Պողոս Առաքյալի թուղթը առ Տիտոս. նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Տիտոսին ուղղված Պողոսի թուղթը, Տիմոթեոսին ուղղված նամակի նման, պարունակում է հավիտենական խորհուրդ Պողոս Առաքյալից Եկեղեցու տեղի ղեկավարին։ Պողոսը գրեց, որ «հավիտենական կյանքի հույսը» առաջին անգամ Աստծո կողմից խոստացվել է նախաերկրային կյանքում «հավիտենական դարերից առաջ» (Տիտոս 1․2)։ Նա ուսուցանեց, որ սրբերը պետք է սպասեն այդ «երանելի հույսին» կամ վեհությանը և Երկրորդ Գալուստին (Տիտոս 2․13)։ Պողոսը նաև գրեց Տիտոսին «միուս անգամ ծնվելու ավազանովը» և «Սուրբ հոգու նորոգությունով» վերաբերյալ, ակնարկելով մկրտության արարողության և սուրբ հոգին ստանալու մաքրագործող ազդեցությունը, որոնք նախապատրաստում են «հավիտենական կյանքի լույսով ժառանգ լինելուն» (Տիտոս 3․5, 7)։ Տիտոսին ուղղված Պողոսի ոգեշնչված խորհուրդը ուսումնասիրելով, ուսանողները կմեծացնեն իրենց հավատն այն մասին, որ ավետարանի վարդապետություններն ու արարողությունները հավիտենական կյանքի հույս են բերում։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Տիտոսի գիրքը գրվել է Պողոսի կողմից (տես Տիտոս 1․1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հավանաբար, Պողոսը Թուղթ առ Տիտոսին գրել է Ա և Բ Տիմոթեոսի գրքերը գրելուց առաջ, մոտավորապես Ք․ծ․հ․ 64–65թթ․ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org)։ Պողոսը Տիտոսին ուղղված թուղթը գրեց Հռոմում իր առաջին բանտարկությունից առաջ։ Պողոսը չի նշել, թե ինքը որտեղ է գտնվել Տիտոսի թուղթը գրելիս։
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
Այդ թուղթը գրվել է Պողոսի կողմից և հասցեագրվել է Տիտոսին, ում Պողոսն անվանեց «մեր ընդհանուր հավատքի սիրելի որդի» (Տիտոս 1․4)։ Տիտոսը հույն էր (Գաղատացիս 2․3) և Պողոսի կողմից դարձի էր եկել դեպի ավետարանը (see Bible Dictionary, “Titus”)։ Իր դարձի գալուց հետո Տիտոսը աշխատեց Պողոսի հետ ավետարանը տարածելու և Եկեղեցին կազմակերպելու վրա (see Bible Dictionary, “Titus”)։ Նա նվիրաբերություններ հավաքեց Երուսաղեմում գտնվող աղքատների համար (տես Բ Կորնթացիս 8․6, 16–23) և նաև ուղեկցեց Պողոսին դեպի Երուսաղեմի խորհուրդ (տես Գաղատացիս 2․1)։ Պողոսը վստահեց Տիտոսին, որպեսզի նա Կորնթոսի Սրբերին տանի Պողոսի առաջին թուղթը (տես Բ Կորնթացիս 7․5–15)։ Պողոսը գրեց Տիտոսին, որպեսզի զորացնի նրան իր նշանակման մեջ և հոգ տանի Կրետեում գտնվող Եկեղեցու ճյուղի մասին՝ չնայած ընդդիմությանը (տես Տիտոս 1․5, 10–11, 2․15, 3․10)։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Այս նամակը Հովվական թղթերից մեկն է (ուղղված հովվին կամ Եկեղեցու ղեկավարին) Ա և Բ Տիմոթեոսի հետ միասին (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։ Տիտոսի թուղթը ապացույց է հանդիսանում, որ նախկինում Եկեղեցին հաստատվել է Միջերկրական ծովի հունական Կրետե կղզում (տես Տիտոս 1․5)։ Տիտոսը կղզու համար նոր Եպիսկոպոսներ կանչելու պատասխանատվություն էր կրում։ Պողոսը թվարկեց Եպիսկոպոսների մի քանի հոգևոր որակավորումներ (տես Տիտոս 1․6–9)։ Բացի դրանից, Պողոսը հատուկ խորհուրդ տվեց տղամարդկանց, կանանց և ծառաներին՝ Սրբերին պատշաճ վերաբերմունք դրսևորելու մասին (տես Տիտոս 2․2–10)։
Համառոտ շարադրանք
Տիտոս 1-ում Պողոսը հրահանգում է Տիտոսին կարգել Եկեղեցու ղեկավարներ, իսկ հետո թվարկում է եպիսկոպոսների մի քանի որակավորումներ։ Նա հրահանգում է Տիտոսին սաստել հերետիկոսներին և հանդիմանել կեղծ ուսուցիչներին, ովքեր «խոստովանում են, թե Աստծուն գիտեն, բայց իրենց գործերովն ուրանում են Նրան» (Տիտոս 1․16)։
Տիտոս 2-ում Պողոսը խրախուսում է Տիտոսին հրահանգել Եկեղեցու մեծահասակ անդամներին, որպեսզի նրանք օրինակ հանդիսանան երիտասարդ Սրբերի համար։ Նա նաև խնդրում է Տիտոսին, որպեսզի նա ուսուցանի ծառաներին հնազանդվել իրենց տերերին։ Պողոսը բացատրում է այն ապրելակերպը, որին պետք է հետևեն աշակերտները, մինչ նրանք պատրաստվում են Տիրոջ վերադարձին։ Նա նկարագրում է, որ փրկագնումը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով։
Տիտոս 3-ում Պողոսն ուսուցանում է, որ Եկեղեցու անդամները պետք է լինեն բարեխիղճ քաղաքացիներ և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ։ Մկրտության միջոցով մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք՝ Տիրոջ շնորհի միջոցով։