Տնային ուսումնասիրության դաս
Ա Կորնթացիս 15–Բ Կորնթացիս 7 (Մաս 23)
Ներածություն
Կորնթացի Սրբերին ուղղված իր երկրորդ նամակում, Պողոս Առաքյալը հաստատեց իր նվիրվածությունը նրանց և ասաց, որ նա ուրախացավ, իմանալով, որ իրենք ընդունել են նրա ավելի վաղ տված խորհուրդը: Նա ուսուցանեց, որ մեղքի աստվածային տրտմությունը առաջնորդում է դեպի զղջում:
Ուսուցման առաջարկներ
Բ Կորնթացիս 7․8–11
Պողոսը ուրախանում է Սրբերի ճշմարիտ զղջմամբ
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարը.
Ամուսնական տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույցի ժամանակ մի երիտասարդ կին իր եպիսկոպոսին խոստովանում է անցյալի որոշ մեղքեր: Հետագա քննարկումից հետո եպիսկոպոսը հասկանում է, որ երիտասարդ կինը իրականում չի ապաշխարել իր գործած մեղքերի համար, և որ նրա մեղքերը բավականաչափ լուրջ են, որպեսզի նա անարժան համարվի տաճարային երաշխավորագիր ստանալու համար: Եպիսկոպոսը բացատրում է, որ երիտասարդ կինը ստիպված կլինի սպասել երաշխավորագիր ստանալու համար, մինչև ամբողջությամբ ապաշխարի: Նա վրդովված է, հայտարարելով, որ ապաշխարել է, քանի որ երկար ժամանակ չի կրկնել այդ մեղքերից ոչ մեկը: Եպիսկոպոսը բացատրում է, որ մեղսավոր վարքագիծի ուղղակի դադարեցումը լիարժեք ապաշխարություն չէ և հրավիրում նրան անկեղծորեն սկսել ճշմարիտ ապաշխարության գործընթացը:
-
Ձեր կարծիքով, հարցազրույցի ժամանակ ի՞նչ պիտի զգար երիտասարդ կինը:
Հանձնարարեք ուսանողին շարունակել բարձրաձայն կարդալ սցենարը.
Երիտասարդ կինը բացատրում է իր եպիսկոպոսին, որ ինքը շատ վշտացած է, քանի որ ամուսնական արարողության և ընդունելության հրավերներն արդեն ուղարկված են: Նա ասում է, որ չի կարող դեմ առ դեմ կանգնել իր ամուսնական ծրագրերի հետաձգման շփոթությանն ու բոլոր հարցերին: Նա հարցնում է, թե արդյոք կա որևէ եղանակ տաճարում իր ամուսնությունը հաստատելու համար, ինչպես ծրագրված էր, այնուհետև կաշխատեին ապաշխարության գործընթացի վրա:
-
Հիմնվելով եպիսկոպոսին տված երիտասարդ կնոջ պատասխանի վրա , նա ինչո՞վ էր ամենից շատ անհանգստացած:
Հրավիրեք ուսանողներին Բ Կորնթացիս 7.8-11 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որ սցենարի երիտասարդ կինը կարիք ուներ հասկանալու, նախքան ճշմարտապես կապաշխարեր իր մեղքերը:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 7.8-9 -ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես էր Պողոսի վաղ շրջանի նամակներից մեկը ազդել կորնթացի Սրբերի վրա:
-
Ինչպե՞ս էր նամակը ազդել Սրբերի վրա:
-
Ինչո՞ւ էր Պողոսը ուրախացել իրենց տրտմության մեջ:
Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 7.10-11-ը մտքում: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն Պողոսի հիշատակած երկու տեսակի տրտմությունները, ապա նշեն, թե դրանցից յուրաքանչյուրն ինչի է հանգեցնում:
-
Որո՞նք են Պողոսի նշած երկու տեսակի տրտմությունները:
Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը` Աստծո ուզած կերպով տրտմություն և Աշխարհիկ տրտմություն : Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել նրա աշխարհիկ տրտմության նկարագիրը:
Արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ աշխարհում տղամարդիկ ու կանայք խղճի խայթ են զգում իրենց գործած սխալների համար: Երբեմն այն պատճառով, որ իրենց գործողությունները իրենց կամ սիրելիներին պատճառում են մեծ վիշտ ու տառապանք: Երբեմն նրանց վիշտ է պատճառում իրենց գործողությունների պատճառով բռնվելն ու պատժվելը: Նման աշխարհիկ զգացմունքները չեն առաջացնում «աստծո ուզած կերպով տրտմություն» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 82):
-
Դուք ինչպե՞ս կամփոփեք, թե ի՞նչ է աշխարհիկ տրտմությունը։
-
Համաձայն Բ Կորնթացիս 7.10-ի, դեպի ո՞ւր կարող է առաջնորդել աշխարհիկ տրտմությունը: (Բացատրեք, որ մահ բառը հատված 10-ում վերաբերում է հոգևոր մահին, որը նշանակում է Աստծուց հեռանալ: «Աշխարհիկ Տրտմություն» վերնագրի տակ գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Աշխարհիկ տրտմությունը կարող է հանգեցնել մեր հոգևոր մահվան կամ Աստծուց հեռանալուն):
-
Աշխարհիկ տրտմությունն ինչպե՞ս կարող է հանգեցնել որևէ մարդու հոգևոր մահվան: (Այն կարող է խանգարել մարդուն ճշմարիտ ապաշխարել և ստանալ Երկնային Հոր ներումը):
-
Ելնելով 10-րդ հատվածից, դեպի ո՞ւր է առաջնորդում Աստծո տրտմությունը: («Աստծո ուզած կերպով տրտմություն» վերնագրի տակ գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Աստծո տրտմությունը տանում է մեզ դեպի մեղքերի ապաշխարություն և շնորհում է փրկություն):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ միտքը․
«Աստծո ուզած կերպով տրտմությունը Հոգու պարգև է: Դա խորը գիտակցում է, որ մեր արարքներով վիրավորել ենք մեր Հորը և մեր Աստծուն։ Դա խիստ և սուր իրազեկությունն է, որ մեր վարքագիծը պատճառել է Փրկիչին, Նրան, ով չգիտեր մեղքը, նույնիսկ ամեն ինչի մեծը, որպեսզի հոգեվարք ու տառապանք հանդուրժեր: Մեր մեղքերի պատճառով Նա արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից: Այդ շատ իրական մտավոր և հոգևոր տառապանքն այն է, ինչը սուրբ գրություններում մեկնաբանվում է որպես` «կոտրված սիրտ ու փշրված հոգի» ունենալ: … Այդպիսի հոգին բացարձակ նախապայման է ճշմարիտ ապաշխարության համար» (Ուսմունքներ. Էզրա Թավտ Բենսոն, 83):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստծո ուզած կերպով տրտմությունը առաջնորդում մեզ ճշմարտապես ապաշխարել մեր մեղքերը:
Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ սցենարին, որտեղ երիտասարդ կինը ցանկանում է ստանալ տաճարի երաշխավորագիր։
-
Երիտասարդ կնոջ` եպիսկոպոսի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ արդյո՞ք հայտնի դարձավ, որ նա Աստծո ուզած կերպով տրտմություն է ապրել իր մեղքի համար: Ինչո՞ւ ոչ: Նա ավելի շատ անհանգստացած էր իր ամուսնական ծրագրերի և ուրիշ մարդկանց` իր մասին ունեցած կարծիքների, քան ճշմարտապես ապաշխարելու և Երկնային Հոր ներումը ստանալու մասին:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փոխարինենք աշխարհիկ տրտմությունը Աստծո ուզած կերպով տրտմությունով։ (Կարող ենք ծոմ պահել և աղոթել, խնդրելով Երկնային հորը օրհնել մեզ Աստծո ուզած կերպով տրտմության պարգևով: Մենք կարող ենք նաև ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի Քավությունը և ձգտել ավելի խորը հասկանալ, թե մեր մեղքերն ինչպես նպաստեցին Նրա տառապանքներին):
Վկայեք, որ եթե մենք Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում ավելի շատ, քան աշխարհիկ տրտմություն մեր մեղքերի համար, ապա ի վիճակի կլինենք ճշմարտապես ապաշխարել, մաքրվել մեր մեղքերից և վերջին հաշվով ստանալ փրկություն: Հրավիրեք ուսանողներին փնտրել Աստծո ուզած կերպով տրտմությունը՝ ապաշխարելու ջանքեր գործադրելիս:
Եթե ժամանակ կա, կարճ ամփոփեք ճշմարտությունները, որ ուսանողները բացահայտեցին մաս 23-ում դասը սովորելիս, և քաջալերեք նրանց հետևել հուշումներին, որ նրանք զգացել են, որպեսզի կիրառեն այդ ճշմարտությունները: Ցանկության դեպքում ամփոփեք սուրբ գրության սերտման հատվածները ԱԿորնթացիս 15.20–22 և Ա Կորնթացիս 15.40–42-ում: Հրավիրեք ուսանողներին բացատրել այդ հատվածների վարդապետությունները, և թե ինչպես նրանք կօգտագործեն այդ հատվածները` ուսուցանելու փրկության ծրագիրը մեկ ուրիշին:
Հաջորդ մաս (Բ Կորնթացիս 8–Եփեսացիս 1)
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս եք հասկանում, որ Հոգին զգում եք: Որո՞նք են Հոգու պտուղները կամ զգացողությունները: Ի՞նչ է կանխատեսված, որ Սրբերը ստանան: Ի՞նչ պատասխանատվություն ունենք մենք նրանց նկատմամբ, ովքեր չունեն աշխարհիկ կյանքի անցողիկ կարիքներ, ինչպես օրինակ` սնունդ, հագուստ և ապաստան: Ի՞նչ կլինի, եթե մենք ինքներս ունենանք այդ կարիքներից մի քանիսը : Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ շաբաթ նրանք կուսումնասիրեն, թե ինչպես Պողոսը ուղղեց այդ և ուրիշ հարցերը: