Դաս 36
Մարկոս 4-5
Նախաբան
Գալիլեայի ծովի ափերին Հիսուսն առակներով ուսուցանեց իր աշակերտներին: Փրկիչը հանդարտեցրեց փոթորիկը` գտնվելով ծովում: Հիսուսը ցուցադրեց իր գերազանցությունը սատանաների նկատմամբ` դուրս քշելով նրանց մի մարդու միջից: Կափառնայում իր ծառայության ժամանակ նա բուժեց մի կնոջ, ով տառապում էր արյունահոսությունից և Յայրոսի աղջկան արթնացրեց մեռած վիճակից:
Ուսուցման առաջարկներ
Մարկոս 4
Հիսուսը օգտագործում է առակները, որպեսզի ուսուցանի Աստծո արքայության մասին, իսկ հետո հանդարտեցնում է փոթորիկը
Հրավիրեք ուսանողներին քննարկել ամենաուժեղ փոթորիկը, որի մեջ նրանք հայտնվել են. Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով:
-
Ի՞նչ նմանություն ունեն կյանքի մարտահրավերները փոթորկի հետ:
Հետևյալ բառերը գրեք գրատախտակին (ամեն բառի տակ թողնելով ազատ տարածք)» Ֆիզիկական, Հոգևոր, Մտավոր, Սոցիալական; Տվեք հետևյալ հարցը, որքանով այն վերաբերում գրատախտակին գրված ամեն բառին.
-
Որո՞նք են այն մի քանի ֆիզիկական (հոգևոր, մտավոր կամ սոցիալական) փոթորիկները, որում երիտասարդները հայտնվում են: (Ուսանողների պատասխանները թվարկեք գրատախտակին` համապատասխան բառի տակ:)
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մարկոսի 4-5 բաժինները, հրավիրեք նրանց գտնել սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց, երբ նրանք հանդիպեն կյանքի փոթորիկներին:
Ամփոփեք Մարկոսի 4․1-34` բացատրելով, որ Գալիլեայի ծովի ափերին Փրկիչը մի քանի առակներ ուսուցանեց ամբոխին:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 4.35-38: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով դժվարությունները, որոնք աշակերտները կրեցին Գալիլեայի ծովը հատելիս:
-
Ի՞նչ խնդիր առաջացավ, երբ Փրկիչը և նրա աշակերտները հատում էին Գալիլեայի ծովը:
Բացատրեք, որԳալիլեայի ծովը 210 մետր ցածր է ծովի մակարդակից և երեք կողմից շրջապատված է լեռներով: Երբեմն սառը, չոր քամիներն իջնում են լեռներից և բախվում Գալիլեայի ծովի տաք ու խոնավ օդի հետ` առաջացնելով անսպասելի և ուժգին փոթորիկներ, երբեմն մի քանի րոպեում մեծ ալիքներ առաջացնելով այդ համեմատաբար փոքր քանակությամբ ջրի վրա:
-
Ի՞նչ ազդեցություն ունեցավ փոթորիկը նավի վրա:
-
Ի՞նչ խոհեր ու զգացմունքներ կունենայիք, եթե դուք լինեիք այդպիսի պայմաններում գտնվող նավի մեջ:
-
Ումի՞ց օգնություն խնդրեցին աշակերտներն այդ սարսափելի պահին: Նրանք ի՞նչ խնդրեցին Փրկիչին:
-
Մեր կյանքի փոթորիկների ժամանակ մենք ի՞նչ փորձության կարող ենք ենթարկվել, որպեսզի գործենք այնպես, ինչպես Հիսուսի աշակերտներն արեցին:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մարկոսի 4.39 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց աշակերտների խնդրանքին` օգնել իրենց: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել արտահայտությունները` «Լռի՜ր, պապանձուիր» և «մեծ խաղաղությիւն» (հատված 39):
-
Եթե մենք փնտրում ենք Տիրոջ օգնությունը փորձանքի կամ երկյուղի ժամին, Նա ի՞նչ կարող է անել մեզ համար: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք փորձանքի կամ երկյուղի ժամին փնտրենք Տիրոջ օգնությունը, Նա մեզ խաղաղություն կբերի։)
-
Մենք ինչպե՞ս կարող ենք փնտրել Տիրոջ օգնությունը փորձանքի կամ երկյուղի ժամին։ (Մենք կարող ենք աղոթել Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով: Հնարավոր է մեր աղոթքների պատասխանները չտրվեն այն եղանակներով, որ մենք ենք ակնկալում: Սակայն մենք կօրհնվենք խաղաղությամբ, երբ փնտրենք Տիրոջ օգնությունը:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 4.40-41: Խնդրեք ուանողներին հետևել` փնտրելով, թե աշակերտներն ինչ հարց տվեցին Հիսուսի մասին:
-
Եթե դուք լինեիք աշակերտների հետ, ինչպե՞ս կպատասխանեիք նրանց հարցին, որը տրված է հատված 41-ում:
-
Ինչպե՞ս կարող է այս իմացությունը `«ո՞վ է արդեոք» (հատված 41) Հիսուսը, ամրացնել մեր հավատքը և ստիպել մեզ փնտրել Նրա օգնությունը փորձանքի կամ երկյուղի ժամին:
Ամբողջ դասարանով երգեք կամ կարդացեք «Տեր, փոթորիկն է մոլեգնում» օրհներգի բառերը (Հիմներ, հմր.193): Շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի հանդարտեցնելու ոչ միայն ֆիզիկական փոթորիկները, այլ նաև անձնական փոթորիկները մեր սրտերում:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատմությամբ այն ժամանակի մասին, երբ կյանքի փոթորիկների մեջ նրանք փնտրում էին Տիրոջ խաղաղությունը, իսկ Նա մեղմում էր նրանց վախերը և հանգստացնում նրանց։
Խնդրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե նրանք ի՞նչ կարող են անել, որպեսզի որոնեն Տիրոջ օգնությունը իրենց դժվարությունների ժամանակ։
Մարկոս 5.1-20
Հիսուսը բուժում է մի մարդու` պիղծ ոգիներին դուրս քշելով նրա միջից
ԱմփոփեքՄարկոսի 5.1-18 հատվածները` բացատրելով, որ Տերը բժշկեց մի մարդու, ով լի էր «անմաքուր» կամ պիղծ ոգիներով։ Երբ այս անմաքուր ոգիները դուրս քշվեցին մարդու միջից, նրանք մտան խոզերի երամակի մեջ, որոնք էլ կատաղեցին ու ժայռի վրայով գահավիժեցին ծովը: Հետո այդ մարդը ջանում էր բարձրանալ այն նավը, որտեղ Հիսուսն էր:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 5.19-20 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ Փրկիչն ի՞նչ հրահանգեց այս մարդուն անել:
-
Փրկիչն ի՞նչ հրահանգեց այս մարդուն անել:
-
Մարդն ինչպե՞ս արձագանքեց:
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ի՞նչ կարող ենք անել, երբ մեր կյանքում զգում ենք Փրկիչի զորությունը: (Ուսանողները պիտի առանձնացնեն հետևյալը սկզբունքը. Երբ զգում ենք Փրկիչի զորությունը մեր կյանքում, կարող ենք վկայել մյուսներին Նրա օրհնությունների ու կարեկցանքի մասին:)
Ուսանողներին խնդրեք մտածել, թե նրանք ինչ եղանակներով կարող են օգնել մարդկանց` վկայել Փրկիչի օրհնությունների ու կարեկցանքի մասին:
Մարկոս 5.21-43
Հիսուսը բժշկում է մի կնոջ, ով տառապում էր արյունահոսությունից և Յայրոսի աղջկան արթնացնում է մեռած վիճակից
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունի Քվորումից Երեց Շեյն Մ. Բոուենի հետևյալ պատմությունը.
«1990 թվականի փետրվարի 4-ին ծնվեց մեր երրորդ որդին, որը նաև մեր վեցերորդ զավակն էր: Մենք նրան կոչեցինք Թայսոն: …
Երբ Թայսոնն ութ ամսեկան էր, նա նա կուլ տվեց մի կտոր կավիճ, որը գտել էր գորգի վրա: Կավիճը խրվեց Թայսոնի կոկորդում, և նա դադարեց շնչել: Նրա ավագ եղբայրը Թայսոնին բարձրացրեց վերև` խելահեղորեն գոռալով. «Երեխան չի շնչում: Երեխան չի շնչում»: Մենք սկսեցինք սիրտ-թոքային վերակենդանացում կատարել և զանգեցինք 911:
«Բուժակները եկան ու Թայսոնին տարան հիվանդանոց: Սպասասրահում մենք շարունակում էինք ջերմեռանդ աղոթել՝ աղերսելով Աստծուն հրաշք կատարել: Կյանքի չափ թվացող որոշ ժամանակ անց բժիշկը սենյակ մտավ և ասաց. «Շա՜տ եմ ցավում: Այլևս ոչինչ հնարավոր չէ անել: Առանց շտապելու հրաժեշտ տվեք»: : Ապա նա հեռացավ» («Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 16):
-
Եթե Թայսոնը ձեր եղբայրը լիներ, ի՞նչ կմտածեիք կամ կանեիք այդ պահին:
-
Այսպիսի փորձառությունն ինչպե՞ս կարող է փորձել մարդու հավատքը:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 5.21-24-ը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես Յայրոս անունով կառավարիչը բախվեց նմանատիպ դժվարության հետ, որը փորձեց նրա հավատքը:
-
Ինչո՞ւ էր Յայրոսը փնտրում Փրկիչի օգնությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 5.25-26 հատվածը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ուրիշ էլ ո՞վ էր զգում Փրկիչի կարիքը:
Բացատրեք, որ չնայած Նոր Կտակարանի պատմությունները չեն նկարագրում կնոջ «արիւնի տեռատեսության» բնույթը (հատված 25), սակայն մենք գիտենք, որ այն անհանգստացնում էր նրան: Բացի այդ, Մովսեսի օրենքի համաձայն, արյունահոսություն ունեցող մեկը ավանդաբար համարվում էր անմաքուր (տես Ղևտացոց 15.19–33): Սա հավանաբար նշանակում էր, որ այդ կինը արտաքսված ու վտարված էր իր հիվանդության 12 տարիների ընթացքում: Հուսահատությունը, որ նա զգում էր իր վիճակի պատճառով, ակնհայտ է այն փաստից, որ նա «իր բոլոր ունեցածը ծախսել էր» (Մարկոս 5.26)` ձգտելով բուժում ստանալ բժիշկներից:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 5.27-34 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե այս կինն ի՞նչ արեց Փրկիչի օգնությունը ստանալու համար:
-
Այս կինն ի՞նչ արեց, որը ցույց տվեց նրա հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Կարող եք բացատրել, որ «դիպաւ նորա հանդերձին» արտահայտությունը [հատված 27-ում] վերաբերում է նրա ճիգերին` ճեղքելու ամբոխը, որը շրջապատում էր Փրկիչին:)
-
Այս պատմությունից ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, եթե ցանկանում ենք փրկվել։ (Ուսանողները պիտի առանձնացնեն հետևյալը սկզբունքը. Եթե մենք հավատ ցուցաբերենք Հիսուս Քրիստոսի հանդեպ Նրա մոտ գալու մեր ջանքերի միջոցով, Նա կարող է փրկել մեզ:)
Նշեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով որևէ թուլությունից փրկվելը կախված է ոչ միայն Նրա մոտ գալու մեր ջանքերից, այլ նաև Աստծո ընտրությունից և կամքից:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոսի 5.35 հատվածը, գտնելով այն լուրը, որը բերեցին Յայրոսին, երբ Փրկիչը կանգ առավ` օգնելու այդ կնոջը:
-
Ի՞նչ լուր ստացավ Յայրոսը:
-
Եթե դուք լինեիք Յայրոսի փոխարեն, ի՞նչ խոհեր ու զգացումներ կունենայիք այդ պահին։
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 5.36-ը և հրավիրեք դասարանին փնտրել, թե Փրկիչն ինչ ասաց Յայրոսին:
-
Ի՞նչ ասաց Փրկիչը, որը կարող էր պահպանել Յայրոսի հավատքը:
Որպեսզի շեշտադրենք այն, ինչ այս պատմությունից սովորեցինք հավատքի մասին, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը: Հիսուսի հանդեպ հավատի գործադրումը մեզանից պահանջում է շարունակել հավատալ Նրան` նույնիսկ անորոշության ժամանակ:
-
Ինչպե՞ս կարող ենք այս սկզբունքը կիրառել մեր կյանքում:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 5.37-43 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` ուշադրություն դարձնելով, թե ինչ էր պատահել Յայրոսի դստեր հետ։
-
Փրկիչն ի՞նչ հրաշք գործեց:
Կարող եք նաև վկայել մեզ օրհնելու և բժշկելու Փրկիչի զորության մասին: Նշեք, որ Փրկիչը երբեմն հանգստացնում է փոթորիկները մեր կյանքում` հեռացնելով դժվարությունը կամ վախը, որ մենք զգում ենք: Երբեմն Նա կարող է չհեռացնել մեր փորձությունը, ինչպես լուսաբանված է իր որդու մահվան մասին Երեց Բոուենի պատմության մեջ: Երբ մենք հավատ գործադրենք Փրկիչի հանդեպ, Նա մեզ խաղաղություն կտա մեր փորձությունների ժամանակ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք պահպանել հավատքը` անկախ անձնական փոթորիկների արդյունքներից, կարդացեք Երեց Բոուենի վկայությունը: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե նա ինչպես պահպանեց իր հավատը` նույնիսկ իր որդու մահից հետո։
«Երբ ես զգում էի մեղք, զայրույթ և ինքնախղճահարություն` փորձելով սպառել ինձ, աղոթում էի, որ իմ սիրտը փոխվեր: Խիստ անձնական սուրբ փորձառությունների միջոցով Տերն ինձ նոր սիրտ տվեց, և չնայած այն դեռ միայնակ էր ու ցավոտ, իմ ողջ հեռանկարը փոխվեց: Ինձ տրված էր գիտակցել, որ ինձ չէին կողոպտել, այլ ավելի շուտ մի մեծ օրհնություն էր սպասելու ինձ, եթե ես հավատարիմ մնայի: …
Ես վկայում եմ, որ … երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսի Քավությանը, Նա կարող է օգնել մեզ տանել մեր փորձությունները, հիվանդություններն ու ցավը: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ ու մխիթարությամբ: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարելի է արդար դարձնել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» [Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական Ծառայության Ուղեցույց (2004), 52] («Քանի որ ես ապրում եմ», 17):
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը Յայրոսի նման շարունակել պահպանել հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ օրհնություններ եկան արդյունքում:
Կարող եք նաև վկայել այս դասի ընթացքում ուսուցանված ճշմարտությունների մասին: