Գրադարան
Դաս 82. Գործք Առաքելոց 1.9-26


Դաս 82

Գործք Առաքելոց 1.9-26

Նախաբան

40 օր Իր աշակերտներին հրահանգներ տալուց հետո Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք։ Առաքյալները այլոց հետ միաբան աղոթք և աղաչանք էին անում։ Մատաթիան ոգեշնչմամբ կանչվում է լրացնելու Տասներկու Առաքյալների Քվորումի թափուր տեղը, որի պատճառը դարձել էր Հուդա Իսկարիովտացու դավաճանությունն ու մահը։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 1.9-12

Փրկիչը համբարձվում է երկինք

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ճի՞շտ է, թե` սխալ:

Բարձրաձայն կարդացեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին հետևյալ հայտարարությունները: Հրավիրեք ուսանողներին նշել՝ հայտարարությունները ճիշտ են, թե` սխալ։ (Ուշադրություն․ Դասի այս պահին միգուցե ուսանողները չիմանան յուրաքանչյուր հարցի պատասխանը և կարիք չկա շատ ժամանակ ծախսել իրենց պատասխանները քննարկելու համար։)

  1. Հիսուս Քրիստոսը վերջին օրերին կվերադառնա երկիր։

  2. Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Հիսուս Քրիստոսը կհայտնվի միայն արդար մարդկանց:

  3. Քանի որ Հիսուս Քրիստոսն այլ կերպարանք կունենա, երբ կրկին գա, շատերը չեն գիտակցի, որ Երկրորդ Գալուստը տեղի է ունեցել։

Դուք կարող եք հակիրճ ձևով վերանայել յուրաքանչյուր նախադասության պատասխանը․ (1) Ճիշտ է (տես Մովսես 7․60), (2) Սխալ է (տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․26, ՎևՈւ 101․23), (3) Սխալ է (տես ՎևՈւ 49․22–23

Բացատրեք, որ Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը մարգարեացել է, որ վերջին օրերին որոշ մարդիկ կեղծ ուսմունքներ կտարածեն Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ (տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22–25

  • Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին որոշակի ուսմունքը ճիշտ է, թե` սխալ: (Եթե մենք ականջ դնենք Փրկիչի խոսքերին և Նրա մարգարեների խոսքերին, մենք կարող ենք խուսափել մոլորություններից [տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․37]։)

Մինչ ուսանողները կշարունակեն ուսումնասիրել Գոր․ 1 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել կարևոր ճշմարտություն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին։

Հիշեցրեք ուսանողներին, որ Իր Հարությունից հետո Փրկիչը 40 օր հրահանգներ տվեց Իր աշակերտներին (տես Գոր․ 1․3)։ Ցուցադրեք Համբարձումը (Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 62, տես նաև LDS.org

Հիսուսի համբարձումը

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 1․9-12 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փրկիչն ավարտեց Իր Առաքյալներին հրահանգներ տալը։

  • Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փրկիչն ավարտեց Իր Առաքյալներին հրահանգներ տալը։

  • Եթե դուք տեսնեիք Փրկիչի համբարձումը երկինք, ձեր կարծիքով, ի՞նչ մտքեր կամ զգացողություններ դուք կունենայիք։

Բացատրեք, որ հին Իսրայելում ամպը երբեմն ծառայում էր որպես Աստծո ներկայության և փառքի տեսանելի խորհրդանիշ (տես Ելից 40․34)։ Ամպը, որի մասին նշվում է Գոր․ 1․9 հատվածում, փառքի ամպն էր (տես Աստվածաշնչի բառարան, «Ամպ»), և 10-րդ հատվածում նշված երկու մարդիկ հրեշտակներ էին։

  • Հրեշտակներն ի՞նչ ասացին Առաքյալներին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը կրկին «այսպէս կգայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս» (Գոր․ 1․11)։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչը փառքով կիջնի երկնքից։)

Շեշտեք, որ Փրկիչի Համբարձումը տեղի է ունեցել Ձիթենյաց Սարի վրա (տես 12-րդ հատվածը): Բացատրեք, որ երբ Փրկիչը կրկին գա, Նա կհայտնվի երկնքից և իսկապես կկանգնի Ձիթենյաց սարի վրա (տես Զաքարիա 14․4, ՎևՈւ 45․47–53, ՎևՈւ 133․19–20)։ Սա տեղի կունենա, նախքան Նա փառահեղ ու վեհապանծ ձևով կհայտնվի աշխարհին (տես Եսայիա 40․5

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչի վերադառնալու կերպի իմացությունը օգնել մեզ խուսափել մոլորություններից, մինչ մենք սպասում ենք Նրա Երկրորդ Գալուստին։

Գործք Առաքելոց 1․13–26

Մատաթիան ընտրվում է` զբաղեցնելու Տասներկու Առաքյալների Քվորումի թափուր տեղը

Բացատրեք, որ Երուսաղեմ վերադառնալուց հետո նրանք հավաքվեցին մի քանի հավատարիմ տղամարդկանց ու կանանց հետ, որոնց մեջ էր Մարիամը՝ Հիսուսի մայրը, որպեսզի աղոթեին ու երկրպագեին։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 1.13 հատվածը և հաշվել թվարկված Առաքյալներին։ Հանձնարարեք ուսանողներին զեկուցել իրենց գտած թիվը:

  • Այդ ժամանակ ինչո՞ւ ընդամենը 11 Առաքյալ կար։ (Հուդա Իսկարիովտացին մատնել էր Հիսուս Քրիստոսին, ապա վերջ էր տվել իր իսկ կյանքին [տես Մատթեոս 27․3–5]։)

Ամփոփեք Գոր․ 1․15–20 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը կանգնել էր 120 աշակերտների առջև և պատմում էր Հուդա Իսկարիովտացու մահվան մասին։ Քանի որ Հուդան Տասներկու Առաքյալներից մեկն էր, աշակերտները հավաքվել էին նոր Առաքյալ ընտրելու համար։

Հրավիրեք ուսանողներին նկարագրել տարբեր ձևերը, որոնցով ընտրվել են հետևյալ ղեկավարներից ոմանք․ թիմի ավագը, տեղական իշխանության ղեկավարը, թագավորը կամ թագուհին և ընկերության նախագահը։

  • Որո՞նք կարող են լինել այս ղեկավար պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ որակավորումները։

Ուսանողներին ցույց տվեք ներկայիս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների նկարը կամ նկարները և վկայեք, որ այս մարդկանցից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի Առաքյալն է։ Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է ընտրվում Հիսուս Քրիստոսի Առաքյալը և ինչն է մարդուն արժանի դարձնում ծառայելու որպես Առաքյալ։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք նրանց իրենց զույգի հետ բարձրաձայն կարդալ Գոր․ 1․21-26 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես ընտրվեց նոր Առաքյալ Հուդա Իսկարիովտացու մահից հետո։

  • Ի՞նչ է նշանակում «նորանց վերայ վիճակ գցեցին» (հատված 26):

Դուք կարող եք բացատրել, որ հին ժամանակներում վիճակ գցելը որոշում կայացնելու հավատարիմ միջոց էր, որը ցույց էր տալիս վստահությունը, որ վճիռը գալու էր Աստծո կողմից (տես Գոր․ 1․26, տես նաև Առակաց 16․33). «Երբ նրանք վիճակ էին գցում, Տերն ընտրում էր արդյունքը։ Այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ «նրանք տալիս էին իրենց ձայները», որը նշանակում է «հաստատող ձայները», որպեսզի աջակցեին նրան, ում Աստված ընտրել էր ծառայելու առաքյալ լինելու սուրբ պաշտոնում» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:32)։

  • Համաձայն 21-22 հատվածների, ի՞նչ որակավորումներ նշեց Պետրոսը, որոնք նոր Առաքյալը պետք է ունենար։ (Նա պետք է լիներ Հիսուս Քրիստոսի հետևորդը, ով նաև եղել էր Նրա ծառայության և Հարության վկան։)

  • 24-25 հատվածներում գրառված Առաքյալների աղոթքում ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 24 հատվածից, թե ինչպես է կանչվում Հիսուս Քրիստոսի Առաքյալը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք նշում են, որ Հիսուս Քրիստոսի Առաքյալները կանչվում են Աստծո կողմից հայտնության միջոցով։ Այս ճշմարտությունը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրություններում հատված 24-ի կողքին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Առաքյալը կանչված լինի Աստծո կողմից հայտնության միջոցով, այլ ոչ թե ընտրվի այնպես, ինչպես աշխարհի մյուս ղեկավարները։

Որպեսզի ցույց տաք, թե ինչպես է ժամանակակից Առաքյալը կանչվում Աստծո կողմից հայտնության միջոցով, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտի կյանքից։

Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտ

«Նախագահ [Հեբեր Ջ.] Գրանտը հայտնություններ էր ստանում որպես Եկեղեցու Նախագահ ամբողջ Եկեղեցին ղեկավարելու համար։ Նման մի հայտնություն տրվեց նրան որպես Եկեղեցու Նախագահ կարգվելուց անմիջապես հետո, երբ նա փնտրում էր Տիրոջ կամքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամ ընտրելու համար։ Մինչ նա խորհում էր այդ պարտականության մասին, նա շարունակ մտաբերում էր իր վաղեմի ընկեր Ռիչարդ Վ․ Յանգին, ով հավատարիմ վերջին օրերի սուրբ էր և լավ ղեկավար։ Նախագահ Գրանտը քննարկեց այդ հնարավոր տարբերակն իր խորհրդականների հետ, ովքեր աջակցեցին նրա որոշմանը։ Երբ նա ի վերջո վստահություն զգաց այս հարցում, գրեց իր ընկերոջ անունը թղթի վրա և այն իր հետ տարավ ամեն շաբաթ տաճարում տեղի ունեցող Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի ժողովին։ Այնուամենայնիվ, երբ նա արդեն պատրաստվում էր ներկայացնելու անունը իր Եղբայրների հաստատմանը, նա չկարողացավ անել դա։ Ռիչարդ Վ․ Յանգի անունը ներկայացնելու փոխարեն նա ներկայացրեց Մելվին Ջ․ Բալլարդի անունը, մի մարդ, ում նա հազիվ գիտեր։ Հետագայում Նախագահ Գրանտը պատմեց այն ազդեցության մասին, որն այս փորձառությունը թողել էր նրա վրա․

«Ես ոգեշնչում զգացի կենդանի Աստծուց, ով առաջնորդում էր ինձ իմ աշխատանքներում։ Այն օրվանից, երբ ես ընտրեցի գրեթե անծանոթ մեկին լինելու առաքյալներից մեկը իմ վաղեմի և թանկագին ընկերոջ փոխարեն, ես իմացա, ինչպես գիտեմ, որ ապրում եմ, որ ես լիազորված եմ Աստծո լույսով, ոգեշնչմամբ և առաջնորդությամբ ղեկավարելու Նրա աշխատանքն այստեղ` երկրի վրա» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 181–82

  • Ինչպե՞ս է Գոր․ 1․24 հատվածում ուսուցանված ճշմարտությունը ներկայացվել այս պատմության մեջ՝ նկարագրելով մեր օրերում Առաքյալին կանչելը։

  • Առաքյալին կանչելը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Փրկիչը շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին։ (Դուք կարող եք ուսանողներին հիշեցնել Գոր․ 1․2-ում ուսուցանված ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին՝ հայտնելով Իր կամքն Իր Առաքյալներին Սուրբ Հոգու միջոցով։)

Անդրադարձեք կենդանի Առաքյալների նկարին կամ նկարներին, որոնք ցուցադրել էիք նախորդիվ։ Ժամանակ տրամադրեք, որպեսզի օգնեք ուսանողներին սովորել կամ վերհիշել նրանց անունները։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին:

Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ կենդանի Առաքյալները կանչված են Աստծուց։

Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար վկայություն ունենալը, որ կենդանի Առաքյալները կանչված են Աստծո կողմից։

Հրավիրեք ուսանողներին գրել հարցերից մեկի պատասխանն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Գոր․ 1․9–26 հատվածներում ուսանողների բացահայտած ճշմարտությունների մասին։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն

Որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել սուրբ գրության սերտման առաջին 10 հատվածները, գրատախտակին գրեք հետևյալ հղումները և դրանց համապատասխան հիմնաբառերը (ուսանողներին կարող եք բաժանել աղյուսակի օրինակները)․

Մատթեոս 5.14–16

Թող ձեր լույսն այնպես շողա:

Ղուկաս 24.36–39

Հարություն առած մարմինը ունի միս և ոսկորներ:

Մատթեոս 11. 28–30

Եկեք ինձ մոտ:

Հովհաննես 3.5

Ծնված ջրից ու Հոգուց

Մատթեոս 16.15–19

Արքայության բանալիները

Հովհաննես 14.6

Ուղին, ճշմարտությունը և կյանքը

Մատթեոս 22.36–39

Սիրեք Տիրոջը, սիրեք ձեր մերձավորին:

Հովհաննես 14.15

Եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները:

Մատթեոս 28.19–20

Ուսուցանեք և մկրտեք բոլոր ազգերին:

Հովհաննես 17.3

Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելը հավերժական կյանք է:

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Ուսանողներին խնդրեք կրկնել գրատախտակին գրված սուրբ գրությունների սերտման հատվածները իրենց ծնողների հետ։ Կարող եք խորհուրդ տալ, որ զույգերից մեկը բարձրաձայն կարդա սուրբ գրության սերտման հատվածի հիմնաբառերը, իսկ մյուսն ասի համապատասխան հղումը։ Հրավիրեք ուսանողներին մեկընդմեջ փոխվել տեղերով, մինչև որ կրկնեն բոլոր 10 հատվածները։

Եթե ժամանակը թույլ է տալիս, խորհեք ուսանողների հետ վիկտորինա անցկացնելու մասին։ Ուսանողներին բաժանեք թերթիկներ, որոնց վրա գրված են հիմնաբառեր յուրաքանչյուր սուրբ գրության սերտման հատվածի համար, որոնց հաջորդում են դատարկ տողեր։ Հրավիրեք ուսանողներին հատվածների հղումները գրել դատարկ տողի վրա։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ամփոփեք վիկտորինայի արդյունքները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 1.18 Հուդայի մահը

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է պարզաբանել հակասությունը, որն առկա է Մատթեոս 27․3-5-ի, որտեղ գրառված է, որ Հուդան ինքն իրեն խեղդեց, և Գոր․ 1․18-ի միջև, որտեղ գրառված է, որ Հուդան ընկավ և նրա «բոլոր փորը դուրս թափուեցաւ»։ Մատթեոս 27․6 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում կարդում ենք․ «Եվ նա արծաթը գցեց տաճարի մեջ ու հեռացավ, և գնաց ու մի ծառից ինքն իրեն կախեց։ Եվ անմիջապես վայր ընկավ և նրա փորոտիքը դուրս թափվեց ու նա մեռավ» (տես Մատթեոս 27․5, ծանոթագրություն ա

Գործք Առաքելոց 1.21-22 «Մեզ հետ վկայ լինի նորա յարութեանը»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Փրկիչի աստվածայնության ամենամեծ վկայությունը գալիս է Սուրբ Հոգուց․

«[Տասներկու Առաքյալները] Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են: Նրանք իրավասու են իմանալու ճշմարտությունը և ունենալու ամուր վկայություն։ Նրանք պարտադիր պետք է իմանան, որ Հիսուս Քրիստոսն իրոք Աստծո Միածին Որդին է, աշխարհի Քավիչը։ …

Հաճախ բարձրանում է մի հարց․ Արդյոք պարտադի՞ր է, որ Տասներկուսի Խորհրդի անդամը տեսնի Փրկիչին, որպեսզի առաքյալ դառնա։ Նրանք արտոնություն ունեն անհրաժեշտության դեպքում տեսնելու նրան, սակայն Տերն ուսուցանել է, որ կա ավելի ամուր վկայություն, քան անձնավորություն կամ նույնիսկ Աստծո Որդուն տեսիլքում տեսնելը։ Հոգու վրա թողած տպավորությունները, որոնք գալիս են Սուրբ Հոգուց, շատ ավելի նշանակալից են, քան տեսիլքը» (“The First Presidency and the Council of the Twelve,” Improvement Era, Nov. 1966, 979)։

Գործք Առաքելոց 1․24–26 Ինչպե՞ս են Առաքյալները կանչվում մեր օրերում:

Որպես Առաքյալ Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսին կանչելուց և հաստատելուց հետո, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին բացատրել է, թե ինչպես է Առաքյալ կանչվում այսօր․

«Համաձայն Տիրոջ ծրագրի, նրանք, ովքեր ունեն պաշտոնյաներ ընտրելու պարտականություն, կառավարվում են մեկ գերագույն հարցով․ «Ո՞ւմ կընտրեր Տերը»։ Տեղի է ունենում հանգիստ և խոհուն խորհրդածություն։ Եվ շատ աղոթքներ են պահանջվում Սուրբ Հոգու հաստատումը ստանալու համար, որ ընտրությունը ճիշտ է։

… [Տասներկուսի Քվորումում թափուր տեղի համար] առաջարկ անելու իրավունք տրվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի յուրաքանչյուր անդամին։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր առիթով հղվել են լրջամիտ ու ջերմեռանդ աղոթքներ։ Ապա ընտրությունը կատարվել է Առաջին Նախագահության կողմից, կրկին լրջամիտ ու ջերմեռանդ աղոթքից հետո։ Այս ընտրությունը հաստատվել է Տասներկուսի Քվորումի կողմից: Այսօր համաժողովին հավաքված Եկեղեցու անդամները հաստատել են այդ ընտրությունը։

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը … որ Եղբայր Հեյլսին այս բարձր և սուրբ պաշտոնին կանչելու տպավորությունը եկավ Սուրբ Հոգու՝ մարգարեության և հայտնության ոգու միջոցով։ Եղբայր Հեյլսը չի առաջարկել իր իսկ անունը։ Նրա անունը առաջարկվել է Հոգու կողմից» (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 53–54)։

Գործք Առաքելոց 1․24–26 Մեր օրերում կանչված առաքյալները

Չնայած Եկեղեցու բոլոր անդամները չեն ընտրում հաջորդ Առաքյալին կամ նույնիսկ Եկեղեցու տեղի քահանայության ղեկավարին, մենք հնարավորություն ունենք հաստատելու նրանց, ում կանչում է Աստված։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանել է, թե ինչ է նշանակում հաստատել ուրիշներին․ «Հաստատման ընթացակարգն ավելին է, քան միայն ձեռքի արարողական բարձրացումը: Դա պարտավորություն է` սատարելու, աջակցելու և օգնելու նրանց, ովքեր ընտրվել են» (“This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51):