Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Մարկոս 4-9 (Մաս 8)


Տնային ուսումնասիրության դաս

Մարկոս 4–9 (Մաս 8)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Մարկոսի 4-9 գլուխներից (մաս 8) ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չի ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ղուկասի 4–5)

Ուսանողները սովորեցին, որ եթե մենք փորձանքի կամ երկյուղի ժամին փնտրենք Տիրոջ օգնությունը, Նա կարող է մեզ խաղաղություն բերել։ Երբ զգում ենք Փրկիչի զորությունը մեր կյանքում, կարող ենք վկայել մյուսներին Նրա օրհնությունների ու կարեկցանքի մասին: Յայրոսի դստեր և արյան հիվանդություն ունեցող կնոջ պատմություններից ուսանողները սովորեցին, որ եթե մենք ցուցադրենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ դեպի նրան գալու մեր ջանքերի շնորհիվ, Նա կարող է փրկել մեզ, և որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելը մեզանից պահանջում է հավատալ Նրան, նույնիսկ անորոշության ժամանակներում:

Օր 2 (Ղուկասի 6-8)

Ավելի քան 5000 մարդկանց կերակրելու հրաշքից հետո, ուսանողները սովորեցին, որ երբ մենք Փրկիչին առաջարկում ենք այն ամենը, ինչ ունենք, Նա կարող է բազմապատկել մեր առաջարկածը, որպեսզի իրականացնի Իր նպատակները: Ուսանողները նաև սովորեցին, որ մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` հասկանալով ուրիշների կարիքները և հետո օգնել նրանց` հոգալով այդ կարիքները:

Օր 3 (Մարկոս 9.1–29)

Այն պատմությունից, երբ Հիսուսը դուրս հանեց չար ոգին տղայից, ուսանողները սովորեցին, որ եթե մենք հավատանք Քրիստոսին, բոլոր բաները հնարավոր կլինեն մեզ համար: Այս դասում ընդգրկված են նաև հետևյալ սկզբունքները. Եթե մենք ամուր կառչենք այն ամենին, ինչին հավատում ենք և փնտրենք Տիրոջ օգնությունը, Նա կօգնի մեզ ամրացնել մեր հավատը: Մենք կարող ենք ավելացնել մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ աղոթքի ու ծոմապահության միջոցով:

Օր 4 (Ղուկասի 9.30–50)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Մարկոսի 9.30-50, նրանք սովորեցին, որ եթե մարդիկ, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, մեր ազդեցությամբ մեղք են գործում, մենք հաշվետու կլինենք Աստծո առաջ: Այս հատվածներում տրված Փրկիչի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ ավելի լավ է հեռու մնալ անարդար ազդեցությունից, քան ի վերջո հեռանալ Աստծուց:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ ջանալով գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է, կարող է հանգեցնել սխալ ընտրությունների, վշտի ու ափսոսանքի:

Ուսուցման առաջարկներ

Մարկոսի 6.1-29

Հիսուսին մերժում են Նազարեթում, և Նա ուղարկում է Տասներկու Առաքյալներին, Հովհաննես Մկրտիչի մահվան մասին պատմվում է

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին մտածել, թե երբ են վերջին անգամ ստիպված եղել անել ինչ-որ բան, որն, ըստ իրենց, ճիշտ չի եղել։

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը (նախադասությունը վերցված է “Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 37):

«Մարդիկ, ովքեր սխալ են գործում, ուզում են, որ դուք միանաք նրանց, քանի որ նրանք ավելի հանգիստ են զգում իրենց գործերում, երբ ուրիշները ևս կրկնում են նույն բանը» (Երեց Ռիչարդ Գ. Սքոթ):

  • Որո՞նք են այն մի քանի օրինակները, երբ ուրիշները փորձում են ստիպել ձեզ անել մի բան, որն ըստ ձեզ սխալ է:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 6-րդ գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել մի ճշմարտություն, որը կօգնի նրանց խուսափել տեղի տալ հասակակիցների բացասական ճնշմանը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.17-18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդեսն ինչ արեց Հովհաննես Մկրտչին: Թող ուսանողները զեկուցեն` ինչ գտան:

  • Համաձայն այս հատվածների, Հերովդեսն ինչ էր արել Հովհաննես Մկրտիչին:

Հերովդեսը բաժանվել էր իր կնոջից և ամուսնացել Հերովդիայի հետ, ով իր եղբոր` Ֆիլիպի կինն էր: Այս քայլը հրեական օրենքի կոպիտ խախտում էր (տես Ղևտացոց 18.16), իսկ Հովհաննես Մկրտիչը բարձրաձայն դատապարտել էր այն: Հովհաննեսի ընդդիմությունը այս ամուսնությանը զայրացրեց Հերովդիային, ուստի Հերովդեսը բանտարկեց Հովհաննեսին, որպեսզի հանդարտեցնի Հերովդիային:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.19-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդիան ի՞նչ էր ուզում անել Հովհաննես Մկրտիչին:

  • Հերովդիան ի՞նչ էր ցանկանում անել Հովհաննես Մկրտիչին:

  • Հերովդիան ինչո՞ւ չէր կարող սպանել տալ նրան: (Քանի որ Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից և գիտեր, որ նա Աստծո մարդ էր:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.21-29 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Հերովդեսն ինչ արեց Հովհաննես Մկրտիչին:

  • Համաձայն հատված 26-ի, Հերովդեսն ինչպե՞ս էր վերաբերվում Հովհաննես Մկրտիչի սպանությանը:

  • Հերովդեսն ինչո՞ւ գլխատել տվեց Հովհաննեսին, եթե գիտեր, որ սխալ է և չէր ցանկանում անել այդ: (Հերովդեսին մտահոգում էր իր շրջապատում նստած մարդկանց կարծիքները:)

  • Հերովդեսի կատարած ընտրություններից մենք ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե ի՞նչ է պատահում, երբ մենք փորձում ենք գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Ջանալով գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է, մեր կատարած սխալ ընտրությունները կարող են հանգեցնել վշտի ու ափսոսանքի:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, բաժանեք նրանց չորս հոգանոց խմբերի և խնդրեք նրանց հանդես գալ իրավիճակների մի քանի օրինակներով, որտեղ երիտասարդները պիտի ընտրություն կատարեն երկուսի միջև. ջանալ գոհացնել ուրիշներին կամ կատարել այն, ինչն, ըստ իրենց, ճիշտ է: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կիսվել իրենց մտքերով։ Գրատախտակին գրեք նրանց օրինակներից մի քանիսը։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ այսպիսի ճնշումներին տեղի տալը հանգեցրել է վշտի ու ափսոսանքի։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը ընտրել է անել այն, ինչը ճիշտ է` ուրիշներին գոհացնելու փոխարեն:

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ անել այն, ինչն ըստ մեզ, ճիշտ է` ուրիշներին գոհացնելու փոխարեն:

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Հեշտ է ճիշտ որոշումներ ընդունել, երբ դրանք կայացնում ենք նախորոք … , որոշում կայացնելու պահին, երբ կանգնած ենք ընտրության առջև, այն փրկում է հոգեկան տառապանքից, երբ մենք հոգնած ենք ու չափազանց գայթակղված» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 108):

Հրավիրեք ուսանողներին խորհել գալիք շաբաթվա մասին և առանձնացնել հնարավոր իրավիճակներ, երբ նրանք կարիք կունենան ընտրել ուրիշներին գոհացնելու և ճիշտը կատարելու միջև։ Խրախուսեք նրանց ծրագրել, թե նրանք ինչպես կպատասխանեն, եթե ունենան այդ փորձառությունը:

Բացատրեք, որ երբ Հերովդեսը լսեց այն բազմաթիվ հրաշքների մասին, որոնք կատարում էր Հիսուսը, նա վախեցավ, որ Հովհաննես Մկրտիչը հարություն էր առել և կատարում էր այս հրաշքները (տես Մարկոսի 6.14–16-ը):

Մարկոսի 7–8

Հիսուս Քրիստոսը բուժում է երկու մարդու և ուսուցանում Իր աշակերտներին

Բացատրեք, որ Մատթեոսի 7-8 գլուխները ընդգրկում են երկու պատմություններ այն մասին, թե ինչպես է Փրկիչը բուժում մարդկանց: Դասարանը բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգից մի ուսանողի կարդալ Մարկոսի 7.31-35 հատվածները, իսկ մյուսին՝ Մարկոսի 8.22-25 հատվածները: Ապա ուսանողներին հրավիրեք իրենց զուգընկերոջը նկարագրել բժշկման հրաշքը իրենց կարդացած հատվածներում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին բացատրել, թե Փրկիչն ինչպես բուժեց այս երկու մարդկանց:

  • Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այն փաստից, որ կույր մարդը սկզբում ամբողջությամբ չբուժվեց:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը. Խրախուսեք ուսանողներին հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ էր Հիսուսը բուժում տղամարդուն աստիճանաբար կամ քայլ առ քայլ:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Այս հրաշքը յուրահատուկ է: Սա միակ գրանցված դեպքն է, երբ Հիսուսը մարդուն բուժում է աստիճանաբար: Հնարավոր է, որ Տերը գնում էր այս ճանապարհով, որպեսզի ամրացներ կույր մարդու թույլ, բայց աճող հավատը: Երևում է, որ Հիսուսի հետ ունեցած ֆիզիկական շփման հաջորդական դեպքերը ավելացող հույսի, հավաստիացման և հավատի ազդեցություն էին ունեցել կույր մարդու վրա: Հիսուսն անձամբ (1) ձեռքից բռնած առաջնորդեց կույր մարդուն քաղաքից դուրս, (2) կիրառեց իր սեփական թուքը կույր մարդու աչքերի համար, (3) կատարեց ձեռնադրման արարողությունը, և (4) իր ձեռքերը երկրորդ անգամ դրեց մարդու աչքերին:

Անշուշտ այն եղանակը, որով կատարվեց այս բուժումը, ուսուցանում է, որ մարդիկ պիտի փնտրեն Տիրոջ բժշկող շնորհը` իրենց ողջ ուժով ու հավատով, չնայած այդպիսին բավարար է միայն մասնակի բուժման համար, որի բաղադրատոմսին հետևելով, նրանք կարող են ձեռք բերել լրացուցիչ հավաստիացում և հավատ` բոլոր առումներով փրկվելու և ապաքինվելու համար: Մարդիկ հաճախ աստիճանաբար են ապաքինվում նաև իրենց հոգևոր տկարություններից, քայլ առ քայլ, երբ նրանք ներդաշնակություն են ձեռք բերում իրենց կյանքում` Աստվածության նպատակների ու ծրագրերի համաձայն» (Doctrinal New Testament Commentary, 1:379–80):

  • Աստիճանաբար առողջացումը ինչպե՞ս կարող է ուժեղացնել հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ որոշ օրհնություններ, ինչպես օրինակ` ավետարանի մասին վկայության ձեռք բերումը կամ ֆիզիկական ու հոգևոր ապաքինումը հաճախ գալիս են աստիճանաբար, քայլ առ քայլ, այլ ոչ անմիջապես կամ միանգամից:

Ամփոփեք Մարկոսի 8.27-28 հատվածները` բացատրելով, որ Հիսուսը հարցրեց Իր աշակերտներն, թե ուրիշներն ի՞նչ են ասում Իր ով լինելու մասին: Նրանք պատասխանեցին, ասելով, որ ոմանք ասում են, որ Նա Հովհաննես Մկրտիչն է կամ մեկ այլ մարգարե:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մարկոսի 8.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով թե Պետրոսը ինչ հայտարարեց Հիսուս մասին:

  • Պետրոսն ի՞նչ ասաց այն մասին, թե ով էր Հիսուսը: (Քրիստոս բառը հունարեն Մեսիա բառի համարժեքն է:)

Ամփոփեք Մարկոսի 8.30-31 հատվածները` բացատրելով, որ Հիսուսն ուսուցանեց աշակերտներին, որ հրեաները կմերժեն Իրեն և կսպանեն։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 8.32-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Պետրոսը ինչպես արձագանքեց այս նորությանը։

Բացատրեք, որ Մեսիայից ունեցած հրեական հայտնի ակնկալիքների պատճառով, Պետրոսի և այդ ժամանակի շատ հրեաների համար դժվար էր հասկանալ և ընդունել այն Մեսիայի գաղափարը, ով պիտի տառապեր և մեռներ:

  • Պետրոսն ինչո՞վ է նման Մարկոսի 8.22-25 հատվածներում նկարագրված կույր մարդուն: (Պետրոսը նույնպես սկսեց «տեսնել» ճշմարտությունն աստիճանաբար: Նա հավատ ուներ Փրկիչի հանդեպ, բայց Փրկիչի առաքելության ըմբռնումը նրա մոտ զարգացավ աստիճանաբար:)

  • Տերն ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին աստիճանաբար ավելի հստակ տեսնել ճշմարտությունը:

Եզրափակեք այսօրվա դասը` հրավիրելով ուսանողներին մտքում կարդալ Մարկոսի 8.34-38 հատվածները` խորհելով, թե այսօրվա դասն ինչպես կարող է օգնել նրանց Տիրոջը դնել առաջին տեղում:

Հաջորդ Մասը (Մարկոսի 10Ղուկասի 4)

Բացատրեք, որ ուսանողները կեզրափակեն Մարկոսի ավետարանի ուսումնասիրությունը և կսկսեն ուսումնասիրել Ղուկասի գրվածքները: Հրավիրեք նրանց փնտրել նոր մանրամասներ, երբ նրանք նորից կարդան Հիսուս Քրիստոսի կյանքի ու Նրա Քավության վերջնական իրադարձությունները և նկատեն Հիսուսին արված ծաղրական դիտողությունները, մինչ Նա խաչի վրա էր: Ղուկասի ավետարանում նրանք կկարդան Աստվածաշնչի ամենահայտնի գլուխներից մեկը` Ղուկասի 2-րդ գլուխը և հարստահարվածների, վտարանդիների ու մեղավորների պատմությունները: