Գրադարան
Դաս 148․ Ա Հովհաննես


Դաս 148

Ա Հովհաննես

Նախաբան

Հովհաննեսը հորդորեց Եկեղեցու անդամներին հաղորդություն ունենալ Հոր և Որդու հետ։ Նա կարևորեց Աստծո պատվիրանները պահելու անհրաժեշտությունը, որպեսզի ցույց տանք Նրա հանդեպ մեր սերը։ Հովհաննեսը նաև հիշեցրեց Եկեղեցու անդամներին, որ սիրեն միմյանց։

Ուսուցման առաջարկներ

Ա Հովհաննես 1–5

Հովհաննեսը բացատրում է պատվիրանները պահելու և միմյանց սիրելու կարևորությունը

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Գրատախտակին գրեք ուրացություն բառը։ Հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերներին բացատրել ուրացություն բառի իմաստը։ Ապա, որևէ ուսանողի հրավիրեք գալ գրատախտակի մոտ և գրել ուրացություն բառի սահմանումը։ Սահմանման մեջ պետք է նշվի, որ ուրացություն նշանակում է երես դարձնել ճշմարտությունից (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Ուրացություն», scriptures.lds.org

Բացատրեք, որ Հովհաննես Առաքյալը Ա Հովհաննեսի թուղթը գրեց այն ժամանակ, երբ ուրացությունը սպառնում էր Եկեղեցուն։ Այս թղթի մեջ Հովհաննեսը զգուշացրեց սրբերին Նեռի (հակաքրիստոսի) մասին (տես Ա Հովհաննես 2․18–26, 4․3)։ Հակաքրիստոս է՝ «ամեն ոք կամ ամեն բան, որը կեղծում է ճշմարիտ ավետարանի փրկության ծրագիրը և բացահայտ կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին» և Նրա ընտրյալ ծառաների իշխանությոանն ու ուսմունքներին (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հակաքրիստոս», scriptures.lds.org)։ Հովհաննեսի օրոք որոշ հակաքրիստոսներ ուսուցանում էին, որ Հիսուս Քրիստոսը երկրի վրա գտնվելիս չէր ունեցել ֆիզիկական մարմին, այլ երևում էր միայն որպես ֆիզիկական էակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Հովհաննես 1․1-4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հովհաննեսն իր վկայությամբ հերքեց այդ ուսմունքը։ Բացատրեք, որ «կյանքի խոսքը» (1-ին հատված) վերաբերում է Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ խոսքերով Հովհաննեսը հերքեց այն սխալ գաղափարը, որ Հիսուս Քրիստոսը չուներ ֆիզիկական մարմին։

  • Ըստ 3–4 հատվածների, ինչո՞ւ Հովհաննեսը Եկեղեցու անդամների հետ կիսվեց Հիսուս Քրիստոսի մասին իր սուրբ վկայությամբ։ (Նա ցանկանում էր, որ նրանք հաղորդություն ունենան Եկեղեցու ղեկավարների հետ, ովքեր հաղորդություն ունեին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Նա նաև ցանկացավ, որ նրանք ունենան կատարյալ ուրախություն։)

Բացատրեք, որ հաղորդություն ունենալ, նշանակում է հարաբերվել վստահության, շփման և ընդհանուր նպատակի սահմաններում։ Մենք կարող ենք հաղորդություն ունենալ Եկեղեցու ղեկավարների հետ, եթե մենք ընդունենք ու հետևենք նրանց ուսմունքներին ու ցուցումներին։

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե մենք ընդունենք ու հետևենք մարգարեների ու առաքյալների ուսմունքներին, մենք կարող ենք …

  • Հիմնվելով Հովհաննես 1.3-ում գրված Հովհաննեսի ուսմունքներից, ինչպե՞ս կարող եք այդ նախադասությունը ձևակերպել սկզբունքի տեսքով։ (Ուսանողների բառերով ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որպեսզի այն արտահայտի հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ընդունենք ու հետևենք մարգարեների ու առաքյալների ուսմունքներին, մենք կարող ենք հաղորդություն ունենալ Հոր և Որդու հետ։

Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի և մյուս մարգարեների ու առաքյալների նկարները։

  • Ինչպե՞ս ենք մարգարեների ու առաքյալների ուսմունքներին հետևելով, հաղորդություն ունենում մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի հետ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Հովհաննես 1․5-6 հատվածները։ Դասարանի անդամներին հանձնարարեք հետևել՝ փնտրելով, թե ինչը կարող է մեզ խանգարել հաղորդություն ունենալ մեր Երկնային Հոր հետ։

  • Ի՞նչը կարող է մեզ խանգարել հաղորդություն ունենալ մեր Երկնային Հոր հետ։

Նշեք, որ Հովհաննեսի մեջբերած խավար բառը վերաբերում է հոգևոր խավարին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում քայլել հոգևոր խավարում։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Ա Հովհաննես 1․7–10, 2․1–6, փնտրելով այն ճշմարտությունները, որոնք, Հովհաննեսի կարծիքով, կարող են օգնել մեզ ավետարանի լույսով քայլելու ժամանակ։ Բացատրեք, որ քավություն բառը Ա Հովհաննեսի 2․2 հատվածում նշանակում է այն քավիչ զոհաբերությունը, որը բավարարում է Աստծո արդարադատությունը։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ այս հատվածներն ինքնուրույն կամ իրենց զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով։

  • Ի՞նչ ճշմարտություններ բացահայտեցիք այս հատվածներում։ (Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին։ Դրանք կարող են լինել նմանատիպ ճշմարտություններ․ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը։ Երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները, Աստծո հանդեպ մեր սերը դառնում է կատարյալ։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստծո հանդեպ մեր սերը դառնում ավելի կատարյալ կամ լիարժեք, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները։

  • Ե՞րբ եք ավելի մեծ սեր զգացել Աստծո հանդեպ, երբ ձգտել եք պահել Նրա պատվիրանները։

Բարձրաձայն կարդացեք Վերջին Օրերի Սրբերի երկու երիտասարդների հետևյալ մեկնաբանությունները։ Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն պատվիրանին, որին այդ երկուսը ձգտում էին հնազանդվել։

  1. Մի երիտասարդ տղա ամեն օր կարդում է սուրբ գրությունները և հավատարմորեն կատարում քահանայության իր պարտականությունները, սակայն շատ հաճախ նա անբարյացակամ է իր կրտսեր եղբոր նկատմամբ։

  2. Մի երիտասարդ աղջիկ կանոնավոր կերպով հաճախում է Եկեղեցու ժողովներին և ստանում Երիտասարդ Կնոջ Ճանաչումը։ Սակայն, սոցիալական կայքերում նա հաճախ կոպիտ մեկնաբանություններ է անում իր դասընկերների և ուսուցիչների հասցեին։

  • Այդ երկու երիտասարդները ո՞ր պատվիրանը չեն կարողանում պահել։

Հրավիրեք ուսանողներին վերհիշել, թե երբ են նրանք հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ չեն կարողացել սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Հովհաննես 2․9–11, 4․7–11, 19–21։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Հովհաննեսը սիրո մասին։ Կարող եք հորդորելուսանողներին նշել այս հատվածներում այն ուսմունքները, որոնք իմաստալից են իրենց համար։

  • Սիրո վերաբերյալ Հովհաննեսի ուսմունքներից որո՞նք են իմաստալից ձեզ համար։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք բացահայտել այդ հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պետք է անենք, եթե սիրում ենք Աստծուն։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք սիրում ենք Աստծուն, մենք կսիրենք նաև ուրիշներին։)

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ սեր կցուցաբերենք մյուսների հանդեպ, եթե իսկապես սիրենք Աստծուն։

Նշեք, որ թեև Հովհաննեսն օգտագործեց ատել բառը Ա Հովհաննես 4․20-ում, կան շատ տարբերակներ, երբ մենք կարող ենք չցուցադրել մեր սերն ու բարությունը ուրիշների հանդեպ, բացի նրանց ատելուց: ։ Հանձնարարեք ուսանողներին մեկնաբանել այդ տարբերակներից մի քանիսը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Հովհաննես 3.17-18 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես մենք պետք է մեր սերը ցուցաբերենք մյուսների հանդեպ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Ուսանողները պետք է հասկանան, որ կարևոր է սիրել ոչ միայն «խոսքով», այլ նաև «գործով»։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք մեր սերը ցույց տանք մեր արարքներով, այլ ոչ միայն խոսքերով։

  • Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու լավ օրինակ է հանդիսանում։ Ի՞նչ է այդ մարդն անում, որը ցույց է տալիս ուրիշների հանդեպ իր սերը։

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց կյանքում մի անձնավորության մասին, ում հանդեպ նրանք կարող են ավելի շատ սեր ցուցաբերել։ Հանձնարարեք նրանց թղթի վրա գրել այդ մարդու անունը և մի առանձնահատուկ բան, որը նրանք կարող են անել՝ նրա հանդեպ սեր կամ բարություն ցուցաբերելու համար։ Բացատրեք, որ անհրաժեշտություն չկա իրենց սերն արտահայտել շռայլ եղանակներով, և որ ողորմածության և բարության փոքրիկ ու պարզ արարքները հաճախ ամենաիմաստալիցն են։ Հորդորեք նրանց այդ թուղթը վերցնել իրենց հետ և իրագործել իրենց գրածը։

Նշեք, որ երբ մեր սերն արտահայտում ենք մեր արարքների միջոցով, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին (տես Ա Հովհաննես 2․6, 3․1–3)։ Ավարտեք այս դասը, բերելով ձեր վկայությունը Ա Հովհաննեսի դասի ժամանակ ուսանողների բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։ Խրախուսեք ուսանողներին կիրառել այս ճշմարտություններն իրենց կյանքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Հովհաննես 3․2 «Նրա նման կլինենք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ մահկանացու կյանքի նպատակը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Աստծուն նմանվելն է․

«Ըստ Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցու աստվածաբանության, մահկանացու կյանքի նպատակն է նախապատրաստել մեզ գիտակցելու Նրա նման դառնալու մեր ճակատագիրը` որպես Աստծո որդիներ և դուստրեր։ … Աստվածաշունչը մահկանացուներին նկարագրում է որպես «Աստծո որդիք» և որպես «Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս 8․16–17)։ Այն նաև հայտարարում է, որ «եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» (Հռովմայեցիս 8․17) և «երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք» (Ա Հովհաննես 3․2)։ Մենք բառացիորեն ենք ընդունում Աստվածաշնչի այս ուսմունքները։ Մենք հավատում ենք, որ մահկանացու կյանքի նպատակն է ձեռք բերել ֆիզիկական մարմին և Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ և օրենքին ու ավետարանի արարողություններին հնազանդվելու միջոցով արժանանալ փառավորված, հարություն առած երկնային վիճակի, որը կոչվում է համբարձում կամ հավերժական կյանք («Apostasy and Restoration», Ensign, մայիս1995, 86–87)։

Ա Հովհաննես 5․3 «Որովհետև սա է Աստծո սերը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ուսուցանել է սիրող Աստծո և Նրա պատվիրանները պահելու միջև կապը․

«Երբ մենք սիրում ենք Տիրոջը, հնազանդությունն այլևս բեռ չէ։ Հնազանդությունը դառնում է ուրախություն» («Մեծ պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 30)։