Դաս 151
Հայտնություն 1
Նախաբան
Պատմոս կղզում գտնվելիս, Հովհաննեսը խրախուսանքի մի նամակ է հասցեագրում Եկեղեցու յոթ ճյուղերին՝ նկարագրելով իր ստացած հայտնությունը։ Հովհաննեսը գրի առավ իր վկայությունն այն մասին, ինչ լսեց հրեշտակից և Հիսուս Քրիստոսից։ Հովհաննեսը նաև գրի առավ Տեր Հիսուս Քրիստոսի մասին իր տեսիլքի մանրամասները։
Ուսուցման առաջարկներ
Հայտնություն 1․1–11
Հովհաննեսը գրի է առնում իր տեսիլքի վկայությունը
Դասը սկսելուց առաջ մի առարկա դրեք սեղանին կամ աթոռին։ Ծածկեք այդ առարկան, որպեսզի ուսանողները չտեսնեն, թե ինչ է դա: Երբ դասը սկսվի,խնդրեք ուսանողներին կռահել այդ առարկան։ Մի քանի փորձերից հետո, հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան բարձրացնել ծածկոցն այնպես, որ միայն ինքը կարողանա տեսնել այդ առարկան։ Խնդրեք ուսանողին նկարագրել այդ առարկան դասարանին։
-
Առարկան նկարագրող ուսանողը ինչպե՞ս է խորհրդանշում մարգարեներին և առաքյալներին։
Հրավիրեք այդ ուսանողին նստել։ Հանձնարարեք ուսանողներին բացել Հայտնության գիրքը։ Բացատրեք, որ այդ գիրքը նաև հայտնի է Ապոկալիպս անունով, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հայտնություն, մերկացում կամ ծածուկ բաների բացահայտում: Այս գրքում Հովհաննես Առաքյալը գրի է առել իրեն հայտնի դարձած կամ բացահայտված ճշմարտություններ Տեր Հիսուս Քրիստոսի, Երկնային Հոր փրկության ծրագրում Նրա դերի, Նրա Երկրորդ Գալուստին նախորդող իրադարձությունների և Նրա հազարամյա թագավորության մասին։
Հայտնության գիրքն ուսումնասիրելիս, ուսանողների ուշադրությունը հրավիրեք Հովհաննեսին հայտնի դարձված ճշմարտություններին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 1․1–3, որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում։ Խնդրեք ուսանողներին հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ինչ ուսուցանեց իր ստացած հայտնության մասին։
-
Ինչո՞ւ էր այդ հայտնությունը տրվել Հովհաննեսին։
-
Ի՞նչ էր Հովհաննեսը ցանկանում, որ Սրբերն անեին այդ հայտնության հետ։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու Հովհաննեսը նշեց և իր խոսքերը լսողներին, և դրանք կարդացողներին, բացատրեք, որ Հովհաննեսի օրոք Սրբերից շատերը չէին կարողանում կարդալ և Հայտնության գրքին նրանք ծանոթանում էին՝ լսելով ուրիշներին, ովքեր կարդում էին բարձրաձայն ։
-
Ի՞նչ ասաց Հովհաննեսն այն մարդկանց մասին, ովքեր կկարդան, կփորձեն հասկանալ և պահել (կամ հնազանդվել) Հայտնության գրքում գրված ուսմունքները։
-
Որպես սկզբունք, ինչպե՞ս կամփոփեիք Հայտնություն 1․3 հատվածի Հովհաննեսի ուսմունքները։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը․ Երբ մենք կարդանք, փորձենք հասկանալ և հնազանդվել Տիրոջ խոսքերին, մենք կօրհնվենք։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 1․4 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ո՞ւմ հասցեագրեց իր նամակը։
-
Հովհաննեսը ո՞ւմ հասցեագրեց իր նամակը։ (Բացատրեք, որ «յոթ եկեղեցիներիդ, որ Ասիայում եք», վերաբերում է Եկեղեցու յոթ ճյուղերին, այսօրվա ճյուղերի ու ծխերի նման, որոնք տեղակայված էին ժամանակակից Թուրքիայի արևմտյան տարածքում։ «Յոթը Հոգիները» վերաբերում է այդ ճյուղերի ղեկավարներին։)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 1.5–8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Հովհաննեսը ցանկանում, որ այդ յոթ ճյուղերն իմանային Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց կարդացածը։
-
Ի՞նչ էր Հովհաննեսը ցանկանում, որ այդ յոթ ճյուղերն իմանային Հիսուս Քրիստոսի մասին։
-
Փրկիչին վերաբերող այդ հատվածներից, ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար։ Ինչո՞ւ: (Կարող եք նշել, որ Ալֆան և Օմեգան հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են։ Այդ կոչումը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի դերը Երկնային Հոր փրկության ծրագրում ընդգրկում էր ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ։ [Տես նաև Հայտնություն 22․13։])
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 1.9-11 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե որտեղ էր գտնվում Հովհաննեսն այդ հայտնությունը ստանալիս, և որտեղ էին տեղակայված այդ յոթ եկեղեցիները։
-
Որտե՞ղ էր գտնվում Հովհաննեսը, երբ ստացավ այդ հայտնությունը։ Որտե՞ղ էին տեղակայված այդ յոթ ճյուղերը։
Խնդրեք ուսանողներին բացել Աստվածաշնչյան քարտեզներ, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», որպեսզի գտնեն Պատմոսը և Հայտնություն 1․11 հատվածում նշված յոթ քաղաքներից մի քանիսը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ տեսք ուներ Պատմոսը, հրավիրեք նրանց գտնել և բացել Աստվածաշնչյան լուսանկարներ, հմր. 32, «Պատմոս կղզին»։
-
Ըստ Հայտնություն 1․9, ինչո՞ւ էր Հովհաննեսը գտնվում Պատմոս կղզու վրա։
Բացատրեք, որ Հովհաննեսն այդ հայտնությունը ստացավ Եկեղեցու անդամների համար դժվարին ժամանակներում։ Այդ ժամանակ Սրբերը մեծապես հալածվում էին, և Եկեղեցու անդամների մեջ տիրում էր ուրացություն ու բաժանումներ։ Ի լրումն դրա, Հովհաննեսից բացի բոլոր առաքյալները սպանվել էին։ Հնարավոր է, Հայտնությունը գրվել է հռոմեական կայսեր Դոմետիանոսի օրոք, ով ամբողջ Հռոմեական Կայսրությունում վերահաստատեց կայսերերին երկրպագելը և աքսորում ու մահապատժի էր ենթարկում այն մարդկանց, ովքեր չէին երկրպագում այն աստվածներին, ովքեր հաստատվել էին հռոմեկան կառավարության կողմից։ Շատ մարդիկ կարծում էին, որ Հովհաննեսն այդ պատճառով արտաքսվել էր Պատմոս կղզի։
-
Ըստ Հայտնություն 1․10, ինչպե՞ս Հովհաննեսը նկարագրեց իր հանգամանքներն այդ հայտնությունը ստանալիս։
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «եղայ Հոգում» արտահայտությունը։
-
Ըստ 11-րդ հատվածի, Հիսուս Քրիստոսն ի՞նչ պատվիրեց Հովհաննեսին անել։
Բացատրեք, որ Մորմոնի գրքից մենք սովորում ենք, որ Նեփին Հովհաննեսի տեսիլքի նման տեսիլք է ունեցել։ Նեփին տեսավ վերջին օրերի իրադարձությունները (այս դեպքում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Հազարամյակը և երկրի վրա Աստծո աշխատանքի ավարտը), բայց նրան պատվիրվեց չգրել այդ մասին, քանի նախասահմանվել էր, որ Հովհաննեսը կգրեր դրանք(տես 1 Նեփի 14․24–29)։
-
Ինչո՞ւ է կարևոր մեզ համար ուսումնասիրել Հովհաննեսի խոսքերը Հայտնության գրքում։
Հրավիրեք ուսանողներին Հայտնության գիրքն ուսումնասիրելիս, փնտրել ճշմարտություններ վերջին օրերի, Երկրորդ Գալստյան, Հազարամյակի և երկրի վրա Աստծո աշխատանքի ավարտման մասին։
Հայտնություն 1․12–20
Հովհաննեսը տեսիլքում տեսնում է Տեր Հիսուս Քրիստոսին
Խորհրդանշանակության գաղափարը ներկայացնելու համար ցուցադրեք (կամ գրատախտակին նկարեք) ձեր մշակույթում հայտնի մի քանի ընդունված նշաններ, որոնք առանց բացատրելու հասկանալի կլինեն։ Օրինակ, կարող եք ցուցադրել ճանապարհային կամ նախազգուշացնող նշաններ։ Խնդրեք ուսանողներին բացատրել այդ նշանների նպատակը։
Բացատրեք, որ Հայտնության գրքում Հովհաննեսն օգտագործեց խորհրդանիշեր և պատկերներ, որպեսզի ուսուցանի կարևոր ուղերձներ ավետարանի մասին։ Խորհրդանիշերը կարող են դասավանդման հզոր գործիքներ լինել, քանի որ դրանք կարող են օգնել հաղորդակցվել տարբեր տարիքի ու մշակույթների մարդկանց հետ։ Դրանք կարող են նաև տարբեր ուղերձներ հաղորդել։
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Հայտնություն 1․12–18 հատվածները և ուշադրություն դարձնել այն խորհրդանիշերին, որոնց օգնությամբ Հովհաննեսը նկարագրեց իր հայտնությունը։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց գտած խորհրդանիշերը։
-
Ի՞նչ խորհրդանիշերի օգնությամբ Հովհաննեսը նկարագրեց իր հայտնությունը։
Ուսանողներին բաժանեք հետևյալ աղյուսակի օրինակները (կամ արտագծեք աղյուսակը գրատախտակին)։ Զույգերին հրավիրեք կարդալ աղյուսակի աջ սյունակի հղումները և այդ սյունակում գրել Հովհաննեսի օգտագործած խորհրդանիշերի հնարավոր նշանակությունը։
Խորհրդանշանակությունը Հայտնություն 1-ում
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 151
Խորհրդանիշ |
Հնարավոր նշանակությունը |
---|---|
Հատնություն 1․12—Յոթ ոսկե ճրագակալ | |
Հայտնություն 1․16–17—Աջ ձեռքը | |
Հայտնություն 1․16—Յոթ աստղեր |
Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 1․20 (Հայտնություն 1․20, տողատակի գրառում բ)— |
Հայտնություն 1․16—Սրած երկբերան սուր | |
Հայտնություն 1․18—Դժոխքի ու մահվան բանալիները |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների կիսվել Հովհաննեսի օգտագործած յուրաքանչյուր խորհրդանիշի հնարավոր նշանակությամբ։ Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց հասկանալ, որ յոթ ճրագակալը խորհրդանշում է յոթ եկեղեցիները, որոնք պետք է կրեն ավետարանի լույսը, աջ ձեռքը խորհրդանշում է աստվածային զորությունն ու հավանությունը, յոթ աստղերը խորհրդանշում են յոթ եկեղեցիների ծառաներին կամ ղեկավարներին, ովքեր աջակցվում են Տիրոջ կողմից, սուրը խորհրդանշում է Աստծո խոսքը, որը դատաստան է հայտարարում ամբարիշտներին և ազատում անմեղներին, իսկ դժոխքի ու մահվան բանալիները խորհրդանշում են հոգևոր և ֆիզիկական մահվանը դիմակայելու Տիրոջ զորությունը։
-
Հովհաննեսի միջոցով Իր Սրբերին տրված ուղերձից ելնելով, ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հիսուսի Քրիստոսի և Իր հավատարիմ հետևորդների հետ ունեցած Նրա փոխհարաբերությունների մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը հետևում ու հոգ է տանում Իր հավատարիմ հետևորդներին։)
Հիշեցրեք ուսանողներին այն դժվարությունների մասին, որոնք Եկեղեցու անդամներն ունեին Հովհաննեսի օրոք։
-
Հովհաննեսի ժամանակ ինչո՞ւ էր կարևոր Եկեղեցու անդամների համար, որ նրանք իմանային, որ Հիսուս Քրիստոսը շարունակում է հետևել ու հոգ տանել իրենց մասին։
-
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր, որ հիշենք այս ճշմարտությունը:
Հրավիրեք ուսանողներին հիշել, թե երբ են զգացել, որ Հիսուս Քրիստոսը հետևում և հոգ է տանում իրենց մասին։ Նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ: Կարող եք դուք նույնպես կիսվել ձեր փորձառություններով։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 7.17-18 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ինչ ասաց Հովհաննեսին։
-
Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել Հիսուսի Քրիստոսի մասին՝ ելնելով այն ամենից, ինչ Նա ասաց Հովհաննեսին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսը հարություն առած և փառավորված էակ է, ով զորություն ունի մահվան և դժոխքի վրա։)
-
Ի՞նչ հույս կարող էր այս վարդապետությունը տալ Հովհաննեսի օրոք ապրող Սրբերին։
-
Ի՞նչ հույս կարող է այդ վարդապետությունը տալ մեզ։
-
Ըստ այդ վարդապետության, ի վերջո, ի՞նչ է սպասվում երկրի վրա գոյություն ունեցող բարու և չարի այս պատերազմի արդյունքում։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնության գրքի մասին հետևյալ հայտարարությունը․
Հայտնության ուղերձը նույնն է, ինչ որ ամբողջ սուրբ գրության ուղերձը. կլինի Աստծո վերջնական հաղթանակ այս երկրի վրա սատանայի հանդեպ, բարու մշտական հաղթանակ չարի հանդեպ, Սրբերի հաղթանակ հալածողների հանդեպ, Աստծո արքայության հաղթանակ` մարդու և սատանայի թագավորությունների վրա» (Աստվածաշնչի բառարան, «Հովհաննեսի հայտնություն»)։
Նշեք, որ քանի որ մենք գիտենք, որ բարին ի վերջո հաղթանակ կտանի չարի դեմ, և այն ինչ մնում է մեզ անել` այն է, թե ում կողմը մենք կընտրենք՝ Սատանայի՞, թե՞ Աստծո։ Կարող եք վկայել մահվան և դժոխքի դեմ Փրկիչի տարած հաղթանակի և այն փաստի մասին, որ Նրա շնորհիվ մենք կարող ենք կանգնել Աստծո կողմում՝ բարու ու չարի այս պատերազմում։
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել ավելի շատ Աստծո կողմն ընտրելու համար։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 1.19 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ի՞նչ պատվիրեց Հովհաննեսին գրել։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Բացատրեք, որ Հայտնություն 1 գլխում գրված է Փրկիչի մասին Հովհաննեսի տեսիլքի վերաբերյալ։ Ինչպես գրված է Հայտնություն 2–3 գլուխներում Հովհաննեսը գրեց «ինչ որ կա» բաների մասին (Հայտնություն 1․19) կամ իր օրերում Եկեղեցու վիճակի մասին։ Հայտնություն 4–22 գլուխներում Հովհաննեսը գրեց «ինչ որ նրանից հետո լինելու է» բաների մասին (Հայտնություն 1․19) կամ ապագայի մասին։