Հիմնական վարդապետությունների նախաբանը
Հետևյալ հիմնական վարդապետություններին պետք է մեծ նշանակություն տրվի սեմինարիայում.
-
Աստվածագլուխ
-
Փրկության ծրագիր
-
Հիսուս Քրիստոսի Քավությունը
-
Տնտեսություն, Ուրացություն և Վերականգնում
-
Մարգարեներ և հայտնություն
-
Քահանայություն և քահանայության բանալիներ
-
Արարողություններ և ուխտեր
-
Ամուսնություն և ընտանիք
-
Պատվիրաններ
Ուսուցիչները պետք է օգնեն ուսանողներին ներկայացնել, հասկանալ, հավատալ, բացատրել և կիրառել ավետարանի այս հիմնական վարդապետությունները, երբ նրանք ուսումնասիրեն սուրբ գրությունները: Սա կօգնի ուսանողներին ամրացնել իրենց վկայությունները և մեծացնել իրենց երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի հանդեպ: Հիմնական վարդապետությունների ուսումնասիրությունը նաև կօգնի ուսանողներին ավելի լավ պատրաստվել ավետարանով ապրելու և ուրիշներին այս կարևոր ճշմարտությունները սովորեցնելու համար: Այս ձեռնարկի դասերը կազմվել են հիմնական վարդապետությունների հիման վրա: Կարևոր է հիշել, որ ավետարանի այլ նշանակալից վարդապետություններ նույնպես կուսուցանվեն, չնայած դրանք ընդգրկված չեն հիմնական վարդապետությունների շարքում: Ավետարանի հիմնական վարդապետությունների ուսուցումը տեղի է ունենում, երբ դուք ամեն օր ուսանողների հետ սովորում եք սուրբ գրությունները, և երբ օգնում եք նրանց սերտել կարևոր սուրբ գրությունների հատվածները: Ավելի լավ հասկանալ Հիմնական վարդապետությունները, հավատալ դրանց և ապրել դրանցով. սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում սեմինարիայի չորս տարիների ընթացքում և շարունակվում է ուսանողի կյանքի մնացած ընթացքում: Դուք կարող եք ուսանողներին տալ հիմնական վարդապետությունների ցանկը:
Հիմնական վարդապետությունների գնահատում
Հիմնական վարդապետությունների գնահատումը նախատեսված է ուսուցիչներին տեղեկություններ տալու համար, որը նրանք կարող են օգտագործել իրենց ուսանողների կյանքն ավելի օրհնված դարձնելու համար: Մենք խորհուրդ ենք տալիս, որ ուսուցիչները ներկայացնեն այս գնահատումները դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում և ևս մեկ անգամ` տարեվերջին մոտ: Հիմնական վարդապետությունների գնահատումը և այլ գնահատումներ ՍևԻ վեբ կայքում (si.lds.org) գտնելու համար որոնում կատարեք` օգտագործելով գնահատում առանցքային բառը:
Այն ուսուցիչները, ովքեր ուղարկում են իրենց ուսանողների գնահատման արդյունքները ՍևԻ հետազոտությունների գրասենյակ, կստանան հաշվետվություն, որը կօգնի նրանց հարմարեցնել իրենց ուսուցումը, որ ավելի լավ արձագանքեն իրենց ուսանողների կարիքներին: Օրինակ, եթե արդյունքներում ասվում է, որ ուսանողները չեն հասկացել ապաշխարության վարդապետությունը, տարվա ուսումնական ծրագրում կներկայացվեն մի շարք դասեր, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը: Երբ ուսուցիչները աղոթքով օգտագործեն այս տեղեկությունները սուրբ գրությունները հերթականությամբ ուսուցանելիս, մեր պատանիները և չափահաս երիտասարդները ավելի լավ նախապատրաստված կլինեն իրականացնելու Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Նպատակը: