Դաս 105
Ա Կորնթացիս 5-6
Նախաբան
Պողոս Առաքյալը նախազգուշացրեց Սրբերին չար մարդկանց թույլ չտալ ազդեցել իրենց վրա: Նա զգուշացրեց Սրբերին խուսափել անբարո փիլիսոփայություններից և Կորնթոսում դրանց լայն տարածված կիրառումից:
Ուսուցման առաջարկներ
Ա Կորնթացիս 5
Պողոսը նախազգուշացնում է Սրբերին չընկերակցել նրանց, ովքեր կամովին մեղք են գործում:
Գրատախտակի վրա նկարեք մի թաս` թարմ մրգով լի, մեջտեղում` մի նեխած միրգ: Կամ էլ կարող եք ցույց տալ մի փտած միրգ:
-
Ի՞նչ կպատահեր, եթե թույլ տայիք, որ նեխած միրգըը մնար թարմ մրգի թասի մեջ:
-
Մեր կյանքում նեխած միրգը ի՞նչ կարող է ներկայացնել: (Ազդեցություններ, որոնք կարող են մեզ վնասել):
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ Ա Կորնթացիս 5-ում, որոնք կարող են օգնել նրանց իրենց կյանքում ավելի ճիշտ պատասխանել վնասակար ազդեցություններին:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 5.1–2-ը բարձրաձայն: Հանձնարարեք դասարանին հետևել ՝ ուշադրություն դարձնելով կորնթացի Սրբերի անբարոյական սովորությունների վրա։
-
Ի՞նչ անբարոյական սովորություններ ունեին կորնթացի Սրբերը: (Բացատրեք, որ արտամուսնական կապը վերաբերում է ամուսնական կապերից դուրս սեռական հարաբերություններին: Կորնթոսի Եկեղեցու անդամներից մեկը սեռական մեղք էր գործել իր խորթ մոր հետ):
-
Համաձայն հատված 2-ի, ի՞նչ է Պողոսը խորհուրդ տվել Եկեղեցու առաջնորդներին անել այս մարդու հետ: (Բացատրեք, որ «ձեր միջիցը վեր առնուի» արտահայտությունը հատված 2-ում նշանակում է, որ մեղավորը Եկեղեցուց պիտի արտաքսվի):
Նշեք, որ Եկեղեցու առաջնորդները պետք է հոգատարությամբ խորհեն շատ գործոնների մասին, նախքան արտաքսելը կամ որևէ այլ Եկեղեցական պատիժ տալը: Ի հավելումն այս ամենի, պիտի խորհեն, թե որքանով է լուրջ մեղքը, իսկ Եկեղեցու առաջնորդները կարգապահությանը վերաբերող նպատակների տարբերակում են դնում՝ օգնել մարդուն զղջալ, պաշտպանել նրանց, ում վրա, հնարավոր է, բացասական ազդեցություն ունենան մեկ ուրիշի գործողությունները կամ այդ մարդու համոզմունքների տարածումն ու Եկեղեցու ուսմունքների լրիվության պաշտպանությունը (տես «Church Discipline,» mormonnewsroom.org./articles-discipline):
Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ա Կորնթացիս 5.6-7-ը բարձրաձայն և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն նմանության վրա, որի օգնությամբ Պողոսը սովորություն ուներ բացատրել, թե ինչու այդ անձնավորությանը պետք էր հեռացնել Եկեղեցուց։
-
Պողոսը ինչի՞ հետ էր համեմատում չապաշխարած մեղավորներին։ (Բացատրեք, որ թթխմորը կամ խմորիչը վերջ ի վերջո փչացնում կամ ծաղկացնում է հացը):
-
Որքա՞ն թթխմոր է անհրաժեշտ խմորի մի ողջ կտորի վրա ազդելու համար:
-
Ի՞նչ է խորհրդանշում խմորի մի կտորը։ (Հիսուս Քրիստոսի Եկեղեցին)
-
Ինչպե՞ս կամփոփեիք այս համանմանության իմաստը որպես սկզբունք։ (Օգտագործելով իրենց խոսքերը, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք մոտիկից շփվենք մեղավորների հետ, հավանաբար մեզ վրա ազդի նրանց անբարո վարքագիծը: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 5.9-11-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ է տվել Պողոսը կորնթացի Սրբերին:
-
Ըստ Պողոսի, ինչի՞ց պիտիխուսափեին կորնթացի Սրբերը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում հասկանալ Պողոսի խորհուրդը՝ չընկերակցել արտամուսնական կապեր ունեցող կամ մեղքի մեջ գտնվող մարդկանց հետ, նրանց տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարության կրկնօրինակները: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ միտքը.
«Մի ընկերակցեք արտամուսնական կապեր ունեցող մարդկանց հետ` ոչ նրա համար, որ դուք չափազանց լավն եք նրանց համար, այլ [Ք. Ս.] Լեվիսը գրել է, քանի որ դուք բավականաչափ լավը չեք: Հիշեք, որ վատ իրավիճակները կարող են ազդել նույնիսկ լավ մարդկանց վրա» («The Stern but Sweet Seventh Commandment,» New Era, June 1979, 42):
-
Մեղավորների հետ հաղորդակցվելը ինչպե՞ս կարող է թուլացնել մեր արդար ընտրություններ կատարելու ունակությունը:
-
Ինչպիսի՞ վատ իրավիճակների օրինակներ գիտեք, որոնք կարող են ազդել լավ մարդկանց վրա:
-
Ի՞նչ կարող ենք անել, առանց մեր չափանիշները վարկաբեկելու, որ օգնենք մեղավոր մարդկանց։ ( Մենք կարող ենք աղոթել, նրանց նկատմամբ բարի և հարգանքով լինել՝ որպես Աստծո զավակներ, և պատվիրանները պահելով, լավ օրինակ հանդիսանալ նրանց համար):
Հրավիրեք ուսանողներին աղոթքով խորհել, թե իրենք ինչ կարող են անել, որպեսզի դրական ազդեցություն ունենան մյուսների վրա, առանց իրենց չափանիշները վարկաբեկելու։
Ամփոփեք Ա Կորնթացիս 5.12-13-ը, բացատրելով, որ Պողոսը ուսուցանել է, որ Եկեղեցին պատասխանատվություն ունի իր անդամներին կանչելու ապաշխարության, իսկ երբեմն էլ «հեռացնել [Եկեղեցուց]» (հատված 13) նրանց, ովքեր լուրջ մեղքեր են գործում:
Ա Կորնթացիս 6
Պողոսը ուսուցանում է Սրբերին միասնության և մաքրաբարոյության օրենքի մասին:
Նկարեք մեկ ուրիշ պարզ նկար գրատախտակին՝ մի թաս նեխած միրգ, որի մեջը կա մի թարմ միրգ: Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք նրանք երբևէ հետաքրքրվել են, թե ինչպես խուսափեն մեղքից, երբ շրջապատված են մեղքով: Նշեք, որ դա մի մարտահրավեր էր, որի առաջ կորնթացի Սրբերը կանգնել էին:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ա Կորնթացիս 6-ը, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք ուսուցանել էր Պողոսը և որոնք կօգնեն նրանց ապրել արդար, անկախ այն բանից, որ շրջապատված են անբարո ազդեցություններով։
Ամփոփեք Ա Կորնթացիս 6.1-8-ը բացատրելով, որ Պողոսը կորնթացի Սրբերին խորհուրդ տվեց իրենց վեճերին արդար լուծում տալ` քաղաքացիական դատարաններին դիմելու փոխարեն:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.9-11-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն մեղավոր սովորությունները Կորնթոսում, որոնցից Պողոսն ուսուցանեց խուսափել Եկեղեցու անդամներին :
-
Ինչպիսի՞ մեղավոր պահվածքից Պողոսը ուսուցանեց խուսափել Եկեղեցու անդամներին:
-
Ըստ հատված 11-ի, Պողոսը ի՞նչ հիշեցրեց այդ Սրբերին իրենց մասին: (Կորնթոսից շատ դարձի եկածներ Եկեղեցուն միանալուց առաջ ունեցել էին այդ մեղավոր սովորությունը, բայց ապաշխարել և մաքրվել էին իրենց մեղքերից):
Բացատրեք, որ հին Կորնթոսը անբարո համբավ ուներ և շատ կորնթացիներ սատարում էին այն գաղափարը, որ մեր մարմինները հաճույքի համար են: Ամփոփեք Ա Կորնթացիս 6.12-ը, բացատրելով, որ Պողոսը ուսուցանում էր այն փիլիսոփայության դեմ, ըստ որի ճիշտ կամ սխալ գոյություն չուներ:
-
Ինչո՞վ էին Կորնթոսի գաղափարներն ու սովորությունները նման միտումներին, որ այսօր տեսնում ենք աշխարհում:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.13-ը բարձրաձայն։ Դասարանին հրավիրեք հետևել և փնտրել, թե Պողոսը մեր մարմինների նպատակի մասին ինչ ուսուցանեց:
-
Ի՞նչ ուսուցանեց Պողոսը մեր մարմինների մասին: (Մինչ Կորնթացիներից շատերը հայտնապես հավատում էին, որ մարմինը պարզապես մարմնական հաճույքների համար էր, Պողոսը ուղղեց այդ տեսակետը, ուսուցանելով, որ մեր մարմինները արարվել էին, որպեսզի իրականացնեն Տիրոջ նպատակները ):
Ամփոփեք Ա Կորնթացիս 6.14-17-ը, բացատրելով, որ նրանք, ովքեր հարում են Եկեղեցուն, մի հոգի են դառնում Քրիստոսի հետ՝ որպես նրա մարմնի հոգևոր «անդամներ»: Պողոսը նաև բացատրեց, որ պոռնկությունն անհամատեղելի է Հիսուս Քրիստոսի հետ հոգևոր հարաբերությունների հետ:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.18-ը բարձրաձայն։ Դասարանին հանձնարարեք հետևել ՝ փնտրելով, թե Տերն ինչ էր պատվիրել անել կորնթացի Սրբերին։ (Կարող եք բացատրել, որ Ա Կորնթացիս 6.18-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում է «մարմնիցը դուրս» արտահայտությունը «Քրիստոսի մարմնի դեմ» արտահայտությամբ):
-
Պողոսը ի՞նչ ուսուցանեց անել որնթացի Սրբերին:
-
Պողոսը ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց նրանց մասին, ովքեր արտամուսնական կապերի մեջ են։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 18 հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Նրանք, ովքեր արտամուսնական կապերի մեջ են, մեղք են գործում իրենց սեփական մարմինների դեմ):
Բացատրեք, որ այնուհետև Պողոսը ուսուցանեց, թե ինչու արտամուսնական կապերը կամ սեռական անբարոյականությունը, մեղք է «[մարդու] սեփական մարմնի դեմ»:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.19-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչի հետ համեմատեց մեր մարմինները։
-
Պողոսը ի՞նչի հետ համեմատեց մեր մարմինները։
Ցուցադրեք տաճարի մի նկար:
-
Ո՞րն է տարբերությունը տաճարի և որևէ այլ շենքի միջև:
-
Ինչպե՞ս կամփոփեիք Պողոսի ուսուցանած ճշմարտությունը 19-րդ հատվածում։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ Հոգին կարող է բնակվել)։
-
Ինչպես ենք մենք վերաբերվում մեր մարմնին և ուրիշների մարմիններին, երբ հասկանում ենք, որ մեր մարմինները տաճարներ են։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այդ լրացուցիչ գաղափարներին, և թե ինչպես կարող են այդ ճշմարտություններն ազդել մեր մարմինների նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա:
Ընդունելով այդ ճշմարտությունները [ Ա Կորնթացիս 6.19-20-ից] …, մենք անշուշտ չենք վարկաբեկի մեր մարմինը, ինչպես դաջվածքներով, այնպես էլ թուլացնելով այն թմրանյութերով, կամ պղծելով ապօրինի կենակցությամբ, դավաճանությամբ ու լկտիությամբ: … Քանի որ մեր մարմինը ոգու գործիքն է, կենսական է, որ խնամենք այն այնքան լավ, որքան կարող ենք: Հարկավոր է, որ մենք նվիրաբերենք մեր մարմնի ուժերը, որ ապագայում նույնպես ծառայենք Քրիստոսի գործին» (“Reflections on a Consecrated Life,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010, 17):
-
Ձեր կարծիքով ի՞նչ էր ուզում ասել Պողոսը «եւ ձերինը չէք» արտահայտությամբ հատված 19-ում:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.20-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչու մեր մարմինները մեզ չեն պատկանում:
-
Ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս, որ մեր մարմինները մեզ չեն պատկանում: (Բացատրեք, որ «մեծ գնով գնուեցաք» նշանակում է փրկվել մեղքերից, կամ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով հատուցել):
-
Ինչպե՞ս կամփոփեիք ճշմարտությունը հատված 19-20-ում: (Ուսանողների պատասխանից հետո կարող եք առաջարկել նրանց գրել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրությունների լուսանցքում 19-20 հատվածների կողքին: Քանի որ մենք մեղքերի թողություն ենք ստացել Հիսուս Քրիստոսի Քավության գնով, մեր մարմինները մեզ չեն պատկանում:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Խնդրում եմ, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է այն վնասում։ Ինչո՞ւ մի փոքր ազատություն չունենք: Կարող եմ հիմա մեղանչել, իսկ հետո ապաշխարել»: Խնդրում եմ, մի եղեք այդքան հիմար և դաժան: Դուք չեք կարող անպատիժ մնալով «կրկին խաչել Քրիստոսին» [տես Եբրայեցիս 6.6]: «Խուսափեք ապօրինի կապերից» [Ա Կորնթացիս 6.18-ում],- ասում է Պողոսը և խուսափիր «ոչ էլ նման որևէ բան գործիր» [ՎևՈւ 59.6, ավելացված է շեշտ], the Doctrine and Covenants adds: Ինչո՞ւ: Պատճառներից մեկը աներևակայելի տառապանքներն են, որ երկրի Փրկիչը հանդուրժել է թե մարմնով, թե ոգով, որպեսզի մենք կարողանանք խուսափել [տես հատկապես Վարդապետություն և Ուխտեր 19.15-20-ում]: Մենք ինչ-որ բան ենք պարտական Նրան դրա համար: Իրոք, մենք պարտք ենք Նրան ամեն ինչով դրա համար» («Personal Purity,»Ensign, նոյ. 1998, 76):
-
Ինչպե՞ս ենք մենք մեր մարմիններին վերաբերող ընտրություններ կատարում, հիշելով, որ մեր մարմինները մեզ չեն պատկանում:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի նկարին, որտեղ նկարված է մի թարմ միրգ նեխած մրգերի մեջ:
-
Մեր մարմնի վերաբերյալ ճշմարտությունների ըմբռնումը ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ մնալ անարատ, երբ շրջապատված ենք չարությամբ:
Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել այն տպավորությունների կամ հուշումների մասին, որ նրանք հավանաբար ստացել են դասի ընթացքում և կգործեն այդ հուշումների համաձայն:
Սուրբ գրության սերտում` Ա Կորնթացիս 6.19-20-ը
Ուսանողներին հանձնարարեք մի կարճ ելույթ գրել` հիմնվելով Ա Կորնթացիս 6.19-20-ի վրա։ Խրախուսեք նրանց ներառել հետևյալը. (1) այդ հատվածին վերաբերող հավելյալ տեղեկություններ (հավելյալ տեղեկությունները կարելի է գտնել սուրբ գրությունների սերտման քարտերի վրա), (2) ուսուցանած սկզբունքները և (3) ճշմարտությունը լուսաբանող անձնական փորձը, որ ուսուցանում է այդ հատվածը: Հրավիրեք ուսանողներից մի քանիսին իրենց ելույթները ներկայացնել դասարանին։ Խնդրեք ուսանողներին քննարկել իրենց ունեցած հնարավորությունները, տանը կամ Եկեղեցում ներկայացնելու ելույթները: