկատի ունի նրանց, ովքեր հավատարիմ են ավետարանի ուխտին։)

Կարող եք հետևյալ սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 101․16 հատվածի կողքին․ Երբ մենք արդար ենք ապրում, մենք կարող ենք մխիթարություն գտնել այն մտքից, որ բոլոր մարդիկ Տիրոջ ձեռքերում են։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, ելնելով ձեր անձնական փորձից, կամ կարող եք քննարկել այդ հարցերն ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, և գրի առնել այդ խոսակցության ընթացքում ձեռք բերած ձեր մտքերը․

    1. Վարդապետություն և Ուխտեր 101.16 հատվածում, ձեր կարծիքով, ո՞րն է «հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» հրահանգի նշանակությունը։

    2. Դժվար ժամանակներում, ե՞րբ եք զգացել խաղաղության օրհնությունը։

    3. Ինչպե՞ս կարող է հանգիստ կամ հանդարտ լինելն օգնել ձեզ մխիթարություն ստանալ Տիրոջից։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 101.1-16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել