Դաս 104
Ա Կորնթացիս 3-4
Նախաբան
Պողոսը բացատրեց Կորնթացի Սրբերին Աստծո թագավորությունը կառուցելիս միսիոներների դերի մասին: Նա ուսուցանեց, որ նրանց ժողովները այնպիսի վայրեր էին, որտեղ կարող էր բնակվել Հոգին և հորդորեց նրանց չմտածել, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները: (Նշում. Վարդապետությունը, որ մեր ֆիզիկական մարմինները տաճարներ են, կլուսաբանվեն Ա Կորնթացիս 6-ում ):
Ուսուցման առաջարկներ
Ա Կորնթացիս 3
Պողոսը բացատրում է Աստծո թագավորությունը կառուցելիս միսիոներների դերի և Եկեղեցու անդամների մասին:
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ձեր ընկերներից մեկը որոշում է կայացրել հաճախել բարձր մակարդակի մաթեմատիկական դասընթացների, ինչպես՝ հաշվարկը, բայց չի անցել անհրաժեշտ կուրսեր՝ օրինակ տարրական հանրահաշվի:
-
Ձեր կարծիքով որքա՞ն հաջողակ կարող է լինել ձեր ընկերը ` բարձր մակարդակի մաթեմատիկական դասընթացներ հաճախելիս: Ինչո՞ւ:
-
Ինչո՞ւ է անհրաժեշտ հասկանալ առարկայի տարրական գաղափարները՝ նախքան ավելի բարձր մակարդակի հասկացություններին տիրապետելը:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 3.1-3-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով համանմանություն, որը օգտագործել էր Պողոսը ցույց տալու Կորնթոսի Սրբերին, որ նրանք դեռևս պատրաստ չէին ավետարանի ավելի բարձր մակարդակի ճշմարտություններին: Բացատրեք, որ «այլ ինչպես մարմնաւորների հետ» արտահայտությունը հատված 1-ում վերաբերում է բնական մարդուն կամ «մի մարդու, ով նախընտրում է ղեկավարվել կրքերով, ցանկություններով, ախորժակով և ավելի շատ մարմնական ցանկություններով, քան Սուրբ Հոգու հուշումներով: Նման մարդը կարող է հասկանալ ֆիզիկական, բայց ոչ հոգևոր բաներ» (Սուրբ գրությունների տեղեկագիրք, «Բնական մարդ», scriptures.lds.org):
Գրատախտակին գրեք կաթ և միս բառերը:
-
Այդ ուտելիքներից որո՞վ դուք կկերակրեք երեխային: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ է արտահայտությունը «մանուկների հետ Քրիստոսումը» հատված 1-ում նշանակում կորնթացի Սրբերի հոգևոր հասունության մասին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Սրբերը դեռևս պատրաստ չէին ստանալ ավելի մեծ ճշմարտություններ, հիշեցրեք նրանց, որ Կորնթոսի Սրբերը միավորված չէին և նրանցից ոմանք՝ ներառյալ հեթանոս (անաստված) հավատներն ու գործունեությունները, իրենց ավետարանի պահպանման նպատակ ունեին: Բացատրեք, որ Պողոսն օգտագործել է մի քանի փոխաբերություններ այդ Սրբերին ուսուցանելու միասնական լինելու կարևորությունը, ուղղելու սուտ հավատներն ու գործունեությունները և զորացնելու նրանց հավատն առ Հիսուս Քրիստոս:
Ուսանողներին բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբի ուսանողի տվեք մեկական օրինակ հետևյալ համառոտ շարադրանքի։ Յուրաքանչյուր ուսանողի բաժանեք իրեն հանձնարարված ուսուցողական թերթիկը և թույլ տվեք մի քանի րոպե ընթերցել այն: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք, օգտագործելով իր թերթիկը, ուսուցանել խմբի մյուս երկու անդամներին: (Եթե հնարավոր չէ կազմել երեք հոգուց բաղկացած խմբեր, կարող եք բաժանել ուսանողներին զույգերի և յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի հանձնեք երկու ուսուցողական թերթիկներ):
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների զեկուցել, թե ինչ են սովորել իրենց խմբերում և արդյունքում ինչպես կվարվեն այն ամենի հետ, ինչ սովորել են:
Ա Կորնթացիս 4
Պողոսը ասում է Կորնթոսի Սրբերին չմտածել, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները:
Բացատրեք, որ հենվելով Պողոսի խորհրդի վրա՝ գրի առնված 1 Կորնթացիս 4.1-3-ում,պարզվում է, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներ դատել էին Պողոսի գործունեությունը՝ որպես միսիոների և Եկեղեցու առաջնորդի: Հավանաբար նրանք կասկածի են ենթարկել Պողոսի կարծիքը կամ մտածել են, որ մեկ ուրիշը ավելի լավ կաշխատեր:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 4.3–5-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել ՝ փնտրելով, թե Պողոսը ինչպես պատասխանեց նրանց դատողություններին։
-
Պողոսը ինչպե՞ս պատասխանեց նրանց դատողություններին։
-
Պողոսը ինչո՞ւ մտահոգված չէր մյուսների դատողությամբ:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 5-ից այն մասին, թե ինչպե՞ս Տերը մեզ կդատի։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք անշուշտ կբացահայտեն մի ճշմարտություն համահունչ հետևյալին: Տերը արդարացիորեն կդատի մեզ, որովհետև նա գիտի բոլոր բաները, ներառյալ մեր մտքերն ու սրտերի ցանկությունները):
-
Հավատալով այդ ճշմարտությանը ինչպե՞ս կարող ենք օգնել մեկին, ով դատվել է անարդարացիորեն:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ա Կորնթացիս 4.6-7-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց Սրբերին իրենց հարաբերությունների մասին ուրիշԵկեղեցու անդամների հետ` ներառյալ Եկեղեցու ղեկավարների :
-
Համաձայն հատված 6-ի, Պողոսն ի՞նչ հրահանգեց Սրբերին չանել, երբ նրանք նկատեցին տարբերությունները միսիոներների և Եկեղեցու ղեկավարների միջև: (Նրանք չպիտի «փքվեն» հպարտությամբ և մտածեն, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները):
-
Հիմնվելով Պողոսի հարցերի վրա, գրի առնված հատված 7-ում, ո՞վ էր տալիս մարդկանց տարբեր տաղանդներ և ունակություններ:
-
Ինչպե՞ս կարող է Պողոսի խորհուրդը օգնել մեզ մեր Եկեղեցու առաջնորդների և ուսուցիչների մասին մտածելիս:
Ամփոփեք Ա Կորնթացիս 4.8-21-ը բացատրելով, որ Պողոսը ասաց Կորնթոսի Սրբերին, որ Հիսուս Քրիստոսի Առաքյալները կանչված են տառապել աշխարհի չարության պատճառով: Աշխարհը համարում է Առաքյալներին և Եկեղեցու մյուս առաջնորդներին, «հիմարներ» (հատված 10) քանի որ ձգտում են հետևել Քրիստոսին:
Ամփոփեք` բերելով ձեր վկայությունը այս դասին ուսուցանված սկզբունքների վերաբերյալ: