Տնային ուսումնասիրության դաս
Ղուկաս 18–Հովհաննես 1 (Մաս 12)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են հրավիրել Սուրբ Հոգին, որպեսզի ուսուցանի իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպես նաև նրանք կսովորեն, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած էակ է՝ մսից ու ոսկորներից կազմված մարմնով:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 24.13-32
Էմմաուսի ճանապարհին հարություն առած Տերը խոսում է երկու աշակերտների հետ
Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք երբևէ ձգտել են իմանալ ավետարանական որևէ գաղափարի ճշմարտացի լինելու մասին:
Բացատրեք, որ Ղուկաս 24.13 հատվածում մենք սովորում ենք, որ երկու աշակերտները դուրս եկան Երուսաղեմից այն նույն օրը, որ կանանց խումբը դատարկ էր գտել Հիսուսի գերեզմանը: Նրանք գրեթե 6-7.5 մղոն (10-12 կմ) ճամփորդեցին գնալով մի գյուղ, «որի անունն Էմմաուս» էր: Ուսումնասիրելով Էմմաուսի ճանապարհին նրանց ունեցած փորձառությունը մենք կիմանանք, թե ինչպես կարող ենք ամրացնել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին մեր վկայությունները:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24․14-17 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան ուշադրություն դարձնելով, թե ով միացավ այդ երկու աշակերտներին, երբ նրանք ճանապարհին էին:
-
Ո՞վ միացավ աշակերտներին՝ Էմմաուս գնալու ճանապարհին:
-
Ինչո՞ւ աշակերտները չճանաչեցին Հիսուսին: (Բացատրեք, որ Ղուկաս 24.16 հատվածում բռնուած բառը նշանակում է փակված կամ ծածկված:)
Խնդրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 24.17-33 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե աշակերտները ինչ սովորեցին Հիսուսից, երբ քայլում էին Նրա հետ, չճանաչելով Նրան:
-
Հիսուսն ի՞նչ ուսուցանեց աշակերտներին:
-
Ի՞նչ գործիք Նա օգտագործեց Իր մասին ուսուցանելու համար: (Սուրբ գրությունները:)
-
Հատված 32-ում ի՞նչ է նշանակում, որ աշակերտների սրտերը բորբոքվում էին իրենցում: (Սուրբ Հոգին վկայում էր, որ սուրբ գրություններում Հիսուսի մասին ուսմունքները ճշմարիտ էին:)
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող էին սովորել աշակերտները, երբ նրանց ուսուցանելու համար Հիսուսն օգտագործեց սուրբ գրությունները, և ոչ թե պարզապես հայտնեց Իր մասին: Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել իրենց մտքերով:
-
Այդ հատվածներն ի՞նչ սկզբունք են ուսուցանում մեր սուրբ գրություններն ուսումնասիրելու ազդեցության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին, որ ուսուցանի մեզ Հիսուս Քրիստոսի մասին:)
-
Մեր սրտերում այրող զգացում ունենալուց բացի, այլ կերպ նկարագրելու դեպքում, ի՞նչ զգացողություն կարող ենք ունենալ, երբ Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին:
Խնդրեք ուսանողներին գտնել մի սուրբ գրություն, որի օգնությամբ զգացել են՝ ինչպես է Սուրբ Հոգին ուսուցանում իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Խնդրեք նրանց կիսվել իրենց սուրբ գրությունների հատվածներով և իրենց ունեցած զգացողություններով: Դուք ևս կարող եք կիսվել մի սուրբ գրության հատվածով, որը անձնապես օգնել է ձեզ:
Ուսանողներին հիշեցրեք, որ չնայած Նոր Կտակարանն ընթերցելը կարևոր է սեմինարիայի գնահատականի համար, բայց ավելի կարևոր է սուրբ գրություններն ուսումնասիրել այնպես, որը կհրավիրի Սուրբ Հոգին Փրկչի մասին իրենց վկայություններն ամրացնելու համար:
Հնարավորության դեպքում, բաժանեք էջանշաններ, որոնց վրա գրված է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, կամ խնդրեք ուսանողներին արտագրել այդ խոսքերը թղթի կամ բացիկի վրա, որը կարող են որպես էջանշան օգտագործել: (Բազմակի էջանշաններով տպվող PDF ֆայլ կարող եք գտնել այս դասի առցանց տարբերակում:)
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Քրիստոֆերսոնի այդ խոսքերը: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող են բարելավել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը:
Հանձնարարեք ուսանողներին նպատակ դնել՝ ուսումնասիրելու իրենց սուրբ գրություններն այնպես, որը կհրավիրի Սուրբ Հոգին օգնելով մեծացնել առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքը և Նրա մասին իրենց գիտելիքը: Կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այս նպատակը էջանշանի հակառակ կողմում, որպեսզի իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում որպես հիշեցում օգտագործեն այն:
Ղուկաս 24.36–39
Հիսուսը հայտնվում է Իր աշակերտներին և ցույց տալիս նրանց Իր հարություն առած մարմինը
Բացատրեք, որ աշակերտները, ովքեր Հիսուսի հետ էին Էմմաուսի ճանապարհին, անմիջապես վերադարձան Երուսաղեմ և իրենց հետ պատահածի մասին պատմեցին Առաքյալներին և մյուս աշակերտներին (տես Ղուկաս 24.33-35):
Հանձնարարեք դասարանին միասին բարձրաձայն կարդալ սուրբ գրությունների սերտման հատվածը Ղուկաս 24.36-39-ում, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ այդ աշակերտներն իրենց հետ պատահածի մասին պատմեցին մյուս աշակերտներին:
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ այդ աշակերտները պատմեցին իրենց հետ պատահածի մասին:
Ցուցադրեք Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս Իր վերքերը նկարը (Gospel Art Book [2009], no. 60; տես նաև LDS.org):
-
Ի՞նչ պատվիրեց Հիսուսն Իր աշակերտներին անել, որպեսզի նրանք հասկանային, որ Նա ոչ թե պարզապես հոգի էր, այլ ուներ ֆիզիկական մարմին:
-
Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած էակ է՝ մսից ու ոսկորներից կազմված մարմնով:) Գրատախտակին գրեք այս վարդապետությունը. տես նաև ՎևՈւ 130.22:)
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել Փրկչի Հարության մասին իրենց վկայություններով և բացատրել, թե ինչու է այս վարդապետությունը կարևոր իրենց համար, կամ խնդրեք նրանց կիսվել, թե ինչ գրեցին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրում Մաս 12-ի հանձնարարություն 3-ի համար. Օր 3 դաս: Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Հարության իրականության մասին:
Հաջորդ Մասը (Հովհաննես 2-6)
Բացատրեք ուսանողներին, որ Հովհաննես 2-6 գլուխներն ուսումնասիրելիս նրանք կիմանան հետևյալ հարցերի պատասխանները. Ո՞րն էր մարդկանց մեջ Հիսուսի գործած առաջին հրաշքը: Ինչպե՞ս դա օգնեց Իր մորը: Ինչո՞ւ Նա մաքրեց տաճարը: Հիսուսն ո՞ւմ առաջինը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է: Նա ի՞նչ հայտնեց այդ կնոջն իր կյանքի մասին, որ միայն Ինքը կարող էր իմանալ: Ինչո՞ւ է Փրկիչն Իրեն անվանում կենդանի ջուր և Կյանքի Հաց: Ուսանողները նաև կկարդան Հիսուս Քրիստոսի հրաշքով և զորությամբ կատարված ծառայության մասին: