Մաս 27. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 124.84–145; 125–26
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 124.84–145 հատվածները` ստացված 1841թ. հունվարի 19-ին, պարունակում են Տիրոջ խորհուրդը եկեղեցու առանձին անդամներին: Նա նաև տվել է նրանց անունները, ովքեր պետք է ծառայեին քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում: 1841թ. մարտին մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 125 բաժնում, որով Տերն Իր կամքը հայտնեց Այովայի տարածքում սրբերի հավաքման վերաբերյալ: 1841թ. հուլիսին մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 126 բաժնում, որով Տերն ասաց Բրիգամ Յանգին, որ նրանից այլևս չի պահանջվի թողնել իր ընտանիքը և ծառայել միսիաներում:
Վարդապետություն և Ուխտեր 124․84-122
Տերը խորհուրդ է տալիս առանձին անհատներին
Մտաբերեք մի ժամանակ, երբ ձեզ խորհուրդ է տվել մեկը, ով ցանկացել է օգնել ձեզ: Հետևե՞լ եք այդ խորհրդին: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:
Վարդապետություն և Ուխտեր 124.84–118 հատվածներում Տերն անհատական խորհուրդ է տվել եկեղեցու կոնկրետ անդամներին, որին հետևելու դեպքում մեծ օրհնություններ էին խոստացված: Կարդացեք հետևյալ հատվածներըգտնելով նմանություն` այս անհատներին տրվող խորհուրդներում: (Օգտակար կլինի իմանալ, որ խորհուրդ նշանակում է առաջնորդություն, ուղղություն կամ հրահանգ: Կարող եք գրքում նշել նման խորհուրդները:
-
89–90 հատվածներ (Վիլյամ Լո)
-
94–96 հատվածներ (Հայրում Սմիթ)
-
111–14 հատվածներ (Ամոս Դեյվիես)
-
115–18 հատվածներ (Ռոբերտ Ֆոսթեր)
Վերանայեք ձեր կարդացած հատվածները, տեսնելով, թե ինչ օրհնություններ է խոստացել Տերն այս մարդկանց, եթե նրանք հետևեն Նրա խորհրդին: Տրամադրված տարածությունում թվեք այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է նրանց.
Այս հատվածներից մեր սովորած սկզբունքը, որը վերաբերում է Աստծո բոլոր զավակներին այն է, որ եթե մենք ականջ դնենք մարգարեների խորհրդին մեզ համար լավ կլինի:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ հատուկ խորհուրդ է տվել եկեղեցու նախագահը այս վերջին տարիներին:
-
Ե՞րբ եք դուք օրհնվել, ականջ դնելով մարգարեների խորհրդին:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.84 հատվածը տեսնելով, թե ինչ է ասել Տերը Ալմոն Բաբիթ անունով եկեղեցու անդամի վերաբերյալ, թե ինչ էր նա անում` եկեղեցու նախագահության խորհրդին հետևելու փոխարեն: Օգտակար կլինի իմանալ, որ «ոսկե հորթը» կուռք կամ կեղծ աստված էր, որին Ահարոնն էր պատրաստել Իսրայելի զավակների համար այն ժամանակ, երբ Մովսես մարգարեն Սինա սարի վրա էր (տես Ելից ԼԲ): Դա աշխարհիկ բաների խորհրդանիշ է, որը կարող է շեղել և խանգարել մեզ հոգևոր օրհնությունները ստանալուց:
Համաձայն 84 հատվածի Ալմոն Բաբիթի «ոսկե հորթն» այն էր, որ նա ձգտում էր ստեղծել իր սեփական խորհուրդը Առաջին Նախագահության խորհրդի փոխարեն:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի զգուշացումը բազմաթիվ կեղծ աստվածների մասին, որոնց մարդիկ երկրպագում են այսօր, և մտածեք, թե ինչպես կարող են այս ժամանակակից օրերի կուռքերը փոխարինել հետևելուն կենդանի մարգարեների խորհրդին:
«Ժամանակակից կուռքերը կամ կեղծ աստվածները կարող են այնպիսի տեսք ընդունել, ինչպիսին են՝ հագուստը, տները, բիզնեսները, մեքենաները, սարքերը, զվարճության նավերը և բազմաթիվ այլ նյութական արժեքներ, որոնք շեղում են աստվածային ուղուց: Ի՞նչ տարբերություն, հետաքրքրող առարկան ունի կուռքի ձև, թե` ոչ:
Աննկատ բաները պատրաստի աստվածների պես են: Գիտական աստիճանները, նամակները և կոչումները կարող են կուռքեր դառնալ: … [Քոլեջի] աստիճանը, և հետո, հարստությունն ու ապահովությունը, որոնք ստացվում են դրա արդյունքում, կարծես, այնքան ցանկալի են, որ միսիայում [ծառայելը] հայտնվում է երկրորդ տեղում: Ոմանք անտեսում են եկեղեցու ծառայությունը իրենց քոլեջի տարիներին, նախապատվություն տալով աշխարհիկ ուսմանը, աչքաթող անելով իրենց կապած հոգևոր ուխտերը:
… Շատերը երկրպագում են որսորդությանը, ձկնորսությանը, արձակուրդին, հանգստյան օրերին բնության գրկում զվարճանալուն: Մյուսները որպես կուռքեր են ընտրում սպորտային խաղերը, բեյսբոլը, ֆուտբոլը, ցլամարտը կամ գոլֆը: Այդ նախասիրություններն ավելի հաճախ խանգարում են Տիրոջը երկրպագելուն և Աստծո թագավորության կառուցման գործին ծառայելուն: Մասնակիցների համար այս շեշտադրումը կարող է լուրջ չթվալ, սակայն այն ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը:
Երկրպագության մեկ այլ ձև է տղամարդկանց համար ուժը և համբավը: Շատերը կոտնահարեն հոգևոր, հաճախ էլ էթիկական արժեքները` դեպի հաջողություն մագլցելու համար: Ուժի, հարստության և ազդեցիկ լինելու այս աստվածները առավել պահանջկոտ են և նույնքան իրական են, որքան անապատում Իսրայելացիների ոսկե հորթերը» (The Miracle of Forgiveness [1969], 40–42):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ի՞նչ եղանակներով մարդիկ կարող են իրենց սեփական խորհուրդն ունենալ` մարգարեների միջոցով Տիրոջ տված խորհրդի փոխարեն:
Հիշե՛ք, դուք կարող եք վստահ հետևել մարգարեների խորհրդին ու հրահանգներին, քանի որ նրանք ասում են Տիրոջ խոսքերը (տես ՎևՈւ 1.38):
Վարդապետություն և Ուխտեր 124.119–22 հատվածները պարունակում են եկեղեցուն տրված հրահանգներ Նավուի Տան կառուցման վերաբերյալ, որը պիտի լիներ եկեղեցու սեփականություն հանդիսացող հյուրանոց:
Վարդապետություն և Ուխտեր 124․123-45
Տերը տալիս է նրանց անունները, ովքեր պետք է ծառայեն քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում
Թվարկեք եկեղեցու քահանայության որոշ ղեկավար պաշտոնները.
Վարդապետություն և Ուխտեր 124.123-45-ում Տերը տվել է որոշ անձանց անուններ` քահանայության տարբեր ղեկավար պաշտոններում ծառայելու համար: Կարդացեք 123-42 հատվածները տեսնելով, թե ինչ քահանայության ղեկավար պաշտոններ է նշել Տերը: Ավելացրեք նրանք, որոնք դուք չունեիք ձեր ցանկում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.143 հատվածը տեսնելով, թե ինչու է Տերը կանչում քահանայության ղեկավարների և տալիս քահանայության բանալիները:
Այս հատվածից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Տերը կանչում է քահանայության ղեկավարներին կառավարման և ծառայության գործի և սրբերի կատարելությանն օգնելու համար: (Ծառայության և սրբերի կատարելագործման աշխատանքը վերաբերում է օգնելուն Երկնային Հոր բոլոր զավակներին ավելի մոտենալ Նրան և արժանիորեն վերադառնալ Նրա ներկայությունը): Ձեր սուրբ գրություններում նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ-երկու եղանակ, թե ինչպես են ձեր քահանայության ղեկավարները օգնել ձեզ մոտենալ Երկնային Հորը:
Վարդապետություն և Ուխտեր 125
Տերն ուղղորդում է սրբերին հավաքվել Իր նշած տեղերում
Երբ 1838-39թթ. ձմռանը սրբերը դուրս վտարվեցին Միսսուրիից նրանք գնացին Իլլինոյս և Այովա, որտեղ բնակություն հաստատեցին Միսիսիպի գետի երկու ափերին: Վարդապետություն և Ուխտեր 125 բաժնում պարունակվող հայտնությունը ստացվել է 1841թ. մարտին և բացահայտում է Տիրոջ կամքը Այովայի տարածքում գտնվող սրբերի վերաբերյալ: Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 125 բաժինը տեսեք, թե ինչ ուղղություններ է տվել Տերն այս սրբերին:
Վարդապետություն և Ուխտեր 126
Բրիգան Յանգից այլևս չի պահանջվում թողնել ընտանիքը և ծառայել լրացուցիչ միսիաներում
Պատկերացրեք, թե ինչի նման կլինի թողնել ընտանիքը և ծառայել Տիրոջ միսիաներում առաջիկա հինգ ամառների ընթացքում և ապա կանչվել ծառայելու օտարերկրյա միսիայում մոտավորապես երկու տարի: Ինչպե՞ս կզգայիք ձեզ` թողնելով ձեր ընտանիքը այդքան շատ ժամանակ: Ինչպե՞ս կզգայիք, եթե դուք պատասխանատու լինեիք ձեր ընտանիքն ապահովելու համար:
1832թ. ապրիլին եկեղեցուն միանալուց հետո Բրիգամ Յանգը հաջորդ ինը տարիների ընթացքում ծառայել է յոթ միսիաներում: Նրա առաջին միսիան իր մկրտվելուց հետո առաջիկա ձմռան ընթացքում էր: Հաջորդ հինգը` այդ թվում նրա մասնակցությունը Սիոնի Ճամբարին, տեղի են ունեցել յուրաքանչյուր ամառ` 1833թ. մինչև 1837թ.: Այս միսիաները երեքից վեց ամիս տևողություն են ունեցել: 1839թ. Բրիգամ Յանգը մյուս առաքյալների հետ կանչվել էր ծառայելու Մեծ Բրիտանիայի միսիայում: Նրանք հետևեցին Տիրոջ հրահանգին` մեկնել այս միսիային Ֆար Վեստից, Միսսուրի, 1839թ. ապրիլի 26-ին (տես ՎևՈւ 118): Հաջորդ հինգ ամիսները Բրիգամ Յանգը և մյուս առաքյալներն անցկացրեցին Այովայում և Իլինոյսում, պատրաստվելով Մեծ Բրիտանիա ուղևորվելուն: 1839թ. ամռանն այդ տարածքում բռնկվեց մալարիայի համաճարակ և նրանք ևս ախտահարվեցին:
Կարդացեք Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձնելով Տիրոջը ծառայելուն ուղղված Բրիգամի վերաբերմունքին, չնայած նրան, որ նա այնպես հիվանդ էր, որ առանց օգնության չէր կարող սայլ նստել, երբ մեկնում էր. «Ես որոշեցի գնալ Անգլիա կամ մեռնել` այդ անելու փորձի ժամանակ: Իմ հաստատուն վճռականությունն այն էր, որ կամ ես պետք է անեի այն, ինչ կյանքի և փրկության ավետարանն էր պահանջում, կամ պետք է այնքան փորձեի դա անել, մինչև մեռնեի» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 5)։
Բրիգամ Յանգի միսիոներական ծառայությունը զոհաբերություն էր պահանջել նաև նրա ընտանիքից: Կարդացեք հետևյալ ամփոփ տեղեկությունը Բրիգամի ընտանիքի կացության մասին, երբ նա մեկնեց միսիայի`Մեծ Բրիտանիա:
Բրիգամ Յանգը 1839թ. սեպտեմբերի 14-ին լքեց Այովայի Մոնտրոս քաղաքը մեկնելով Մեծ Բրիտանիա, 10 օր անց այն բանից հետո, երբ նրա կինը` Մերի Էննը ծնունդ էր տվել իրենց չորրորդ երեխային: Մերի Էնը նույնպես տառապում էր մալարիայով։ Ամուսնությունից հետո սա արդեն հինգերորոդ անգամն էր, որ նա ճանապարհում էր Բրիգամին միսիայի: Նախորդ տարի Միսսուրիի իրենց տնից վտարվելուց և ունեցվածքի մեծ մասը կորցնելուց հետո նրանք ծայրահեղ աղքատության մեջ էին: Բրիգամը կարողացել էր ընդամենը 2 դոլար 72 ցենտ գումար թողնել ընտանիքին: Բրիգամը և Մերին վստահ էին, որ Տերը կապահովի նրանց, և ապավինում էին Տիրոջ խոստմանը, որ առաքյալների ընտանիքների կարիքների համար հոգ կտարվի այն ժամանակ, երբ առաքյալները հեռավոր միսիայում են (տես ՎևՈւ 118.3):
Երբ երեցները` Բրիգամ Յանգը, Հեբեր Ք. Քիմբալը և Ջորջ Ա. Սմիթը ճամփորդում էին արևելյան Միացյալ Նահանգներով դեպի Մեծ Բրիտանիա` իրենց միսիան, «Բրիգամն իր ճամպրուկի մեջ միշտ բավարար գումար էր գտնում հաջորդ կանգառում ուղեվարձը վճարելու համար: Նա կարծում էր, թե Հեբերը համալրում է գումարը, սակայն ավելի ուշ հայտնաբերեց, որ` ոչ: Եղբայրները սկսել էին իրենց ճամփորդությունը 13.50 դոլարով, այն դեպքում, երբ աղեվարձերի վրա ծախսել էին ավելի քան 87 դոլար: Նրանք պատկերացում չունեին, թե ինչպես է լրացուցիչ գումարը հայտնվել ճամպրուկում, «եթե ոչ անտեսանելի գործակալի կողմից Երկնային աշխարհից` առաջ տանելու համար ավետարանի տարածումը» [in Leonard J. Arrington, Brigham Young: American Moses [1985], 77]»: (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 228)
Ղեկավարելով միսիոներական աշխատանքի ընդլայնումը բրիտանական կղզիներում, Բրիգամ Յանգը ցույց տվեց հոգևոր ու վարչական հզոր ունակություն: Բրիգամ Յանգի և մյուս առաքյալների ղեկավարմամբ եկեղեցին Մեծ Բրիտանիայում ֆենոմենալ աճ ունեցավ: Այն ժամանակ, երբ առաքյալների մեծ մասը ավարտեցին իրենց միսիան բրիտանական կղզիներում 1841թ. ապրիլի վերջին, ավելի քան 5000 մարդ էր միացել եկեղեցուն, նրանցից մոտավորապես 1000-ը գաղթել էր Նավու դրանից մի քանի ամիս առաջ:
Այս միսիան ուսանելու և հասունանալու կարևոր ժամանակաշրջան էր Տասներկու Առաքյալների Քվորումի համար: Բրիգամ Յանգը կարողացավ ուժեղացնել իր ղեկավարման հմտությունները, որը նա շուտով կկիրառեր Նավուում։ … Բրիտանիայում փորձությունների և զոհաբերությունների միջոցով, ինչպես նաև ընդհանուր նպատակին ծառայելով, Տասներկուսն այնպիսի կապով միավորվեցին, որը առաջիկա տարիներին ապահովեց Եկեղեցու ամուր ղեկավարությունը» (Church History in the Fulness of Times, 234)։
Եկեղեցու միսիոներական աշխատանքը Մեծ Բրիտանիայում առաջնորդելուց հետո Բրիգամ Յանգը ժամանեց Նավու, Իլինոյս, 1841թ. հուլիսի 1-ին: Ութ օր հետո մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 126 բաժնում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 126.1-3 հատվածները, տեսնելով, թե ինչ է ասել Տերը Բրիգամին իր ծառայության վերաբերյալ: Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը գոհ է ձեր ծառայությունից:
1-2 հատվածներից ելնելով ավարտեք հետևյալ սկզբունքը մեր ծառայության վերաբերյալ. Եթե մենք ջանասիրաբար աշխատենք Տիրոջ համար, ապա Նա մեր արդար ընծան:
Այս հայտնությունից հետո, բացի այն, որ Բրիգամ Յանգը կարող էր ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, նա նաև շատ ժամանակ մարգարե Ջոզեֆ Սմիթի կողքին էր (Ջոզեֆի կյանքի վերջին երեսունվեց ամիսներից քսանութը):
Պարզ էր, որ Տերն իմանալով Բրիգամ Յանգի և Եկեղեցու ապագան, Բրիգամին մոտ էր պահում Ջոզեֆին, որպեսզի նա կարողանար սովորել այն, ինչն անհրաժեշտ էր իմանալ Ջոզեֆի մահից հետո Եկեղեցին առաջնորդելու համար» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 313)։
Թեև Բրիգան Յանգից այլևս չէր պահանջվել թողնել իր ընտանիքը միսիայում կրկին ծառայելու համար, սակայն մարգարեի մահից առաջ նա ծառայել է մի քանի կարճաժամկետ միսիաներում: Տերն ընդունել է Բրիգամ Յանգի արդար ընծաներն ու տքնանքներն Իր գործի համար:
-
Մտածեք, թե Տիրոջը ծառայելու ինչ հնարավորություններ դուք ունեք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի քանի նախադասությամբ բացատրեք, թե ինչպես կարող եք հետևել ղեկավարների օրինակին, ինչպիսին, օրինակ, Բրիգամ Յանգն էր, ջանասիրաբար աշխատելու այդ ուղղությամբ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 124.84–145, 125–26 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվը):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.