Գրադարան
Պողոս Առաքյալի թուղթն առ Հռովմայեցիս. նախաբան


Պողոս Առաքյալի թուղթն առ Հռովմայեցիս. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Հռոմեացիներին գրված նամակը Պողոսի նամակներից ամենաընթարձակն է, և շատ մարդկանց կողմից համարվում է ամենալավը: Սույն նամակը ներառում է նրա այն վարդապետության ամբողջական բացատրությունը , որ մարդը ավելի շատ արդարացվում է հավատով առ Հիսուս Քրիստոս, քան Մովսեսի օրենքը պահպանելով: Այն շատ ուսմունքներ է պարունակում առօրյա կյանքում փրկության վարդապետությունների և այդ վարդապետությունների գործնական կիրառման վերաբերյալ: Այդ գրքի ուսումնասիրությամբ ուսանողները ձեռք կբերեն Հիսուս Քրիստոսի Քավության ավելի մեծ գնահատում և հույս ու հավատ, որ բոլոր մարդիկ կարող են գտնել Քրիստոսում:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոս Առաքյալն է հռոմեացիներին գրված նամակի հեղինակը (տես Հռովմայեցիս 1.1): Սույն նամակը գրելիս, Պողոսը օգտագործել է գրագիր Տերտիոսի օգնությունը, ով իր կողմից ողջունել է հռոմեացի Սրբերին նամակի եզրակացությանը չհասած (տես Հռովմայեցիս 16.22):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսը գրեց իր նամակը հռոմեացիներին Կորնթոսից իր երրորդ միսիոներական ճամփորդության ավարտին: Մի քանի բանալիներ հուշում են, որ Պողոսը այդ նամակը գրեց այն երեք ամիսների ընթացքում, երբ մնում էր Կորնթոսում (տես Գործք 20.2-3-ը, Հունաստան եզրույթը այդ հատվածներում վերաբերում են Կորնթոսին), հավանաբար Մ.Թ. 55-56թ.թ.: (Տես Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի նամակները»):

Ո՞ւմ համար էր դա գրված և ինչո՞ւ:

Նամակը հռոմեացիներին հասցեագրված է Հռոմի Եկեղեցու անդամներին (տես Հռովմայեցիս 1.7): Հռոմի Եկեղեցու ծագումնաբանությունը անհայտ է, բայց թվագրվում է Պենտեկոստեի օրվանից քիչ անց, երբ Հռոմից այցելած հրեաները լսեցին, թե ինչպես է Պետրոսը քարոզում (տես Գործք 2.10): Չնայած Պողոսը դեռևս չէր եղել Հռոմում, ողջույններ գրեց որոշ Սրբերի, որոնց նա գիտեր կամ որպես նախկին ծանոթներ կամ էլ ուրիշների միջոցով, ովքեր ապրել էին Հռոմում, ինչպես օրինակ Պրիսկիզան և Ակյուղասը (տես Գործք 18.1-2, 18, Հռովմայեցիս 16.1-16, 21):

Թվում է, թե առնվազն երեք հիմնական պատճառներ կային, թե ինչու Պողոսը նամակը ուղարկեց հռոմեացիներին.

(1)Նախապատրաստվել դեպի Հռոմ ապագա ժամանմանը: Տարիներ շարունակ Պողոսը ցանկացել էր քարոզել ավետարանը Հռոմում (տես Գործք 19.21, Հռովմայեցիս 1.15, 15.23): Նա նաև հույս ուներ, որ Հռոմի Եկեղեցին հիմք կծառայի, որտեղից նա կարող է ծառայել Իսպանիայի միսիայում (տես Հռովմայեցիս 15.22-24, 28):

(2)Պարզաբանել և պաշտպանել իր ուսմունքները: Պողոսը պարբերաբար անհատների կողմից ընդդիմության էր հանդիպում, ովքեր սխալ էին հասկանում կամ աղավաղում նրա ուսմունքները Մովսեսի օրենքի և դեպի Քրիստոս հավատի վերաբերյալ (տես Գործք 13.45, 15.1–2, 21.27–28, Հռովմայեցիս 3.8, 2 Պետրոս 3.15–16): Պողոսը ակնհայտորեն պատճառ ուներ կասկածելու, որ նման թյուրիմացություններ հասել էին նաև Հռոմի Եկեղեցու անդամներին, ուստի նա գրեց , որպեսզի իր ժամանումից առաջ մեղմի նմանօրինակ հարցերը:

(3) Որպեսզի աջակցի հրեա և հեթանոս Եկեղեցու անդամների միջև միասնությանը: Այդ նամակը գրելուց ոչ շատ առաջ, հրեա քրիստոնյաները, ովքեր արտաքսվել էին Հռոմից, կայսր Կղօդիոսի հրամանի համաձայն (տես Գործք 18.2), սկսեցին վերադառնալ Հռոմ և գերազանցապես Հեթանոս Քրիստոնյա համայնքները: Այդ իրավիճակը հավանաբար տեղիք տվեց որոշ լարվածությունների և խնդիրների հրեա և հեթանոս քրիստոնյաների միջև: Որպես «հեթանոսների առաքյալ» (Հռովմայեցիս 11.13), Պողոսը ջանում էր միացնել հեթանոս նորադարձերին Եկեղեցուն, չնայած, որպես հրեա (տես Հռովմայեցիս 11.1), Պողոսը նաև մեծ ցանկություն ուներ, որ իր ժողովուրդը ընդունի ավետարանը: Պողոսը խթանեց Եկեղեցու միասնությունը ուսուցանելով, թե ինչպես են ավետարանի վարդապետությունները կիրառվում բոլոր Սրբերի համար (see Romans 3.21–4.25; 11.13–36; 14.1–15.13).

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Ներածական ողջույնից հետո նամակը սկսվում է թեման ներկայացնելով. «Հիսուս Քրիստոսի ավետարանը … Աստծո զօրութիւնն է փրկելու համար» բոլորի համար, ովքեր «հավատքի մեջ են» առ Հիսուս Քրիստոս (Հռովմայեցիս 1.16–17):

Չնայած Նամակը Հռոմեացիներին կարևոր դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ, այն դժբախտաբար եղել է նաև «ավելի շատ վարդապետության թյուրիմացությունների, նենգափոխման և չարության աղբյուր, քան որևէ այլ Աստվածաշնչյան գիրք», համաձայն Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965-73], 2.211): Նույնիսկ վաղ շրջանի քրիստոնյաների մեջ Պողոսի գրվածքները համարվում էին որպես «դժվար ընկալելի», իսկ նրա ուսմունքները երբեմն աղավաղվում ու խեղաթյուրվում էին (2 Պետրոս 3.15-16):

Համառոտ շարադրանք

Հռովմայեցիս 1–3-ում Պողոսը բացատրում է արդարացման վարդապետությունը հավատով առ Հիսուս Քրիստոս: Պողոսը սահմանում է մեղավորության կացությունը, որի մեջ է ողջ մարդկությունը և ուսուցանում է, որ այդ խնդրի աստվածային լուծումը բոլոր մարդկանց համար Հիսուս Քրիստոսի քավությունն է: Հիսուս Քրիստոսի Քավությունը հավատարմորեն ընդունելու միջոցով, ողջ մարդկությունը կարող է արդարացվել և փրկություն ստանալ։

Հռովմայեցիս 4–8-ում Պողոսը հիշատակում է Աբրահամի օրինակը, որպեսզի պարզաբանի հավատով արդարացման վարդապետությունը: Նա մեկնաբանում է փրկության վարդապետությունները և ուսուցանում, թե ինչպես են այդ վարդապետություններն ազդում այն բոլորի մարդկանց կյանքի վրա, ովքեր հավատ ունեն առ Քրիստոս:

Հռովմայեցիս 9-16-ում Պողոսը գրում է Իսրայելի նորընտիր կարգավիճակի մասին, ներկայացնում ավետարանի մերժումը և վերջնական փրկությունը: Պողոսը խորհուրդ է տալիս Եկեղեցու հրեա և հեթանոս անդամներին ապրել ավետարանի համաձայն, որպեսզի Եկեղեցում լինի խաղաղություն և միասնություն: Նա խնդրում է Հռոմի Սրբերին շարունակել պահել պատվիրանները: